Քաշաթաղի հարավային թեւը հակառակորդն էր գրավել, իսկ հյուսիսային թեւը համաձայնագրով ենք հանձնում Ադրբեջանին. Քաշաթաղի վարչակազմի ղեկավարը փակագծեր է բացում
Հանդիպում
Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների ստորագրած համաձայնագրի համաձայն Քաշաթաղի շրջանը մինչև 2020 թ. դեկտեմբերի 1-ը հանձնվելուէ Ադրբեջանին։
Որքա՞ն բնակչություն ունի Քաշաթաղը, ի՞նչ է լինելու նրանց ճակատագիրը փորձեցինք պարզել Քաշաթաղի վարչակազմի ղեկավար Մուշեղ Ալավերդյանից, ով ասաց.
- Մոտ տասնմեկ հազար բնակչություն ունի Քաշաթաղը, բայց դա փաստորեն այլեւս անցյալ է: Քաշաթաղի հարավային թեւը հակառակորդն էր գրավվել, իսկ հյուսիսային թեւը համաձայնագրով ենք հանձնում Ադրբեջանին, ցավոք:
- Բնակչության արդեն քանի՞ տոկոսն է տարհանվել:
- Առյուծի բաժին արդեն տարհանվել է: Մինչեւ նոյեմբերի երեսունը բոլորս պետք է լքենք Քաշաթաղն ամբողջությամբ:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ