Կսկսվի մի նոր իրական ֆիլմ՝ «Դավաճանների դատավարությունը» վերնագրով. Գեղամ Պետրոսյան
Ներքաղաքական
«Այս նկարը իմ լավագույն ընկերներից մեկն է պատրաստել, իմ խնդրանքով, դեռևս 11. 04. 2018֊ ին։
2,5 տարի է այս ֆիլմը շարունակվում է։ Սերիալը նրա մասին է, թե ինչպես մի խումբ անհայրենիք կիսագրագետներ ստի ու կեղծիքի միջոցով, կարողանում են զավթել իշխանությունը։ Դրանից հետո հետևողականորեն քանդում են պետական համակարգը, պառակտում հասարակությանը, սիլի ֊բիլի սկսում թշնամիների հետ։ Ինչպես են հայրենիքը ծախում թշնամիներին և հազարավոր անմեղ երեխեքի կյանքի գնով պահում իշխանություն։ Բայց ամեն ինչ ունի իր ավարտը, սա էլ կավարտվի:
Իսկ այն ժամանակ, երբ ֆիլմի վերջում կգրվի конец, այդ ժամանակ էլ կսկսվի մի նոր իրական ֆիլմ՝ «Դավաճանների դատավարությունը» վերնագրով», - այս մասին գրում է ՀՀԿ խորհրդի անդամ ԳԵՂԱՄ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ: