ՉԼ. «Բավարիան» փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճեց, «Ռեալը» հաղթեց ու մոտեցավ խմբի առաջատարին (այլ արդյունքներ)
Սպորտ
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում նոյեմբերի 25-ին անցկացվեցին խմբային փուլի չորրորդ տուրի երկրորդ խաղային օրվա հանդիպումները A, B, C, D խմբերում:
Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիր Մյունխենի «Բավարիան» A խմբում ընդունեց ավստրիական «Զալցբուրգին» և հաղթանակ տարավ 3:1 հաշվով՝ ապահովելով փլեյ-օֆֆի ուղեգիր: «Բավարիայի» կազմից գոլերի հեղինակ դարձան Ռոբերտ Լևանդովսկին և Լերոյ Սանեն, «Զալցբուրգի» միակ գոլը խփեց Մերգիմ Բերիշան, ինքնագոլի հեղինակ դարձավ Մակսիմիլիան Վյոբերը:
Մադրիդի «Ռեալը» B խմբում հյուրընկալվեց իտալական «Ինտերին» և հաղթանակ տարավ 2:0 հաշվով: Գոլերի հեղինակ դարձան Էդեն Ազարն ու Ռոդրիգոն:
Իսպանական ակումբը վաստակեց 7 միավոր և բարձրացավ 2-րդ հորիզոնական` առաջին տեղը մեկ միավորով զիջելով «Բորուսսիա Մյունխենգլադբախին»:
Խաղային օրվա մյուս հանդիպումներն ավարտվեցին հետևյալ արդյունքներով.
A խումբ
«Աթլետիկո» (Իսպանիա) - «Լոկոմոտիվ» (Ռուսաստան)՝ 0:0
C խումբ
«Մարսել» (Ֆրանսիա) - «Պորտու» (Պորտուգալիա)՝ 0:2
D խումբ
«Լիվերպուլ» (Անգլիա) - «Ատալանտա» (Իտալիա)՝ 0:2
«Այաքս» (Հոլանդիա) - «Միդտյուլանդ» (Դանիա)՝ 3:1