«Աշխարհը հրաժեշտ է տալիս հավերժական հանճարին» Ռոնալդույի գրառումը ` Մարադոնայի մահվան կապակցությամբ
Սպորտ
Թուրինի «Յուվենտուսի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ևս անդրադարձել է Դիեգո Մարադոնայի մահվան լուրին։
Պորտուգալացին գրառում է կատարել սոցիալական ցանցի իր էջերում։
«Այսօր ես հրաժեշտ եմ տալիս ընկերոջս, իսկ աշխարհը հրաժեշտ է տալիս հավերժական հանճարին: Երբևէ լավագույններից մեկը: Նմանը չունեցող հրաշագործ: Նա շատ շուտ է հեռանում, բայց թողնում է ժառանգություն ՝ առանց սահմանների և դատարկության, որը երբեք չի լրացվի: Հանգչիր խաղաղությամբ: Դու երբեք չես մոռացվի»,- գրել է Ռոնալդուն: