Ադրբեջանցի զինվորականները կմասնակցեն Թուրքիայում զորավարժություններին Ձմռանը խուսափեք մուգ գույնի ստվերաներկից կամ սև մատիտից. Ձմեռային դիմահարդարման 5 կանոն Իմ հանձնարարությամբ նորից ընթացք է ստացել արտամարմնային բեղմնավորման (ԷԿՈ) պետական ծրագիրը. Արայիկ Հարությունյան Սա խայտառակություն է, փաստորեն, միջազգային հարթակներում պաշտպանում էինք մեր թշնամիների՞ շահերը. Կոստանյան Գնացեք՝ Կանադայում, ԱՄՆ֊ում ծախսեք գումարները, Սորոսը քի՞չ է տվել. Բաղդասարովը` Աննա Հակոբյանին Facebook, Viber և WhatsApp հավելվածներում այսօր ակտիվորեն գործում են խարդախության մի շարք սխեմաներ Հայրենիքը դա մարդու կյանքն է.Հայազգի  սրտային վիրաբույժ ԼԵՒՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ Ներեցեք , իսկ ո՞ւմ եմ դավաճանել. Հովսեփյան Արնաքամ տղաներին ձեռքներիս վրա պահելով՝ հրետակոծության տակ հասցրել ենք Շտապ օգնության մեքենայի մոտ. Վրեժի ծարավը մեզ էլ ավելի մեծ ուժ տվեց, որպեսզի ոչ մի վարկյան չընկրկենք. Պատերազմը վերապրած ՀԵՐՈՍ ԱՐԱՄԻ սխրանքի ուղղին Վահան Քերոբյանը հանդիպել է Հայաստանի ադամանդագործության և ոսկերչական ընկերությունների ներկայացուցիչների հետ


Արցախի բնակիչները շատ ավելի ռուս են, քան որոշ ռուսներ Մոսկվայում. Պեգով

Հասարակություն

Մոսկվաբնակ քաղաքագետ Մարիամ Հովսեփյանը բացառիկ հարցազրույց է ունեցել «WarGonzo» նախագծի հեղինակ, ռազմական լրագրող Սեմյոն Պեգովի հետ: Հարցազրույցի ժամանակ քաղաքագետը նաեւ հնչեցրել է հայաստանյան լրատվամիջոցներին հուզող հարցերը, այդ թվում «Իրավունքի»:

- Նախ խոսենք Ձեր մասին. գիտենք, որ Դուք առաջին անգամ չէիք Արցախում, պատերազմից առաջ էլ եղել եք այնտեղ: Դեռ երկու տարի առաջ Դուք ֆիլմ էիք նկարահանում Ստեփանակերտում: Որտեղի՞ց այդ հետաքրքրությունը կամ հնարավոր է նաեւ սերը Արցախի հանդեպ:

- Այո, չնայած մենք այնտեղ վավերագրական ֆիլմ էինք նկարում, բայց այսպես, թե այնպես գնացել էինք ռազմական լրագրողների կարգավիճակով, որովհետեւ «WarGonzo»-ն ամենից առաջ ռազմական նախագիծ է: Այն մեր առաջին համատեղ նախագիծն էր եւ առաջին գործուղումը հայտնի մեծ գրող եւ քաղաքագետ Էդուարդ Լիմոնովի հետ: Նա, որպես ռազմագետ, համաձայնվեց մեզ հետ աշխատել եւ ռեպորտաժ վարել առաջնագծից: Զուգահեռ մենք նոր պայմանավորվածություն ունեինք Լիմոնովի մասին մեծ ֆիլմ նկարելու եւ նկարում էինք նաեւ ընթացքը, թե ինչպես է նա ռեպորտաժ վարում առաջնագծից, տարբեր կետերից եւ առաջին հերթին Արցախի առաջնագծից՝ Լեռնային Ղարաբաղից եւ Ստեփանակերտից: Ի դեպ, այդ ժամանակ առաջնագծում հանդիպեցինք լեգենդար հրամանատարի՝ Քյոխի հետ (Կարեն Ջալավյանի, - հեղինակ), ով պատերազմի առաջին օրերին Արցախի հերոսի կոչում ստացավ: Նա Արցախի հյուսիսում պահում էր սահմանը եւ, ինչպես գիտեք, ադրբեջանական ուժերին այդ ուղղությամբ չհաջողվեց լուրջ հաջողության հասնել: Մենք եղել ենք նրա մոտ սահմանին՝ Գյուլիստանի տակ: Լիմոնովը նախկինում էլ էր եղել Ղարաբաղում, նա որոշակի իմաստով նաեւ մեզ ուղեկցում էր: Լիմոնովը մեզ Ղարաբաղում ծանոթացնում էր այն մարդկանց հետ, որոնց հետ նա արդեն ջերմ ընկերական հարաբերություններ էր ձեւավորել: Ի դեպ, արդեն պատերազմի ժամանակ, դա մեզ շատ պետք եկավ: Այդ տղաներից մեկը՝ Սաշան, որի ազգանունը դժբախտաբար հիմա չեմ կարող հիշել, Շուշիի դատախազն է եղել, քաղաքի պաշտպանության ժամանակ, կարելի է ասել, քաղաքացիական հրամանատարն էր: Այնքան հետաքրքիր էր տարիուկես անց նորից հանդիպել նրան պատահաբար ճակատում: Մարդ, որի հետ զբոսնել ենք, Շուշիի կիրճում խորոված ենք կերել: Ստեփանակերտում մենք միասին եղել ենք մեծ եկեղեցու բացման օրը: Այդ օրը մեծ տոն էր, շատ լուսավոր հիշողություններ են մնացել:

Ընդհանրապես միշտ հետաքրքրվել եմ չճանաչված պետությունների ճակատագրով: Մինչեւ Դոնեցկ գնալը՝ ես 4 տարի ապրել եմ Աբխազիայում, ուր առաջին անգամ գնացել էի 2008 թվականին եւ մինչեւ 2012 թվականը այնտեղ էի աշխատում՝ որպես շարքային լրագրող հեռուստատեսությունում: Դա, իհարկե, բառի ուղիղ իմաստով՝ թեժ կետ չէր, բայց այսպես, թե այնպես ինչ-որ լարվածություն կար: Այնտեղ գտնվելու ժամանակից ես հետաքրքրվում էի Արցախով, կարդում էի անգլիական հայտնի լրագրողի գիրքը՝ կարծես թե, «Սեւ այգի» էր կոչվում: Մեծ հետաքրքրությամբ այդ տարածաշրջանի նկատամամբ հետեւել եմ այնտեղ տեղի ունեցող իրադարձություններին: Կար այնպիսի զգացողություն, որ 2016 թվականից հետո՝ վաղ, թե՝ ուշ պատերազմ է սկսվելու: Այդ ժամանակ ես գտնվում էի Սիրիայում՝ հենց Պալմիրի ազատագրման ժամանակ եւ չհասցրեցի լինել Արցախում: Եվ ահա եկա Արցախ եւ, իրոք, սիրահարվեցի այդ տարածաշրջանին ու ժողովրդին: Այս ընթացքում ձեռքս ուշադիր դեպքերի զարկերակին էի պահել՝ ողջ մեկուկես տարին՝ մինչեւ սկսեց այս պատերազմը:

- Ի՞նչ կարծիք ունեք Արցախի ժողովրդի խառնվածքի մասին, ինչպե՞ս էին նրանք Ձեզ եւ մյուս ռուս լրագրողներին վերաբերում՝ մինչ Դուք կդառնայիք ժողովրդի սիրելին:

- Ինձ համար Արցախի բնակիչները շատ ավելի ռուս են, քան այն ռուսները, որոնք ապրում են Մոսկվայում կամ այլ խոշոր քաղաքներում:

 - Իսկ երեւանցինե՞րը…

- Դե ես Երեւանում շատ չեմ եղել, ընդամենը մեկ-երկու անգամ: Չեմ ցանկանում ոչ մի վատ բան ասել Երեւանի հայերի մասին, որովհետեւ մեզ ամեն տեղ էլ շատ ջերմ էին ընդունում: Հայաստանում եղել եմ տավուշյան ղեպքերի ժամանակ: Գնացել ենք լեռները՝ լուսաբանելու այդ դեպքերը:  Դա էլ էր լեռնային տարածք, իսկ լեռնեցիները ընդհանուր առմամբ բնավորությամբ նման են իրար: Վերադառնալով Ձեր նախորդ հարցին՝ ասեմ, որ մեկ ամիս իրականում ապրել եմ Արցախում եւ կարող էի զգալ տեղացիների տրամադրությունները, նրանց ինքնագիտակցությունը: Եվ այժմ համոզված եմ եւ կարծում եմ՝ ոչ մի արցախի բնակիչ ինձ դրա համար չի դատապարտի, որ ասեմ՝ ինձ համար իրապես նրանք ավելի ռուս են, քան որոշ ռուսներ: Ես այդպես կարող եմ ասել երբեմն սերբերի մասին: Նրանք իրոք նայում են ռուսական մշակույթին, Ռուսաստանին, ընդունում են մաքսիմալ լուրջ եւ սրտամոտ: Արցախում ամեն ոք կարող է ռուսերեն խոսել, հնարավոր է մենք չենք գնահատում մեր հայրենիքի ուժը այնքան, որքան այն զգացվում է այստեղ: Երբ նոր պետություն ես գնում սովորաբար պետք է զգույշ վերաբերվել մարդկանց եւ այլն: Իսկ Արցախում իմ եւ տեղի բնակչության միչեւ երբեք ոչ մի պատնեշ չի առաջացել, շատ լավ, փոխադարձ ըմբռնում կար: Եվ երբ պատերազմի ժամանակ աշխատում էինք այնտեղ ոչ միայն մեզ, այլ նաեւ տասնյակ այլ ռուս լրագրողների, շատ ջերմ էին վերաբերվում: Ոչ ոք մեզնից գումար չէր վերցնում, անգամ վիճում էինք, որ ինչ-որ կերպ վճարենք գոնե բենզինի համար: Աջակցությունն ուղղակի ահռելի էր:

- Ի՞նչ կասեք արցախցիների ռուսերենի իմացության մասին:

- Բնականաբար, այնտեղ բոլորն էլ շատ լավ ռուսերեն են խոսում: Ոչ մի խնդիր շփման, հաղորդակցության, հասկացողության չի եղել:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ադրբեջանցի զինվորականները կմասնակցեն Թուրքիայում զորավարժություններինՁմռանը խուսափեք մուգ գույնի ստվերաներկից կամ սև մատիտից. Ձմեռային դիմահարդարման 5 կանոնԻմ հանձնարարությամբ նորից ընթացք է ստացել արտամարմնային բեղմնավորման (ԷԿՈ) պետական ծրագիրը. Արայիկ ՀարությունյանՍա խայտառակություն է, փաստորեն, միջազգային հարթակներում պաշտպանում էինք մեր թշնամիների՞ շահերը. ԿոստանյանԳնացեք՝ Կանադայում, ԱՄՆ֊ում ծախսեք գումարները, Սորոսը քի՞չ է տվել. Բաղդասարովը` Աննա ՀակոբյանինFacebook, Viber և WhatsApp հավելվածներում այսօր ակտիվորեն գործում են խարդախության մի շարք սխեմաներՀայրենիքը դա մարդու կյանքն է.Հայազգի  սրտային վիրաբույժ ԼԵՒՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆՆերեցեք , իսկ ո՞ւմ եմ դավաճանել. ՀովսեփյանԱրնաքամ տղաներին ձեռքներիս վրա պահելով՝ հրետակոծության տակ հասցրել ենք Շտապ օգնության մեքենայի մոտ. Վրեժի ծարավը մեզ էլ ավելի մեծ ուժ տվեց, որպեսզի ոչ մի վարկյան չընկրկենք. Պատերազմը վերապրած ՀԵՐՈՍ ԱՐԱՄԻ սխրանքի ուղղինՎահան Քերոբյանը հանդիպել է Հայաստանի ադամանդագործության և ոսկերչական ընկերությունների ներկայացուցիչների հետՀՀ-ն ընդդեմ Ադրբեջանի գանգատ կներկայացնի ՄԻԵԴԻնտրիգներ՝ կառավարության շենքում. DJ-ը կազատվի Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից. MediaportՈ՞ր հատկանիշով կարելի է հասկանալ, որ կորոնավիրուս եք տարելԴերասանուհի Իրինա Այվազյանը ոճային կտրուկ փոփոխություն է արել՝ հրաժարվելով երկար վարսերիցԹուրքերը փորձում են հայկական WhatsApp հաշիվներ գողանալ․ Սամվել ՄարտիրոսյանՀանրապետության բոլոր բնակավայրերում արդեն ընդհանուր առմամբ վերականգնված է շուրջօրյա էլեկտրամատակարարումը. ՀարությունյանԱվելի քան վստահ եմ, որ Արարատ Միրզոյանը միակ դավաճանը չէ մեր կառավարության մեջ, գործակալների գործունեությունը պետք է կասեցվի, հակառակ դեպքում կկորցնենք ամեն ինչ․ Հրանտ Մելիք-ՇահնազարյանՕդի ջերմաստիճանը կնվազի 12-15 աստիճանով. Հունվարի 17-ին, 20-ի ցերեկը, 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակՈվ է ՊՆ երեկ նշանակված փոխնախարարըՀունվարի 17-ի դրությամբ՝ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի վարակման նոր 351 դեպք, 5 մարդ մահացել էԴոնանեմաբ դեղամիջոցը կարող է դանդաղեցնել Ալցհեյմերի հիվանդության առաջընթացըՆերում եք ոչ թե նրա համար, որ դիմացինը արժանի էր դրան, այլ ներում ենք, որ այդ նեգատիվը չքանդի Ձեզ ներսիցԳոնե կարողանայիք այնպիսի օրենքներ մշակեիք, որ Ձեր հայտարարած գողերի, թալանչիների թալանածը օրենքի ճանապարհով հասներ բյուջե. «Իրավունք TV»Նիկոլ Փաշինյանը փողոցով չի հեռանալու. ՆիկողոսյանՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳԻՐ 18 - 24 ՀՈՒՆՎԱՐ 2021«Մեծ» գործակալի փոքրիկ օգնականները կամ ՍԴ-ի զավթումը. Ռոբերտ ՀայրապետյանՆիկոլի հավանական փոխարինողը եւս «փուռը գնաց». Վահան ԲաբայանՕտարերկրյա գործակալները ցայտնոտի մեջ են. Գոհար ՄելոյանՄիքայել Մինասյանի սկանդալային բացահայտումից հետո հասկացա 3 բան. Արմեն ԱշոտյանԱԱԾ հայտարարությունը՝ Միքայել Մինասյանի հրապարակման վերաբերյալԲայց պետք է մի օր դադարենք զարմանալՍտեփան Դեմիրճյանն ասել է, որ ի տարբերություն Վազգեն Սարգսյանի եղբոր՝ Արամի, ինքն արժանապատվություն ունիՀայտնի է Շիրակի նոր մարզպետի անունը. Irakanum.am«Երևի ավելի լավ է չպատմեմ, թե ինչպես էր թուրքական ցանցի մի գործակալը մեր ԱԱԾ-ի միջոցով ծեծել տալիս մեկ այլ գործակալին». Արթուր ԴանիելյանԹողեց երազանքներն ու կյանքը նվիրեց հայրենիքին. Արցախում զոհված Էդիկ Կիրակոսյանը երազում էր հայտնի ֆուտբոլիստ դառնալ«Նիկոլը իհարկե կհեռանա: Շատ պատահական: Բայց կարծում եմ` Հայրենիքի Փրկության շարժումը դրանում ոչ մի դերակատարում չի ունենա». ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆՄիքայել Մինասյան. Փաստեր թուրքական շպիոն ու ԱԱԾ ագենտ բարձրաստիճան պաշտոնյայի մասին (Տեսանյութ)Աննա Դովլաթյանի ոճային նոր լուսանկարները«Այս վիճակում նույնիսկ չգիտենք՝ վաղը մեզ ինչ է սպասվում». Իննա Խոջամիրյանը՝ ԱՄՆ մեկնելու պատճառի և այնտեղ բնակություն հաստատելու քննարկումների մասինԱննա  Հակոբյանին է փոխանցվել Դուբայում Ալիևներին պատկանող անշարժ գույքի սեփականության փաթեթը«Մեր տանը» ապաստանած հադրութցի ընտանիքն ապրում է տունդարձի երազանքով. Ընտանիքին սիրով ու ջերմությամբ է շրջապատում Տիգրանուհի ԿարապետյանըՖեյսբուքը և Ինստագրամն արգելափակել են Թրամփի էջերը Մովսեսի Օրենքով դատական իշխանությունն անջատվեց գործադիր իշխանությունից՝ տալով դատական բացարձակ իշխանությունԴեռ քանի՞ ցեղասպանություն պետք է լինի, որ հայ հասարակությունը հասկանա, թե ով է թուրքը. միջազգայնագետԱրոնյանը կմասնակցի Grand Chess Tour-ի 2021 թվականի մրցաշարերինՄեկնարկել է Հայաստանի դահուկավազքի առաջնության առաջին փուլըԳերմանիայում ընտրել են Մերկելին փոխարինողինSOS. Խփում են Ռուսաստանին, ոտքի տակ է ընկնելու ՀայաստանըԸստ անդրանկի Թեւանյանի ֆեյսբուքյան գրառման. Միհրան Հակոբյան. «Թուրք Նիկոլ, հիշո՞ւմ ես, որ ասում էիր՝ ինքնասպան կլինես, եթե...Հայաստանում 22 հազարից ավել բիզնես է փակվում, իսկ Նիկոլը «ոսկե սարեր» է խոստանում
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода