Արգենտինայում եռօրյա սուգ է հայտարարվել Մարադոնայի մահվան կապակցությամբ
Սպորտ
Արգենտինայի կառավարության որոշմամբ՝ երկրում եռօրյա սուգ է հայտարարվել լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնայի մահվան կապակցությամբ, տեղեկացնում են արգենտինական ԶԼՄ-ները:
Մարադոնայի մահվան մասին հայտնի էր դարձել նոյեմբերի 25-ին: Արգենտինացի մարզիչը նոյեմբերի 2-ին վիրահատության էր ենթարկվել ուղեղի արյունազեղման հետևանքով: Մարադոնան հիվանդանոցից դուրս էր գրվել նոյեմբերի 12-ին: 60-ամյա մարզիչի առողջական վիճակը հիվանդանոցից դուրս գրվելուց հետո նոյեմբերի 25-ին կտրուկ վատացել է: Երբ բժիշկները ժամանել են Մարադոնայի տուն, լեգենդար ֆուտբոլիստն արդեն մահացած է եղել սրտի կաթվածի հետևանքով: