Հայտնի են Պուշկաշի անվան մրցանակի հավակնորդները. ՖԻՖԱ
Սպորտ
ՖԻՖԱ-ն ներկայացրել է 2020 թվականի լավագույն գոլի մրցանակի 11 հավակնորդներին։
Հունգարացի լեգենդար ֆուտբոլիստ Ֆերենց Պուշկաշի անվան մրցանակին հավակնում են Հյոն Մին Սոնը («Տոտենհեմ»), Կարոլին Վեյրան («Մանչեսթեր Սիթի»), Անդրե-Պյեր Ժինյակը («Տիգրես»), Լեոնել Կանոնեսը («Մակարա»), Զլատկո Յունուզովիչը («Զալցբուրգ»), Սոֆի Ինգլը («Չելսի»), Ջորջիան դե Արասկաետան («Ֆլամենգո»), Շիրլի Կրուզը (Կոստա Ռիկայի հավաքական), Հլոմֆո Կեկանան («Մամելոդի Սանդաունս»), Ջորդան Ֆլորեսը («Դանդոլկ») և Լուիս Սուարեսը («Բարսելոնա»):
ՖԻՖԱ-ն Ֆերենց Պուշկաշի անվան մրցանակը հանձնում է 2009 թվականից: Հաղթողը հայտնի կդառնա երկրպագուների շրջանում անցկացվող օնլայն քվեարկության արդյունքում:
Հիշեցնենք, որ The Best մրցանակաբաշխությունը տեղի կունենա դեկտեմբերի 17-ին: Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված սահմանափակումների պատճառով այս տարի մրցանակաբաշխությունը կանցկացվի օնլայն ռեժիմով: Կընտրվեն նաև տարվա լավագույն ֆուտբոլիստը, մարզիչը, դարպասապահը և ֆուտբոլիստուհին: