«Ռոմայի» հայտացուցակը «Կլուժի» դեմ խաղում
Սպորտ
Իտալական «Ռոմայի» մամուլի ծառայությունը հրապարակել է ակումբի հայտացուցակը Եվրոպայի լիգայի խմբային փուլի չորրորդ տուրի՝ «Կլուժի» հետ խաղին:
«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան հայտացուցակում ընդգրկել է նաև Հայաստանի հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանին:
Հիշեցնենք, որ հայ կիսապաշտպանը «Կլուժի» դեմ առաջին խաղում դարձել էր արագ գոլի հեղինակ և բացել հանդիպման հաշիվը։
«Գայլերն» այս հանդիպումն ավարտել էին 5-0 հաշվով։
«Կլուժ» - «Ռոմա» հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 26-ին Երևանի ժամանակով 23:55-ին:
