Հետայսու Արցախ մուտք գործելն ու ելք կատարելը հնարավոր է միայն Բերձոր-Ստեփանակերտ ավտոճանապարհով
Հասարակություն
Արցախի Տեղեկատվական շտաբը տեղեկացնում է. Սիրելի՛ հայրենակիցներ, Հետայսու Արցախի Հանրապետություն մուտք գործելն ու Հանրապետությունից ելք կատարելը հնարավոր է միայն Բերձոր-Ստեփանակերտ ավտոճանապարհով։ Ի կատարումն նոյեմբերի 9_ին ընդունված եռակողմ հայտարարության՝ Շահումյանի շրջանն անցել է Ադրբեջանի վերահսկողության ներքո, ուստի Սոտք-Մարտակերտ ավտոճանապարհն արդեն փակ է։