Ի՞նչ էր իրականում Իրանը ասում սրիկային. Արմեն Աշոտյան Արցախում պետք է փոխվի ամբողջ պետական համակարգը, ռուս խաղաղապահները պետք է կանխեն բախումները, սակայն այսօր անվտանգության երաշխավոր են. Ռոբերտ Քոչարյան Եթե Հայաստանի վարչապետը լիներ Թուրքիայի գործակալ կաներ այն ամենը, ինչ արվել է. Ռոբերտ Քոչարյան Ես դադարել եմ վախենալ մահից. գնդապետ Ղահրիյան Նիկո՛լ, հենց գերիները վերադառնան, պարզ կլինի՝ քանի երեխա ես ուղարկել մսաղաց. Մարտոյան Ինչո՞ւ էր ազերիներին հետաքրքրում Ջալալի գրասենյակը…երրորդ օրը հասկացել էի, որ խնայվում է նախագահականի շենքը. Ռոբերտ Քոչարյան Ռուսաստանն Իրանին տեսնում է, որպես արցախյան գոտում Թուրքիայի հակակշիռ Հայաստանը չի գրանցում COVID-19-ի ռուսական պատվաստանյութը՝ զրկելով քաղաքացիներին անվճար պատվաստվելու հնարավորությունից.Mediaport Нужно объединиться вокруг добродетелей, а не пороков. Епископ Аршак Хачатрян Արարատ Միրզոյանի, աներձագ Հրաչի, Լուլուի, Սիսակ Գաբրիելյանի և ևս 8 հոգու պատերազմի օրերին Արցախ մեկնելը ձևակերպվել է որպես գործուղում. mediaport


Ձեռք են բերվել օբյեկտիվ ապացույցներ Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց սպանության, խոշտանգման փաստերով. դատախազություն

Քրեական

2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության դեմ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում համացանցում, լրատվամիջոցներում առկա հրապարակումների, դրանց պատշաճ իրավական ընթացակարգով ստուգման նպատակով կատարված քննչական և այլ դատավարական գործողությունների, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բավարար օբյեկտիվ ապացույցներ են ձեռք բերվել Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից զինված ընդհարման ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի մի շարք նորմերի կոպտագույն խախտումների մասին: Մասնավորապես, խախտվել է «Միջազգային զինված կոնֆլիկտների զոհերի պաշտպանության վերաբերյալ» Ժնևի 1949թ. օգոստոսի 12-ի կոնվենցիաներին կից Ժնևի 1977թ. 1-ին Լրացուցիչ արձանագրության 44-րդ, 45-րդ, 47-րդ հոդվածների, 48-րդ, 51-րդ (2), 52-րդ (2) հոդվածների, 51-րդ (4) հոդվածի 3-րդ կետի և 85-րդ հոդվածի 5-րդ մասի, միջազգային սովորութային մարդասիրական իրավունքի 1-ին, 7-րդ, 11-րդ, 12-րդ, 54-րդ նորմերը, այն է՝ առկա են տվյալներ Ադրբեջանի զինված ուժերի մոտ գտնվող և վերոնշյալ կոնվենցիաներով պաշտպանության իրավունք ունեցող ռազմագերիների և քաղաքացիական անձանց սպանության, խոշտանգելու, նրանց նկատմամբ դաժան, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք դրսևորելու բազմզաթիվ դեպքերի մասին:

Մասնավորապես՝

2020թ. հոկտեմբերի 16-ին Ադրբեջանի Հանրապետության ԶՈՒ զինծառայողները ռազմագերի Ն.Բ.-ի կողմից օգտագործվող բջջային հեռախոսահամարից զանգահարել են վերջինիս ազգականին և հայտնել, որ ռազմագերուն գլխատելու են և նկարը տեղադրեն համացանցում: Մի քանի ժամ անց ազգականները սպանված ռազմագերու լուսանկարը նկատել են վերջինիս սոցիալական ցանցի էջում:

Ադրբեջանի Հանրապետության ԶՈՒ զինծառայողները սանձազերծված ռազմական գործողությունների ընթացքում հարկադրաբար տեղահանել են քաղաքացիական անձ, ԱՀ Հադրութ քաղաքի բնակիչ Մ.Մ.-ին և իր կամքին հակառակ տեղափոխել Ադրբեջանի Հանրապետություն, որտեղ ենթարկելով անմարդկային վերաբերմունքի ու խոշտանգումների՝ ապօրինաբար դիտավորությամբ վերջինիս զրկել են կյանքից:

Համացանցային տարբեր էջերում առկա են տարբեր օրերի տեղադրված բազմաթիվ տեսանյութեր, համաձայն որոնց Ադրբեջանական դրոշն ուսին զինվորական համազգեստով անձը գնդակահարել է վիրավոր ռազմագերի Ա.Մ.-ին, Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողները կտրել են հայ ռազմագերու գլուխը և այն դրել ինչ-որ կենդանու որովայնի վրա, ինքնաձիգից կրակոց են արձակել գերեվարված հայ զինվորականի գլխին, ծաղրել են ռազմագերուն՝ հարվածներ հասցնելով նրա գլխին,  կտրել են հայ ռազմագերու ականջը, կտրել են քաղաքացիական անձի ականջը՝ նրան ներկայացնելով որպես հայ լրտես, ծաղրել են թվով 3 հայ ռազմագերիների՝ ստիպելով ծնկի իջած վիճակով ծափահարել իրենց, գերեվարել են հայ զինծառայողների, որոնցից մեկին ոտքով հարվածներ են հասցրել, ստիպել են հայ ռազմագերուն համբուրել Ադրբեջանի Հանրապետության դրոշը՝ հարվածելով նրա գլխին, շամփուրով հարվածներ են հասցրել թվով 5 ռազմագերիներին, որոնց մեջ կան վիրավորներ, ինչպես նաև պայմանավորվել են նրանցից մեկի ձեռքը կտրելու մասին, ուղեկցել են քաղաքացիական հագուստով մեկ տարեց տղամարդու, որի ընթացքում հարվածել են նրա մեջքին, հայհոյանքներ են հնչեցրել գետնին ընկած ռազմագերու հասցեին՝ քաշքշելով նրա կրծքավանդակի հատվածից:

Ձեռնարկված քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված տեսանյութի համաձայն՝ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողը ոտքը դնելով տանկի վրա վիրավոր ընկած ռազմագերու գլխին, ստիպել է ադրբեջաներեն հնչեցնել «Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին» արտահայտությունը:

Ձեռնարկված քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված մեկ այլ տեսանյութի համաձայն՝ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը գերեվարել են երկու քաղաքացիական անձանց՝ Հադրութ քաղաքի բնակիչ, 1947 թվականին ծնված Բ.Հ.-ին և Հադրութի շրջանի Տյաք գյուղի բնակիչ, 1995 թվականին ծնված Յ.Ա.-ին, իսկ հաջորդող տեսանյութի համաձայն՝ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի ներկայացուցիչներն Արցախի Հանրապետության Հադրութ քաղաքի Արթուր Մկրտչյան փողոցում կրակահերթով կրակոցներ արձակելով սպանել են ՀՀ դրոշով փաթաթված, պաշտպանության միջոցներից զրկված հիշյալ երկու անձանց:

2020թ. հոկտեմբերի 19-ին Ադրբեջանի Հանրապետության ԶՈՒ զինծառայողները ռազմագերի Ս.Ա.-ի բջջային հեռախոսի «WhatsApp» հավելվածի միջոցով նրա ընկերոջը հաղորդագրություն են ուղարկել այն մասին, որ վերջինս գերության մեջ է: Հոկտեմբերի 21-ին Ս.Ա.-ի մեկ այլ ընկերը «TikTok» սոցիալական ցանցում նկատել է տեսանյութ, որի ուսումնասիրությամբ պարզվել է, որ ռազմագերուն հարվածել են և ստիպել վիրավորական արտահայտություններ հնչեցնել ՀՀ վարչապետի հասցեին:

2020թ. հոկտեմբերի 16-ին առավոտյան Ադրբեջանի Հանրապետության ԶՈՒ մի խումբ զինծառայողներ ներխուժել են Հադրութ քաղաքի բնակչուհի Ժ.Բ.-ի բնակարան և վերջինիս նկատմամբ բռնություն գործադրելով՝ ձեռքերից քարշ տալով, իր կամքին հակառակ նստեցրել ավտոմեքենան և բացահայտ առևանգելու եղանակով տեղափոխել Ադրբեջանի Հանրապետության մայրաքաղաք Բաքու: Բռնություն գործադրելու եղանակով շուրջ 12 օր պահելուց հետո՝ հոկտեմբերի 28-ին Կարմիր Խաչի միջոցով նրան հանձնել են ՀՀ-ին:

«Hraparak.am» էլեկտրոնային կայքում առկա տեսանյութի համաձայն՝ Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները հարվածներ են հասցրել թվով 3 ռազմագերիներին:

Բոլոր դեպքերի վերաբերյալ տվյալները պատշաճ իրավական ընթացակարգով ստուգվում են, դրանց կապակցությամբ իրականացվել են դատավարական գործողություններ՝ ադրբեջանական զինված ուժերի կատարած հանցագործությունների ապացույցների ամբողջացման, դրանց քրեաիրավական խիստ գնահատականներ տալու հիմքերի ապահովման, հանցագործություն կատարած անձանց նույնականացման և քրեական պատասխանատության ենթարկմանը հետամուտ լինելու նպատակով:

Արդեն իսկ ձեռք բերված բավարար օբյեկտիվ ապացույցների գնահատմամբ փաստվում է, որ Ադրբեջանի Հանրապետության ԶՈՒ պատասխանատու պաշտոնատար անձինք կենտրոնացված կազմակերպմամբ, բազմաթիվ զինծառայողների նկատմամբ, ազգային ատելության ընդգծված շարժառիթով, իրականացրել են ծանրագույն հանցագործություններ՝ միջազգային մարդասիրական իրավունքի հանրաճանաչ կանոնների դիտավորյալ ու նպատակային խախտումներ:

ՀՀ գլխավոր դատախազությունը միջոցներ է ձեռնարկում գործընկեր դատախազական միջազգային կառույցներին ներկայացնելու Ադրբեջանի Հանրապետությունում գտնվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց նկատմամբ իրականացված գազանաբարո գործողությունների վերաբերյալ փաստերը՝ դեռևս ողջ, առանձին դեպքերում վիրավոր ռազմագերիների և քաղաքացիական անձանց նկատմամբ նման հանցավոր, անմարդկային դրսևորումների փաստերով քրեական հետապնդումներ ապահովելու, դրանց դատապարտման, տուժած անձանց իրավունքների պաշտպանության լրացուցիչ երաշխիքներ գտնելու նպատակների շրջանակներում: Այդ նպատակով ՀՀ դատախազությունը, ինչպես նաև քրեական գործի վարույթն իրականցնող մարմինը մշտական կապի և գործակցության մեջ են նաև ռազմագերիների և գերության մեջ գտնվող ՀՀ և ԱՀ քաղաքացիների հարցերով զբաղվող ներպետական համապատասխան մարմինների հետ:

 

Ի՞նչ էր իրականում Իրանը ասում սրիկային. Արմեն ԱշոտյանԱրցախում պետք է փոխվի ամբողջ պետական համակարգը, ռուս խաղաղապահները պետք է կանխեն բախումները, սակայն այսօր անվտանգության երաշխավոր են. Ռոբերտ ՔոչարյանԵթե Հայաստանի վարչապետը լիներ Թուրքիայի գործակալ կաներ այն ամենը, ինչ արվել է. Ռոբերտ ՔոչարյանԵս դադարել եմ վախենալ մահից. գնդապետ ՂահրիյանՆիկո՛լ, հենց գերիները վերադառնան, պարզ կլինի՝ քանի երեխա ես ուղարկել մսաղաց. Մարտոյան Ինչո՞ւ էր ազերիներին հետաքրքրում Ջալալի գրասենյակը…երրորդ օրը հասկացել էի, որ խնայվում է նախագահականի շենքը. Ռոբերտ Քոչարյան ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՌուսաստանն Իրանին տեսնում է, որպես արցախյան գոտում Թուրքիայի հակակշիռՄԱՐՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԷԻՆ ՇԱՐՈՒՆԱԿՎԵԼ, ՊԱՐԶԱՊԵՍ ՊԵՏՔ ԷՐ ՃԻՇՏ ՎԵՐԱԽՄԲԱՎՈՐՈՒՄՆԵՐ. ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆ«ՇՈՒՏՈՎ ԱԿԱՆԱՏԵՍ ԵՆՔ ԼԻՆԵԼՈՒ ՀՍԿԱՅԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼԱԿԱՆ ՑԱՆՑԻ ԲԱՑԱՀԱՅՏՄԱՆ»ԲԱՄԲԱՍԱՆՔԶԱՐՄԱՆՔ«ԵՍ ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆԻՑ ԱՅԼ ԲՆՈՒՅԹԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ԷԻ ՍՊԱՍՈՒՄ»Հայաստանը չի գրանցում COVID-19-ի ռուսական պատվաստանյութը՝ զրկելով քաղաքացիներին անվճար պատվաստվելու հնարավորությունից.MediaportԱՅԴ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՕՐԱԿԱՐԳԸ ԲԽՈՒՄ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՇԱՀԵՐԻՑ. ԱՆՈՒՇԱՎԱՆ ԴԱՆԻԵԼՅԱՆ«ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆԸ ԵՎ ՕՆԻԿ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ ՊԵՏՔ Է ՀԱՐՑԱՔՆՆՎԵՆ»«ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՊՐՈՒՄ Է ՆԵՐԿԱՅԻՍ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԶՈՒԳԱՀԵՌ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ»ԸՍՏ ԻՄՔԱՅԼԱԿԱՆԻ՝ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ԿՏԱՆ ԻՐԵՆՔ, ՈՉ ԹԵ՝ ՓԱՇԻՆՅԱՆԸԻՆՉԻ Է ՈՒԶՈՒՄ ՀԱՍՆԵԼ ԻՐԱՆԸ ՄԵՐ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ«ՔԱՋԱՐԻ ԶԻՆՎՈՐ ԴԱՎՈՆ» ԵՎ ՀՈՂԱՏՈՒԻ «ՌԵՍՏԱՐՏԸ»Нужно объединиться вокруг добродетелей, а не пороков. Епископ Аршак ХачатрянԱրարատ Միրզոյանի, աներձագ Հրաչի, Լուլուի, Սիսակ Գաբրիելյանի և ևս 8 հոգու պատերազմի օրերին Արցախ մեկնելը ձևակերպվել է որպես գործուղում. mediaportՊուտինը հայտարարել է «բոլորն ընդդեմ բոլորի» պայքարի սպառնալիքի մասին«2021թվականի նշանաբանը պետք է լինի` ամեն ինչ բանակի եւ զինվորի համար». ՍԱՐԳԻՍ ՆԱՋԱՐՅԱՆՎրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է ավելի քան 740-ովՇուտով նոր հեռուստասերիալ ԼՈՒԻԶԱ ՂԱՄԲԱՐՅԱՆԻ մասնակցությամբՈրդեկորույս մայրեր, երբեք գլուխներդ չկախեք, Դուք հերոսներ եք տվել ազգին, մեր բանակը հերոսական բանակ է. Հատուկ հանձնարարություններով Հայրապետական նվիրակՔթի հատուկ սփրեյը կարող է վերացնել սոցիալական հեռավորության անհրաժեշտությունըՌուսաստանն ու ԱՄՆ-ն պայմանավորվել են երկարաձգել ՌՀՍՊ-ն՝ Մոսկվայի պայմաններովՍենց որ շարունակվի Մեծն Ավետիք Իսահակյանի խոսքերը դառնալու է իրականությունՏարօրինակ ա, որ Նիկոլը մինչ օրս Ջոնի Բրջոնիին մի հատ պատասխանատու պաշտոն չի գնելՍպիտակ տան մի քանի հարյուր աշխատակից պատվաստվել է կորոնավիրուսի դեմ. CNNՕդի ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանովՑեմենտի ներմուծումը Հայաստան ժամանակավորապես կարգելվի«ՔԵԶ ՀԱՄԱՐ ԶՒՆՎՈՐ» ՆԱԽԱՁԵՌՆՈՂ ԹԻՄԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ ԼԾՎՈՒՄ ԵՆ ԲԱՎԱԿԱՆԻՆ ԼՈՒՐՋ ՄԻ ՊՐՈՅԵԿՏԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸՀՀ քաղաքացիների մուտքը դեպի ՌԴ բացվում է փետրվարի 1-ից. Չվերթները կավելալան (տեսանյութ)Վիրավոր զինծառայողները 500 հազար դրամ աջակցություն կստանան«Երբ իր աղջկա կյանքում դժբախտությունը ուղղորդվեց խայտառակությամբ, ինքը չպահեց իրեն շարքային հայ տղամարդու պես…». Անժելա Սարգսյանի գրառումըՓետրվարի 5-ին հարսանիքն էր լինելու. Ահասարսուռ մանրամասներ գյուղապետի ինքնասպան եղած որդու հետքերովՀանդիպումն անցել է ջերմ մթնոլորտում. ի՞նչ են խոսել Լարա Ահարոնյանն ու Ա. Հակոբյանը«Որեւէ մեկը չփորձի այլ ուժերի հետ «տակից խաղեր տալ». Արարատի նոր մարզպետը «մառոզ» է անում․ «Իրավունք»Մուշեղ սրբազանը նշանակվել է Մայր Տաճարի ԼուսարարապետԼրագրողին հետապնդում են՝ խոչընդոտելով մասնագիտական աշխատանքը. «Մեդիա պաշտպան»Հիմնավոր փաստ չկա, որ Հայաստանից անձնագրեր են բաժանվել ադրբեջանցիներին. Փոխոստիկանապետ (Տեսանյութ)Հետախուզվողը պատանդ էր վերցրել իր 3-ամյա երեխային. Ոստիկանությունը մանրամասներ է ներկայացրելՀայաստանը չի համարում, որ Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի և ուժի կիրառման արդյունքները կարող են հիմք ստեղծել տևական խաղաղության համար. ԱԳ նախարարՓետրվարի 3-ին Ազգային ժողովի արտահերթ նիստ կգումարվիՀետախուզման մեջ գտնվող անձը երեխա է պատանդ վերցրել և հրաժարվում է հանձնվել ոստիկաններին. Shamshyan.comՊատերազմի հետևանքով վիրավորում ստացած մոտ 6000 զինծառայող կստանա 500 հազար դրամ աջակցությունՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար․ ռուսական կողմում կուտակված է 600 բեռնատար
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода