ԱԺ շենքից հրազենի բացահայտ ցուցադրությունը խաղաղ հավաքին պետության կողմից գործադրված անվտանգության անհամարժեք միջոց է. ՄԻՊ Լևոն Արոնյանն ասել է՝ կվերադառնա, երբ իր նկատմամբ վերաբերմունքը փոխվի. Սերժ Սարգսյան Սերժ Սարգսյանը պատասխանում է լրագրողների հարցերին Դոլարի փոխարժեքը նվազել է․ ԿԲ Նիկոլ Փաշինյանի Ազգային ժողովում է. ուղիղ Դիպուկահարի զենք Ազգային ժողովում Երևանի նախկին ոստիկանապետը վարչապետի որոշմամբ նշանակվել է Փրկարար ծառայության տնօրեն Արմեն Սարգսյանը հանդիպել է Օնիկ Գասպարյանի հետ Ժողովուրդը տառապում է «Համլետի» սինդրոմով. Նախկին փոխոստիկանապետի ուշագրավ դիտարկումը Նիկոլ Փաշինյանի այցից առաջ Ազգային ժողովի դարպասները զոդում են (Լուսանկարներ)


«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԳԵՏՆՈՎ Է ՏՐՎԱԾ»

Հասարակություն

«Պատերազմի ամենակործանարար սխալներից մեկն էլ այն էր, որ Փաշինյանն ու իր թիմը ռազմական գործողությունները դիտարկում էին որպես PR գործիք, գովազդվելու միջոց: Թեեւ ռազմական դրություն էր հայտարարվել, բայց զորակոչ այդպես էլ չիրականացվեց: Ասում էին` կամավորագրվեք, տնից սաղավարտ ու զրահաբաճկոն բերեք, ու դրան զուգահեռ հայտարարում էին, թե սպառազինության աննախադեպ գնումներ են իրականացվել: Բա եթե գնումներ էին արվել, կամավորն ինչո՞ւ պետք է տնից զրահաբաճկոն տաներ ռազմաճակատ»,- «Իրավունքի» հետ զրույցում, անդրադառնալով 44 օր տեւած պատերազմին եւ խայտառակ պարտության պատճառներին, ասաց հայտնի ռազմական փորձագետ ԿԱՐԵՆ ՎՐԹԱՆԵՍՅԱՆԸ` ընդգծելով.

- Պոպուլիզմի դրսեւորում էր նաեւ այն, երբ հայտարարվեց, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, Ազգային ժողովի փոխխոսնակը, համայնքների ղեկավարները մեկնել են առաջնագիծ: Բոլոր այդ կառույցները շատ կոնկրետ խնդիրներ ունեին, իրենց աշխատանքն անելու փոխարեն ինչո՞ւ էին անիմաստ շոու անելով զբաղված: Փաստաթղթում չկա որեւէ ռեալ բան, քան այն, որ ՀՀ-ն տարածքներ եւ դիրքեր է հանձնում

– Պարոն Վրթանեսյան, այսօր ունենք այն, ինչ ունենք: Ստեղծված քաոսային իրավիճակում ի՞նչ վտանգներ սպասել հայ-թուրքական սահմանից:

– Այսօր Թուրքիային զսպող միակ գործոնը Հայաստանում ռուսական զորքի ներկայությունն է: Ընդ որում` դա ոչ միայն ռազմական առումով է զսպող գործոն, այլ զուտ` քաղաքական: Ինչքանով ու մինչեւ երբ այդ գործոնը կաշխատի, դժվար է ասել: Այլ կերպ ասած` կլինի լայնածավալ ռազմական գործողություն ՀՀ-ի վրա, թե` ոչ, դժվար է ասել, բայց որ ռեալ վտանգները այս պահին կանխվում են զուտ ռուսական գործոնը հաշվի առնելով` փաստ է: Եթե մենք ունենայինք նորմալ, գրագետ դիվանագիտություն վարող իշխանություն, ինչ-որ բան հնարավոր կլիներ կանխատեսել: Տվյալ դեպքում մենք ունենք լրիվ անկարող, ինչպես փորձը ցույց տվեց, շատ վատ կառավարման հմտությունների տիրապետող իշխանություն: Եվ այս պարագայում ես չեմ բացառում, որ հնարավոր է ամեն պահի ինչ-որ բան փոխվի: Տեսեք, պատերազմը չի ավարտվել, իսկ ստորագրված փաստաթղթում չկա որեւէ ռեալ բան, քան այն, որ ՀՀ-ն տարածքներ եւ դիրքեր է հանձնում: Նույն ռուս խաղաղապահների մասով չկա հստակ նշում, թե խաղաղապահները ինչ իրավունք ունեն անել, ինչ` ոչ: Ըստ էության, Հայաստանի ինքնիշխանությունը գետնով է տրված: Ու այս վիճակում կանխատեսել, թե ինչ քայլերի կարող է գնալ Թուրքիան` շատ լավ հասկանալով ՀՀ-ի անկարող, ապիկար իշխանությանը` դժվար է կանխատեսել:

– Պարոն Վրթանեսյան, սյունեցիները մտահոգություն ունեն, որ հնարավոր է նոյեմբերի 10-ին ուժի մեջ մտած եռակողմ համաձայնագրի շրջանակներում Սյունիքից եւս տարածքներ զիջվեն հակառակորդին:

– Այո, հենց Կապանից Մեղրի տանող ճանապարհը, ըստ էության, անցնում է Խորհրդային Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանով: Թե ո՞նց է այդ ճանապարհը պաշտպանվելու, դա բաց հարց է: Առհասարակ, ինձ մոտ հարց է առաջանում բնական` Նիկոլ Փաշինյանը, երբ այդ խայտառակության տակ ստորագրում էր, ինքը ընդհանրապես քարտեզից տեղյա՞կ էր, թե՞ ոչ: Թե՞ այնքան էր վախեցած, որ անգամ չի էլ մտածել, որ արժե գոնե մեկ անգամ քարտեզի վրա նայել:

– Այսինքն` այդ վտանգը ռեա՞լ է:

– Դե եթե այդ խայտառակ տեքստով ենք մենք շարժվում, ապա ստացվում է, որ Կապանը, ըստ էության, սահմանամերձ է, իսկ ճանապարհն անցնում է ՀՀ-Ադրբեջան սահմանով: Ինչպես են դա պատրաստվում պաշտպանել, ես չեմ պատկերացնում` եթե այդ խայտառակ փաստաթուղթը ամբողջությամբ կյանքի կոչվի:

 

Որոշ մարդիկ հեռացել են Կապանից, քանի որ ռեալ վտանգներ են տեսնում

– Այսինքն` մի օր էլ կարող ենք արթնանալ եւ տեղեկանալ, որ Կապանի բնակչությո՞ւնը պետք է տարհանվի:

– Այո, շատ հավանական է: Եվ ես Ձեզ ասեմ, որ այս պահին էլ որոշ մարդիկ հեռացել են Կապանից, քանի որ ռեալ վտանգներ են տեսնում այդտեղ:

– Պարոն Վրթանեսյան, Նիկոլ Փաշինյանը ասում է, որ եթե չստորագրվեր այդ համաձայնագիրը, հնարավոր է, որ մեր 25-30 հազար զորքը հայտնվեր շրջափակման մեջ: Հետաքրքիր է, այդ ի՞նչ զորքով պետք է հակառակորդը ներխուժեր, որ 25-30 հազար զինվոր մնային շրջափակման մեջ:

– Նախ` մի կարեւոր բան ասեմ` այդ զինվորները իրենք իրենցով չեն հայտնվել ինչ-որ տեղ: Եթե այդպիսի իրավիճակ իսկապես եղել է, եւ վտանգը այդքան ռեալ է եղել, ուրեմն այդ իրավիճակը հետեւանք է բազմաթիվ սխալ քայլերի, որոնք արվել են Նիկոլ Փաշինյանի անձնական որոշմամբ: Ամենակարեւորը, ըստ իս, դա մոբիլիզացիոն պլանի տապալումն էր, ինչպես ասաց Մովսես Հակոբյանը, իսկ այդ հայտարարությունը, ըստ էության, չհերքվեց: Եթե կորուստներ կրած ստորաբաժանումները ժամանակին չեն փոխարինվել` հակառակորդը նորմալ է, որ հասած լիներ մի իրավիճակի, որտեղ հնարավոր էր շրջափակել հայկական զորքին:

Զրույցը ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

ԱՆՄԱՔՈՒՐ ԽԱՂԱՑՈՂՆԵՐԸ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ԲԱՆԱԿԻՆ ՀԱՆԵԼ ԽԱՂԻՑԱԺ շենքից հրազենի բացահայտ ցուցադրությունը խաղաղ հավաքին պետության կողմից գործադրված անվտանգության անհամարժեք միջոց է. ՄԻՊԼևոն Արոնյանն ասել է՝ կվերադառնա, երբ իր նկատմամբ վերաբերմունքը փոխվի. Սերժ ՍարգսյանՍերժ Սարգսյանը պատասխանում է լրագրողների հարցերինԴոլարի փոխարժեքը նվազել է․ ԿԲՆիկոլ Փաշինյանի Ազգային ժողովում է. ուղիղԴիպուկահարի զենք Ազգային ժողովում Երևանի նախկին ոստիկանապետը վարչապետի որոշմամբ նշանակվել է Փրկարար ծառայության տնօրենԱրմեն Սարգսյանը հանդիպել է Օնիկ Գասպարյանի հետԺողովուրդը տառապում է «Համլետի» սինդրոմով. Նախկին փոխոստիկանապետի ուշագրավ դիտարկումըՆիկոլ Փաշինյանի այցից առաջ Ազգային ժողովի դարպասները զոդում են (Լուսանկարներ)«Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքը՝ Բաղրամյան պողոտայում. ուղիղ Հայաստանն անդունդի եզրին է. Արշավիր ՂարամյանՕնիկ Գասպարյանի վերաբերյալ որևէ քրեական վարույթ չկա հարուցված. Գլխավոր դատախազություն«Ալեն Սիմոնյանը թող չմոռանա, որ ինքը փոխխոսնակ է. ինձ ընտրել են պատգամավոր` որպես Սոֆյա Հովսեփյան»Վարազդատ Կարապետյանն ազատվել է պաշտոնիցԱյսօր գրողների միջազգային օրն է ԱԺ տարածքում լուսաձայնային նռնակներ են տեղադրում (Լուսանկար)Նիկոլ «աղան» կատաղել էԲաղրամյան պողոտան Մեծ Թուրանի ճանապարհին կանգնած վերջին ամրոցն է. Արմեն ԱշոտյանԵվրատեսիլ 2021»-ը նոր ձեւաչափով կանցկացվիԱնմակարդակ նիկոլիստուհին. ԼուսանկարՏեր ունեցող մարդու հետ հանցագործությունը միանգամից բացահայտվում է. բաց նամակ ԱԱԾ պետին Վաղը կարող է լինել ուշԲռնցքամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարը կայանալու է ՓարիզումԽնձորի օգտակար հատկությունները․ 4 պատճառ այն մշտական սննդակարգի մասը դարձնելու համար Վանդալիզմ. Արագածոտնի Ձորագլուխ համայնքի հուշարձանի վրա անհայտ անձինք գրառում են կատարել«Հայրենիքի փրկության շարժման» պատվիրակությունը հանդիպԵլ է ՀՀ նախագահի հետԺիրինովսկին 2036-ի մայիսի 1-ից բոլոր պաշտոններից հրաժարականի դիմում է գրելԲաղրամյան պողոտայում վճռվում է ՀՀ ապագան, վճռորոշ խոսքն այս կռվի մեջ պատկանում է ՀՀ քաղաքացուն. Անդրանիկ ԹևանյանՔաղաքական հրահանգը տրված է. Օնիկ Գասպարյանին կձերբակալենԱրթնացեք հայեր,Փաշինյանը լիովին ոչնչացնում է Հայաստանը. ԿուրղինյանՕնիկ Գասպարյանը մինչև 8-օրյա ժամկետի լրանալը շարունակում է իր ծառայությունը, հանդիսանում է ԶՈՒ բարձրագույն զինվորական հրամանատարը. բանակի հայտարարությունըԻնչպես է Նիկոլը «համոզել» ԱրմենինՀայերի 46%-ը կողմ են ռազմական հեղաշրջմանը. Հարցում ՏելեգրամումՔանի թշնամին Կապանում չէ` ուրեմն վտանգ չկա. Սյունեցի պատգամավորի մտքի գոհարներըԹուրքական «Գորշ գայլեր» ահաբեկչական խմբավորման առաջնորդը իր աջակցությունն է հայտնել Փաշինյանին և քննադատել ԳՇ-ինԻնչ է սպասվում Օնիկ Գասպարյանին եւ մնացած 40 զինվորականներին. Մեկնաբանում է սահմանադրագետը«ՌԻԱ Նովոստի»-ն նշել է Մարտի 8-ի կապակցությամբ ՌԴ-ում կանանց մատուցվող ամենատարածված նվերներըԵրկիր ենք կորցնում` սրանք արտահերթ ընտրությունների տրնգի են պարում. Վարդան ՂուկասյանՓաշինյանն իր պատգամավորներին չասեմ «քսի է տալիս», բայց ասում է՝ ոնց ուզում եք վարկաբեկեք դատարանին. Գ.ՊետրոսյանՕրվա խաղերի անոնս«ԳՇ պետը չի կարող «իրավունքի ուժով» համարվել պաշտոնից ազատված»․ Ռուբեն ՄելիքյանԻմ պայքարը շարունակելու եմ այնքան ժամանակ, մինչև Հայաստանը ունենա ազգային և պետականակենտրոն իշխանություն․ Գևորգ Գևորգյան Ոնց բացատրենք, որ մեր համար սա ոչ թե «ճնշումներ» են, այլ պայքարի արդյունավետության ցուցանիշ. Հայկ ՄամիջանյանԱդրբեջանամետ քարոզչությունը Հայաստանում թափ է առնում (Photo).Գագիկ ՀամբարյանՀՀ նախագահը, վարչապետը իրավասու չեն պաշտոնից հեռացնել Գլխավոր շտաբի պետին. Արամ ՕրբելյանՔաղաքական զարգացումներից երեւում է, որ գեներալների եւ միտինգավորների միջեւ, եթե անգամ որեւէ կապ կա էլ, ապա այն սպորադիկ է.Աղասի ԵնոքյանԱյսօր չափազանց կարևոր օր է լինելու. Նիկոլն ու նախագահ կոչեցյալը ձեռք ձեռքի բռնած մեծ պրովոկացիա են անում բանակի դեմ. Հրանտ Մելիք-ՇահնազարյանՆավթի համաշխարհային գները բարձրանում են
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ