Գտել են Բակո Սահակյանի անվտանգության պետի դին «Հունվարի 28-ին Հայոց բանակի կազմավորման 30 եւ կազմաքանդման 3 ամյակն է» Նիկոլ, անհայրենիք ոչնչություն, կարդա սա ու տես, թե երբ ու ինչ հանգամանքներում ա Շուշին հայաթափվել ու բնակեցվել թուրքերով.Արամ Գեւորգյան Դեկտեմբերին Արարատ Միրզոյանի հետ հանդիպած Լևոն Շիրինյանն ասում է, որ հայը ավելի լավ է թուրքի շուն լինի, քան ռուսական պետության գործակալ (Video).Mediaport Արմեն Սարգսյանն ակնկալում է, որ հայ-ամերիկյան համագործակցությունը կնպաստի տարածաշրջանում երկար սպասված խաղաղությանն ու կայունությանը «Ջհանգիրյանի օգնությամբ Փաշինյանն ուզում է դատական իշխանությունն իրենով անել». Բողոքի ակցիա՝ Ազգային ժողովի դիմաց Իմ «դղյակը» Մոնումենտում չի, բայց այնտեղ դղյակային բան չկա, հարևանությամբ այնպիսի դղյակներ կան, որ մեր տունը գոմի է նման. Գագիկ Ջհանգիրյան (տեսանյութ) Չեմ կարող չտեսնել այն արհավիրքները, որոնք այսօր կանգնած են մեր ժողովրդի առջեւ, որոնք կարող են հանգեցնել սարսափելի, անդառնալի արդյունքների.Բ.Գ.Դ. պրոֆեսոր ԱՐՄԵՆ ՉԱՐՉՅԱՆ Բայդենը չի ցանկանում բարելավել հարաբերությունները Մոսկվայի հետ․ The Washington Post Ադրբեջանը և Թուրքմենստանը Կասպից ծովի «Դոստլուգ» հանքավայրի համատեղ շահագործման վերաբերալ հուշագիր են ստորագրել. Անկարան արձագանքել է


«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԳԵՏՆՈՎ Է ՏՐՎԱԾ»

Հասարակություն

«Պատերազմի ամենակործանարար սխալներից մեկն էլ այն էր, որ Փաշինյանն ու իր թիմը ռազմական գործողությունները դիտարկում էին որպես PR գործիք, գովազդվելու միջոց: Թեեւ ռազմական դրություն էր հայտարարվել, բայց զորակոչ այդպես էլ չիրականացվեց: Ասում էին` կամավորագրվեք, տնից սաղավարտ ու զրահաբաճկոն բերեք, ու դրան զուգահեռ հայտարարում էին, թե սպառազինության աննախադեպ գնումներ են իրականացվել: Բա եթե գնումներ էին արվել, կամավորն ինչո՞ւ պետք է տնից զրահաբաճկոն տաներ ռազմաճակատ»,- «Իրավունքի» հետ զրույցում, անդրադառնալով 44 օր տեւած պատերազմին եւ խայտառակ պարտության պատճառներին, ասաց հայտնի ռազմական փորձագետ ԿԱՐԵՆ ՎՐԹԱՆԵՍՅԱՆԸ` ընդգծելով.

- Պոպուլիզմի դրսեւորում էր նաեւ այն, երբ հայտարարվեց, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, Ազգային ժողովի փոխխոսնակը, համայնքների ղեկավարները մեկնել են առաջնագիծ: Բոլոր այդ կառույցները շատ կոնկրետ խնդիրներ ունեին, իրենց աշխատանքն անելու փոխարեն ինչո՞ւ էին անիմաստ շոու անելով զբաղված: Փաստաթղթում չկա որեւէ ռեալ բան, քան այն, որ ՀՀ-ն տարածքներ եւ դիրքեր է հանձնում

– Պարոն Վրթանեսյան, այսօր ունենք այն, ինչ ունենք: Ստեղծված քաոսային իրավիճակում ի՞նչ վտանգներ սպասել հայ-թուրքական սահմանից:

– Այսօր Թուրքիային զսպող միակ գործոնը Հայաստանում ռուսական զորքի ներկայությունն է: Ընդ որում` դա ոչ միայն ռազմական առումով է զսպող գործոն, այլ զուտ` քաղաքական: Ինչքանով ու մինչեւ երբ այդ գործոնը կաշխատի, դժվար է ասել: Այլ կերպ ասած` կլինի լայնածավալ ռազմական գործողություն ՀՀ-ի վրա, թե` ոչ, դժվար է ասել, բայց որ ռեալ վտանգները այս պահին կանխվում են զուտ ռուսական գործոնը հաշվի առնելով` փաստ է: Եթե մենք ունենայինք նորմալ, գրագետ դիվանագիտություն վարող իշխանություն, ինչ-որ բան հնարավոր կլիներ կանխատեսել: Տվյալ դեպքում մենք ունենք լրիվ անկարող, ինչպես փորձը ցույց տվեց, շատ վատ կառավարման հմտությունների տիրապետող իշխանություն: Եվ այս պարագայում ես չեմ բացառում, որ հնարավոր է ամեն պահի ինչ-որ բան փոխվի: Տեսեք, պատերազմը չի ավարտվել, իսկ ստորագրված փաստաթղթում չկա որեւէ ռեալ բան, քան այն, որ ՀՀ-ն տարածքներ եւ դիրքեր է հանձնում: Նույն ռուս խաղաղապահների մասով չկա հստակ նշում, թե խաղաղապահները ինչ իրավունք ունեն անել, ինչ` ոչ: Ըստ էության, Հայաստանի ինքնիշխանությունը գետնով է տրված: Ու այս վիճակում կանխատեսել, թե ինչ քայլերի կարող է գնալ Թուրքիան` շատ լավ հասկանալով ՀՀ-ի անկարող, ապիկար իշխանությանը` դժվար է կանխատեսել:

– Պարոն Վրթանեսյան, սյունեցիները մտահոգություն ունեն, որ հնարավոր է նոյեմբերի 10-ին ուժի մեջ մտած եռակողմ համաձայնագրի շրջանակներում Սյունիքից եւս տարածքներ զիջվեն հակառակորդին:

– Այո, հենց Կապանից Մեղրի տանող ճանապարհը, ըստ էության, անցնում է Խորհրդային Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանով: Թե ո՞նց է այդ ճանապարհը պաշտպանվելու, դա բաց հարց է: Առհասարակ, ինձ մոտ հարց է առաջանում բնական` Նիկոլ Փաշինյանը, երբ այդ խայտառակության տակ ստորագրում էր, ինքը ընդհանրապես քարտեզից տեղյա՞կ էր, թե՞ ոչ: Թե՞ այնքան էր վախեցած, որ անգամ չի էլ մտածել, որ արժե գոնե մեկ անգամ քարտեզի վրա նայել:

– Այսինքն` այդ վտանգը ռեա՞լ է:

– Դե եթե այդ խայտառակ տեքստով ենք մենք շարժվում, ապա ստացվում է, որ Կապանը, ըստ էության, սահմանամերձ է, իսկ ճանապարհն անցնում է ՀՀ-Ադրբեջան սահմանով: Ինչպես են դա պատրաստվում պաշտպանել, ես չեմ պատկերացնում` եթե այդ խայտառակ փաստաթուղթը ամբողջությամբ կյանքի կոչվի:

 

Որոշ մարդիկ հեռացել են Կապանից, քանի որ ռեալ վտանգներ են տեսնում

– Այսինքն` մի օր էլ կարող ենք արթնանալ եւ տեղեկանալ, որ Կապանի բնակչությո՞ւնը պետք է տարհանվի:

– Այո, շատ հավանական է: Եվ ես Ձեզ ասեմ, որ այս պահին էլ որոշ մարդիկ հեռացել են Կապանից, քանի որ ռեալ վտանգներ են տեսնում այդտեղ:

– Պարոն Վրթանեսյան, Նիկոլ Փաշինյանը ասում է, որ եթե չստորագրվեր այդ համաձայնագիրը, հնարավոր է, որ մեր 25-30 հազար զորքը հայտնվեր շրջափակման մեջ: Հետաքրքիր է, այդ ի՞նչ զորքով պետք է հակառակորդը ներխուժեր, որ 25-30 հազար զինվոր մնային շրջափակման մեջ:

– Նախ` մի կարեւոր բան ասեմ` այդ զինվորները իրենք իրենցով չեն հայտնվել ինչ-որ տեղ: Եթե այդպիսի իրավիճակ իսկապես եղել է, եւ վտանգը այդքան ռեալ է եղել, ուրեմն այդ իրավիճակը հետեւանք է բազմաթիվ սխալ քայլերի, որոնք արվել են Նիկոլ Փաշինյանի անձնական որոշմամբ: Ամենակարեւորը, ըստ իս, դա մոբիլիզացիոն պլանի տապալումն էր, ինչպես ասաց Մովսես Հակոբյանը, իսկ այդ հայտարարությունը, ըստ էության, չհերքվեց: Եթե կորուստներ կրած ստորաբաժանումները ժամանակին չեն փոխարինվել` հակառակորդը նորմալ է, որ հասած լիներ մի իրավիճակի, որտեղ հնարավոր էր շրջափակել հայկական զորքին:

Զրույցը ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

Գտել են Բակո Սահակյանի անվտանգության պետի դին«Հունվարի 28-ին Հայոց բանակի կազմավորման 30 եւ կազմաքանդման 3 ամյակն է»Նիկոլ, անհայրենիք ոչնչություն, կարդա սա ու տես, թե երբ ու ինչ հանգամանքներում ա Շուշին հայաթափվել ու բնակեցվել թուրքերով.Արամ ԳեւորգյանԴեկտեմբերին Արարատ Միրզոյանի հետ հանդիպած Լևոն Շիրինյանն ասում է, որ հայը ավելի լավ է թուրքի շուն լինի, քան ռուսական պետության գործակալ (Video).MediaportԱրմեն Սարգսյանն ակնկալում է, որ հայ-ամերիկյան համագործակցությունը կնպաստի տարածաշրջանում երկար սպասված խաղաղությանն ու կայունությանը«Ջհանգիրյանի օգնությամբ Փաշինյանն ուզում է դատական իշխանությունն իրենով անել». Բողոքի ակցիա՝ Ազգային ժողովի դիմացԻմ «դղյակը» Մոնումենտում չի, բայց այնտեղ դղյակային բան չկա, հարևանությամբ այնպիսի դղյակներ կան, որ մեր տունը գոմի է նման. Գագիկ Ջհանգիրյան (տեսանյութ)Չեմ կարող չտեսնել այն արհավիրքները, որոնք այսօր կանգնած են մեր ժողովրդի առջեւ, որոնք կարող են հանգեցնել սարսափելի, անդառնալի արդյունքների.Բ.Գ.Դ. պրոֆեսոր ԱՐՄԵՆ ՉԱՐՉՅԱՆԲայդենը չի ցանկանում բարելավել հարաբերությունները Մոսկվայի հետ․ The Washington PostԱդրբեջանը և Թուրքմենստանը Կասպից ծովի «Դոստլուգ» հանքավայրի համատեղ շահագործման վերաբերալ հուշագիր են ստորագրել. Անկարան արձագանքել էԹուրքերին և ադրբեջանցիներին մեր երկիրը և պատիվը հանձնելու գործընթացը սկսեց այն պահից հետո, երբ գրեթե բոլորը լռեցին երբ իրենք հայտարարեցին, որ օրինակ Արցախի հարցի լուծումը պետք է ձեռնատու լինի հայերին և ադրբեջանցիներին. Արման Աբովյան Ինչ խնդիրներ կարող են զարգանալ հակասեպտիկ միջոցների չարաշահման հետևանքովԱրցախում կենսաթոշակառուի մահվան նպաստի համար հուղարկավորության փաստաթուղթ չի պահանջվիՊետք է համախմբվել առաքինությունների շուրջ եւ ոչ թե արատների. Տ. Արշակ եպիսկոպոս ԽաչատրյանՍտեփանակերտում օդային տագնապի ազդանշանը միացել է տեխնիկական աշխատանքներ կատարելու ընթացքում. ԱԻՊԾԻնչո՞վ են միմյանցից տարբերվում կորոնավիրուսի դեմ ռուսական երեք պատվաստանյութերըՆիկոլ Փաշինյանի ու Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի ընդլայնված կազմով խորհրդակցությունՀայրենիքի 1/3-ը հանձնած Օմեգան դիրք հանձնողի վրա քֆուր էր դնում, ո՞նց եք հիմա, լա՞վ եք. Միհրան ՀակոբյանԻրանի ԱԳ նախարարը հունվարի 27-ին կայցելի ՀայաստանՀայաստանի շպիոնական լանդշաֆտում բան է փոխվել.Աղասի ԵնոքյանՌուսաստանը և Իսրայելը քննարկում են COVID-19-ի դեմ պատվաստանյութերի համատեղ արտադրությունըՀայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 183 դեպք, մահացել է 11 մարդԴուք փոշիացրեցիք այն հաղթանակի դափնիները, որ գծել էին մեր հերոսները, հիմա էլ շարունակում եք խոսել, թե Շուշին դժգույն էրՀՈՒՆՎԱՐԻ 22-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ Թուրքիան պետք է ձեռնպահ մնա ԼՂ հակամարտությունում որևէ միջամտությունից. ՀՀ ԱԳՆՆավթի գները նվազել ենԹանկարժեք մետաղների գները նվազել են՝ բացառությամբ պլատինի. NYMEXՀայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով շարունակվել է պահպանվել կայուն օպերատիվ իրավիճակ. ՀՀ ՊՆՎահան Քերոբյանը մեկնում է Իրան. քննարկելու է երկկողմ առևտրատնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները«Ժողովուրդ». Հայկ Մարությանը ամեն ինչ խճճել է. տարվա վերջին օրով է 200 շինթույլտվություն ստորագրել«Հրապարակ». Ընդդիմադիր հայացքներով նախկին փոխնախարարը չի հարմարվել Փաշինյանի մոլի թիմակցի հետ աշխատանքին«Հրապարակ». Զորացրվածների զինգրքույկներում չեն ամրագրում պատերազմին մասնակցած լինելըԼարսը բեռնատարների համար մնում է փակԻրավիճակը Հայաստանի ավտոճանապարհներին«Հրապարակ». Բարդ թեստ պատգամավորների համարԲայդենի վարչակազմը կողմ է Ռուսաստանի հետ «Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման» պայմանագիրը մինչև 2026 թ. երկարաձգելուն«Հրապարակ». Փաշինյանը փորձում է բանակցել ընդդիմության հետՄայրաքաղաքում և մարզերում սպասվում են հոսանքազրկումներ«Իսլամական պետությունը» ստանձնել է Բաղդադում տեղի ունեցած կրկնակի ահաբեկչության պատասխանատվությունը«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛քՄենք պետք է նորից վերածնվենք, վերականգնվենք ու հզորանանք՝ հանուն մեր սուրբ նահատակների հիշատակի, և հանուն մեր ապագա սերունդների. Արտակ ԶաքարյանԵվրոպական խորհրդարանը երեկ ընդունել է «Ընդհանուր անվտանգային ու պաշտպանական քաղաքականություն (CSDP)» եւ «Ընդհանուր արտաքին և անվտանգային քաղաքականություն» (CFSP) տարեկան զեկույցները. Արմեն ԱշոտյանԳնում ենք միութենական պետության ձեւավորման ճանապարհով, որպեսզի փրկենք մեր արժեհամակարգը բորենիներից. ԲաբուխանյանԱմենայն Հայոց Կաթողիկոսը ընդունեց Բելառուսի նորանշանակ դեսպանինԱստղագուշակությունը կախարդություն է, կախարդությունը` մահացու հանցանք. Մաքսիմ ՈսկանյանԵրկրաշարժ Նախիջևան քաղաքից 33 կմ հյուսիս-արևելք«Իրավունք» թերթի և կայքի կողմից ճանաչված 2020թ. տարվա լավագույն թատերական գործիչ«Իրավունք» թերթի լրագրող Իլոնա Ազարյանը կպարգեւատրվի մեդալով«Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ» Շարժման կազմկոմիտեի հերթական նիստըՂազախստանի դեսպանը այցելել է ՍԻՄ կուսակցությունը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода