Ամսի 28-ին ծնվածների բնավորությունը Թուրքական լրատվամիջոցները պատրաստվում են գալ Փաշինյանի հանրահավաքին 02.03.2021-ին ժամը 18:00-20:00 Զոլեր սգոր սրահում տեղի կունենա մայոր Ցոլակ Խաչատրյանի հոգեհանգիստը Հիշիր, դու ինքդ ես սովորեցնում տղամարդկանց՝ ինչպես վարվել քեզ հետ Աշոտը նրանց PR-ի և գավառականության զոհն է Առերեւույթ հիմքեր կան Արմեն Սարգսյանի պաշտոնանկության գործընթաց սկսելու համար. Հովակիմյան Հնդկաստանում աքլորակռիվներն անօրինական են՝ սկսած 1960 թվականից, սակայն դրանք դեռեւս տարածված են գյուղական շրջաններում Մարտի 1-ին «Հայահավաք»` ՊՆ Գլխավոր Շտաբի դիմաց Ոչ ամեն կնոջը կարող ես փոխարինող գտնել. զգույշ եղիր նրա հետ, ում ցավեցնում ես Թուրքերն առցանց աջակցություն են ցույց տալիս Նիկոլի ծրագրված հանրահավաքին. Տեսանյութը` Աննա Հովների


Այս պատերազմը կարելի էր ավարտել Հայաստանի համար ավելի բարենպաստ պայմաններով. Պեգով

Ներքաղաքական

Մոսկվաբնակ քաղաքագետ Մարիամ Հովսեփյանը բացառիկ հարցազրույց է ունեցել «WarGonzo» նախագծի հեղինակ, ռազմական լրագրող Սեմյոն Պեգովի հետ, ով արցախյան պատերազմի ամբողջ ընթացքում իրադարձությունների հետեւել է ամենաթեժ կետերից: Հարցազրույցի ժամանակ քաղաքագետը նաեւ հնչեցրել է հայաստանյան լրատվամիջոցներին հուզող հարցերը, այդ թվում «Իրավունքի», որից մի հատված ներկայացնում ենք ստորեւ:

- Ի՞նչ զգացեք, երբ «Девичья башня» ադրբեջանական տելեգրամ ալիքով արդեն սկսել էին կռվել ոչ թե Արցախի, այլ Ձեր եւ Ձեր անձնակազմի դեմ՝ ցանկանալով Ձեր մահը:

- Այդ տելեգրամ ալիքի մասին իմացա օրեր անց միայն, երբ արդեն սկսել էր այդ սկանդալը: Շատ զբաղված էի, ամեն օր գնում էինք սահմանագիծ: Միայն հետո իմացա, որ ինչ-որ մի անհասկանալի մարդ, որ վարում է ինչ-որ մի անհասկանալի ալիք, ասել է, թե ինձ պետք է ոչնչացնել կամ դրա նման մի բան: Սա ամենաանվնաս բանն է, ինչ լսել եմ մարդկանցից: Կան մարդիկ, ովքեր ավելի դաժան մեկնաբանություններ են գրում մեր վարած ռեպորտաժների տակ, որոնք երբեմն անհավանական բնույթ են կրում: Ե՛վ ընտանիքիս, ե՛ւ մորս, ե՛ւ քրոջս ինչ ասես, որ չեն գրում: Ես սա արդեն անցել եմ Ուկրաինայի ժամանակներից եւ ադեն իմունիտետ ունեմ դրա նկատմամբ: Ինձ դժվար է վախեցնել կամ հունից հանել: Այդ առումով պետք չէ անգամ չարչարվել, բայց դա նրանց անձնական գործն է, թող ծախսեն իրենց ուժերը: Ամենագլխավորը, որ կուզեի ասել, այդպիսի բոլոր պատմությունների մասին այն է, որ այդ մարդիկ, ովքեր զբաղվում են դրանով՝ քաղաքագետներ, փորձագետներ, ոչ մի անգամ չեն եղել առաջնագծում եւ երբեք չեն էլ մոտեցել պայքարի գծին: Ի՞նչ խոսեմ նրանց հետ եւ ինչի՞ց վախենամ: Ինչ-որ ադրբեջանցիներ գրում են, որ ինձ կգտնեն Մոսկվայում, կքառատեն եւ այլն, չեմ էլ կարդում: Տղաներն ասում են, որ ինձ անգամ հետեւում են, ի՞նչ են ուզում: Ես առաջնագծում եմ քայլել եւ կարող էի ամեն վայրկյան մահանալ սմերչի հարվածից կամ փամփուշտից, նրանք ուզում են, որ ես վախենամ Մոսկվայով քայլելի՞ս: Սա ուղղակի, անհեթեթ է, նրանք ոչ մի աղերս չունեն իրական կյանքի եւ իրական պատերազմի հետ: Այդ մարդկանցից ես ոչ թե միայն չեմ վախենում, այլ դա ինձ համար ուղղակի փոշի է եւ վերջ: Ի դեպ, ինչ-որ մի քանի ադրբեջանցի էլ ինձ ռինգի էին կանչում կռվելու, ես էլ կիրթ պատասխանում էի, որ կա պայքարի գիծ եւ եթե այդքան քաջ եք, եկեք Շուշի, տեսնվենք, ոչ մի խնդրի: Ուղղակի մարզվել, պրոտեին ուտել եւ կարծել, թե ուժեղ ես, ծիծաղելի է:

- Ի՞նչ նկատի ունեք, երբ ասում էիք` ես հայ չեմ, բայց մենք կհաղթենք: Կարո՞ղ ենք համարել, որ կանխատեսում էիք ոչ թե Հայաստանի, այլ Ռուսաստանի հաղթանակն այս պատերազմում, քանի որ թե՛ հայ, թե՛ ռուս, թե՛ ադրբեջանցի քաղաքագիտական որոշ շրջանակներ պնդում են, որ այս պատերազմում հաղթեց հենց ՌԴ-ն:

– Չեմ կարծում, որ Ռուսաստանը հաղթել է, որովհետեւ իրականում հասկանում եմ որոշակի քաղաքական ենթատեքստն այն ամենի, ինչ տեղի է ունեցել ռուս եւ հայ էլիտաների միջեւ: Ես այդ ենթատեքստը, բնականաբար գիտեմ, ուստի` այս պատերազմը կարելի էր ավարտել Հայաստանի համար ավելի բարենպաստ պայմաններով եւ Ռուսաստանի համար` եւս: Այժմ նորաձեւ է դարձել ասել, թե Արցախն ահա բուֆերային գոտի է, բայց այն կրճատվեց այնքան մեծ տարածքով, որ ձեռնտու չէր նաեւ Ռուսաստանին: Իհարկե, կարծում եմ` ռուս խաղաղապահ զորքերը պետք է այնտեղ հայտնվեին շատ ավելի վաղ: Սակայն, այնպես չէ, որ խաղաղապահները ցանկացան եւ եկան, դրան նախորդում են քաղաքական պրոցեսներ, որոնք համակցվում են նաեւ միջազգային իրավունքի հետ: ՌԴ-ն չէր կարող իրեն ազատ զգալ այս հակամարտության մեջ, այլ կաշկանդված էր միջազգային իրավուքներով: Այնուամենայնիվ, ուրախ եմ, որ ռուս խաղաղապահները եկան: Իսկ ուրախ չեմ, որ նրանք եկան Շուշիի համար պայքարից հետո, երբ ադրբեջանական զորքերը մտել էին արդեն Հադրութ եւ այն քաղաքներ, որոնք ոչ մի դեպքում չէր կարելի կորցնել: Սա պետք է ցավ լինի նաեւ Ռուսաստանի համար եւս այնքան, որքան Հայաստանի համար է: Ես սա ընդունում եմ, որպես Ռուսաստանի կորուստ եւս: Իսկ իմ խոսքերն այն մասին, որ ես հայ չեմ, բայց մենք կհաղթենք, անկեղծ էին: Հավատում էի հաղթանակին: Չեմ կարծում, որ Հայաստանը մինչեւ վերջ պարտվեց: Եվ մենք ասելով` նկատի ունեի ինձ եւ Արցախի ժողովրդին, նկատի չունեի Արցախի պաշտպանական բանակին, ռուս խաղաղապահներին կամ այս կամ այն երկրի քաղաքական էլիտային: Ասել եմ եւ էլի կասեմ` այս պատերազմում աջակցում եմ Արցախի ժողովրդին եւ ոչ մի քաղաքական ուժի: Սա ինձ համար սկզբունքային է եւ շատ կարեւոր: Ես ընկերաբար կապված եմ այդ մարդկանց հետ, հիացած եմ նրանց քաջությունից, ոգու ուժից, այդ պատճառով էլ նրանք ինձ հարազատ են: Մինչեւ այժմ էլ կարծում եմ, որ մենք կհաղթենք:

 - Ո՞րն է ամենավառ եւ ամենացավալի դրվագը, որ ձեզ հիշողության մեջ մնաց արցախյան պատերազմից:

- Ամենածանր պահերից մեկն այն էր, երբ հունահռոմեկան ոճի ըմբիշ, չեմպիոն Միհրան Հարությունյանի հետ գտնվում էինք Շուշիի առաջնագծում՝ Քարին տակից ոչ հեռու, եւ սկսվեց կրակային մերձամարտ՝ 30-40 մետր հեռավորության վրա: Ես որոշում կայացրի, որ մեր խումբը պետք է էվակուացվի: Կրակային տարածքից մենք դուրս եկանք: Փաստացի այդ պահին ընթանում էին «մաքրման գործողություններ» Շուշիի շուրջ, որոնք շատ հաջող էին: Բայց այդ պահին դուրս եկավ ադրբեջանական հերթական դիվերսիոն խումբը: Նրանց մեջ կային սիրիացի գրոհայիններ, որոնցից վիրավոր մեկին դուրս էին բերում իմ կոլեգաները մի քանի օր անց: Կան նաեւ կադրեր, որոնք ֆիկսել ենք: Սա շատ սկզբունքային հարց է, թե ինչպես են վերաբերվում ռազմագերուն Արցախի պաշտպանության բանակի մարտիկները: Ճիշտ է, ես լսում էի կողքից կոշտ խոսքեր եւս, բայց մարդուն օգնություն ցույց տվեցին, ոչ ոք նրան ֆիզիկական վնաս չհասցրեց, ինչը պատվաբեր է: Մտածում էի, որ մյուս կողմից էլ կան մարդիկ, ովքեր մարդկային են վերաբերվում գերիների հետ, բայց այն տեսանյութերը, որ մենք տեսնում ենք, դժբախտաբար խոսում են հակառակի մասին: Երբ հեռանում ես պատերազմից, նոր ես գնահատում, թե այդ պահին ինչ վտանգի մեջ ենք եղել: Բայց երբ տեսանք, որ այն տղաներից շատերը, ում հետ քիչ առաջ կանգնած էինք խաչմերուկում, զոհվել են, շատ ցավոտ եւ ծանր հետք է թողել սրտիս վրա:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ամսի 28-ին ծնվածների բնավորությունըԹուրքական լրատվամիջոցները պատրաստվում են գալ Փաշինյանի հանրահավաքին02.03.2021-ին ժամը 18:00-20:00 Զոլեր սգոր սրահում տեղի կունենա մայոր Ցոլակ Խաչատրյանի հոգեհանգիստըՀիշիր, դու ինքդ ես սովորեցնում տղամարդկանց՝ ինչպես վարվել քեզ հետԾաղկահովիտ  խոշորացված համայնքի ղեկավար Նորիկ Հակոբյանը եւս  ողջունում է ԶՈՒ ԳՇ հայտարարությունը եւ իր աջակցությունն է հայտնում  ԳՇ պետինԱշոտը նրանց PR-ի և գավառականության զոհն է Առերեւույթ հիմքեր կան Արմեն Սարգսյանի պաշտոնանկության գործընթաց սկսելու համար. ՀովակիմյանՀնդկաստանում աքլորակռիվներն անօրինական են՝ սկսած 1960 թվականից, սակայն դրանք դեռեւս տարածված են գյուղական շրջաններումՄարտի 1-ին «Հայահավաք»` ՊՆ Գլխավոր Շտաբի դիմացՈչ ամեն կնոջը կարող ես փոխարինող գտնել. զգույշ եղիր նրա հետ, ում ցավեցնում ես Թուրքերն առցանց աջակցություն են ցույց տալիս Նիկոլի ծրագրված հանրահավաքին. Տեսանյութը` Աննա ՀովներիՀեռուստաներկայացումների պրեմիերա՝ Վանաձորի Հ․ Աբելյանի անվան դրամատիկական թատրոնում (+Տեսանյութ)Կիևի մրցաշար. Գևորգ Ղարիբյանն ու Հովհաննես Մխիթարյանը նվաճեցին բրոնզե մեդալներԻնչու՞ է Թուրքիան աջակցում Նիկոլ Փաշինյանին. Վլադիմիր ՍոլովյովՄեր եղբայրների թափած արյան թիվ 1 պատասխանատուն չպիտի դուրս գա մարդամեջ. Աննա ՍահակյանՓաշինյանը հայտարարեց, որ «Մարտի 1»-ի հանրահավաք «ժողովրդի իշխանության» պաշտպանության ցուցադրություն է. հանրահավաքին հրավիրելու են մասնակցել եւ ելույթ  ունենան այլ քաղաքական ուժեր Խստորեն դատապարտելի են սումգայիթյան ոճրագործությունը և հայերի հանդեպ իրականացվող էթնիկ զտման ադրբեջանական ողջ քաղաքականությունը․ Արմեն Սարգսյանի ուղերձըՈւժային կառույցների ղեկավարները` կառավարության շենքո՞ւմ. 168.amՆորից մարտի 1, նորից տագնապ ու անհանգստություն. Կարինե ԱճեմյանԿոտրելու ենք այն կարծրատիպերը, որոնք ձեւավորվել են եզդի ազգի նկատմամբ. Խդր ՀաջոյանԿիևի մրցաշար. Ամոյանը դարձավ ոսկե մեդալակիր, Չալյանը բավարարվեց արծաթովՆարեկ Մանասյանը` Ստրանջայի մրցաշարի արծաթե մեդալակիրԿապիտուլյանտ մարտի 1-ի կազմակերպիչը նոր մարտի մեկ է ուզում,Իմքայական պատգամավորին հայհոյելու մեջ կասկածվող քաղաքացին ազատ արձակվեցԱրմեն Աշոտյան. Ինչպես է իշխանությունը լքել ռազմագերիների հարցը սեփական շոու-միտինգի համարԱՆ փոխնախարար Սմբատյանը այսօր ժամը 15:00-ին իր մոտ է հրավիրել բժշկական հաստատությունների ղեկավարներին, որպեսզի վերջիններս լծվեն վաղվա հանրահավաքի կազմակերպման աշխատանքներինՈրոնք են արյան մեջ շաքարի բարձր մակարդակի և հնարավոր շաքարային դիաբետի մասին հուշող վաղ ախտանշաններըՄարտի 1-ին Հայ ազգային կոնգրեսի միջոցառումների ժամանակացույց Դպրոցներում կորոնավիրուսի գլխավոր տարածողներ կարող են լինել ուսուցիչները. հետազոտությունԳվարդիոլան գերազանցել է Մոուրինյուի ցուցանիշը«Կամ պետության ու բանակի հետ ես, կամ…». Էդուարդ Շարմազանով Հռոմի պապ Ֆրանցիսկոսը պատմել է, թե որտեղ է ցանկանում թաղվելՉենք դառնալու աշխարհում առաջին ազգը, ով պետականորեն կընդունի դավաճանած Հուդային. Արմեն ԱշոտյանՄարտ ամսվա աստղագուշակԹուրքիայի վերջին հույսը Մարտի 1–ն է. ինչու է Նիկոլը «հանրահավաք» հրավիրում, ինչ պետք է անել և ինչ է սպասվում.Անդրանիկ ԹեւանյանՆիկոլի սիրտը արյուն է ուզում․ նա կորցրել է փողոցը, տեղեկատվական դաշտը, ֆեյսբուքը և նրա նպատակը եկող իշխանությունը հնարավորինս կեղտոտելն ու դելեգիտիմացնելն է․ Աղասի ԵնոքյանԿապիտուլյանտը կեղծում է սեփական գրառման լայքերը՝ փորձելով մի փոքր էլ երկարաձգել հոգեվարքըՕրվա հանդիպումների անոնսԻնչքան կիսատ կայացած ինստիտուտ կա էդ էլ վերջնական ոչնչացրեք.ԱԺ պատգամավորՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 265 նոր դեպք. մահացել է 4 մարդԵս հիշում եմ հարյուրավոր ադրբեջանցիներին, ովքեր սպանվեցին 1992 թվականի փետրվարի 26-ին, Խոջալուում. Գարո ՓայլանՇաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ մարտի 1-ից 7-ըԱրդյոք երկրի նախագահի վարքագիծը թույլ է տալիս արձանագրել, որ նա ազնիվ է իր քաղաքացու հետԱմենայն հայոց կաթողիկոսի ուղերձը Սումգայիթի զոհերի հիշատակի ոգեկոչման առթիվ«AstraZeneca»-ի պատվաստանյութի դրական եւ բացասական կողմերը մեկնաբանում է վիրուսաբան Հովակիմ ԶաքարյանըՀայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների չորրորդ հանդիպումը կայանալու է մարտի 1-ին՝ տեսակոնֆերանսի ձևաչափովՅոթ պարզ խորհուրդ նիհարել որոշող մարդկանցՀրապարակվել է Մարսի վրա հսկա պտտահողմերի լուսանկարըՌուսաստանից պատերազմի համար օգնությունը յուրացրել եվ վաճառել է «Շիշ բռնողը». «Դեժավյու»Օրվա հանդիպումների անոնս
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ