«Ջհանգիրյանի օգնությամբ Փաշինյանն ուզում է դատական իշխանությունն իրենով անել». Բողոքի ակցիա՝ Ազգային ժողովի դիմաց Չեմ կարող չտեսնել այն արհավիրքները, որոնք այսօր կանգնած են մեր ժողովրդի առջեւ, որոնք կարող են հանգեցնել սարսափելի, անդառնալի արդյունքների.Բ.Գ.Դ. պրոֆեսոր ԱՐՄԵՆ ՉԱՐՉՅԱՆ Ադրբեջանը և Թուրքմենստանը Կասպից ծովի «Դոստլուգ» հանքավայրի համատեղ շահագործման վերաբերալ հուշագիր են ստորագրել. Անկարան արձագանքել է Թուրքերին և ադրբեջանցիներին մեր երկիրը և պատիվը հանձնելու գործընթացը սկսեց այն պահից հետո, երբ գրեթե բոլորը լռեցին երբ իրենք հայտարարեցին, որ օրինակ Արցախի հարցի լուծումը պետք է ձեռնատու լինի հայերին և ադրբեջանցիներին. Արման Աբովյան Ինչ խնդիրներ կարող են զարգանալ հակասեպտիկ միջոցների չարաշահման հետևանքով Արցախում կենսաթոշակառուի մահվան նպաստի համար հուղարկավորության փաստաթուղթ չի պահանջվի Պետք է համախմբվել առաքինությունների շուրջ եւ ոչ թե արատների. Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյան Ստեփանակերտում օդային տագնապի ազդանշանը միացել է տեխնիկական աշխատանքներ կատարելու ընթացքում. ԱԻՊԾ Ինչո՞վ են միմյանցից տարբերվում կորոնավիրուսի դեմ ռուսական երեք պատվաստանյութերը Նիկոլ Փաշինյանի ու Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի ընդլայնված կազմով խորհրդակցություն


Այս պատերազմը կարելի էր ավարտել Հայաստանի համար ավելի բարենպաստ պայմաններով. Պեգով

Ներքաղաքական

Մոսկվաբնակ քաղաքագետ Մարիամ Հովսեփյանը բացառիկ հարցազրույց է ունեցել «WarGonzo» նախագծի հեղինակ, ռազմական լրագրող Սեմյոն Պեգովի հետ, ով արցախյան պատերազմի ամբողջ ընթացքում իրադարձությունների հետեւել է ամենաթեժ կետերից: Հարցազրույցի ժամանակ քաղաքագետը նաեւ հնչեցրել է հայաստանյան լրատվամիջոցներին հուզող հարցերը, այդ թվում «Իրավունքի», որից մի հատված ներկայացնում ենք ստորեւ:

- Ի՞նչ զգացեք, երբ «Девичья башня» ադրբեջանական տելեգրամ ալիքով արդեն սկսել էին կռվել ոչ թե Արցախի, այլ Ձեր եւ Ձեր անձնակազմի դեմ՝ ցանկանալով Ձեր մահը:

- Այդ տելեգրամ ալիքի մասին իմացա օրեր անց միայն, երբ արդեն սկսել էր այդ սկանդալը: Շատ զբաղված էի, ամեն օր գնում էինք սահմանագիծ: Միայն հետո իմացա, որ ինչ-որ մի անհասկանալի մարդ, որ վարում է ինչ-որ մի անհասկանալի ալիք, ասել է, թե ինձ պետք է ոչնչացնել կամ դրա նման մի բան: Սա ամենաանվնաս բանն է, ինչ լսել եմ մարդկանցից: Կան մարդիկ, ովքեր ավելի դաժան մեկնաբանություններ են գրում մեր վարած ռեպորտաժների տակ, որոնք երբեմն անհավանական բնույթ են կրում: Ե՛վ ընտանիքիս, ե՛ւ մորս, ե՛ւ քրոջս ինչ ասես, որ չեն գրում: Ես սա արդեն անցել եմ Ուկրաինայի ժամանակներից եւ ադեն իմունիտետ ունեմ դրա նկատմամբ: Ինձ դժվար է վախեցնել կամ հունից հանել: Այդ առումով պետք չէ անգամ չարչարվել, բայց դա նրանց անձնական գործն է, թող ծախսեն իրենց ուժերը: Ամենագլխավորը, որ կուզեի ասել, այդպիսի բոլոր պատմությունների մասին այն է, որ այդ մարդիկ, ովքեր զբաղվում են դրանով՝ քաղաքագետներ, փորձագետներ, ոչ մի անգամ չեն եղել առաջնագծում եւ երբեք չեն էլ մոտեցել պայքարի գծին: Ի՞նչ խոսեմ նրանց հետ եւ ինչի՞ց վախենամ: Ինչ-որ ադրբեջանցիներ գրում են, որ ինձ կգտնեն Մոսկվայում, կքառատեն եւ այլն, չեմ էլ կարդում: Տղաներն ասում են, որ ինձ անգամ հետեւում են, ի՞նչ են ուզում: Ես առաջնագծում եմ քայլել եւ կարող էի ամեն վայրկյան մահանալ սմերչի հարվածից կամ փամփուշտից, նրանք ուզում են, որ ես վախենամ Մոսկվայով քայլելի՞ս: Սա ուղղակի, անհեթեթ է, նրանք ոչ մի աղերս չունեն իրական կյանքի եւ իրական պատերազմի հետ: Այդ մարդկանցից ես ոչ թե միայն չեմ վախենում, այլ դա ինձ համար ուղղակի փոշի է եւ վերջ: Ի դեպ, ինչ-որ մի քանի ադրբեջանցի էլ ինձ ռինգի էին կանչում կռվելու, ես էլ կիրթ պատասխանում էի, որ կա պայքարի գիծ եւ եթե այդքան քաջ եք, եկեք Շուշի, տեսնվենք, ոչ մի խնդրի: Ուղղակի մարզվել, պրոտեին ուտել եւ կարծել, թե ուժեղ ես, ծիծաղելի է:

- Ի՞նչ նկատի ունեք, երբ ասում էիք` ես հայ չեմ, բայց մենք կհաղթենք: Կարո՞ղ ենք համարել, որ կանխատեսում էիք ոչ թե Հայաստանի, այլ Ռուսաստանի հաղթանակն այս պատերազմում, քանի որ թե՛ հայ, թե՛ ռուս, թե՛ ադրբեջանցի քաղաքագիտական որոշ շրջանակներ պնդում են, որ այս պատերազմում հաղթեց հենց ՌԴ-ն:

– Չեմ կարծում, որ Ռուսաստանը հաղթել է, որովհետեւ իրականում հասկանում եմ որոշակի քաղաքական ենթատեքստն այն ամենի, ինչ տեղի է ունեցել ռուս եւ հայ էլիտաների միջեւ: Ես այդ ենթատեքստը, բնականաբար գիտեմ, ուստի` այս պատերազմը կարելի էր ավարտել Հայաստանի համար ավելի բարենպաստ պայմաններով եւ Ռուսաստանի համար` եւս: Այժմ նորաձեւ է դարձել ասել, թե Արցախն ահա բուֆերային գոտի է, բայց այն կրճատվեց այնքան մեծ տարածքով, որ ձեռնտու չէր նաեւ Ռուսաստանին: Իհարկե, կարծում եմ` ռուս խաղաղապահ զորքերը պետք է այնտեղ հայտնվեին շատ ավելի վաղ: Սակայն, այնպես չէ, որ խաղաղապահները ցանկացան եւ եկան, դրան նախորդում են քաղաքական պրոցեսներ, որոնք համակցվում են նաեւ միջազգային իրավունքի հետ: ՌԴ-ն չէր կարող իրեն ազատ զգալ այս հակամարտության մեջ, այլ կաշկանդված էր միջազգային իրավուքներով: Այնուամենայնիվ, ուրախ եմ, որ ռուս խաղաղապահները եկան: Իսկ ուրախ չեմ, որ նրանք եկան Շուշիի համար պայքարից հետո, երբ ադրբեջանական զորքերը մտել էին արդեն Հադրութ եւ այն քաղաքներ, որոնք ոչ մի դեպքում չէր կարելի կորցնել: Սա պետք է ցավ լինի նաեւ Ռուսաստանի համար եւս այնքան, որքան Հայաստանի համար է: Ես սա ընդունում եմ, որպես Ռուսաստանի կորուստ եւս: Իսկ իմ խոսքերն այն մասին, որ ես հայ չեմ, բայց մենք կհաղթենք, անկեղծ էին: Հավատում էի հաղթանակին: Չեմ կարծում, որ Հայաստանը մինչեւ վերջ պարտվեց: Եվ մենք ասելով` նկատի ունեի ինձ եւ Արցախի ժողովրդին, նկատի չունեի Արցախի պաշտպանական բանակին, ռուս խաղաղապահներին կամ այս կամ այն երկրի քաղաքական էլիտային: Ասել եմ եւ էլի կասեմ` այս պատերազմում աջակցում եմ Արցախի ժողովրդին եւ ոչ մի քաղաքական ուժի: Սա ինձ համար սկզբունքային է եւ շատ կարեւոր: Ես ընկերաբար կապված եմ այդ մարդկանց հետ, հիացած եմ նրանց քաջությունից, ոգու ուժից, այդ պատճառով էլ նրանք ինձ հարազատ են: Մինչեւ այժմ էլ կարծում եմ, որ մենք կհաղթենք:

 - Ո՞րն է ամենավառ եւ ամենացավալի դրվագը, որ ձեզ հիշողության մեջ մնաց արցախյան պատերազմից:

- Ամենածանր պահերից մեկն այն էր, երբ հունահռոմեկան ոճի ըմբիշ, չեմպիոն Միհրան Հարությունյանի հետ գտնվում էինք Շուշիի առաջնագծում՝ Քարին տակից ոչ հեռու, եւ սկսվեց կրակային մերձամարտ՝ 30-40 մետր հեռավորության վրա: Ես որոշում կայացրի, որ մեր խումբը պետք է էվակուացվի: Կրակային տարածքից մենք դուրս եկանք: Փաստացի այդ պահին ընթանում էին «մաքրման գործողություններ» Շուշիի շուրջ, որոնք շատ հաջող էին: Բայց այդ պահին դուրս եկավ ադրբեջանական հերթական դիվերսիոն խումբը: Նրանց մեջ կային սիրիացի գրոհայիններ, որոնցից վիրավոր մեկին դուրս էին բերում իմ կոլեգաները մի քանի օր անց: Կան նաեւ կադրեր, որոնք ֆիկսել ենք: Սա շատ սկզբունքային հարց է, թե ինչպես են վերաբերվում ռազմագերուն Արցախի պաշտպանության բանակի մարտիկները: Ճիշտ է, ես լսում էի կողքից կոշտ խոսքեր եւս, բայց մարդուն օգնություն ցույց տվեցին, ոչ ոք նրան ֆիզիկական վնաս չհասցրեց, ինչը պատվաբեր է: Մտածում էի, որ մյուս կողմից էլ կան մարդիկ, ովքեր մարդկային են վերաբերվում գերիների հետ, բայց այն տեսանյութերը, որ մենք տեսնում ենք, դժբախտաբար խոսում են հակառակի մասին: Երբ հեռանում ես պատերազմից, նոր ես գնահատում, թե այդ պահին ինչ վտանգի մեջ ենք եղել: Բայց երբ տեսանք, որ այն տղաներից շատերը, ում հետ քիչ առաջ կանգնած էինք խաչմերուկում, զոհվել են, շատ ցավոտ եւ ծանր հետք է թողել սրտիս վրա:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

«Ջհանգիրյանի օգնությամբ Փաշինյանն ուզում է դատական իշխանությունն իրենով անել». Բողոքի ակցիա՝ Ազգային ժողովի դիմացՉեմ կարող չտեսնել այն արհավիրքները, որոնք այսօր կանգնած են մեր ժողովրդի առջեւ, որոնք կարող են հանգեցնել սարսափելի, անդառնալի արդյունքների.Բ.Գ.Դ. պրոֆեսոր ԱՐՄԵՆ ՉԱՐՉՅԱՆԱդրբեջանը և Թուրքմենստանը Կասպից ծովի «Դոստլուգ» հանքավայրի համատեղ շահագործման վերաբերալ հուշագիր են ստորագրել. Անկարան արձագանքել էԹուրքերին և ադրբեջանցիներին մեր երկիրը և պատիվը հանձնելու գործընթացը սկսեց այն պահից հետո, երբ գրեթե բոլորը լռեցին երբ իրենք հայտարարեցին, որ օրինակ Արցախի հարցի լուծումը պետք է ձեռնատու լինի հայերին և ադրբեջանցիներին. Արման Աբովյան Ինչ խնդիրներ կարող են զարգանալ հակասեպտիկ միջոցների չարաշահման հետևանքովԱրցախում կենսաթոշակառուի մահվան նպաստի համար հուղարկավորության փաստաթուղթ չի պահանջվիՊետք է համախմբվել առաքինությունների շուրջ եւ ոչ թե արատների. Տ. Արշակ եպիսկոպոս ԽաչատրյանՍտեփանակերտում օդային տագնապի ազդանշանը միացել է տեխնիկական աշխատանքներ կատարելու ընթացքում. ԱԻՊԾԻնչո՞վ են միմյանցից տարբերվում կորոնավիրուսի դեմ ռուսական երեք պատվաստանյութերըՆիկոլ Փաշինյանի ու Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի ընդլայնված կազմով խորհրդակցությունՀայրենիքի 1/3-ը հանձնած Օմեգան դիրք հանձնողի վրա քֆուր էր դնում, ո՞նց եք հիմա, լա՞վ եք. Միհրան ՀակոբյանԻրանի ԱԳ նախարարը հունվարի 27-ին կայցելի ՀայաստանՀայաստանի շպիոնական լանդշաֆտում բան է փոխվել.Աղասի ԵնոքյանՌուսաստանը և Իսրայելը քննարկում են COVID-19-ի դեմ պատվաստանյութերի համատեղ արտադրությունըՀայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 183 դեպք, մահացել է 11 մարդԴուք փոշիացրեցիք այն հաղթանակի դափնիները, որ գծել էին մեր հերոսները, հիմա էլ շարունակում եք խոսել, թե Շուշին դժգույն էրՀՈՒՆՎԱՐԻ 22-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ Թուրքիան պետք է ձեռնպահ մնա ԼՂ հակամարտությունում որևէ միջամտությունից. ՀՀ ԱԳՆՆավթի գները նվազել ենԹանկարժեք մետաղների գները նվազել են՝ բացառությամբ պլատինի. NYMEXՀայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով շարունակվել է պահպանվել կայուն օպերատիվ իրավիճակ. ՀՀ ՊՆՎահան Քերոբյանը մեկնում է Իրան. քննարկելու է երկկողմ առևտրատնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները«Ժողովուրդ». Հայկ Մարությանը ամեն ինչ խճճել է. տարվա վերջին օրով է 200 շինթույլտվություն ստորագրել«Հրապարակ». Ընդդիմադիր հայացքներով նախկին փոխնախարարը չի հարմարվել Փաշինյանի մոլի թիմակցի հետ աշխատանքին«Հրապարակ». Զորացրվածների զինգրքույկներում չեն ամրագրում պատերազմին մասնակցած լինելըԼարսը բեռնատարների համար մնում է փակԻրավիճակը Հայաստանի ավտոճանապարհներին«Հրապարակ». Բարդ թեստ պատգամավորների համարԲայդենի վարչակազմը կողմ է Ռուսաստանի հետ «Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման» պայմանագիրը մինչև 2026 թ. երկարաձգելուն«Հրապարակ». Փաշինյանը փորձում է բանակցել ընդդիմության հետՄայրաքաղաքում և մարզերում սպասվում են հոսանքազրկումներ«Իսլամական պետությունը» ստանձնել է Բաղդադում տեղի ունեցած կրկնակի ահաբեկչության պատասխանատվությունը«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛քՄենք պետք է նորից վերածնվենք, վերականգնվենք ու հզորանանք՝ հանուն մեր սուրբ նահատակների հիշատակի, և հանուն մեր ապագա սերունդների. Արտակ ԶաքարյանԵվրոպական խորհրդարանը երեկ ընդունել է «Ընդհանուր անվտանգային ու պաշտպանական քաղաքականություն (CSDP)» եւ «Ընդհանուր արտաքին և անվտանգային քաղաքականություն» (CFSP) տարեկան զեկույցները. Արմեն ԱշոտյանԳնում ենք միութենական պետության ձեւավորման ճանապարհով, որպեսզի փրկենք մեր արժեհամակարգը բորենիներից. ԲաբուխանյանԱմենայն Հայոց Կաթողիկոսը ընդունեց Բելառուսի նորանշանակ դեսպանինԱստղագուշակությունը կախարդություն է, կախարդությունը` մահացու հանցանք. Մաքսիմ ՈսկանյանԵրկրաշարժ Նախիջևան քաղաքից 33 կմ հյուսիս-արևելք«Իրավունք» թերթի և կայքի կողմից ճանաչված 2020թ. տարվա լավագույն թատերական գործիչ«Իրավունք» թերթի լրագրող Իլոնա Ազարյանը կպարգեւատրվի մեդալով«Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ» Շարժման կազմկոմիտեի հերթական նիստըՂազախստանի դեսպանը այցելել է ՍԻՄ կուսակցությունըՌոմայի շնորհավորանքը` Հենրիխ Մխիթարյանին Գլխավոր մեղավորը հողատուն է, ով բացահայտ սպասարկում է թուրքերի շահերը. Էդուարդ ՇարմազանովՖԻՖԱ–ն եւ ՈւԵՖԱ–ն կարգելեն եվրոպական փակ սուպերլիգայի թիմերին եւ ֆուտբոլիստներին մասնակցել իրենց մրցաշարերին«Ի դեմս Նիկոլի` գործ ունենք անողնաշար, վախկոտ եւ ազգային շահը տանուլ տվողի հետ»«2021թ. բժիշկներին նվիրված նոր նախագիծ ունենք» ՄԱՐԻԱՆՆԱ ՄԽԻԹԱՐՅԱՆՆվազեցրեք կերակրի աղը․ ՍրտաբանԱրարատ Միրզոյանի ձեռագիրը պետք է հանձնվի ձեռագրաբանական փորձաքննության. Նաիրա Զոհրաբյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода