«Լուսավոր Հայաստանն» առաջարկում է օր առաջ արտահերթ ընտրություններ նշանակել Ովքե՞ր էին կրակել 2008 թ․-ի մարտի 1-ին Երեւանում եւ ի՞նչ սպասել այսօր (Բացահայտում) Սրանք լծված են հողատուի հանրահավաքին գլխաքանակ ապահովելու գործին. Meidaport «Ինձ զոռով տարան» բացատրությունը չի աշխատելու. Արմեն Աշոտյան Հողատու կապիտուլյանտը ամեն ինչ անելու է, որպեսզի բախման գնա․ Էդուարդ Շարմազանով Ինչպես են Նիկոլի հանրահավաքի համար մարդաքանակ ապահովում (ձայնագրություն) Ժամացույցն ու կնոջ բնավորությունը Չեմ ներելու ոչ մի անբարոյական վիժվածքի. Արմեն Աշոտյան Մեր հաղթանակները նշմարվում են մի անունով՝ Հավատ մեր գործերին Նիկոլը Թուրքիայից հատուկ ջոկատայիններ է խնդրել ՀՀ ԶՈՒ վերնախավին վերացնելու համար. LIVEnews.am


Համահայկական հիմնադրամի պատասխանատուները նվիրաբերված գումարները վատնելու համար պետք է ենթարկվեն պատասխանատվության. Մանասերյան

Հանդիպում

Սփյուռքը պատերազմական 44 օրերին «Հայաստան» համահայկական հիմնադրամին գումար էր ուղարկում՝ հուսալով, որ դրանով զենք են գնելու, որպեսզի հաղթենք: Արդյունքում հանգանակվեց 170 միլիոն դոլար, բայց պարզվեց, որ այդ գումարներով անգամ մեկ փամփուշտ չի գնվել, այլ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի թեթեւ ձեռքով, առանց հաշվի առնելու նվիրատուների կարծիքը, գումարի մասը փոխանցվել է ՀՀ կառավարությանը: Այս մասին «Իրավունքը» զրուցեց ԱՄՆ-ում գտնվող միջազգայնագետ-քաղաքագետ, փաստաբան, քաղաքական գիտությունների թեկնածու ԼԻԼԻԹ ՄԱՆԱՍԵՐՅԱՆԻ հետ:

– Տիկին Մանասերյան, «Հաղթելու ենք» կարգախոսով եւ «Մենք ենք մեր Սահմանները» խորագրի ներքո «Հայաստան» համահայկական հիմնադրամը գումարներ հավաքեց ամբողջ Սփյուռքից: Հիմա չկա ո՛չ հաղթանակ, ո՛չ էլ Արցախ՝ այն տարածքով, որն ունեինք պատերազմից առաջ, իսկ գումարները փոխանցում է հիմնադրամն ում ուզում է, օրինակ, կառավարությանը:  Ըստ Ձեզ` որքանո՞վ է իրավական առումով հիմնավոր նվիրառուի կողմից վերցնել հանգանակված գումարները:

– Վստահությունը չարաշահելու եւ խաբեության ճանապարհով ընդունված/վերցված գումարներն իրավական առումով որեւէ հիմնավորում չունեն, ինչպիսի հայտարարություններ կամ որոշումներ ուզում են կայացնեն: Շուրջ 44 օր «Հայաստան» համահայկական հիմնադրամը գումարներ հավաքեց ոչ միայն ամբողջ Սփյուռքից, այլ նաեւ ՀՀ քաղաքացիներից «Հաղթելու ենք»,  «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար»  կարգախոսով: Այն  նախաձեռնվեց սեպտեմբերի 27-ին՝ պատերազմի առաջին իսկ ժամերից, դա նշանակում էր, որ նվիրաբերված գումարներն ուղղորդվելու է պատերազմից հաղթանակով դուրս գալու նպատակի համար: Արդյունքում, սեպտեմբերի 27-ից սկսած 170 միլիոն դոլարից ավելի գումար նվիրաբերվեց հիմնադրամին, ականատես եղանք այն փաստին, որ աշխարհասփյուռ հայությունը որքան էր վստահում յուրաքանչյուր հաղորդված տեղեկությանը, որը պաշտոնապես հայտարարվում էր: Սակայն 44 օր անց հայտնվեցինք մի փաստի առաջ, որ ստորագրվեց համաձայնագիր, որը նույնիսկ գործող իշխանությունը չի թաքցնում, որ կապիտուլյացիայի մասին փաստաթուղթ է: Այլ հարց է, թե այդ փաստաթուղթն ինչպիսի իրավական ուժ ունի, ըստ ինձ, այն պետք է վիճարկվի, քանի որ որպես միջազգային համաձայնագիր, պետք անպայման վավերացվեր Ազգային Ժողովի կողմից, որը չի արվել, այսինքն՝ այն իրավական ուժ չունի: Կարծում եմ՝ անպայման հաջորդ իշխանությունը, հայ իրավաբանները  կվիճարկեն այն միջազգային ատյաններում: Իսկ ինչ վերաբերում է բարոյական կողմին, պարզապես մի դեպք նշեմ. ունեմ մի պատվիրատու, որը կենսաթոշակառու է, երբ տեղեկացել էր, որ նպատակային չեն ծախսվել գումարները, զանգել էր ինձ եւ լացակումած ասում էր, որ հանուն մեր հայորդիների եւ մեր երկրի սահմանների պաշտպանության համար հիմնադրամին է փոխանցել իր սոցապահովության փաթեթի համար սահմանված գումարը, որը չի ցանկացել օգտագործել, քանի որ կանխիկ գումար չի ունեցել, որ օգնի եւ այս կերպ է իր աջակցությունը ցուցաբերել: Կարծում եմ՝ այս դեպքն արդեն շատ խոսուն է:

– Սա կարո՞ղ է իրավական հետեւանքներ ունենալ, եւ կատարված նվիրատվություններն անվավեր ճանաչվեն:

– Այո՛, նվիրատվությունը կատարվել է նվիրառուին մոլորության մեջ գցելու եւ խաբեության միջոցով: Նվիրառուններից, եթե ոչ բոլորը, ապա մեծամասնությունը նվիրատվություն կատարելու ժամանակ չի տեղեկացվել, թե նվիրաբերված գումարները տվյալ պահին որտեղ են ուղղորդվում: Ավելին՝ ՊՆ արդեն նախկին ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը նմանատիպ հարցեր ստանալիս պարզապես պատասխանում էր. «Որտեղ անհրաժեշտ են, այնտեղ էլ ուղղորդվում են»: Այսպիսով, խուսափելով հայտնել գումարի ծախսման նպատակը, ավելին՝ այն ներկայացվում էր թվացյալ գաղտնիության անհրաժեշտության շղարշի տակ: Ինչո՞ւ եմ անդրադառնում այս մանրամասներին, քանի որ այս ամենը (ոչ միայն այս փաստերը) ունեն ապացուցողական նշանակություն հետագայում` այն անձանց համար, ովքեր կցանկանան քաղաքացիական հայց ներկայացնել  «Հայաստան» համահայկական hիմնադրամի դեմ: ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը նախատեսում է նվիրատվության պայմանագրի երկու տեսակ` ռեալ, երբ պայմանագիրը կնքված է համարվում համապատասխան գույքը (գումարը նույնպես նշյալ թվում է) կամ գույքային իրավունքը (պահանջը) հանձնելու կամ գույքային պարտավորությունից ազատելու պահից, եւ կոնսենսուալ, երբ մեկ կողմը (նվիրատուն) պարտավորվում է մյուս կողմին (նվիրառուին) հանձնել նվերն ապագայում: Այսինքն` նվիրատվության պայմանագրի կնքման պահը կարող է չհամընկնել այդ պայմանագրով տրամադրվող գույքի նկատմամբ իրավունքի փոխանցման հետ: Տվյալ դեպքում, երբ քաղաքացին (նվիրատուն) օնլայն տարբերակով արել է իր նվիրատվությունը «Հայաստան» համահայկական հիմնադրամին (տվյալ դեպքում՝ նվիրառու) լիովին վստահ է եղել, որ այն պետք է ծառայի նպատակին, այսինքն` ուղղորդվի բանակի սպառազինմանը եւ անհրաժեշտ կարիքներին, որը չի արվել, այսինքն՝ նպատակային չի օգտագործվել: Ավելին՝ նվիրատուն չի լիազորել նվիրառուին հանձնել իրեն նվիրած գումարները երրորդ կողմին, տվյալ դեպքում՝ ՀՀ կառավարությանը: Հիմնադրամը որեւէ անգամ չի հայտնել, նույնիսկ հայտարարության ձեւով, որ զինամթերք գնելու իրավունք չունի: Ընդ որում՝ դրամահավաքին մասնակցելու կոչով հանդես են եկել ՀՀ նախագահ, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանը, հոգաբարձուների խորհրդի անդամները, այդ թվում նաեւ Արցախի նախագահը, Ամենայն Հայոց կաթողիկոսը, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը, վարչապետը եւ այլք, սակայն նրանցից ոչ ոք չի հայտնել, որ գումարները չեն օգտագորվում նպատակային, ավելին՝ փոխանցվում է դրա մի մասը կառավարությանը: Կարծում եմ՝ սա նույնպես արվել է մտածված: Նման հանգամանքների արդյունքում նվիրատվությունները կարող են ճանաչվել առոչինչ եւ նվիրատուների պահանջի հիման վրա վերադարձվեն նվիրատուներին:  Հիմնադրամի պատասխանատուներն այս խարդախության եւ յուրացման, ոչ նպատակային, իրենց վստահված եւ նվիրաբերված գումարները վատնելու համար պետք է ենթարկվեն պատասխանատվության:

– Որքանո՞վ է թափանցիկ գործում հիմնադրամը, երբ դեռ որեւէ հաշվետվություն չի ներկայացվել, եւ արդյոք սփյուռքահայերը հստակ պատկերացում ունեն, թե ի՞նչ իրավունքով եւ ի՞նչ կարիքների համար են հիմնադրամից կառավարությանը գումար նվիրել:

– Ցավոք, բայց պետք է արձանագրենք, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամը կորցրել է իր գործունեության նկատմամբ վստահությունը, որն ավելի ակնհայտ կլինի սույն թվականի նոյեմբերի 26-ին տեղի ունենալիք հեռուստամարաթոնի դրամահավաքի ավարտից հետո: Իհարկե, եթե կեղծ, ուռճացված թվեր չհայտնեն, քանի որ բոլորս համոզվեցինք, որ այս իշխանությունը եւ իր կամակատարները անգերազանցելի են ստի ու կեղծիքի տարածման մեջ: Մինչ այս պահն էլ սփյուռքահայերը հստակ պատկերացում չունեն, թե ինչի համար են այդ գումարները փոխանցվել կառավարությանը: Եվ համոզիչ չէ  «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից տարածված հայտարարությունը, համաձայն որի, Հոգաբարձուների խորհուրդը որոշում է կայացրել այն մասին, որ «Մենք ենք, մեր սահմանները» դրամահավաքի շրջանակներում որոշակի օժանդակություն է անհրաժեշտ տալ ՀՀ բյուջեին՝ սոցիալական, առողջապահական, ենթակառուցվածքներ եւ այլն իրականացման գործընթացը մեկտեղելու նպատակով: Կարծում եմ՝ այս որոշմամբ հիմնադրամը փորձ է անում խուսափել պատասխանատվությունից, քանի որ մինչ նման փոխանցում կատարելը, հիմնադրամը այդ որոշման կայացման ցանկության մասին պետք է բարձրաձայներ, ապա նոր կայացներ որոշումը: Իսկ հիմա ստացվում է այնպես, որ գոյություն ունի որոշում՝ առանց նվիրատուների իմացության, ավելին՝ համապատասխան հիմնավորված փաստաթղթավորմամբ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

«Լուսավոր Հայաստանն» առաջարկում է օր առաջ արտահերթ ընտրություններ նշանակելՈվքե՞ր էին կրակել 2008 թ․-ի մարտի 1-ին Երեւանում եւ ի՞նչ սպասել այսօր (Բացահայտում)Սրանք լծված են հողատուի հանրահավաքին գլխաքանակ ապահովելու գործին. Meidaport«Ինձ զոռով տարան» բացատրությունը չի աշխատելու. Արմեն ԱշոտյանՀողատու կապիտուլյանտը ամեն ինչ անելու է, որպեսզի բախման գնա․ Էդուարդ ՇարմազանովԻնչպես են Նիկոլի հանրահավաքի համար մարդաքանակ ապահովում (ձայնագրություն)Ժամացույցն ու կնոջ բնավորությունըՉեմ ներելու ոչ մի անբարոյական վիժվածքի. Արմեն ԱշոտյանՄեր հաղթանակները նշմարվում են մի անունով՝ Հավատ մեր գործերինՆիկոլը Թուրքիայից հատուկ ջոկատայիններ է խնդրել ՀՀ ԶՈՒ վերնախավին վերացնելու համար. LIVEnews.amԱՅՍՊԵՍ ՉԻ ՄՆԱ ... ԿԳԱ ԲՈԼՈՐԻԴ ՊԱՏԱՍԽԱՆԻ ՈՒ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԺԱՄԸՊա՛պ ջան, դիրքը հետ բերեցինք սաղ լավա լինելու, Դուք մենակ մամային լավ նայեք.Հերոս Սերժ Հակոբքեխվյանի սխրանքի ուղղինԱմսի 28-ին ծնվածների բնավորությունըԱննա Հակոբյանը վիրահատվե՞լ էԵրբևէ մտածե՞լ եք, թե ինչ իմաստներ են թաքնված Փաշինյանի ելույթների ենթատեքստումՆիկոլ, եթե վաղը մի կաթիլ արյուն թափվի, ամբողջ պատասխանատվությունը քո վրա է:Նիկոլը, իր միտինգով ամբողջ աշխարհին փորձելու է ցույց տալ, որ Հայը ծախու, անթասիբ, անհայրենիք ու անխելք ժողովուրդ է. Արտակ ԶաքարյանԳերի ընկածի հայրը թքել է Անդրանիկ Քոչարյանի երեսինԱռաջիկա օրերին իշխանության փոխանցումը կհաստատվի և երկիրը կմտնի կայունացման փուլի մեջ.Արցախի նախկին վարչապետ.Yerevan.TodayՇախմատի Հայաստանի չեմպիոնը Հովհաննես Գաբուզյանն է Վաղվա միտինգը, որպես նազրվանի վարունգ, թարս է բուսնելու այն հրավիրողի համար. Արմեն ԱշոտյանԻնչո՞ւ մինչ օրս ոչ ոք չի պատժվել մեր տղաներին դավաճանելու համար. Հերոս Մխիթար Գալեյանի մայրիկը առկա իրողությունների մասինԹուրքական լրատվամիջոցները պատրաստվում են գալ Փաշինյանի հանրահավաքին02.03.2021-ին ժամը 18:00-20:00 Զոլեր սգոր սրահում տեղի կունենա մայոր Ցոլակ Խաչատրյանի հոգեհանգիստըՀիշիր, դու ինքդ ես սովորեցնում տղամարդկանց՝ ինչպես վարվել քեզ հետԾաղկահովիտ  խոշորացված համայնքի ղեկավար Նորիկ Հակոբյանը եւս  ողջունում է ԶՈՒ ԳՇ հայտարարությունը եւ իր աջակցությունն է հայտնում  ԳՇ պետինԱշոտը նրանց PR-ի և գավառականության զոհն է Առերեւույթ հիմքեր կան Արմեն Սարգսյանի պաշտոնանկության գործընթաց սկսելու համար. ՀովակիմյանՀնդկաստանում աքլորակռիվներն անօրինական են՝ սկսած 1960 թվականից, սակայն դրանք դեռեւս տարածված են գյուղական շրջաններումՄարտի 1-ին «Հայահավաք»` ՊՆ Գլխավոր Շտաբի դիմացՈչ ամեն կնոջը կարող ես փոխարինող գտնել. զգույշ եղիր նրա հետ, ում ցավեցնում ես Թուրքերն առցանց աջակցություն են ցույց տալիս Նիկոլի ծրագրված հանրահավաքին. Տեսանյութը` Աննա ՀովներիՀեռուստաներկայացումների պրեմիերա՝ Վանաձորի Հ․ Աբելյանի անվան դրամատիկական թատրոնում (+Տեսանյութ)Կիևի մրցաշար. Գևորգ Ղարիբյանն ու Հովհաննես Մխիթարյանը նվաճեցին բրոնզե մեդալներԻնչու՞ է Թուրքիան աջակցում Նիկոլ Փաշինյանին. Վլադիմիր ՍոլովյովՄեր եղբայրների թափած արյան թիվ 1 պատասխանատուն չպիտի դուրս գա մարդամեջ. Աննա ՍահակյանՓաշինյանը հայտարարեց, որ «Մարտի 1»-ի հանրահավաք «ժողովրդի իշխանության» պաշտպանության ցուցադրություն է. հանրահավաքին հրավիրելու են մասնակցել եւ ելույթ  ունենան այլ քաղաքական ուժեր Խստորեն դատապարտելի են սումգայիթյան ոճրագործությունը և հայերի հանդեպ իրականացվող էթնիկ զտման ադրբեջանական ողջ քաղաքականությունը․ Արմեն Սարգսյանի ուղերձըՈւժային կառույցների ղեկավարները` կառավարության շենքո՞ւմ. 168.amՆորից մարտի 1, նորից տագնապ ու անհանգստություն. Կարինե ԱճեմյանԿոտրելու ենք այն կարծրատիպերը, որոնք ձեւավորվել են եզդի ազգի նկատմամբ. Խդր ՀաջոյանԿիևի մրցաշար. Ամոյանը դարձավ ոսկե մեդալակիր, Չալյանը բավարարվեց արծաթովՆարեկ Մանասյանը` Ստրանջայի մրցաշարի արծաթե մեդալակիրԿապիտուլյանտ մարտի 1-ի կազմակերպիչը նոր մարտի մեկ է ուզում,Իմքայական պատգամավորին հայհոյելու մեջ կասկածվող քաղաքացին ազատ արձակվեցԱրմեն Աշոտյան. Ինչպես է իշխանությունը լքել ռազմագերիների հարցը սեփական շոու-միտինգի համարԱՆ փոխնախարար Սմբատյանը այսօր ժամը 15:00-ին իր մոտ է հրավիրել բժշկական հաստատությունների ղեկավարներին, որպեսզի վերջիններս լծվեն վաղվա հանրահավաքի կազմակերպման աշխատանքներինՈրոնք են արյան մեջ շաքարի բարձր մակարդակի և հնարավոր շաքարային դիաբետի մասին հուշող վաղ ախտանշաններըՄարտի 1-ին Հայ ազգային կոնգրեսի միջոցառումների ժամանակացույց Դպրոցներում կորոնավիրուսի գլխավոր տարածողներ կարող են լինել ուսուցիչները. հետազոտություն
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ