ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆԻՆ ԿԸՆԴՈՒՆԻ՞ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ` ԸՆԴԴԵՄ ՎԱՐՉԱՊԵՏԻ
Ներքաղաքական
Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար ԴԱՎԻԹ ԽԱԺԱԿՅԱՆԻ գնահատմամբ` Երեւանի ավագանու անդամները պետք է դիրքորոշում արտահայտեն իշխանությանը` երկրում տեղի ունեցող իրավիճակի վերաբերյալ:
– Վարչապետը, որը երկիրը, կարելի է ասել, վթարի ենթարկեց, եւ յուրաքանչյուրս մեր մասով պետք է կրենք մեր բաժին պատասխանատվությունը: Դրա համար ֆեյսբուքյան պատերը բավարար չեն, ունենք իրավական մեխանիզմներ: Ավագանին կարող է ընդունել ուղերձներ, հայտարարություններ եւ նշել, որ կոլապսի ենթարկված պետական ապարատը եւ դրա ղեկավար վարչապետն իրենց անգործունակության պայմաններում խնդիրները չեն կարող լուծել: Այսպիսով` մենք ուղերձի նախագիծ ենք ներկայացնելու: Եթե որոշում ընդունվի, ապա Երեւանի ավագանին դիմելու է կառավարությանը եւ ասի` կապիտուլյանտ վարչապետը, որը 2,5 տարի սեւ ու սպիտակի բաժանեց, անարդյունավետ, ձախողակ, տգետ կառավարում ցուցաբերեց« պետք է հրաժարական տա: Ակնհայտ է, որ «Իմ քայլը» դաշինքը ձախողել է, եւ դրա գնահատականը պետք է տրվի նաեւ Երեւանի ավագանիում: Մենք առաջարկելու ենք քաղաքապետին արտահերթ նիստով ներկայացնել այդ նախագիծը, որպեսզի մեր դիրքորոշումները ներկայացնենք:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ