«ՓԱՇԻՆՅԱՆԻ ԲՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆ Է` ԿՈՂՔԻՆՆԵՐԻՆ ԶՈՀԱԲԵՐԻ, ԻՆՔԸ ՓՐԿՎԻ»
Ներքաղաքական
Կառավարության դիմաց շարունակվում է ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանի եւ ՍԴ նախկին անդամ Կիմ Բալայանի հացադուլը` Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով: Նրանց երեկ այցելության էր եկել ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ ԻՇԽԱՆ ՍԱՂԱԹԵԼՅԱՆԸ:
- Մինչեւ հացադուլ հայտարարելը մենք այնքա՜ն մեծ կորուստներ ենք ունեցել, այդքանը բավարար էր, որ Նիկոլ Փաշինյանը հասկանար ու հեռանար: Մենք բազմաթիվ անգամ ասել ենք` իր մեկ րոպե ավելի այստեղ մնալը վտանգ է մեր պետության համար, որովհետեւ ծնկի եկած, պարտված, ձախողակ ղեկավարը չի կարող այլեւս պաշտպանել ժողովրդին£ Եվ հացադուլը ու անհնազանդության տարբեր ակցիաները պայքարելու միջոց են, քանի որ նա չի հասկանում եւ այդ գիտակցումը չունի, ճնշման տակ պետք է հեռանա:
– Պարոն Սաղաթելյան, հրաժարականի փոխարեն, այս օրերին Նիկոլ Փաշինյանը կառավարության պետական ապարատում է ակտիվորեն փոփոխություններ կատարում: Ի՞նչ կասեք այս մասին:
– Սա Նիկոլ Փաշինյանի ձեռագիրն է: Իր բնավորությունն է` կողքիններին զոհաբերի, ինքը փրկվի£ Գլխավոր պատասխանատուն եւ մեղավորն ինքն է£ Մեր երկիրը կանգնած է բազմաթիվ մարտահրավերների առաջ, իսկ այս կառավարությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ի վիճակի չէ£ Հաջորդ կառավարությունն աշխատելու է շատ ծանր պայմաններում: Դրա համար մենք շեշտադրումը դնում ենք ոչ միայն վարչապետի վրա, այլեւ այն թիմի, որն առանց պարգեւաճարի, պրոֆեսիոնալ, հայրենասեր կլինի, կգա գիշեր-ցերեկ աշխատելու, որպեսզի կարողանանք մեր երկիրն անդունդից հանենք£
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ