ԻՆՉ ԵՆ ՔՆՆԱՐԿԵԼ ԻՄՔԱՅԼԱԿԱՆՆԵՐԸ ԱՐՑԱԽԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ ՓԱԿ ԴՌՆԵՐԻ ՀԵՏԵՎՈՒՄ
Ներքաղաքական
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ փակ դռների հետեւում երեկ հանդիպում են ունեցել: Թե ինչ են քննարկել, փորձեցինք մանրամասներ պարզել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր ՀՈՎՀԱՆՆԵՍ ԻԳԻԹՅԱՆԻՑ: Նա ասաց, որ հանդիպմանն Արցախի նախագահը շատ չի մնացել:
– Եղել են հարցեր, որոնց մասին ինձ թվում է` հիմա կոռեկտ չէ ասել, որովհետեւ կվտանգի պրոցեսները: Շատ պատգամավորներ բարձրացրել են գերիների, զոհվածների մարմինների տեղափոխման հարցերը: Բոլոր միջազգային կառույցների առջեւ նաեւ մեր խորհրդարանական դիվանագիտության միջոցով այդ հարցը պետք է բարձրացվի: Ես այդ հարցը բարձրացրել եմ, որ ծնողներն այդ տեղեկատվությունը պետք է ունենան: Ոչ թե գնան իմանալու, այլ իրենց օրական 2-3 անգամ պետք է ասեն` նորություն չկա կամ նորություն կա: Բայց այդ հարցը ինստիտուցիոնալ առումով անհնար է, որ Արցախն իրականացնի, որովհետեւ այնտեղ տեղեր կան, որ անհնար է, բայց առնվազն վերաբերմունքը պետությանը պետք է լինի: Ես հարցը բարձրացնում եմ, բայց չեմ գտնվում այն իրավասու մարմինների մեջ, որոնք այդ հարցով զբաղվում են:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ