Զոհերի եւ վիրավորների արյունն այս իշխանության ձեռքին է. Սևակ Ավանեսյան
Մշակութային
Բրյուսելի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի առաջին թավջութակահար, բելգիահայ ՍԵՎԱԿ ԱՎԱՆԵՍՅԱՆԸ, որը Շուշիի հրթիռակոծված Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում նվագեց Կոմիտասի «Կռունկ» ստեղծագործությունը, ապա նվագեց նաեւ պարսկական երաժշտություն Շուշիի Վերին մզկիթի դիմաց, «Իրավունքի» հետ զրույցում ուշագրավ հայտարարությամբ հանդես եկավ. «Ինչքան էլ գործող իշխանությունն ասի, թե անմեղ է, բայց պատերազմը սկսվեց իրենց իշխանության օրոք: Չէիք կարող կառավարել երկիրը, չվերցնեիք այդ իշխանությունը: Այսօր բոլոր զոհերի եւ վիրավորների արյունն այս իշխանության ձեռքին է, եւ ինքն է դրա պատասխանատուն: «Թավշյա հեղափոխությամբ» փորձեցին ինչ-որ բան փոխել, բայց չստացվեց, եւ հիմա մեզ եւս 30 տարի է պետք փոխվելու համար»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ