«Լուսավոր Հայաստանն» առաջարկում է օր առաջ արտահերթ ընտրություններ նշանակել Ովքե՞ր էին կրակել 2008 թ․-ի մարտի 1-ին Երեւանում եւ ի՞նչ սպասել այսօր (Բացահայտում) Սրանք լծված են հողատուի հանրահավաքին գլխաքանակ ապահովելու գործին. Meidaport «Ինձ զոռով տարան» բացատրությունը չի աշխատելու. Արմեն Աշոտյան Հողատու կապիտուլյանտը ամեն ինչ անելու է, որպեսզի բախման գնա․ Էդուարդ Շարմազանով Ինչպես են Նիկոլի հանրահավաքի համար մարդաքանակ ապահովում (ձայնագրություն) Ժամացույցն ու կնոջ բնավորությունը Չեմ ներելու ոչ մի անբարոյական վիժվածքի. Արմեն Աշոտյան Մեր հաղթանակները նշմարվում են մի անունով՝ Հավատ մեր գործերին Նիկոլը Թուրքիայից հատուկ ջոկատայիններ է խնդրել ՀՀ ԶՈՒ վերնախավին վերացնելու համար. LIVEnews.am


ՆԻԿՈԼԱԿԱՆՆԵՐԸ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՆԵՆԳԱՓՈԽԵԼ ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Միջազգային

Տեսնես մեր գործող իշխանավորներն իրո՞ք այդքան անհասկացող են, թե՞ իրենց համառորեն փորձում են հայտնի կենդանու տեղը դնել` ընդամենը մտածելով, որ կարող են էժան հնարքներով մշտապես հանրությանը մոլորեցնել: Այդ հարցը ավելորդ անգամ առաջացավ` ելնելով իշխանական համակարգի ամենադժգույն դեմքերից մեկի` Լենա Նազարյանի մեկնաբանությունից` արցախյան բանակցային գործընթացի զարգացման ընթացքի հետ կապված:

 

«ԿՐՈՒՏԻՏՆԵՐ»` ԸՍՏ ԼԵՆԱՅԻ

Այսպես, փորձելով արդարացնել մեկ ամսում հայ ժողովրդի 30 տարվա մաքառումների արդյունքը ջուրը լցնելու ներկայիս իշխանությունների ապազգային արարքը, Նազարյան Լենան այս բացատրությունն է տալիս` «Ինչքան էլ մենք չընդունենք Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի վարած ներքին քաղաքականությունը, բազմաթիվ սխալները մատնանշենք, այնուամենայնիվ, ստացվում է, որ իրենց հաջողվել է մանեւրել, ՌԴ-ի հետ «խաղերի» միջոցով հետաձգել պատերազմը...»: Սակայն սա ոչ թե արդարացում է, այլ սեփական ապիկարության հաստատում: Թեեւ Լենան փորձում է «տակից դուրս գալ»` բացատրելով. «Տեսեք ինչ է տեղի ունեցել. 2014-2015 թվականներին արդեն կար միջազգային կոնսենսուս, այդ թվում նաեւ Ռուսաստանի համաձայնությամբ, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող, որ 7 շրջանները պետք է վերադարձվեն: Կար միանշանակ կոնսենսուս... Բնականաբար, նախկին իշխանությունները շատ լավ տեղյակ էին այդ որոշման մասին եւ ընտրել էին ստատուս քվոն անվերջ ձգելու մարտավարությունը: Բայց հասկանալի է, որ անվերջ ձգել հնարավոր չէ: Եվ երբ որ հեղափոխությունը տեղի ունեցավ, մենք եկանք իշխանության, առաջին մեղադրանքը, որ հնչում էր, դա, այսպես ասած, «հող հանձնողն» էր... Մեզ անվանում էին հող հանձնող, ուրեմն, իհարկե գիտեին, որ այդ ամեն ինչը մեր գլխին էր կոտրվելու, եւ իրենց այդ հեռատեսությունը հենց դա էր նշանակում: Հո իրենք իսկապես մարգարե չէի՞ն, որ կանխատեսեին, թե ոնց իրադարձությունները կզարգանային...»: Մնացածը Նիկոլն էլ է շարադրել, թե չուզեցին հող տալ, փորձեցին բանակն ուժեղացնել, բայց` «Ի՞նչ արած, չստացվեց»: Լենան էլ է խոստովանում, որ Նիկոլի «համար պարզ էր, որ կա՛մ մենք հանձնում ենք այդ 7 շրջանները, կա՛մ պատրաստվում ենք պատերազմի: Եվ վարչապետն անկեղծորեն ինքը չի հավատացել, որ 7 շրջանների հանձնումը, առանց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցման, արդար ու շահեկան է մեզ համար...»:

Հասկանալի է, Լենան պարզապես ավելորդ անգամ «փուռը տվեց» սեփական շեֆին` պնդելով, որ իշխանության գալուց շատ չանցած նա հստակ պատկերացրել է, որ սեղանին դրված է հայտնի «5+2» տարբերակը կամ պատերազմ երկընտրանքը, եւ նախընտրել է պատերազմը, չունենալով համապատասխան ռազմական կարողություն: Այո, Նիկոլի եւ նրա թիմի մեղավորությունը (դավաճանություն տերմինը դեռ մի կողմ թողնենք, դա ապագա նախաքննության եւ դատարանի որոշելիք հարցն է) հայ ժողովրդի հանդեպ հենց դա է, չունենալով պոտենցիալ, քաջ գիտակցելով դա, երկիրը տարել է պատերազմի: Սակայն դեռ ոչ թե դրանից ենք ուզում խոսել, այլ Լենայի խոսքում տեղ գտած մեկ «շուստրի» մոտեցումից: ԱԺ փոխխոսնակի աթոռին նստած տիկինը փաստորեն էլի փորձում է սլաքներն ուղղել «նախկին ապիկարներին», սակայն արդեն զավեշտանման ձեւով: Ըստ էության, նա փորձում է նման միտք հրամցնել` նախկիններն ինչ-որ «հրաշքով» գիտեին, թե բանակցային սեղանին ինչ օրակարգ էր, սակայն «ստորաբար» կարողանում էին ճիշտ քաղաքականություն վարել, եւ ձգում էին ստատուս քվոն: Բայց ահա եղավ հեղափոխություն, եւ մենք բանից բեխաբար եկանք, եւ քանի որ չկարողացանք ձգել ստատուս քվոն, ամեն ինչ մեր գլխին կոտրվեց: Թե նման հիմարություններով ինչպես է պատրաստվում Նիկոլին արդարացնել Լենան, երեւի ինքը կիմանա: Սակայն սույն կնոջը հուշենք մեկ-երկու պարզ ճշմարտություն: Իհարկե, նախկին իշխանությունները մարգարեներ չէին: Նրանք պարզապես այդ ժամանակ, թող տիկին Լենան չզարմանա, բանակցային գործընթացի մեջ էին, եւ հստակ գիտեին, թե համանախագահներն ինչ են պահանջում: Կարողացե՞լ են դիվանագիտության հաշվին ձգել իրավիճակը, դա միայն նրանց օգտին է խոսում: Գործող երիտիշխանությունները չկարողացան: Բայց հենց դա ենք երկուսուկես տարի ասում, որ վարում են այնպիսի ապիկար դիվանագիտություն, որ ամեն ինչ ավերելու են: Օրինակ, Նիկոլին ո՞վ էր դրդում, որ գնաց ու Դուշանբեում ոչնչացրեց մի այնպիսի կարեւորագույն գործիք, ինչպիսին էր Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները: Կամ այդ ի՞նչ սորոսական հովեր նրան մղեցին` մինչեւ «պլինտուս» նվազեցնել ՌԴ-ի եւ Իրանի հետ հարաբերությունները: Սրանից հետո նախկինների «մարգարեություննե՞րն» են մեղավոր, որ երկրի հերն անիծեցիք...

 

2015-ԻՆ ՍՈՐՈՍՆ ԱՅԼ ԽԱՂ ԷՐ ԽԱՂՈՒՄ

Սակայն անգամ սա չէ, որը կցանկանայինք ընդգծել: Ասենք, Լենայի այս պրիմիտիվիզմին էլ անդրադարձանք ընդամենը հետեւյալի համար: Այն է. ներկաները փաստորեն փորձում են համոզել, որ իշխանության են եկել, բացարձակ պատկերացում չունենալով, թե ինչ իրավիճակ է տիրում բանակցային գործընթացում: Այսինքն, որ այն ժամանակ` 2018թ.-ին պետք էին մարգարեական ունակություններ` կռահելու համար, թե ինչ են ուզում համանախագահները: Բայց եթե իրոք պարզվի, որ ներկա իշխանությունները 2018թ. մայիսից առաջ պատկերացում անգամ չունեին, թե ինչ օրակարգ է դրված բանակցային սեղանին, ապա դա կնշանակի, որ նրանք դեռ էն գլխից ունեցել են զրոյից էլ ցածր քաղաքական մակարդակ: Սակայն այն ժամանակվա ընդդիմադիր ներկայիս իշխանավորները եւ առաջին հերթին Նիկոլը, վստահ ենք, դեռ այն ժամանակ հստակ գիտակցում էր, թե ինչ իրավիճակ է տիրում բանակցային սեղանի շուրջ, ավելին, որ  իշխանությունը վերցնելով, ինչի տակ էին մտնում եւ ինչ ծրագրեր ունեին: Համենայնդեպս, իրականությունն այն է, որ մենք դեռ 2017թ.-ից էինք հստակ մատնանշում, թե ինչ կոնկրետ ուղղությամբ է զարգանում բանակցային գործընթացը, համանախագահ երկրներն ինչ լուծումներ են պատկերացնում, ինչ տարածաշրջանային իրողություններից ելնելով, նաեւ, որ կողմերի անհամաձայնության դեպքում կսկսեն գործադրվել ճնշման մեխանիզմներ: Վերջապես զգուշացնում էինք, որ եթե Հայաստանի նիկոլական արեւմտամոլները  գան իշխանության, ապա ռիսկը շատ մեծ է,  որ երկիրը գնա 1920թ.-ի տխուր ու կործանարար ճանապարհով, քանի որ այս անգամ էլ ավենավերջին պահին «սորոսական նավերը հայաստանյան լեռները չեն մագլցելու»: Ավելին ասենք, արցախյան ուղղությամբ նման զարգացումները կանխատեսելիության որոշակի աստիճան ուներ դեռ «Արաբական գարնան» փուլում, որի գագաթնակետը դարձավ սիրիական պատերազմն ու ռուսական զորքերի մուտքը այդ երկիր: Դեռ այն ժամանակ էինք կանխատեսել, որ սիրիական պատերազմն իրականում Իրանի համար է: Ավելին, եթե դրան ավելացնենք Դոնբասի եւ Ղրիմի իրադարձությունները, ապա հարվածն իրականում Ռուսաստանի դեմ է, եւ Իրանին հարվածելն էլ այն օղակն է, որը պետք է ավարտի ՌԴ-ն իր սահմանների ողջ երկայնքով կոնֆլիկտներով շրջապատելու գործընթացը: Իսկ դա, դեռ 2014թ.-ին էր պարզ, որ հարավկովկասյան խաղատախտակը հաջորդող տարիներին դառնալու է իսկական կռվախնձոր: Նաեւ հաշվի առնելով, որ մեր երկրում գտնվող ռուսական ռազմաբազան է այն կետը, որը փակելու դեպքում Իրանը կդառնա գերխոցելի: Իսկ, այն, որ հայաստանյան արեւմտամոլների հիմնական արշավանքը հենց այդ ուղղությամբ է, ցույց տվեց, օրինակ, Պերմյակովի ոճրագործության շուրջ 2015թ. սկզբներին մեր արեւմտամոլների սարքած քաղաքականացված հիստերիան: Դեռ այն օրերին «Իրավունքը» (16-19 հունվար 2015թ.) գրեց. «Չնայած Գյումրիի այս հերթական ողբերգության իրական պատճառների, դրա նկատմամբ հանրային զայրույթը ռուսական ռազմաբազայի դեմ ուղղորդելու համախմբված գործողություններ մեր տեղական արեւմտամետները սկսեցին միանգամից: Ավելին ասենք, կազմակերպված ձեւով այս քարոզչական օպերացիային միանգամից միացավ նաեւ ՌԴ-ում գործող «5-րդ շարասյունը», թե տեսեք` Հայաստանում պահանջում են դուրս բերել ռուսական ռազմաբազան: Ի սկզբանե՞ էր դա կազմակերպված, թե պարզապես առիթից օգտվեցին, արդեն նույնիսկ դա չէ էականը: Եվ նկատենք, որ Գյումրիի ռուսական ռազմաբազայի շուրջ մթնոլորտն այսպես շիկացնում են հենց այն իրավիճակում, երբ հերթական լարվածության փուլն է սկսվել Ղարաբաղում... Այս նոր սրացումները, իհարկե, ԱՄՆ-ի հետեւյալ նկրտումներին հասնելու միջոց.

  1. Ղարաբաղի շուրջ ՌԴ-ին եւ Թուրքիային ներքաշել բախման մեջ, ինչը մեխանիկորեն կսառեցնի նրանց հարաբերությունները:
  2. Մոսկվային հերթական անգամ կանգնեցնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ընտրության փաստի առաջ, եւ եթե ելնելով Հայաստանի հետ ունեցած միութենական կարգավիճակից` նախընտրի Երեւանին, ապա դա միանգամից կհանգեցնի Բաքվի հետ խորը հակասության:
  3. Այդ իրավիճակում կձախողվեն նաեւ կասպյան տարածաշրջանում ազատ առեւտրի գոտու ստեղծման ծրագրերը:
  4. Վերստին օրակարգային կդառնան Ադրբեջանի` ՆԱՏՕ-ին անդամակցության հարցը (ինչին Բաքուն ամեն կերպ դիմադրում է), կամ գոնե հասնել Հարավային Կովկասում Թուրքիայի եւ Ադրբեջանի ռազմական միության խորացման` դրանում Վրաստանի մասնակցությամբ:
  5. Նման իրավիճակում նաեւ Վրաստանի` հակառուսական քարոզչության նոր ալիքի եւ ՆԱՏՕ-ին մերձեցման առիթ կլինի: Արդյունքում` այս իրավիճակը հրաշալի շանս կտա ՆԱՏՕ-ին` հարավկովկասյան տարածաշրջանում ամրապնդվելու համար:
  6. Նման հակամարտությունը հնարավորություն կտա իրականացնել ցանկալի կադրային վերադասավորումներ Երեւանում եւ Բաքվում:
  7. Քաոսն էլ ավելի կխորացվի տարածաշրջան Մերձավոր Արեւելքից ջիհադիստներին ներքաշելու միջոցով...

Ալիեւի համար նույնպես, ինչպես Վաշինգտոնի, սկսում է ավելի հրապուրիչ դառնալ Ղարաբաղի հաշվին ռուս-թուրքական հարաբերությունները պայթեցնելու տարբերակը: Իսկ ռուսների հայաստանյան ռազմաբազայի հետ կապված այս աղմուկը, թերեւս, Իլհամ Հեյդարովիչի համար կարող է նաեւ Վաշինգտոնից ստացած «խրախուսական մրցանակի» դեր ունենալ»:

Այսինքն, ի գիտություն  անգրագետ նիկոլիկների, այդ փուլում բոլոր ուղղություններում ռուս-ամերիկյան ծայրահեղ սուր հակասություններ էին, եւ Արցախում որեւէ կոմպրոմիսը բացառված էր: Արեւմուտքին Արցախից մեկ բան էր պետք` հասնել ցանկացած լուծման, միայն թե այն իրականացվի արեւմտյան վերահսկողությամբ եւ  բացառելով խաղաղապահների տեսքով ռուսական ուժերի մուտքն Արցախ: Դրան կհաջորդեր Հայաստանում «գունավոր» հեղաշրջում, եւ իշխանության եկողները հանգիստ կհայտարարեին` քանի որ արցախյան հարց չկա, դրանից հետո լուծված է նաեւ հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունների հարցը, հետեւաբար վերանում է նաեւ մեր երկրում ռուսական ռազմաբազա պահելու անհրաժեշտությունը: Եվ վերջ, խնդիրը կլուծվեր Արեւմուտքի քիմքին համապատասխան: Իսկ այսպես, Նիկոլը փորձեց սկզբնական փուլում դեմ գնալ ռուսական ռազմաբազային, բայց արագ էլ հասկացավ, որ առանց արցախյան խնդրի լուծման, դրան չի հասնելու: Բայց առաջ չանցնենք. այն, որ 2014-15 թվականներին Արցախի մասին չկար որեւէ կոմպրոմիս, լավագույնս ցույց տվեց ապրիլյան պատերազմը:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

(Շարունակությունը` հաջորդ համարում)

«Լուսավոր Հայաստանն» առաջարկում է օր առաջ արտահերթ ընտրություններ նշանակելՈվքե՞ր էին կրակել 2008 թ․-ի մարտի 1-ին Երեւանում եւ ի՞նչ սպասել այսօր (Բացահայտում)Սրանք լծված են հողատուի հանրահավաքին գլխաքանակ ապահովելու գործին. Meidaport«Ինձ զոռով տարան» բացատրությունը չի աշխատելու. Արմեն ԱշոտյանՀողատու կապիտուլյանտը ամեն ինչ անելու է, որպեսզի բախման գնա․ Էդուարդ ՇարմազանովԻնչպես են Նիկոլի հանրահավաքի համար մարդաքանակ ապահովում (ձայնագրություն)Ժամացույցն ու կնոջ բնավորությունըՉեմ ներելու ոչ մի անբարոյական վիժվածքի. Արմեն ԱշոտյանՄեր հաղթանակները նշմարվում են մի անունով՝ Հավատ մեր գործերինՆիկոլը Թուրքիայից հատուկ ջոկատայիններ է խնդրել ՀՀ ԶՈՒ վերնախավին վերացնելու համար. LIVEnews.amԱՅՍՊԵՍ ՉԻ ՄՆԱ ... ԿԳԱ ԲՈԼՈՐԻԴ ՊԱՏԱՍԽԱՆԻ ՈՒ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԺԱՄԸՊա՛պ ջան, դիրքը հետ բերեցինք սաղ լավա լինելու, Դուք մենակ մամային լավ նայեք.Հերոս Սերժ Հակոբքեխվյանի սխրանքի ուղղինԱմսի 28-ին ծնվածների բնավորությունըԱննա Հակոբյանը վիրահատվե՞լ էԵրբևէ մտածե՞լ եք, թե ինչ իմաստներ են թաքնված Փաշինյանի ելույթների ենթատեքստումՆիկոլ, եթե վաղը մի կաթիլ արյուն թափվի, ամբողջ պատասխանատվությունը քո վրա է:Նիկոլը, իր միտինգով ամբողջ աշխարհին փորձելու է ցույց տալ, որ Հայը ծախու, անթասիբ, անհայրենիք ու անխելք ժողովուրդ է. Արտակ ԶաքարյանԳերի ընկածի հայրը թքել է Անդրանիկ Քոչարյանի երեսինԱռաջիկա օրերին իշխանության փոխանցումը կհաստատվի և երկիրը կմտնի կայունացման փուլի մեջ.Արցախի նախկին վարչապետ.Yerevan.TodayՇախմատի Հայաստանի չեմպիոնը Հովհաննես Գաբուզյանն է Վաղվա միտինգը, որպես նազրվանի վարունգ, թարս է բուսնելու այն հրավիրողի համար. Արմեն ԱշոտյանԻնչո՞ւ մինչ օրս ոչ ոք չի պատժվել մեր տղաներին դավաճանելու համար. Հերոս Մխիթար Գալեյանի մայրիկը առկա իրողությունների մասինԹուրքական լրատվամիջոցները պատրաստվում են գալ Փաշինյանի հանրահավաքին02.03.2021-ին ժամը 18:00-20:00 Զոլեր սգոր սրահում տեղի կունենա մայոր Ցոլակ Խաչատրյանի հոգեհանգիստըՀիշիր, դու ինքդ ես սովորեցնում տղամարդկանց՝ ինչպես վարվել քեզ հետԾաղկահովիտ  խոշորացված համայնքի ղեկավար Նորիկ Հակոբյանը եւս  ողջունում է ԶՈՒ ԳՇ հայտարարությունը եւ իր աջակցությունն է հայտնում  ԳՇ պետինԱշոտը նրանց PR-ի և գավառականության զոհն է Առերեւույթ հիմքեր կան Արմեն Սարգսյանի պաշտոնանկության գործընթաց սկսելու համար. ՀովակիմյանՀնդկաստանում աքլորակռիվներն անօրինական են՝ սկսած 1960 թվականից, սակայն դրանք դեռեւս տարածված են գյուղական շրջաններումՄարտի 1-ին «Հայահավաք»` ՊՆ Գլխավոր Շտաբի դիմացՈչ ամեն կնոջը կարող ես փոխարինող գտնել. զգույշ եղիր նրա հետ, ում ցավեցնում ես Թուրքերն առցանց աջակցություն են ցույց տալիս Նիկոլի ծրագրված հանրահավաքին. Տեսանյութը` Աննա ՀովներիՀեռուստաներկայացումների պրեմիերա՝ Վանաձորի Հ․ Աբելյանի անվան դրամատիկական թատրոնում (+Տեսանյութ)Կիևի մրցաշար. Գևորգ Ղարիբյանն ու Հովհաննես Մխիթարյանը նվաճեցին բրոնզե մեդալներԻնչու՞ է Թուրքիան աջակցում Նիկոլ Փաշինյանին. Վլադիմիր ՍոլովյովՄեր եղբայրների թափած արյան թիվ 1 պատասխանատուն չպիտի դուրս գա մարդամեջ. Աննա ՍահակյանՓաշինյանը հայտարարեց, որ «Մարտի 1»-ի հանրահավաք «ժողովրդի իշխանության» պաշտպանության ցուցադրություն է. հանրահավաքին հրավիրելու են մասնակցել եւ ելույթ  ունենան այլ քաղաքական ուժեր Խստորեն դատապարտելի են սումգայիթյան ոճրագործությունը և հայերի հանդեպ իրականացվող էթնիկ զտման ադրբեջանական ողջ քաղաքականությունը․ Արմեն Սարգսյանի ուղերձըՈւժային կառույցների ղեկավարները` կառավարության շենքո՞ւմ. 168.amՆորից մարտի 1, նորից տագնապ ու անհանգստություն. Կարինե ԱճեմյանԿոտրելու ենք այն կարծրատիպերը, որոնք ձեւավորվել են եզդի ազգի նկատմամբ. Խդր ՀաջոյանԿիևի մրցաշար. Ամոյանը դարձավ ոսկե մեդալակիր, Չալյանը բավարարվեց արծաթովՆարեկ Մանասյանը` Ստրանջայի մրցաշարի արծաթե մեդալակիրԿապիտուլյանտ մարտի 1-ի կազմակերպիչը նոր մարտի մեկ է ուզում,Իմքայական պատգամավորին հայհոյելու մեջ կասկածվող քաղաքացին ազատ արձակվեցԱրմեն Աշոտյան. Ինչպես է իշխանությունը լքել ռազմագերիների հարցը սեփական շոու-միտինգի համարԱՆ փոխնախարար Սմբատյանը այսօր ժամը 15:00-ին իր մոտ է հրավիրել բժշկական հաստատությունների ղեկավարներին, որպեսզի վերջիններս լծվեն վաղվա հանրահավաքի կազմակերպման աշխատանքներինՈրոնք են արյան մեջ շաքարի բարձր մակարդակի և հնարավոր շաքարային դիաբետի մասին հուշող վաղ ախտանշաններըՄարտի 1-ին Հայ ազգային կոնգրեսի միջոցառումների ժամանակացույց Դպրոցներում կորոնավիրուսի գլխավոր տարածողներ կարող են լինել ուսուցիչները. հետազոտություն
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ