ԿԱՍԵՑՆԵԼ ՀԱՅՐԵՆԻՔԻ ԱՊԱՄՈՆՏԱԺՈՒՄԸ
Վերլուծություն
Ուշադիր նայեք այս լուսանկարին: Քարվաճառի կողմից ազատ Արցախն այլեւս չի ողջունում ձեզ: Քարվաճառն այլեւս թուրքի բաժինն է: Առանց կռվի զիջվող տարածքներից հեռացող գյուղացիները մնացել են կենսաբանական թշնամու ողորմածությանը` արդյոք թույլ կտա՞ունեցվածքից ինչ-որ բան վերցնել, թե՞ տկլոր ճամփու կդնի, արդյոք ողջ կթողնի՞, թե՞ գերի կվերցնի... Գո՞հ ես, հպարտ ժեխ, գո՞հ ես քո հողատու ցեղապետից, որ կզել է թուրքի դեմը, գո՞հ ես, որ վաղը դու էլ ես կզելու: Զգո՞ւմ ես, որ հայրենավաճառության հանցակից ես, թե՞ թքած ունես եւ համարում ես, որ մեղավոր են բոլորը, բացի հողատուից: Բայց Նիկոլից առավել դո՛ւ ես մեղավոր, զի կորցրել ես բանականությունդ: Եվ այսօր արժանապատիվ հայերը խուսափում են քեզանից, ինչպես ժանտախտից, առավելեւս` հեռու են պահում քեզանից իրենց երեխաներին, ինչպես հեռու կպահեն վտանգավոր աղանդից:
ԻՆՉ Է ՓՈՐՁՈՒՄ ԱՆԵԼ ՀՈՂԱՏՈՒՆ
Մինչ հանձնվող տարածքներից տարհանվող գյուղացիները մնացել են բախտի քմահաճույքին, դավաճանական խունտան մինչեւ ատամները զինված ոստիկաններ է ուղարկում ընդդիմադիրների տները խուզարկելու, իսկ իշխող անիմաստ ՔՊ կուսակցության նիստերի անվտանգությունն ապահովող ոստիկանական ուժերը քիչ է մնում խրամատ փորեն եւ թնդանոթ տեղադրեն: Այդ խմբակը մերժված է, մերժված է համատարած: Բանը հասել է նրան, որ նույնիսկ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը մերժում է խունտային. «Այն մարդը, որը կշարունակի բանակցությունները, պետք է հիանալի տիրապետի պատմությանը, միջազգային իրավունքին, դիվանագիտությանը, որպեսզի կարողանա բանակցություններում մեր դիրքերը բարելավել: Բայց դրան զուգահեռ պետք է մեր երկրի տնտեսությունը հանել այս վիճակից: Առանց հզոր տնտեսության մենք երբեւիցե չենք կարողանալու լուծել մեր պատմական խնդիրները: Պետք է այդ բոլոր հարցերին տիրապետել, փորձ ունենալ: Չի կարելի, որ անփորձ մարդիկ երկիրը ղեկավարեն»: «Անփորձ մարդը նույնիսկ մի փոքր հիմնարկ չի կարող ղեկավարել: Ցավոք սրտի, մենք այս երկուսուկես տարվա ընթացքում համոզվեցինք դրանում»:
Խունտայի կուլիսներից զրույցներ են հասնում, որ պատգամավորներն ու չինովնիկները շտապ դասավորում են արտերկրյա վիզաներ: Իսկ հողատու «ժողվարչապետն» ամեն օր փուռն է տալիս նորանոր նախարարների: Քարոզչամեքենան աստիճանաբար որդեգրում է հակասորոսական ուղեգիծ, հավանաբար` Կրեմլին հաճո լինելու համար: Սակայն նոր կաբինետ ձեւավորելու հարցում նկատվում է սորոսականներին ՀԱԿ-ի կադրերով կամ համակիրներով փոխարինելու թրենդ: Ըստ էության, Նիկոլը ռուսներին ցույց է տալիս, որ ազատվում է սորոսականներից, իսկ Արեւմուտքին ցույց է տալիս, որ գալիս են լեւոնականները, հետեւաբար արտաքին ուղեգիծը չի փոխվելու: Դա ոչ այլ ինչ է, քան Նիկոլին բնորոշ «գավառական շուստրիությունը», որը հարուցում է աշխարհի մեծերի քամահրանքն ու քմծիծաղը: Պարզ է, որ երկու տիրոջ ծառայի վերջը շատ վատ է լինելու, սակայն կա նաեւ այլ` մահացու վտանգ հայության համար: Ըստ քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի` ծայրահեղ վտանգավոր է լեւոնիզմի վերածնունդը. «Փոխանակ հասկանալու, որ կարելի էր նորմալ պետություն կառուցել, նորմալ գաղափարախոսություն ունենալ եւ նորմալ պատերազմելով հաղթել` հիմա քննարկում են արդեն, թե անհրաժեշտ էր ավելի շուտ եւ ավելի հանգիստ հանձնել: Սա պարտվողականություն է: Որովհետեւ նորմալ որեւէ ազգ, որեւէ պետություն չի մտածում հանձնվելով, կամ իր մասը հանձնելով փրկվելու մասին: Բոլորը մտածում են պահպանելու եւ անգամ ընդլայնվելու մասին: Միայն դա է այսօրվա աշխարհում գոյություն պահպանելու երաշխիքը: Այդ երաշխիքը հարատեւ պայքարն է: Այդպես է ապրում Իսրայելը: Եվ պայքարում է եւ բարգավաճում ու երջանիկ հասարակություն կառուցում: Լեւոնիզմի տրամաբանությամբ վաղը Երեւանն ենք տալու, որովհետեւ դրա հետեւից նույնպես գալու են: Որովհետեւ «իրենց» «Էրիվանի խանությունը» նույնպես պահանջում են: Որովհետեւ իրենց Հայաստանը պետք է եւ պետք է առանց հայերի: Այսօրվա արհավիրքի ամենամեծ պատասխանատուն լեւոնիզմն է եւ նրա հիմնադիրը: Այսօրվա ազգային դավաճանը հենց նրա գաղափարական վիժվածքն է: ԼՏՊ մեջբերողներն ու քարոզողները մեր ազգի տականքն են: Մեր դժբախտության արմատը եւ այսօրվա ու վաղվա ցեղասպանությունների հարուցողը: Լեւոնիզմի մահաբեր բացիլը պետք է ոչնչացվի: Եվ ոչնչացվի ամբողջությամբ: Անխնա եւ առանց սեթեւեթանքների»:
ՈՎ ՊԵՏՔ Է ԿԱՆԳՆԵՑՆԻ ԱՊԱՄՈՆՏԱԺՈՒՄԸ
Սակայն նորմալ պետությունը, նորմալ գաղափարախոսությունը եւ մնացյալ այլ նորմալ ատրիբուտները հնարավոր են բացառապես հողատուին եւ իր խունտային հեռացնելուց հետո: Նիկոլը կարող է միայն լեւոնիզմի այս կամ այն տարատեսակը ծնել, եւ կարեւոր չեն դրա գործող անձինք` լինի թրաշամանուկ լակոտապետություն, թե քյառթու ՀՀՇ-ականների հավաքածու: Եվ իրավացի է իրավապաշտպան, Արցախի նախկին օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանը, երբ շեշտում է երկրի ապանիկոլականացման կենսական անհրաժեշտությունը. «Արդեն այսօր պետք է մտածենք վաղվա մասին: Արդեն այսօր պետք է մտածենք մեր սերունդներին ապագայի Նիկոլներից ու նիկոլիզմից պաշտպանելու մասին: Վաղվա Հայաստանի կրթական համակարգում պարտադիր պետք է առանձին առարկա լինի (օրինակ` «ազգային աղետի անատոմիա» անվանմամբ), որի շրջանակներում մանրամասն վերլուծվի նիկոլիզմը եւ երեխաների մոտ մանկուց ձեւավորվի դրանից պաշտպանվելու գործիքակազմ: Պետք է մանրամասն վերլուծվի կերպարը` բանսարկու, շանտաժիստ, իշխանատենչ, անսկզբունքային, նենգ, անհայրենիք, ծույլ, ստոր, անմակարդակ, անգրագետ, անհավասարակշիռ, սրբություն չունեցող, պատիվ չունեցող, արժանապատվություն չունեցող, պատասխանատվությունից խուսափող: Այդ ամենը պետք է հիմնված լինի ծավալուն փաստական նյութի վրա` տեսագրություններ, ձայնագրություններ, փաստաթղթեր, դրամատիկ լուսանկարներ»:
Այսօր արդեն լրատվական տարածքում շրջանառվում են հնարավոր ապագա ժամանակավոր վարչապետների անունները, ովքեր ենթադրաբար ընդունելի են գերտերությունների ու նախեւառաջ Մոսկվայի համար: Սակայն անձերից առավել կարեւոր են սկզբունքները: Ակնհայտ է, որ ապագա վաչապետ պետք է լինի հակազգային մոլախոտերը` լեւոնիզմը, նիկոլիզմը, սորոսիզմը արմատախիլ անողը: Հաջորդը` նա ոչ մի դեպքում չպետք է լինի պոպուլիստ, ամբոխի գերի: Եվ պետք է կարողանա քայլ առ քայլ առաջ տանի վերածննդի եւ կորցրածը հետ բերելու պլացդարմ նախապատրաստելու ծրագիր: Մեր թշնամու օրինակը շատ ցայտուն է` 26 տարի նախապատրաստվեց ռեւանշի եւ իրագործեց այն: Մենք էլ պետք է նաեւ թշնամուց սովորենք:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ