ՉԼ․ «Չելսին» և «Սեւիլիան» փլեյ-օֆֆում են
Սպորտ
Մեկնարկեց Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի չորրորդ տուրը։
E խմբում Լոնդոնի «Չելսին» Ֆրանսիայում 2։1 հաշվով հաղթեց «Ռենին» եւ նվաճեց փլեյ-օֆֆի ուղեգիր։
Անգլիացիների հաղթանակն ապահովեցին Կալում Հադսոն-Օդոին և Օլիվյե Ժիրուն։
«Ռենի» միակ գոլը խփեց Սերու Գիրասին։
Իսպանական «Սեւիլիան» հյուրընկալվելիս 2։1 հաշվով պարտության մատնեց ռուսական «Կրասնոդարին» եւ 10 միավորով երկրորդ տեղում է՝ նույնպես ապահովելով տեղը փլեյ-օֆֆում։
«Սևիլիային» նախ առաջ մղեց Իվան Ռակիտիչը, իսկ Վանդերսոնը երկրորդ խաղակեսի սկզբում հավասարեցրեց հաշիվը։
Իսպանական ակումբի հաղթական գոլը խփեց Մունիրը 90+5-րդ րոպեին։