Հայկ Մարությանը կարգադրե՞լ է հանել եւ չփակցնել զոհվածների անուններով սեւ ժապավեններ
Հասարակություն
Պատերազմի վերջին օրերին ռազմաճակատ մեկնած, բայց թեժ մարտերին այդպես էլ չմասնակցած Հայկ Մարությանը կրկին իր տարբերվող որոշումներով հայտնվել է մեր ուշադրության կենտրոնում։ Այս անգամ նա մի տգեղ որոշում է կայացրել։ Մեր տեղեկություններով՝ Մարությանը Երեւանի վարչական շրջանների ղեկավարներին հրահանգել է պատերազմում զոհվածների անուններով փակցվող սեւ ժապավեններ այլեւս չփակցնել, իսկ որոնք որ արդեն փակցված են, ժամանակից շուտ գնում-հանում են։
Փորձեցինք տեղեկությունը ճշտել մի քանի թաղապետերից, սակայն նրանք մեր հեռախոսազանգերին չպատասխանեցին։ Միայն Ավանի թաղապետն ասաց, որ սեւ ժապավենները փակցված են։
Դիմեցինք նաեւ Երեւանի քաղաքապետարան, այնտեղից գրավոր հարցում պահանջեցին։ Հարցման պատասխանը ստանալու դեպքում այն կհրապարակենք։
Hraparak.am