20 օր շարունակ եղել է շրջափակման մեջ, փրկել 102 կյանք Ամանորին ոչ աշխատանքային կլինեն միայն հունվարի 1,2 և 6-ը․ նոր նախագիծ Փաշինյանը ստել է. գերիների ամենամեծ թվով վերադարձը արձանագրվել է 1994 թվականի զինադադարի հաստատումից հետո. Իրավաբան Այս գահավիժումը կասեցնելու միակ փրկօղակը սրբապիղծ թուրքի վաստակին պետական դավաճանության հոդվածով պատասխանատվության ենթարկելն է. Գևորգ Գևորգյան ՎՏԲ-Հայաստան Բանկը ֆինանսավորել է «Երևանի շամպայն գինիների գործարան» ԲԲԸ-ին ԱՄՆ-ն 100 օրով կդադարեցնի օտարերկրյա քաղաքացիների վտարումը Ես առաջադրվելու եմ որպես վարչապետի թեկնածու. Էդմոն Մարուքյան Եթե նույնիսկ Թուրքիան պաշտոնապես հաստատի Արարատի գործակալ լինելը, միևնույն է, ոչինչ չեք անելու. Միքայել Մինասյան Հայաստանում համաճարակային իրավիճակը կառավարելի է. նախարար Արտաշես Գեղամյան. Հայաստանն ուժեղ և անվտանգ կլինի միայն միութենական պետության մեջ


Քո ղեկավարն է ժողովրդի գլխին կոտրել էս ամեն ինչը, նախկինները թուրքին ծնկի են բերել. Շարմազանովը՝ Լենա Նազարյանին

Միջազգային

Ձեր գլխին չի կոտրվել, էդ դուք եք ձեր ու ժողովրդի գլխին կոտրել։ Ես պատերազմից մի օր առաջ ասել եմ, որ բորշը եփել է Նիկոլը, ջարման կքաշի ժողովուրդը։ NEWS.am-ի հետ զրույցում ՀՀԿ խոսնակ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսպես արձագանքեց իշխող «Իմ քայլը» խմբակցության անդամ, ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանի հայտարարությանը, թե նախկին իշխանություններն «իրենց անվանում էին հող հանձնող, որովհետև գիտեին, որ այդ ամեն ինչը իրենց գլխին էր կոտրվելու»։

«Քո ղեկավարն է ժողովրդի գլխին կոտրել էս ամեն ինչը, ինքը պարտված ղեկավար է և պետք է հեռանա։ Այսքանից հետո իրենք խոսելու տեղ ունե՞ն։ Մադրիդյան սկզբունքները մի կողմ էր դնում, Նիկոլ Փաշինայնը Ալիևից էր իմանում բանակցային պրոցեսի բովանդակությունը։ Զրոյական կետից սկսելը սրան հանգեցրեց, հայտարարեց, որ  «Արցախը Հայաստան է և վերջ», դաշնակից Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացրեց, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի վրա քրեական գործ հարուցեց, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին խորհուրդ էր տալիս, որ շրջապատը փոխի, ճիշտ ընկերներ չի ձեռք բերել Հայաստանում։ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ Ռուսաստանի նախագահին, որ արարողակարգով նախատեսված էր, չէր դիմավորում, իր թիմն էլ ֆեյսբուքում հիանում էր։ Գնում էր ՌԴ նախագահի հետ հանդիպման, ասում էր՝ Դուք պետք է մեր սուվերենիտետը հարգեք, ինքն էր ասում՝ հպարտ քաղաքականություն պետք է վարենք, ոչ թե վիզը ծուռ, հիմա ինքն է Ալիևի առաջ վիզը ծռում»,- ընդգծեց Էդուարդ Շարմազանովը։

ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը հայտարարել էր, որ 2014-2015 թվականներին արդեն կար միջազգային կոնսենսուս, այդ թվում՝ Ռուսաստանի համաձայնությամբ, որ 7 շրջանները պետք է վերադարձվեն, և քանի որ ԵԱՀԿ Մինսկի խումբը երկար տարիներ աշխատել էր եւ ի վերջո ինչ-որ արդյունք պետք է ներկայացվեր, որոշել էին, որ դա որպես արդյունք պետք է ներկայացնեն, իսկ նախկին իշխանություններն էլ  շատ լավ տեղյակ էին այդ որոշման մասին եւ ընտրել էին ստատուս քվոն անվերջ ձգելու մարտավարությունը: Սակայն, երբ տեղի ունեցավ հեղափոխությունը, և իրենք եկան իշխանության, իրենց սկսեցին անվանել հող հանձնող։

«Դատարկախոսությամբ զբաղվելու փոխարեն սույն տիկինը ճիշտ կանի լռի և հայտարարի իր քաղաքական առաջնորդի քաղաքականության և պետական կառավարման համար այլևս անպիտան լինելու հանգամանքը։ Նախ՝ էդ յոթ շրջանը, եթե մենք տալիս էիք, Ալիևը չէր վերցնո՞ւմ, երկրորդը՝ 2016թ․-ի ապրիլյան պատերազմը չորս օրում կանգնեցվել է՝ Ալիևը խնդրել է, դրանից հետո, եթե նման կոնսենսուս կար՝ էդ ինչպե՞ս է 2016թ.-ի հոկտեմբերին Ալիևը Կառավարության նիստում հայտարարում, որ փակ դռների հետևում միջազգային հանրությունը՝ այսինքն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները, պահանջում են նրանից ճանաչել Արցախի անկախությունը, այստեղ են ասել՝ մտածիր, հետո խոսիր: Երրորդ՝ եթե նույնիսկ 7 շրջան է, Նիկոլ Փաշինյանը 7 շրջան չի տվել, այլ անտեսելով ԶՈՒ-երի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հաղորդումները, որ Թուրքիան և Ադրբեջանը պատերազմի են պատրաստվում, որ պետք է կանգնեցնել պատերազմը, ՌԴ նախագահի հոկտեմբերի 20-ի առաջարկը, որ պատրաստ է կանգնեցնել պատերազմը, և Շուշին մնում է մեզ, անտեսել է և դրա արդյունքում էլ համ 7 շրջան է տվել, համ Շուշին, համ Հադրութը, տվել է Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու գյուղերից, մոտ 5000 զոհ են տվել, մոտ 10 000  էլ վիրավոր են տվել, ինչը ինչի հետ են համեմատում», - նշեց  ՀՀԿ խոսնակը։

Գնահատելով իրավիճակը, Էդուարդ Շարմազանովն ընդգծում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատմության մեջ մնացել է ոչ միայն որպես հողատու, այլև կապիտուլյացիա ստորագրած վարչապետ։ «Հոկտեմբերի 20-ից հետո բոլոր զոհերն անձամբ իր խղճին են, որովհետև ՌԴ նախագահն առաջարկել էր, որ հրադադար կնքվի, Ալիևին համոզել էր, բայց նա չհամաձայնեց», - նկատեց նա։ Էդուարդ Շարմազանովը հիշեցնում է Փաշինյանի՝ նախկինում արված հայտարարությունը, որ առանց 3 մլն վարչապետի հետ քննարկման, ոչ մի հարց չի լուծելու, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը։

«Նախկինները հող են պահել, նախկինները թուրքին ծնկի են բերել, իսկ իրենք թուրքի առաջ վիզ են ծռել, Ալիևին քարտ-բլանշ են տվել, որ իր հետ նման կերպ խոսի, ու էդքանից հետո իրենք ուզում են գնալ  բանակցել,  ինչի՞ շուրջ բանակցեն։ Լենա Նազարյանը էդ ինչի՞ չի ասում, որ Մեղրիի մասին խոսք չկա, իրենք գետինը պետք է մտնեն, իր ԱԳՆ-ն Նիկոլ Փաշինյանին հերքում, սուտասան է հանում, ինքը կանգնեց, ասաց՝ Շուշիի հարցը միշտ եղել է, իսկ ԱԳՆ խոսնակը ի պատասխան ասաց, որ նման բան չկա, ՌԴ նախագահը ևս ասաց, որ Շուշիի հարցը առաջացել է պատերազմի ժամանակ, թող մանիպուլյացիա չանեն, կոնկրետ դրա մասին խոսեն, էնպես են խոսում, ոնց որ միայն 7 շրջաններն են տվել։ Եթե տեսականորեն էլ նայեք, որ 7 շրջանների թեմա եղել է, Շուշիի ու Հադրութի թեմա եղե՞լ է, 50 մլրդ Հայաստանի վզին դնելու թեմա եղե՞լ է, Մեղրիի ճանապարհի թեմա եղե՞լ է, բա սուվերենությունից են խոսում», - նշեց նա։

Շարմազանովը Լենա Նազարյանին առաջարկեց Դուշանբեի վերելակում տեղի ունեցած բանակցությունների մասին մտածել։

«Դիվանագիտական բոլոր ձեռքբերումները Դուշանբեի վերելակում ի չիք արվեցին։ Հիմա էլ Ալիևը հարցազրույցներ է տալիս, ու ասում՝ մեզ ավելի ձեռնտու է՝ Նիկոլը լինի իշխանության, քան ազգայնական ուժերը, իհարկե, իրեն ձեռնտու կլինի, որ Նիկոլը լինի, որովհետև կարող է Զանգեզուրն էլ վերցնի, ինչ ասի Նիկոլին, պիտի անի»,- եզրափակեց նա։

20 օր շարունակ եղել է շրջափակման մեջ, փրկել 102 կյանք Ամանորին ոչ աշխատանքային կլինեն միայն հունվարի 1,2 և 6-ը․ նոր նախագիծՓաշինյանը ստել է. գերիների ամենամեծ թվով վերադարձը արձանագրվել է 1994 թվականի զինադադարի հաստատումից հետո. ԻրավաբանԱյս գահավիժումը կասեցնելու միակ փրկօղակը սրբապիղծ թուրքի վաստակին պետական դավաճանության հոդվածով պատասխանատվության ենթարկելն է. Գևորգ ԳևորգյանՎՏԲ-Հայաստան Բանկը ֆինանսավորել է «Երևանի շամպայն գինիների գործարան» ԲԲԸ-ին ԱՄՆ-ն 100 օրով կդադարեցնի օտարերկրյա քաղաքացիների վտարումըԵս առաջադրվելու եմ որպես վարչապետի թեկնածու. Էդմոն ՄարուքյանԵթե նույնիսկ Թուրքիան պաշտոնապես հաստատի Արարատի գործակալ լինելը, միևնույն է, ոչինչ չեք անելու. Միքայել ՄինասյանՀայաստանում համաճարակային իրավիճակը կառավարելի է. նախարարԱրտաշես Գեղամյան. Հայաստանն ուժեղ և անվտանգ կլինի միայն միութենական պետության մեջՀենրիխ Մխիթարյանը նշում է ծննդյան 32-րդ տարեդարձըՈւՂԻՂ. Հայկ Բաբուխանյանի մամուլի ասուլիսըԷքստեռն քննությունները տեղի կունենան փետրվարի 15-ից մարտի 15-ն ընկած ժամանակահատվածում«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը հեռանում է «Հայրենիքի փրկության շարժումից»Թեյը կարող է սպանել թքի մեջ եղած կորոնավիրուսը․ ուսումնասիրությունՓաշինյանը հպարտանում էր, որ իր օրոք ավելի շատ գերիներ են վերադարձվել, նա նպատակաուղղված հանրության մի հատվածին ակնհայտ մոլորության մեջ է գցում․ Տ․ ԱբրահամյանԱնկարայի հարաբերությունները բոլոր հարեւանների հետ վատացել են Էրդողանի կառավարման օրոք. Կիպրոսի ԱԳՆԵթե սա պատերազմ է ներքին թշնամու դեմ, ապա պետք է կանխագուշակել և հաշվարկել թշնամու բոլոր քայլերը. Գևորգ ԳրիգորյանՀռոմի Պապն ավելի շատ երկրների է կոչ արել միանալ ՄԱԿ-ի միջուկային զենքի արգելքի մասին պայմանագրին Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 307 նոր դեպք. մահացել է 6 մարդՇուշիի վերաբերյալ կարծեք թե մնաց ընդամենը մի բան, Բաքվի քարոզչամեքենայի մյուս գրեթե բոլոր բարբաջանքներն արդեն «հրամցվել» են մեր հանրությանը.Վարդան ՈսկանյանԻնչքան էլ դա դաժան հնչի, բայց ձեզ չեն խաբել․ Նիկոլը և իր թուրք ընկերներն ի սկզբանե ցույց են տվել, թե ուր են ձեզ տանելու․ Արա ՎարդանյանՕրվա խաղերի անոնս«Այդպիսի ծրագրեր դեռևս չկան».Սպիտակ տունը՝ Պուտին-Բայդեն հեռախոսազրույցի հավանականության մասինԶՂՋՈՒՄԻ ՊԱՀԸ«ԱՐ» հեռուստաընկերությունն այլևս չի լինելու եթերում. այն ոչ մեկին չի վաճառվել, նվեր չի տրվելՍակարկությունների ընթացքում WTI տեսակի նավթի գինն աճում էՈսկին թանկանում էՀՈՒՆՎԱՐԻ 21-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ«Ժողովուրդ». Ինչպե՞ս է կառավարում երկիրը գործող իշխանությունը«Ժողովուրդ». Անկանխատեսելի հետևանքներ կարող են լինել«Փաստ». «Շառից-փորձանքից» հեռու . ինչու է Փաշինյանը շատ կանուխ գնացել առողջապահության նախարարություն«Հրապարակ». Ընդդիմությունը դժգոհ է ՌԴ դեսպանից«Հրապարակ». Փաշինյանը վստահ չէ, որ իր հրաժարականից հետո ԱԺ-ն չի ընտրի նոր վարչապետ«Փաստ». «Դրսից» եկող ազդակներն էլ են վկայում, որ իշխանության հեռանալը հրամայական էԼարսը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար. կա կուտակված 820 բեռնատարԻրավիճակը Հայաստանի ավտոճանապարհներին«Հրապարակ». «Նիկոլ Փաշինյանը մի բան կարող է լավ անել՝ հավ պահել, որովհետև լավ կուտ է տալիս»․ Գևորգ Պետրոսյան«168 ժամ». Ամեն ինչ ու ամենքին ասֆալտին փռելու մոլուցքով տարվածը իրականում ասֆալտին է փռել պետությունըԹրամփը Սպիտակ տնից հեռանալիս գրություն է թողել Բայդենի համար«Փաստ». Խոստումների և իրականության անդունդը․ Փաշինյանը երեկ ԱԺ-ում շարունակում էր ծաղրել ժողովրդինԳերագույն ստահակը եւ նրա ուսապարկերի բրիգադը այլևս չեն ունենալու հանգստություն. Ռուբեն ՄելիքյանԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Երևանում և մարզերում«Դուք «բիրիքով» եք դավաճան ու անբարոյական։ «Բիրիքով» էլ պատժվելու եք։ Նախարար առ նախարար». Արմեն ԱշոտյանԶինվորի վարտիքի մեծագո՛ւյն մասնագետ, դու ի՛նչ գիտես՝ առաջնագիծն ինչ է. Օհանյանը՝ ՓաշինյանինԴավիթ Շահնազարյանը հրապարակել է գերիների իրական, ստույգ թիվը և լիբանանահայ Մարալ Նաջարյանի գտնվելու վայրը․168․amՄենք խրոխտ ենք, բայց՝ վրդովված եւ դառնացած. Մոսկվայի հայ համայնքի նախագահ Նորայր ԹեւանյանՄշակութային պատերազմը զինադադար չի ճանաչում. բացվեց առաջին եզդիական թատրոնըՄեր թշնամին մարդկային տգիտությունն է. ԱԸՃԵթե խոսքերով... Մարիամ Ղազանչյան (Պրեմիերա)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода