Մեկ օրում Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 1895 փախստական
Հասարակություն
Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ մեկ օրվա ընթացքում 1895 փախստական է վերադարձել Լեռնային Ղարաբաղ։
Ընդհանուր առմամբ, արդեն ավելի քան 13 հազար բնակիչ է վերադարձել իր բնակության վայր։
Ընդհանուր առմամբ, արդեն ավելի քան 13 հազար բնակիչ է վերադարձել իր բնակության վայր։
«Ռուս խաղաղապահներն ապահովում են փախստականների անվտանգ վերադարձը: Օրվա ընթացքում Հայաստանի տարածքից Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 1895 փախստական: Նրանք ավելի վաղ լքել էին իրենց տները Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների պատճառով», - մեջբերում է РИА Новости-ն գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովի խոսքերը: