Ռուսաստանն Իրանին տեսնում է, որպես արցախյան գոտում Թուրքիայի հակակշիռ Հայաստանը չի գրանցում COVID-19-ի ռուսական պատվաստանյութը՝ զրկելով քաղաքացիներին անվճար պատվաստվելու հնարավորությունից.Mediaport Արարատ Միրզոյանի, աներձագ Հրաչի, Լուլուի, Սիսակ Գաբրիելյանի և ևս 8 հոգու պատերազմի օրերին Արցախ մեկնելը ձևակերպվել է որպես գործուղում. mediaport Պուտինը հայտարարել է «բոլորն ընդդեմ բոլորի» պայքարի սպառնալիքի մասին «2021թվականի նշանաբանը պետք է լինի` ամեն ինչ բանակի եւ զինվորի համար». ՍԱՐԳԻՍ ՆԱՋԱՐՅԱՆ Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է ավելի քան 740-ով Շուտով նոր հեռուստասերիալ ԼՈՒԻԶԱ ՂԱՄԲԱՐՅԱՆԻ մասնակցությամբ Որդեկորույս մայրեր, երբեք գլուխներդ չկախեք, Դուք հերոսներ եք տվել ազգին, մեր բանակը հերոսական բանակ է. Հատուկ հանձնարարություններով Հայրապետական նվիրակ Քթի հատուկ սփրեյը կարող է վերացնել սոցիալական հեռավորության անհրաժեշտությունը Սենց որ շարունակվի Մեծն Ավետիք Իսահակյանի խոսքերը դառնալու է իրականություն


Փաշինյանն անմեղսունակ չէ, նա կատարել է ցինիկ դավաճանություն. Միհրդատ Մադաթյան

Ներքաղաքական

Երկրում ստեղծված հոգեբանական մթնոլորտի, առկա խնդիրները հաղթահարելու հնարավորության, հեշտությամբ խաբվելու ու իրավիճակի հետ հաշտվելու մասին «Իրավունքը» զրուցեց «Մադաթյան» հոգեբանական կենտրոնի ղեկավար, կլինիկական հոգեբան ՄԻՀՐԴԱՏ ՄԱԴԱԹՅԱՆԻ հետ:

«ԲԱՐՈՅԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԻ ԽԱԽՏՈՒՄԸ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԹԵԼԱԴՐԱԾ ԿԱՆՈՆՆԵՐՆ ԵՆ»

– Պարոն Մադաթյան, հանրության շրջանում մեծ հուսահատություն կա, թե ստեղծված իրավիճակում, մեւնույնն է, էլ ոչինչ փոխել հնարավոր չէ, արդեն անվերադարձ կորցրել ենք ամեն ինչ եւ այլն: Կկարողանա՞նք դուրս գալ այս վիճակից:

– Հուսահատությունը մարդու լավ ընկերը չէ, ու չի կարելի հուսահատվել կամայական իրավիճակում: Կարծում եմ՝ այստեղ «կարողանանքը» գալիս է նրանից, թե անում ենք, թե՝ ոչ: Եթե անում ենք, ուրեմն՝ կարողանում ենք: Եթե՝ ոչ, ուրեմն՝ հանձնվում ենք: Այսօրվա  դրությամբ՝ հասարակությունը չպետք է ընտրի Նիկոլ Փաշինյանի բռնած հանձնվելու ուղին, այլ պետք է կարողանա պայքարել մինչեւ վերջ:

– Դժվար է հիշել ժամանակներ, թե երբ էր հայ ազգը այս կամ այն հայ անձի մահվան բոթից ուրախացել, մինչդեռ հիմա սոցցանցերում դրա ականատեսն ենք: Ընդ որում՝ նրանք ամենեւին էլ կեղծ օգտատերեր չեն, ինչո՞ւ հասանք այս օրվան:

– Չի կարելի ասել, որ հայ ազգն է ուրախանում, դրանք ինչ-որ անհատներ են, որոնք ո՛չ  սրբություն ունեն, ո՛չ նույնիսկ ազգություն: Իսկ այս օրին հասանք, որովհետեւ 2018 թվականից Հայաստանում ներմուծվում է ատելության մթնոլորտ: Հիշեք 2018-ի սեւ ժապավենները, որ կապում էին, պսակները, որ դնում էին: «Քաղաքական հակառակորդ» հասկացությունը ընկալելի է, բայց տեղի էր ունենում բարոյական նորմերի խախտում: Իսկ բարոյական նորմերի խախտումը Նիկոլ Փաշինյանի թելադրած կանոններն են: Եվ դրանք շարունակվում են հիմա էլ նույն կերպ՝ մարդու մահվան վրա են ուրախանում, մաղթանքներ են հղում եւ այլն: Բայց էլի եմ կրկնում՝ չեմ ուզում հավատալ, որ սա հայ ազգն է անում: Դրանք որոշակի անհատներ են, որոնք, երեւի թե, ոչ մի բարոյական նորմ չունեն եւ չեն կարողանում ինչ-որ կերպ մարդկային որեւէ նորմի մեջ տեղավորվել:

«ԽՆԴԻՐԸ ՄԻԱՅՆ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԱՆՁԸ ՉԷ, ԻՐԵՆՑ ԱՄԲՈՂՋ ԹԻՄՆ Է ԱԶԳԻՆ ԴԱՎԱՃԱՆԵԼ»

– Մենք հայրենիքի մաս կորցրինք, թվում էր, թե սրանից այն կողմ ավելի սարսափելի բան չկա, ու բոլորը մեկ մարդու նման պիտի ոտքի կանգնեին, ինչպես 1988-ին: Ինչո՞ւ մեծ մասամբ հանրությունն այդքան հեշտ համակերպվեց այդ իրողության հետ:

– Ընդ որում՝ հայրենիքի շատ թանկ մաս ենք կորցրել® Բայց չեմ կարծում, որ հեշտ են ընդունել, հաշվի առեք, որ շատերն իրենց երեխաներին են սպասում, ավելի շատ զբաղված են թաղումներ կազմակերպելով, ընկճվածության աստիճան կա: Համոզված եմ՝ ազգովի հեշտ չենք ընդունել եւ շատ տրավմատիկ ենք այս մասը տանելու, որովհետեւ չենք կորցրել ուղղակի հայրենիքի մաս, այլ կորցրել ենք հայրենիքի մի շատ կարեւոր մաս: 1988 թվականին մեր անկախացումը սկսվել է Արցախի գաղափարից ու այդ գաղափարը եղել է մեզ հետ 30 տարվա մեր ողջ պատմության ընթացքում: Սա ուղղակի տարածք չէր, որ կորցրինք, այլ հայրենիք էր, սիմվոլ էր, որը շատ մեծ նշանակություն ուներ: Այդ կորստի իրական զգացողությունը մարդիկ դեռեւս ունենալու են: Այն, ինչ հիմա տեղի է ունեցել, երեւի, Հայոց պատմության ամենասարսափելի էջերից մեկն է, եւ սրա հետեւանքները շատ երկար ենք զգալու մեր մաշկի վրա: Իսկ ազգը համաձայն չէ այս կորստի հետ, եւ դրա վառ ապացույցն են մարդիկ, ովքեր գալիս են Ազատության հրապարակ, բողոքում են, հրաժարական են պահանջում եւ այլն:

– Ի դեպ, այս օրերին Ազատության հրապարակի բեմահարթակից հաճախ են հնչում ելույթներ՝ երկրի վարչապետի հոգեբանական վիճակի մասին: Հետաքրքիր է՝ Ձեր մասնագիտական կարծիքը:

– Հոգեբանական վիճակի մասին քննարկումները միգուցե եւ ակտուալ են այսօր, բայց ես առաջնային չեմ համարում: Իրավիճակը բարդել հոգեբանական վիճակի վրա, նշանակում է արդարացնել մի մարդու, ով դավաճանել է հայ ազգին: Բայց այդպես չէ, Նիկոլ Փաշինյանն անմեղսունակ չէ եւ չպետք է խուսափի պատասխանատվությունից: Վարչապետի աթոռը զբաղեցնող մարդը կատարել է ցինիկ դավաճանություն եւ պետք է լիարժեք պատասխանատվության ենթարկվի: Հայրենիքը վաճառել է, թե ինչ է արել, չգիտեմ, բայց ամբողջ ազգի պատմության առաջ կատարել է ստորություն կոնկրետ մեկ անձ, եւ չի կարելի նրան արդարացնել որեւէ  հոգեբանական վիճակով: Այն, որ Նիկոլ  Փաշինյանի ընտանիքում մայրիշխանություն է, եւ Աննա Հակոբյանն իշխում է, ակնհայտ է: Հետեւաբար, այս ամենի բեռը դրվում է նաեւ Աննա Հակոբյանի ուսերին: Դրա մասին խոսեց նաեւ գեներալ-գնդապետ, ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության արդեն նախկին պետ Մովսես Հակոբյանն իր ասուլիսի ժամանակ՝ նշելով, թե պատերազմի ժամանակ ինչեր են եղել:  Ակնհայտ է, որ նպատակային հողերը տրվել են, որովհետեւ այլ կերպ հնարավոր չէ պատերազմի ժամանակ մոբիլիզացիա չկազմակերպել, պատերազմական ոչ մի նորմեր չպահպանել եւ փորձել հաղթել՝ 44 օր շարունակ խաբելով ժողովրդին, թե՝ «հաղթելու ենք», «գյոռբագյոռ» օպերացիա ենք անում եւ այլն: Ի դեպ, կան մարդիկ, ովքեր սատարել են Նիկոլ Փաշինյանին՝ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի եւ իր կառավարության անդամների նման, ուստի՝ այստեղ միայն խնդիրը Նիկոլ Փաշինյանի անձը չէ, այլ իր ամբողջ թիմն է ազգին դավաճանել: Եվ ես ակնկալում եմ, որ անպայման ժամանակի ընթացքում սրան տրվի ադեկվատ գնահատական: Նիկոլ Փաշինյանը պատմության մեջ պետք է գրվի՝ որպես ստոր, հայրենիքը դավաճանող անձնավորություն:

«ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԵՎ ԻՐ ԹԻՄԱԿԻՑՆԵՐԻ 90 ՏՈԿՈՍԸ ԴԱՍԱԼԻՔՆԵՐ ԵՆ»

– Պատմության ընթացքում մեր ազգը տարբեր իշխանությունների կողմից շատ է խաբվել, ինչո՞ւ կրկին այդքան հեշտությամբ խաբվեց:

– Եկեք տարբերակենք՝ այն, որ ասում էին՝ գողացա՜ն, թալանեցի՜ն, կոռուպցիա՜® Այդ ամենն իհարկե շատ վատ է, բայց պետք է հասկանալ վատության աստիճանը: Չի կարելի դնել մեկ հարթության վրա ու քննարկել գրպանիցդ 100 դրամ գողանալն ու քո ընտանիքդ մորթելը: Դրա համար քրեական օրենսգրքում էլ կան տարբեր չափի պատիժներ: Մենք ունեցել ենք նախագահ, ով հող է ազատագրել, ով հող է պահել, ում 10 տարվա կառավարման ժամանակ սահմանին զինվոր չի զոհվել, ով արտաքին քաղաքականությունը պատվով է պահել: Ընդ որում՝ սա տեսել ենք 90-ականների պատերազմից հետո, երբ շատ ավելի դժվար շրջան էր, քան հիմա է: Թալան-մալանին, կոռուպցիային դեմ եմ, պետք է պատժվեն կոռուպցիոներները, բայց հիմա ազգի դավաճանության մասին ենք խոսում, ի՞նչ կոռուպցիա: Եթե հիմա ասեն՝ ամեն մեկդ տանն ինչ ունեք, բերեք, որ հողերը վերադարձնենք, մարդիկ իրենց վերջին կոպեկը կբերեն կտան, միայն թե իրենց գյուղերը հետ տան: Սա տրանսպորտը 150 դրամ սարքելու բողոք չէ, սոցիալական ընդվզում չէ, հասկանո՞ւմ եք, մենք հայրենիք կորցրինք եւ դրա հետեւանքով տնտեսական եւ սոցիալական բազմաթիվ խնդիրներ ենք ունենալու, որն այսօր ինձ համար թվում է անլուծելի:

– Այդ ի՞նչ մեթոդ էին կիրառում, որ 44 օր ողջ հանրությունը վստահ էր, թե «հաղթելու ենք»՝ առանց իրականությանը բաց աչքերով նայելու:

– Դեռ 2018 թվականից համոզված եմ եղել, որ սրանք տեխնոլոգիաներ են, որոնք կիրառվում են մեր ժողովրդի վրա: Ժամանակին «հպարտ» բառը, եթե հիշում եք, շատ լավ աշխատեց եւ ժողովրդական լեզվով ասած՝ ժողովուրդն այդ «կուտը կերավ»: Հիմա էլ «հաղթելու ենք» բառը աշխատեց, «գյոռբագյոռ» թուրքերեն բառը, չգիտես ինչպես, մտավ շրջանառության մեջ եւ շատ ակտիվ ընդունվեց հանրության կողմից: Գիտեք, ժողովուրդի մի հատված կա, որ ուզում է խաբված լինել եւ իրեն շատ հեշտ է խաբելը: Մինչեւ հիմա պաստառներ ենք տեսնում, որտեղ գրված է՝ «հաղթելու ենք»: Անհասկանալի է, որովհետեւ ներկան ու «հաղթելու ենք»-ը իրարից շատ տարբեր են: Մենք կապիտուլացվել ենք, ի՞նչ հաղթելու ենք, ո՞ւմ ենք հաղթելու, ինչպե՞ս ենք հաղթելու: Հատկանշական էր նաեւ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի պոպուլյարությունը, որ 44 օր շարունակ բոլորն Արծրունին էին լսում, բոլորը նրան էին ցիտում, որովհետեւ նա ասում էր այն, ինչն ուզում էին լսել մարդիկ, այլ ոչ թե իրականությունը: Իրականությունից շատ հեռու մտքեր է ասել նա, ես Արցախում եմ եղել եւ գիտեմ, որ դրանք իրականությանը չէին համապատասխանում: Բայց ստեղծվեց իրավիճակ, որ ռազմական դրությամբ հիմնավորված՝ սկսվեցին փակել լրատվականներ եւ տարբեր ձեւերով տուգանքներ էին նշանակում, որպեսզի այլ ինֆորմացիա հանկարծ դաշտ չմտներ, եւ խաբեությունը լիարժեք ընկալվեր: Ամեն ինչ արվեց նպատակային, եւ սրա համար եմ ասում՝ վաճառվել ու դավաճանվել է մեր երկիրը, այլ ոչ թե պատահականության հետեւանք է: Այսօր որ մեկին հարցնեք, կասի, որ պատերազմի ժամանակ պետք էր մոբիլիզացիա անել, եւ բոլորս գիտեինք, որ սա պետք է անեին զինկոմիսարիատները: Դրա համար ինքս գնացել եմ զինկոմիսարիատ եւ գրանցվել, բայց մինչեւ այսօր զինկոմիսարիատն ինձ ոչ մի տեղ չի կանչել: Ինչո՞ւ մոբիլիզացիա չկար, որ հետո հեռուստացույցով ասեին՝ ամեն մեկդ 10 հոգանոց ջոկատ կազմեք գնացե՞ք, ինչպե՞ս էին այդ ջոկատները պայքարելու, 10 հոգանոց ջոկատներից քանիսի՞ն էր փախչելու, քանիսի՞ն էին մնալու:

– Ի դեպ, «մատի փաթաթան» դարձավ այն, թե դասալիքներ շատ կային, փախուստներ են եղել

– 90-ականներին էլ է եղել  փախուստ, դրանք հոգեբանական խնդիրներ են: Մենք շատ «դուխավորված» հագնվում ենք ու գնում կռվելու, բայց մեկ էլ հասկանում ենք, որ ի վճակի չենք, մեր շեմը այդքան չէ, որ կռվենք: Մոբիլիզացիայի իմաստը հենց այն էր, որ մարդիկ, ովքեր վախեցան, չկարողացան, ի վիճակի չէին ֆրոնտում մնալու, ուղարկվեին 3-րդ գիծ, որտեղ այդ մարդիկ կարող էին ուրիշ աշխատանք կատարել՝ էլի օգտավետ ֆրոնտի համար: Ի վերջո, չի լինում ազգի մեջ, որ 100-ից 100-ը հերոս լինեն: Մենք չպետք է պահանջենք, որ բոլորը հերոս լինեն: Շատ մարդիկ կան, որոնք նեղվում են, որ ի վիճակի չեն, սա նորմալ է: Եվ ստեղծված իրավիճակը թող չհիմնավորեն սրանով: Էլի եմ շեշտում՝  90-ականներին էլ, ապրիլյան պատերազմի ժամանակ էլ ունեցել ենք այդ ամենը: Ավելին՝ 1992 թվականին Նիկոլ Փաշինյանը զորակոչի տարիքի էր եւ, որպես դասալիք, փախել է բանակից այն ժամանակ, երբ օրական տասնյակ թաղումներ էին տեղի ունենում, երբ ֆրոնտում ունեինք շատ լուրջ մարդկային ռեսուրսների խնդիր: Դասալքությունից պետք է խոսի մարդ, ով դասալիք չէ, ու եթե հանրության պարսավանքի խնդիր կա, ապա առաջին հանրային պարսավանքը պետք է տրվի Նիկոլ Փաշինյանին եւ իր թիմակիցներին, որոնց 90 տոկոսը դասալիքներ են:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՌուսաստանն Իրանին տեսնում է, որպես արցախյան գոտում Թուրքիայի հակակշիռՄԱՐՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԷԻՆ ՇԱՐՈՒՆԱԿՎԵԼ, ՊԱՐԶԱՊԵՍ ՊԵՏՔ ԷՐ ՃԻՇՏ ՎԵՐԱԽՄԲԱՎՈՐՈՒՄՆԵՐ. ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆ«ՇՈՒՏՈՎ ԱԿԱՆԱՏԵՍ ԵՆՔ ԼԻՆԵԼՈՒ ՀՍԿԱՅԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼԱԿԱՆ ՑԱՆՑԻ ԲԱՑԱՀԱՅՏՄԱՆ»ԲԱՄԲԱՍԱՆՔԶԱՐՄԱՆՔ«ԵՍ ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆԻՑ ԱՅԼ ԲՆՈՒՅԹԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ԷԻ ՍՊԱՍՈՒՄ»Հայաստանը չի գրանցում COVID-19-ի ռուսական պատվաստանյութը՝ զրկելով քաղաքացիներին անվճար պատվաստվելու հնարավորությունից.MediaportԱՅԴ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՕՐԱԿԱՐԳԸ ԲԽՈՒՄ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՇԱՀԵՐԻՑ. ԱՆՈՒՇԱՎԱՆ ԴԱՆԻԵԼՅԱՆ«ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆԸ ԵՎ ՕՆԻԿ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ ՊԵՏՔ Է ՀԱՐՑԱՔՆՆՎԵՆ»«ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՊՐՈՒՄ Է ՆԵՐԿԱՅԻՍ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԶՈՒԳԱՀԵՌ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ»ԸՍՏ ԻՄՔԱՅԼԱԿԱՆԻ՝ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ԿՏԱՆ ԻՐԵՆՔ, ՈՉ ԹԵ՝ ՓԱՇԻՆՅԱՆԸԻՆՉԻ Է ՈՒԶՈՒՄ ՀԱՍՆԵԼ ԻՐԱՆԸ ՄԵՐ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ«ՔԱՋԱՐԻ ԶԻՆՎՈՐ ԴԱՎՈՆ» ԵՎ ՀՈՂԱՏՈՒԻ «ՌԵՍՏԱՐՏԸ»Արարատ Միրզոյանի, աներձագ Հրաչի, Լուլուի, Սիսակ Գաբրիելյանի և ևս 8 հոգու պատերազմի օրերին Արցախ մեկնելը ձևակերպվել է որպես գործուղում. mediaportՊուտինը հայտարարել է «բոլորն ընդդեմ բոլորի» պայքարի սպառնալիքի մասին«2021թվականի նշանաբանը պետք է լինի` ամեն ինչ բանակի եւ զինվորի համար». ՍԱՐԳԻՍ ՆԱՋԱՐՅԱՆՎրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է ավելի քան 740-ովՇուտով նոր հեռուստասերիալ ԼՈՒԻԶԱ ՂԱՄԲԱՐՅԱՆԻ մասնակցությամբՈրդեկորույս մայրեր, երբեք գլուխներդ չկախեք, Դուք հերոսներ եք տվել ազգին, մեր բանակը հերոսական բանակ է. Հատուկ հանձնարարություններով Հայրապետական նվիրակՔթի հատուկ սփրեյը կարող է վերացնել սոցիալական հեռավորության անհրաժեշտությունըՌուսաստանն ու ԱՄՆ-ն պայմանավորվել են երկարաձգել ՌՀՍՊ-ն՝ Մոսկվայի պայմաններովՍենց որ շարունակվի Մեծն Ավետիք Իսահակյանի խոսքերը դառնալու է իրականությունՏարօրինակ ա, որ Նիկոլը մինչ օրս Ջոնի Բրջոնիին մի հատ պատասխանատու պաշտոն չի գնելՍպիտակ տան մի քանի հարյուր աշխատակից պատվաստվել է կորոնավիրուսի դեմ. CNNՕդի ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանովՑեմենտի ներմուծումը Հայաստան ժամանակավորապես կարգելվի«ՔԵԶ ՀԱՄԱՐ ԶՒՆՎՈՐ» ՆԱԽԱՁԵՌՆՈՂ ԹԻՄԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ ԼԾՎՈՒՄ ԵՆ ԲԱՎԱԿԱՆԻՆ ԼՈՒՐՋ ՄԻ ՊՐՈՅԵԿՏԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸՀՀ քաղաքացիների մուտքը դեպի ՌԴ բացվում է փետրվարի 1-ից. Չվերթները կավելալան (տեսանյութ)Վիրավոր զինծառայողները 500 հազար դրամ աջակցություն կստանան«Երբ իր աղջկա կյանքում դժբախտությունը ուղղորդվեց խայտառակությամբ, ինքը չպահեց իրեն շարքային հայ տղամարդու պես…». Անժելա Սարգսյանի գրառումըՓետրվարի 5-ին հարսանիքն էր լինելու. Ահասարսուռ մանրամասներ գյուղապետի ինքնասպան եղած որդու հետքերովՀանդիպումն անցել է ջերմ մթնոլորտում. ի՞նչ են խոսել Լարա Ահարոնյանն ու Ա. Հակոբյանը«Որեւէ մեկը չփորձի այլ ուժերի հետ «տակից խաղեր տալ». Արարատի նոր մարզպետը «մառոզ» է անում․ «Իրավունք»Մուշեղ սրբազանը նշանակվել է Մայր Տաճարի ԼուսարարապետԼրագրողին հետապնդում են՝ խոչընդոտելով մասնագիտական աշխատանքը. «Մեդիա պաշտպան»Հիմնավոր փաստ չկա, որ Հայաստանից անձնագրեր են բաժանվել ադրբեջանցիներին. Փոխոստիկանապետ (Տեսանյութ)Հետախուզվողը պատանդ էր վերցրել իր 3-ամյա երեխային. Ոստիկանությունը մանրամասներ է ներկայացրելՀայաստանը չի համարում, որ Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի և ուժի կիրառման արդյունքները կարող են հիմք ստեղծել տևական խաղաղության համար. ԱԳ նախարարՓետրվարի 3-ին Ազգային ժողովի արտահերթ նիստ կգումարվիՀետախուզման մեջ գտնվող անձը երեխա է պատանդ վերցրել և հրաժարվում է հանձնվել ոստիկաններին. Shamshyan.comՊատերազմի հետևանքով վիրավորում ստացած մոտ 6000 զինծառայող կստանա 500 հազար դրամ աջակցությունՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար․ ռուսական կողմում կուտակված է 600 բեռնատարՄեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի և Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի առանձնազրույցը«Թուրքիան Հայոց ցեղասպանությունից հետո դանդաղ շնչահեղձ է անում քրիստոնյա հայ համայնքին»․ International Christian ConcernՀՈՒՆՎԱՐԻ 27-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸՕրվա խաղերի անոնսՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 195, մահվան՝ 7 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 166 427 է, մահվան դեպքերինը՝ 3817 Ռուս զինծառայողները, որոնք կընդգրկվեն ԼՂ-ում ռուս-թուրքական համատեղ կենտրոնի կազմում, հատուկ պատրաստություն են անցնում․ ՌԴ ՊՆՆավթի գներն աճել են
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода