Ո՞վ է ԿԳՄՍ նոր նախարարը
Ներքաղաքական
Մուրազին հասավ եւս մի խորհրդական, բայց այս անգամ ոչ թե վարչապետի խորհրդականներից մեկն է նախարար նշանակվել, այլ ՀՀ ԿԳՄՍ նախարարի խորհրդականի ընկերը: Այսպիսով` ՀՀ ԿԳՄՍ նախարար նշանակվեց ԵՊՀ ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան ՎԱՀՐԱՄ ԴՈՒՄԱՆՅԱՆԸ:
Հիշեցնենք, որ իշխանությունը հետեւողական փորձում էր նրան դարձնել ԵՊՀ ռեկտոր: Նրա համար բարեխոսել էր ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի երբեմնի օգնական, իսկ հիմա ԿԳՄՍ նախարարի խորհրդական Սամվել Կարաբեկյանը: Ի դեպ, նա եւս ՌԴ դեսպանատան դիմաց ցույցերի հին մասնակիցներից է: Բայց արի ու տես, որ իրադարձությունների անիվն էլ ավելի շահավետ պտտվեց: ՀՀՇ-ական Բաբկեն Արարքցյանի երկարամյա ընկեր, ՀԱԿ համակիր Վահրամ Դումանյանը դարձավ նախարար: Եվ դեռ կա՞ մեկը, ով կասի` նախկինին վերադարձ չի լինելու: Այո, նախկինը վերադառնում է` ՀԱԿ-ի մոռացված դեմքերով:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ