ԻՆՉԻ ՎՐԱ Է ՀՈՒՅՍ ԴՐԵԼ ՀՈՂԱՏՈՒՆ
Վերլուծություն
Ազատության հրապարակում հայրենասիրական երգ երգելու համար Շուշան Պետրոսյանին մի ֆեյք օգտատեր կեղտոտ ձեւով հայհոյել Ֆեյսբուքում: Այդ միջադեպին չէինք անդրադառնա` քայլասերվածները համացանցում քանիցս տիկին Պետրոսյանի վրա համացանցում քսի են տվել հազարավոր ամենապիղծ վիժվածքների, սակայն տվյալ հայհոյանքը մեր ուշզդրությունը հրավիրեց մի շատ ուշագրավ դետալով` այն լինելով հայերեն, գրված էր ստեղնաշարի ԹՈՒՐՔԱԿԱՆ դասավորությամբ: Այսինքն` տվյալ արարածը մոտացել էր փոխել ստեղնաշարի դասավորությունը եւ մեխանիկորեն օգտագործել էր իր մշտական թուրքականը: Փաստացի այս ազգադավ խունտային սպասարկող «ֆեյքերի ֆաբրիկաներում» կան նաեւ հայերեն իմացող թուրք աշխատակիցներ...
ԱԹՈՌԻՆ «ՍՈՍՆՁՎԵԼՈՒ» ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ
2018-ից ի վեր «Թուրան» նախագծի տեղեկատվական-քարոզչական մեքենայի վիթխարի դերին ե՛ւ պետական հեղաշջրումն իրականացնելու, ե՛ւ պետական դավաճանության պլանը սպասարկելու գործում կանդրադառնանք ավելի ուշ: Իսկ հիմա դիտարկենք, թե ինչ հնարքների է դիմում հողատուն սեփական ազգաքանդ իշխանությունը երկարաձգելու նպատակով: Առաջինն, ինչ աչքի է զարնում` նախարարների փոփոխությունն է: Սկսենք ՊՆ-ից: Վաղարշակ Հարությունյանն ամենեւին էլ «նորերից» չէ, նա նույնիսկ սովետական հնության է: Ռոբերտ Քոչարյանը նրան ոչ միայն պաշտոնանկ էր արել, այլեւ ուսադիրներից էր զրկել 1999-ի հոկտեմբերի 27-ին հեղաշրջման փորձին մասնակցելու համար: Ընհանրապես չարագուշակ նախանշան է, որ նրա պաշտոնավարման օրոք սպանվեց նրան նախարար նշանակած վարչապետը...
Սակայն մի կողմ թողնենք սնահավատ պահերը եւ ուշադրություն դարձնենք այն հանգամանքի վրա, որ նա երկար տարիներ առաջ էր տանում կոնսպիրոլոգիական վարկածը, իբր Ռոբերտ Քոչարյանը մտադիր էր «ծախել Մեղրին»: Սակայն հիմա հենց իրական «Մեղրի ծախողի» ձեռամբ նշանակվեց նախարար: Բացի այդ, նա 2008-ին բավականին ակտիվ մասնակցում էր Լեւոն Տեր-Պետրոսյանի ստեղծած «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների դաշինքին, այսինք` ԼՏՊ-ի համար խորթ մարդ չէ: ՀՀ առաջին նախագահի թիմի ստվերը հայտնվում է նաեւ այլ նշանակումներում: Այսպես ինքզինքը «հեղափոխության սիմվոլ» հռչակած «սուպերնախարար» Արայիկ Հարությունյանին փոխարինեց ՀԱԿ-ական ծագում ունեցող Վահրամ Դումանյանով: Ճիշտ է, այս մեկի կրթական ցենզն ավելի բարձր է, քան «Թավշյա դդումի» մոտ, սակայն ՀԱԿ-ը մնում է ՀԱԿ: Օդիոզ սորոսական Զարուհի Բաթոյանին փոխարինեց վաշխառուական դասի կարկառուն ներկայացուցիչ Մեսրոպ Առաքելյանը, ով ընտրությունների ժամանակ գլխավորում էր «Առաքելություն» կուսակցության համամասնական ցուցակը, որը դաշինք կազմեց «Քաղաքացիական պայմանագրի» հետ` դառնալով «Իմ քայլը»: Իսկ նիկոլական խորտակվող նավը լքած Ֆելիքս Ցոլակյանի փոխարեն ԱԻՆ նախարար նշանակվեց Փաշինյանի կողմից «Ազգային հերոսի» կոչմանն արժանացած գեներալ-մայոր Անդրանիկ Փիլոյանը: Նշենք, որ նա արցախյան մերօրյա պատերազմում, Արցախի տանուլ տված հարավային ճակատի հրամանատարներից մեկն էր: Այսպիսով, սորոսական եւ արեւմտամետ ակնհայտ կադրերին Նիկոլը «մի կողմ հրեց», թերեւս հուսալով ստանալ ռուսների բարեհաճությունը, եւ բերեց երկու գեներալների, մեկ դեկանի եւ մեկ վաշխառուի: Ընդ որում,չորս նախարարներից առնվազն երկուսի կապը Լեւոն Ակոպիչ թիմի հետ բավականին ակնհայտ է: Եվ թերեւս հիմքերից զուրկ չէ այն ենթադրությունը, որ նա, փուռը տալով սեփական թիմակիցներին, փորձում է սահուն կերպով իշխանությունը փոխանցել ՀՀ առաջին նախագահին, նախ` փնտրելով սեփական անվտանգության երաշխիքները, եւ երկրորդը` կապիտուլյացիայի փաստաթղթի պրոթուրքական կետերի «գարանտ» դիտարկելով նույնպես հողատուի հակումներ ունեցող Տեր-Պետրոսյանին: Այսինքն` իմանալով հանդերձ, որ իշխանությունից զրկվելն անխուսափելի է, այդ ազգադավ հողատուն ձգտում է իշխանությունը փոխանցել այնպիսի թիմին, որը կշարունակի այդ նույն ուղեգիծը: Եվ քանզի ռեալ չէ փոխանցում կատարել սորոսական ցանցի կարկառուն ներկայացուցիչներին, ասենք` Տիգրան Ավինյանին կամ «Սասնա ծռերին» (Կրեմլի գերիշխանության գործոնն այժմ անվիճարկելի է), նա գերադասում է Տեր-Պետրոսյանի թիմը: Մինչդեռ հայությանն օդի ու ջրի պես անհրաժեշտ է թիմ, որն ունակ է իրագործել ազգային վերածնունդ եւ սառնասրտորեն ու հետեւողականորեն ստեղծել ռեւանշի շանս, առանց դրա հայությունը կգլորվի զոհի կործանարար կերպարի անդունդը...
ԻՆՉՈՒ Է ՊԱՍԻՎ ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ. ԹՈՒՐԱՆԱԿԱՆ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ՑԱՆՑԻ ԱՎԵՐՆԵՐԸ
Քանզի կապիտուլյացիայի «թարմ հետքերով» ըննդիմադիր «17»-ի ֆորմատը մերժեց գազազած քաղաքացիների` բռնության պոռթկումը, փախած հողատուն «ժրեց» եւ սկսեց աստիճանաբար «մարդամեջ» երեւալ: Նա նույնիս Մայր աթոռում խցկվեց պատարագի, ինչ հայերը որակեցին սրբապղծություն, եւ չկարողացավ զսպել իրեն եւ քրեական հետապնդում հարուցեց Էջմիածնի արարողապետի դեմ, քանզի վատացել էր այն հանգամանքից, որ Էջմիածնում իրեն դիմավոր էին «Ղազանչեցոցը հանձնողը Էջմիածինն էլ կհանձնի» պաստառներով: Եվ հիմա ինքզինք մխիթարումէ այն թեզով, որ իր հեռացումը պահանջող ցուցարարներն այնքան էլ շատ չեն: Ու փորձում է աշխատացնել այն թեզը, որ եթե ինքը գնա, ապա կվերադառնան «նախկինները»: Եվ հարց է ծագում` իսկապես, ինչո՞ւ համատարած կատաղի ընդվզում չկա: Դրա պատասխանը բավականին տրիվիալ է` 2,5 տարի շարունակ հայության դեմ վարվել է տեղեկատվական-հոգեբանական կեղտոտ պատերազմ, որի միջոցով շատերը զոմբիացել են, մարդկանց ուղեղներում ամուր մեխվել են աբսուրդային բանաձեւեր: Ի դեպ, միայն ՀՀ-ում գտնվող «ֆեյքերի ֆաբրիկաները» եւ քարոզչական ռեսուրսները չէին գործում ընդդեմ հայի եւ Հայաստանի: Ըստ ռուս փորձագետների հետազոտությունների` հայերի ուղեղալվացմանն ուղղված էր «Թուրան» նախագծի ողջ ռեսրուսը: Ֆեյքերի ֆաբրիկաների, տելեգրամ-ալիքների, կեղծ կայքերի միայն մեկ երրորդ է ՀՀ-ում, մոտավորապես նույնքան կա Թուրքիայում, շուրջ 20 տոկոս` Ադրբեջանում, մոտավորապես 15 տոկոս` Մեծ Բրիտանիայում, մնացյալը` ցրված Եվրոպայով մեկ: Եվ այդ ամենը «Թուրան» ծրագրի տերերի` Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունների հովանու ներքո: Ուստի, զարմանալի չէ, որ ստացվել է այդպիսի հրեշավոր ազդեցություն հայերի հոգիների վրա: Քաղաքագետ Աղասի Ենոքյանն էլ նշում է այլ գործոն, որ հանրային պասիվությունը. «Բնական երեւույթ է, որը ծրագրավորվել էր դեռեւս 2,5 տարի առաջ: 2018թ. մենք տեսանք Հայաստանում ամենաբազմամարդ հանրահավաքները` սկսած 1988-91թթ.: Խնդիրն այն է, որ հանրային բարձր ակտիվությունը, որը տվյալ դեպքում արտահայտվում էր հանրահավաքային ակտիվությամբ, ունենում է լուրջ «կումուլյացիոն» ժամանակ` շրջան, որի ընթացքում դժգոհությունը կամ ոգեւորությունը կուտակվում է եւ դուրս է ժայթքում: Դա չի լինում ամեն օր կամ ամեն տարի, դրա համար տասնամյակներ են պետք: Կարող ենք բացատրել 2018թ. հանրահավաքների բազմամարդությունը «սորոսական» տեխնոլոգիաներով, օլիգարխների փողով բերած մարդկանցով, այլ կոնսպիրոլոգիական գործոններով, բայց փաստն այն է, որ 2018թ. տեղի ունեցավ կուտակված հանրային էներգիայի հզոր ժայթքում: Լեւ Գումիլյովը այս ֆենոմենը կոչում է պասիոնար պայթյուն, այլք անվանում է ազգային ոգի, համազգային միասնություն եւ այլ տերմիններով, սակայն շատ կարեւոր է այն փաստը, որ նման պոռթկումն ազգային հարստության կարեւոր մաս է, որը ժամանակի ընթացքում կուտակվում է հյուլե առ հյուլե, եւ նրա ճիշտ կառավարումը երկրի ու ազգի համար ունի կարեւորագույն նշանակություն: Շատ կարեւոր են այդ պոռթկման ժամանակ դրված կոդերը: 1988թ. դրված կոդն էր. «Ղարաբաղը մերն է», եւ այս դրական կոդն էր, որ ապահովեց ժողովրդի միասնությունն ու հաղթանակը: 30 տարի անց` 2018թ. հիմնական կոդը` «Մերժիր Սերժին», բացասական էր դեստրուկտիվ, եւ դա լուրջ պրոբլեմ էր Հայստանում դրական փոփոխությունների համար»:
Ի դեպ, այդ դեստրուկտիվ կոդերից սուրս եկողներն արագորեն ընկալում են դրանց սնանկությունը: Այսպես, օրինակ, նիկոլիզմին հրաժեշտ տված եւ նիկոլական լինելու համար հայ ժողովրդից եւ Աստծուց ներողություն հայցած հասարակ քաղաքացի Զառա Մարտիրոսյանը գրում է (ներկայացնում ենք անփոփոխ). «Հատուկ նրանց համար, ովքեր ասում են, «նիկոլն ի՞նչ է արել, բա նախկինները...»: նիկոլը ստոր վիժվածքի նման ծախել է Հայրենիքս, չի կանխել վրահաս աղետը ու իր մեղքով այսօր հազարավոր հերոսներ այլեւս անմահ են... Քի՞չ է: Ավելի շատ փաստե՞ր եք ուզում: Սկսեք մտածել: Իսկ նախկինները` վատն էին, շատերը կոռումպացված էին, համակարգը վատն էր, շատ դեպքերում անհասկանալի վատը: Բայց նախկիններն ինձանից չեն խլել իմ հայրենիքը!!!! Հասկանու՞մ եք: Նրանք տվել են Հայրենիք, որտեղ կարող էինք իրար հետ չհամաձայնվել, կռվել, վիրավորել միմյանց, բայց դա անել մեր Հայրենիքում: Հենց հասկանաք այս տարբերությունը, դուք էլ կզղջաք, թե նախկինում հավատացած լինեք այս տականքին, որ հիմա էլ պոկ չի գալիս աթոռից...»:
Ինչեւէ, այժմ, երբ ծավալվում է հողատուի հեռացումը պահանջող շարժումը, կարեւոր է նաեւ զուգահեռաբար դրական կոդեր ներդնել այդ շարժման մեջ: Բայց այդ մասին` հաջորդ դասին:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ