ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳԻՐ 25 - 31 ՀՈՒՆՎԱՐ 2021 Արցախի հանձնումը՝ «պետական մակարդակի կավատություն» Տեղի ունեցավ Վարդուհի Վարդանյանի որդու ՝ Ռուբենի հարսանիքը Այդ դավաճանությունը, եւ Փաշինյանի ընտրությունը կատարվել է թուրք-ադրբեջանական փողերով. Կուրղինյան (Տեսանյութ) Եթե Վրաստանում կորոնավիրուսի տարածումը կրճատվի, փետրվարի 15-ից երկրի բոլոր ռեստորաններին աշխատելու իրավունք կտրվի Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով 491 հիվանդ է մահացել Դեսպան է նշանակվում դիվանագիտական աշխատանքի 0 փորձ ունեցող անգլերեն լեզվի մասնագետ. Բալասանյան Այս 5 բանը հատուկ է միայն «ման եկող» տղամարդկանց Ծննդատուն փակելը ինչ-որ չափով նաեւ ուղերձ էր, պարզապես, չէր կարելի փակել. Ստեփանյան Գիտնականները հայտնաբերել են տարբերություններ տարբեր ռասաների ներկայացուցիչների մոտ կորոնավիրուսից մահվան հարցում


ԻՆՉԻ ՎՐԱ Է ՀՈՒՅՍ ԴՐԵԼ ՀՈՂԱՏՈՒՆ

Վերլուծություն

Ազատության հրապարակում հայրենասիրական երգ երգելու համար Շուշան Պետրոսյանին մի ֆեյք օգտատեր կեղտոտ ձեւով հայհոյել Ֆեյսբուքում: Այդ միջադեպին չէինք անդրադառնա` քայլասերվածները համացանցում քանիցս տիկին Պետրոսյանի վրա համացանցում քսի են տվել հազարավոր ամենապիղծ վիժվածքների, սակայն տվյալ հայհոյանքը մեր ուշզդրությունը հրավիրեց մի շատ ուշագրավ դետալով` այն լինելով հայերեն, գրված էր ստեղնաշարի ԹՈՒՐՔԱԿԱՆ դասավորությամբ: Այսինքն` տվյալ արարածը մոտացել էր փոխել ստեղնաշարի դասավորությունը եւ մեխանիկորեն օգտագործել էր իր մշտական թուրքականը: Փաստացի այս ազգադավ խունտային սպասարկող «ֆեյքերի ֆաբրիկաներում» կան նաեւ հայերեն իմացող թուրք աշխատակիցներ...

 

ԱԹՈՌԻՆ «ՍՈՍՆՁՎԵԼՈՒ» ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

2018-ից ի վեր «Թուրան» նախագծի տեղեկատվական-քարոզչական մեքենայի վիթխարի դերին ե՛ւ պետական հեղաշջրումն իրականացնելու, ե՛ւ պետական դավաճանության պլանը սպասարկելու գործում կանդրադառնանք ավելի ուշ: Իսկ հիմա դիտարկենք, թե ինչ հնարքների է դիմում հողատուն սեփական ազգաքանդ իշխանությունը երկարաձգելու նպատակով: Առաջինն, ինչ աչքի է զարնում` նախարարների փոփոխությունն է: Սկսենք ՊՆ-ից: Վաղարշակ Հարությունյանն ամենեւին էլ «նորերից» չէ, նա նույնիսկ սովետական հնության է: Ռոբերտ Քոչարյանը նրան ոչ միայն պաշտոնանկ էր արել, այլեւ ուսադիրներից էր զրկել 1999-ի հոկտեմբերի 27-ին հեղաշրջման փորձին մասնակցելու համար: Ընհանրապես չարագուշակ նախանշան է, որ նրա պաշտոնավարման օրոք սպանվեց նրան նախարար նշանակած վարչապետը...

Սակայն մի կողմ թողնենք սնահավատ պահերը եւ ուշադրություն դարձնենք այն հանգամանքի վրա, որ նա երկար տարիներ առաջ էր տանում կոնսպիրոլոգիական վարկածը, իբր Ռոբերտ Քոչարյանը մտադիր էր «ծախել Մեղրին»: Սակայն հիմա հենց իրական «Մեղրի ծախողի» ձեռամբ նշանակվեց նախարար: Բացի այդ, նա 2008-ին բավականին ակտիվ մասնակցում էր Լեւոն Տեր-Պետրոսյանի ստեղծած «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների դաշինքին, այսինք` ԼՏՊ-ի համար խորթ մարդ չէ: ՀՀ առաջին նախագահի թիմի ստվերը հայտնվում է նաեւ այլ նշանակումներում: Այսպես ինքզինքը «հեղափոխության սիմվոլ» հռչակած «սուպերնախարար» Արայիկ Հարությունյանին փոխարինեց ՀԱԿ-ական ծագում ունեցող Վահրամ Դումանյանով: Ճիշտ է, այս մեկի կրթական ցենզն ավելի բարձր է, քան «Թավշյա դդումի» մոտ, սակայն ՀԱԿ-ը մնում է ՀԱԿ: Օդիոզ սորոսական Զարուհի Բաթոյանին փոխարինեց վաշխառուական դասի կարկառուն ներկայացուցիչ Մեսրոպ Առաքելյանը, ով ընտրությունների ժամանակ գլխավորում էր «Առաքելություն» կուսակցության համամասնական ցուցակը, որը դաշինք կազմեց «Քաղաքացիական պայմանագրի» հետ` դառնալով «Իմ քայլը»: Իսկ նիկոլական խորտակվող նավը լքած Ֆելիքս Ցոլակյանի փոխարեն ԱԻՆ նախարար նշանակվեց Փաշինյանի կողմից «Ազգային հերոսի» կոչմանն արժանացած գեներալ-մայոր Անդրանիկ Փիլոյանը: Նշենք, որ նա արցախյան մերօրյա պատերազմում, Արցախի տանուլ տված հարավային ճակատի հրամանատարներից մեկն էր: Այսպիսով, սորոսական եւ արեւմտամետ ակնհայտ կադրերին Նիկոլը «մի կողմ հրեց», թերեւս հուսալով ստանալ ռուսների բարեհաճությունը, եւ բերեց երկու գեներալների, մեկ դեկանի եւ մեկ վաշխառուի: Ընդ որում,չորս նախարարներից առնվազն երկուսի կապը Լեւոն Ակոպիչ թիմի հետ բավականին ակնհայտ է: Եվ թերեւս հիմքերից զուրկ չէ այն ենթադրությունը, որ նա, փուռը տալով սեփական թիմակիցներին, փորձում է սահուն կերպով իշխանությունը փոխանցել ՀՀ առաջին նախագահին, նախ` փնտրելով սեփական անվտանգության երաշխիքները, եւ երկրորդը` կապիտուլյացիայի փաստաթղթի պրոթուրքական կետերի «գարանտ» դիտարկելով նույնպես հողատուի հակումներ ունեցող Տեր-Պետրոսյանին: Այսինքն` իմանալով հանդերձ, որ իշխանությունից զրկվելն անխուսափելի է, այդ ազգադավ հողատուն ձգտում է իշխանությունը փոխանցել այնպիսի թիմին, որը կշարունակի այդ նույն ուղեգիծը: Եվ քանզի ռեալ չէ փոխանցում կատարել սորոսական ցանցի կարկառուն ներկայացուցիչներին, ասենք` Տիգրան Ավինյանին կամ «Սասնա ծռերին» (Կրեմլի գերիշխանության գործոնն այժմ անվիճարկելի է), նա գերադասում է Տեր-Պետրոսյանի թիմը: Մինչդեռ հայությանն օդի ու ջրի պես անհրաժեշտ է թիմ, որն ունակ է իրագործել ազգային վերածնունդ եւ սառնասրտորեն ու հետեւողականորեն ստեղծել ռեւանշի շանս, առանց դրա հայությունը կգլորվի զոհի կործանարար կերպարի անդունդը...

ԻՆՉՈՒ Է ՊԱՍԻՎ ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ. ԹՈՒՐԱՆԱԿԱՆ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ՑԱՆՑԻ ԱՎԵՐՆԵՐԸ

Քանզի կապիտուլյացիայի «թարմ հետքերով» ըննդիմադիր «17»-ի ֆորմատը մերժեց գազազած քաղաքացիների` բռնության պոռթկումը, փախած հողատուն «ժրեց» եւ սկսեց աստիճանաբար «մարդամեջ» երեւալ: Նա նույնիս Մայր աթոռում խցկվեց պատարագի, ինչ հայերը որակեցին սրբապղծություն, եւ չկարողացավ զսպել իրեն եւ քրեական հետապնդում հարուցեց Էջմիածնի արարողապետի դեմ, քանզի վատացել էր այն հանգամանքից, որ Էջմիածնում իրեն դիմավոր էին «Ղազանչեցոցը հանձնողը Էջմիածինն էլ կհանձնի» պաստառներով: Եվ հիմա ինքզինք մխիթարումէ այն թեզով, որ իր հեռացումը պահանջող ցուցարարներն այնքան էլ շատ չեն: Ու փորձում է աշխատացնել այն թեզը, որ եթե ինքը գնա, ապա կվերադառնան «նախկինները»: Եվ հարց է ծագում` իսկապես, ինչո՞ւ համատարած կատաղի ընդվզում չկա: Դրա պատասխանը բավականին տրիվիալ է` 2,5 տարի շարունակ հայության դեմ վարվել է տեղեկատվական-հոգեբանական կեղտոտ պատերազմ, որի միջոցով շատերը զոմբիացել են, մարդկանց ուղեղներում ամուր մեխվել են աբսուրդային բանաձեւեր: Ի դեպ, միայն ՀՀ-ում գտնվող «ֆեյքերի ֆաբրիկաները» եւ քարոզչական ռեսուրսները չէին գործում ընդդեմ հայի եւ Հայաստանի: Ըստ ռուս փորձագետների հետազոտությունների` հայերի ուղեղալվացմանն ուղղված էր «Թուրան» նախագծի ողջ ռեսրուսը: Ֆեյքերի ֆաբրիկաների, տելեգրամ-ալիքների, կեղծ կայքերի միայն մեկ երրորդ է ՀՀ-ում, մոտավորապես նույնքան կա Թուրքիայում, շուրջ 20 տոկոս` Ադրբեջանում, մոտավորապես 15 տոկոս` Մեծ Բրիտանիայում, մնացյալը` ցրված Եվրոպայով մեկ: Եվ այդ ամենը «Թուրան» ծրագրի տերերի` Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունների հովանու ներքո: Ուստի, զարմանալի չէ, որ ստացվել է այդպիսի հրեշավոր ազդեցություն հայերի հոգիների վրա: Քաղաքագետ Աղասի Ենոքյանն էլ նշում է այլ գործոն, որ հանրային պասիվությունը. «Բնական երեւույթ է, որը ծրագրավորվել էր դեռեւս 2,5 տարի առաջ: 2018թ. մենք տեսանք Հայաստանում ամենաբազմամարդ հանրահավաքները` սկսած 1988-91թթ.: Խնդիրն այն է, որ հանրային բարձր ակտիվությունը, որը տվյալ դեպքում արտահայտվում էր հանրահավաքային ակտիվությամբ, ունենում է լուրջ «կումուլյացիոն» ժամանակ` շրջան, որի ընթացքում դժգոհությունը կամ ոգեւորությունը կուտակվում է եւ դուրս է ժայթքում: Դա չի լինում ամեն օր կամ ամեն տարի, դրա համար տասնամյակներ են պետք: Կարող ենք բացատրել 2018թ. հանրահավաքների բազմամարդությունը «սորոսական» տեխնոլոգիաներով, օլիգարխների փողով բերած մարդկանցով, այլ կոնսպիրոլոգիական գործոններով, բայց փաստն այն է, որ 2018թ. տեղի ունեցավ կուտակված հանրային էներգիայի հզոր ժայթքում: Լեւ Գումիլյովը այս ֆենոմենը կոչում է պասիոնար պայթյուն, այլք անվանում է ազգային ոգի, համազգային միասնություն եւ այլ տերմիններով, սակայն շատ կարեւոր է այն փաստը, որ նման պոռթկումն ազգային հարստության կարեւոր մաս է, որը ժամանակի ընթացքում կուտակվում է հյուլե առ հյուլե, եւ նրա ճիշտ կառավարումը երկրի ու ազգի համար ունի կարեւորագույն նշանակություն: Շատ կարեւոր են այդ պոռթկման ժամանակ դրված կոդերը: 1988թ. դրված կոդն էր. «Ղարաբաղը մերն է», եւ այս դրական կոդն էր, որ ապահովեց ժողովրդի միասնությունն  ու հաղթանակը: 30 տարի անց`  2018թ. հիմնական կոդը` «Մերժիր Սերժին», բացասական էր դեստրուկտիվ, եւ դա լուրջ պրոբլեմ էր Հայստանում դրական փոփոխությունների համար»:

Ի դեպ, այդ դեստրուկտիվ կոդերից սուրս եկողներն արագորեն ընկալում են դրանց սնանկությունը: Այսպես, օրինակ, նիկոլիզմին հրաժեշտ տված եւ նիկոլական լինելու համար հայ ժողովրդից եւ Աստծուց ներողություն հայցած հասարակ քաղաքացի Զառա Մարտիրոսյանը գրում է (ներկայացնում ենք անփոփոխ). «Հատուկ նրանց համար, ովքեր ասում են, «նիկոլն ի՞նչ է արել, բա նախկինները...»: նիկոլը ստոր վիժվածքի նման ծախել է Հայրենիքս, չի կանխել վրահաս աղետը ու իր մեղքով այսօր հազարավոր հերոսներ այլեւս անմահ են... Քի՞չ է: Ավելի շատ փաստե՞ր եք ուզում: Սկսեք մտածել: Իսկ նախկինները` վատն էին, շատերը կոռումպացված էին, համակարգը վատն էր, շատ դեպքերում անհասկանալի վատը: Բայց նախկիններն ինձանից չեն խլել իմ հայրենիքը!!!! Հասկանու՞մ եք: Նրանք տվել են Հայրենիք, որտեղ կարող էինք իրար հետ չհամաձայնվել, կռվել, վիրավորել միմյանց, բայց դա անել մեր Հայրենիքում: Հենց հասկանաք այս տարբերությունը, դուք էլ կզղջաք, թե նախկինում հավատացած լինեք այս տականքին, որ հիմա էլ պոկ չի գալիս աթոռից...»:

Ինչեւէ, այժմ, երբ ծավալվում է հողատուի հեռացումը պահանջող շարժումը, կարեւոր է նաեւ զուգահեռաբար դրական կոդեր ներդնել այդ շարժման մեջ: Բայց այդ մասին` հաջորդ դասին:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳԻՐ 25 - 31 ՀՈՒՆՎԱՐ 2021Արցախի հանձնումը՝ «պետական մակարդակի կավատություն» Տեղի ունեցավ Վարդուհի Վարդանյանի որդու ՝ Ռուբենի հարսանիքըԱյդ դավաճանությունը, եւ Փաշինյանի ընտրությունը կատարվել է թուրք-ադրբեջանական փողերով. Կուրղինյան (Տեսանյութ)Եթե Վրաստանում կորոնավիրուսի տարածումը կրճատվի, փետրվարի 15-ից երկրի բոլոր ռեստորաններին աշխատելու իրավունք կտրվիՌուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով 491 հիվանդ է մահացելԴեսպան է նշանակվում դիվանագիտական աշխատանքի 0 փորձ ունեցող անգլերեն լեզվի մասնագետ. ԲալասանյանԱյս 5 բանը հատուկ է միայն «ման եկող» տղամարդկանցԾննդատուն փակելը ինչ-որ չափով նաեւ ուղերձ էր, պարզապես, չէր կարելի փակել. ՍտեփանյանԳիտնականները հայտնաբերել են տարբերություններ տարբեր ռասաների ներկայացուցիչների մոտ կորոնավիրուսից մահվան հարցումԵրկրի օրինապաշտ քաղաքացին մնացել է իրավազուրկ ու ունեզուրկՖրանսիան պատրաստվում է թվով երրորդ կարանտինը մտցնելՄոսկվան Մեծ Բրիտանիայում անցկացվելիք «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովին մասնակցելու հրավեր չի ստացել. Պեսկով. РИА НовостиՇուշին պաշտպանողներին սպառնացել են, որ «Իսկանդերի» հարկվածների տակ կմնան, նրանք ստիպված նահանջել են․ ԿուրղինյանՉեղարկվել է 19 չվերթ2021 թվականի ապրիլից նշանի ներկայացուցիչներին, որոնք երկար տարիներ առաջընթաց չեն ունեցել, հնարավորություն կտրվի կայանալ ֆինանսական դաշտում.ինչ է սպասվում 2021թվականին՝ համաստեղության տարբեր նշանների տակ ծնվածներինՊետք է ապրել Հայաստանը հողատուից ազատելու, հայրենիքը շենացնելու եւ Շուշին հետ վերադարձնելու նպատակով. ՇարմազանովՓաշինյանը դեռ կիսատ գործ ունի, նրան թույլ չեն տալիս գնալ․ ՇարմազանովՈվ է 19-ամյա երիտասարդին սպանելու մեջ կասկածվողը«Թող ռուսական ռազմաբազան փակվի, մենք թուրքական սահմանը կպահենք» ասողներն այդպես էլ ռազմաճակատ չհասան. ՉախալյանԱդրբեջանական կողմը 30 զինծառայողի աճյուն է փոխանցել հայկական կողմին՝ չնշելով նրանց գտնվելու վայրը. Մարմիններն անճանաչելի են. ԱԻՊԾՀունաստանի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Օձուն գյուղում«Այդ հարցով երբեք ոչ ոքի չեմ դիմել». Նարինե Պետրոսյանի 2 դուստրը նկարահանվում են Հրաչ Քեշիշյանի նոր հեռուստադրամայումԴավաճանի դեմ ցասումով դուրս չգալով, դու քո ներկան ու ապագան քաոս ես դարձնում. Գևորգ ԳևորգյանԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ընդունել է ՀՀ-ից ժամանած մի խումբ բժիշկ-փորձագետներիՎրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ. Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներինՄեսրոպ Առաքելյանը հանդիպել է Մանե Թանդիլյանի, Հայաստանից և Արցախից մի շարք պաշտոնատար անձանց հետԵրեւանում ավտոմեքենա է այրվելՕդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանովՄայրաքաղաքի գլխավոր հրապարակ տանող ճանապարհը փակ էր ավտոերթ իրականացնողների համար․ Փոխոստիկանապետի հետ բանակցելուց հետո ճանապարհները բացվեցինԵս Շուշին ազատագրողներից մեկն եմ եղել, դրա համար մեդալ եմ ստացել, բայց այս իշխանության արածի պատճառով, ես զգում եմ, որ զուր եմ ապրել. Պրոֆեսոր Չարչյանը մտավորականների հավաքին Գագիկ Ջհանգիրյանը, բացի Մոնումենտի դղյակից, ունի ևս մեկ շքեղ առանձնատուն Նորք Մարաշում և ՀԷԿ՝ Թեժ լեռան ստորոտում AntiFake.amԱյսօր Պարույր Սևակի ծննդյան օրն էԵռաբլուրում եմ. Չորս բոլոր վիշտ է և գերեզմանաթմբերից աննկատ բարձրացող թախիծ.Սենոր Հասրաթյան Մայրաքաղաքում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ավտոերթ է անցկացվում50 658 փախստական է վերադարձել ԱրցախՄեր բանակը անկոտրում է, մենք տեսանք՝ ինչպես էին 44  օր շարունակ մեր հերոս բալեքը կյանքի գնով կռվում մի քանի պետություններից ռազմի դաշտ նետված ագրեսորների դեմ. Լեգենդար Կոմանդոսը Հայոց բանակի կազմավորման 29-րդ տարելիցին ընդառաջՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 127 նոր դեպք. մահացել է 9 մարդՆերքին ուժ վերականգնելու համար՝ պետք է կրկին արթնացնենք մեր մեջ հույսն ու հավատը վաղվա նկատմամբ.Գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս ՀակոբյանՊենտագոնի նոր ղեկավարը հայտարարել Է Չինաստանի հետ պատերազմելու պատրաստակամության մասինԾրագիրն ամբողջովին չեն հաջողել. ուզում էին Արցախն ամբողջովին հանձնվեր. ՉախալյանԻտալիայի ոստիկանությունը հայտնաբերել է աշխարհի ամենաթանկարժեք կտավը՝ «Աշխարհի փրկիչը», որը հափշտակվել էրԵրևանում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ են սպասվումԻ՞նչ տեղի կունենա, եթե չպահպանվի կորոնավիրուսի դեմ երկու պատվաստումների միջեւ ժամկետըԱդրբեջանական կողմը 30 հայ զինծառայողի մարմին է հանձնել հայկական կողմինՇաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ հունվարի 25-ից 31-ըՌուսաստանում արմատական տարրեր ակտիվացնելու ամերիկյան դիվանագիտության փորձերը դատապարտված են ձախողման և բացասաբար են ազդելու ռուս-ամերիկյան հարաբերությունների վրա. ՌԴ ԱԳՆՊատվաստումից հետո իմունիտետ է առաջանում 32-45 օր անց: Այս մասին հայտնել է Ռոսպոտրեբնադզորի համաճարակաբանության կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի տնօրենի տեղակալ Ալեքսանդր Գորելովը: «4 ինկուբացիոն շրջանից՝ 56 օր, հետո հակամարմինների առավելագույն քաՍա աղետ է, և հենց այս աղետի վրա նիկոլը քաղաքական սպեկուլյացիա արեց և անում է.Գևորգ Գևորգյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода