Ովքե՞ր էին կրակել 2008 թ․-ի մարտի 1-ին Երեւանում եւ ի՞նչ սպասել այսօր (Բացահայտում) Սրանք լծված են հողատուի հանրահավաքին գլխաքանակ ապահովելու գործին. Meidaport «Ինձ զոռով տարան» բացատրությունը չի աշխատելու. Արմեն Աշոտյան Հողատու կապիտուլյանտը ամեն ինչ անելու է, որպեսզի բախման գնա․ Էդուարդ Շարմազանով Ինչպես են Նիկոլի հանրահավաքի համար մարդաքանակ ապահովում (ձայնագրություն) Ժամացույցն ու կնոջ բնավորությունը Չեմ ներելու ոչ մի անբարոյական վիժվածքի. Արմեն Աշոտյան Մեր հաղթանակները նշմարվում են մի անունով՝ Հավատ մեր գործերին Նիկոլը Թուրքիայից հատուկ ջոկատայիններ է խնդրել ՀՀ ԶՈՒ վերնախավին վերացնելու համար. LIVEnews.am ԱՅՍՊԵՍ ՉԻ ՄՆԱ ... ԿԳԱ ԲՈԼՈՐԻԴ ՊԱՏԱՍԽԱՆԻ ՈՒ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԺԱՄԸ


«Նիկոլը, իշխանության գալով, եկեղեցին, վեհարանը պղծեց, գնալիս էլ Շուշին հանձնեց, ծախեց». Գևորգ Գևորգյան

Թավշյա տեռոր

Այսօր և հայրենիքում, և սփյուռքում ապրող հայի արժանապատվությանն անասելի մեծ հարված է հասցվել։ Հոգեբանորեն այս վիճակը բավական բարդ է հաղթահարել։ Առավել խոցված է հողն ազատագրողների, ազատամարտիկների, զինվորականության պատիվը, որոնք չեն ցանկանում ոչ մի կերպ համակերպվել իրողությունների հետ, և այս ամենը համարում են ժամանակավոր դադար։ Հայտնի ազատամարտիկ ԳԵՎՈՐԳ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ, որ արցախյան առաջին պատերազմն անցած զինվորական է, այս պարտության մեջ տեսնում է բազմաթիվ հանգամանքներ և առաջին հերթին այն, որ մենք շատ հեռացանք Աստծուց և պատժվեցինք։

– Եթե այսօր մեր ազատագրած հողերը կապիտուլյացիոն խայտառակ փաստաթղթով դավաճանը հանձնել է, էլ ի՞նչ արժանապատվության մասին կարող է խոսք լինել,- ասաց Գևորգյանը։- Մյուս կողմից էլ այս օրերին խայտառակ տեղեկություններ են ջրի երես դուրս գալիս, Մովսես Հակոբյանը սկանդալային բացահայտումներ արեց։ Շատ լավ իմանալով մեր սպառազինության մասին, նրանք մեր տղաներին որպես մսացու ուղարկել են առաջնագիծ՝ այդ ընթացքում «հաղթելու ենք» կեղծ կարգախոսով կերակրելով հանրությանը։ Այն, ինչ արեցին Հայաստանի իշխանությունները, թուրքի երազանքն էր։ Այս ամենին զուգահեռ բանակը, զինվորը, սպան, գեներալն ամեն ինչ անում էին, որ կարողանային դիմակայել թշնամուն։ Սա իմ աչքով եմ տեսել, քանի որ առաջին օրից Արցախում եմ եղել։
Մինչդեռ կապիտուլյացիայի թուղթը ստորագրելուց անմիջապես հետո դավաճանը չի հեռանում իր պաշտոնից, ավելին, մինչ օրս շարունակում է մնալ, իսկ որոշ զանգված էլ արդարացնում է նրա պաշտոնավարումը, ուրեմն ի՞նչ արժանապատվության մասին կարող է խոսք լինել։ Այս ինչ աստիճանի է դեգրադացվել հասարակությունը, որ անգամ չի գիտակցում, որ իր արժանապատվությունն է այս իշխանության ղեկավարը «քեշ» փողով ծախել։ Հողն արյունով են պահում, բայց սա հողը արյունով հանձնեց։ Փաշինյանն ի սկզբանե հենց այդ նպատակով էր իշխանության եկել։ Առաջին օրից ես ասել եմ այդ մասին։ Այն ամենը, ինչ տեղի էր ունենում մեր երկրում, դրա ապացույցն էր։ Պղծում էին եկեղեցին, հեղինակազրկում ռազմական ղեկավարներին, գեներալներին, ղարաբաղյան շարժումը, բանակը կազմաքանդում էին, կրթությունը ոչնչացնում, Լանզարոտեի կոնվենցիան ստորագրում։ Այս ամենը ցույց էր տալիս, որ մենք գալիք պարտվող պատերազմին ենք նախապատրաստվում, հողերի վաճառքին։ ՈՒ այն, ինչ տեղի ունեցավ, ու դեռ սա շնչում է, քայլում, ողջ թիմով պատասխանատվության չի կանչվել, մենք խոսում ենք արժանապատվությունի՞ց։ Մեր հասարակությունը չի հասկանում, որ այս ամենից հետո բոլորիս, այդ թվում, անհոդաբաշխ մտքեր ասողների, անկապ պաշտպանների անվտանգությունը վտանգված է։ Իսկ նրանք դեռ սև ու սպիտակ են անում, հնի ու նորի խաղեր են տալիս։ Սրանք չե՞ն հասկանում, որ արդեն Հայաստանն են հանձնում՝ սկսելով Սյունիքից։
Եթե արժանապատվություն չունեն, վտանգի զգացողությու՞նն էլ է բթացել։
– Կենդանական աշխարհի օրինակով ասեմ. կան խիզախ, համարձակ, ուժեղ կենդանիներ, կան վախկոտներ։ Եթե այս հասարակությունը բանականությունից հեռացել է, ուղեղը չի աշխատում, չարությունն այնքան շատ է ներսում, որ հնից ու նորից այն կողմ բան չի տեսնում, Աստծուց հեռացել է, ոչինչ էլ չի կարող նրա աչքերը բացել։ Նիկոլը, իշխանության գալով, եկեղեցին, վեհարանը պղծեց, գնալիս էլ՝ Շուշին հանձնեց, ծախեց։ Շուշին մեր արժանապատվությունն էր և մեր 30 տարվա հաղթանակների խորհրդանիշը։
Բայց պարզվեց, որ այն դժբախտ ու դժգույն քաղաք է ու մեզ ամենևին պետք չէ։
– Ու դրանից հետո դեռ այս հասարակությունը համբերում ու հանդուրժու՞մ է սրան։ Իրականում մարդիկ հեռացան, խռովեցին, նեղացան Աստծուց, դրա համար էլ այս պատիժն ենք կրում։ Եթե այսօր կան հոգևոր հայրեր, որոնք պատրաստ են ներելու Նիկոլին, Նեռի ծնունդին, ես այդքան երկնային չեմ, որ կարողանամ ներել ու միասնական լինել մի տնաքանդ հայրենավաճառի հետ, որ իմ սուրբ նշխար հայրենիքը շան բերանն է տվել, իմ եկեղեցին պղծողներին է հանձնել, հազարավոր օջախների լույսն է մարել։ Չեմ ներելու, չի ներվելու։
Հիմա կանգնած ենք ահավոր փաստի առաջ. հանձնել են մեր հողերը, հանձնողը դեռ շարունակում է պաշտոնավարել, նա ունի որոշ պաշտպաններ, Արցախում անգամ սահմաններ գծված չեն, օրական նոր գյուղեր են հայտնվում թշնամու երախում, երկրում սարսափելի սոցիալ-տնտեսական վիճակ է, պարալիզացված է ողջ կառավարման համակարգը։ Ի՞նչ անել։
– Ոտքի է պետք հանել բոլորին ու մի վայրկյան շուտ Նիկոլին պարտադրել ոչ միայն հրաժարական տալ, այլև պատասխանատվություն կրել դավաճանության համար։ Ոչ մի տարբերություն չկա Նիկոլի և Թալեաթի միջև։ Չպետք է հրաժարական տա ու գնա, այդպես չի լինում։ Չես կարող իմ հողը հանձնել, արժանապատվությունս վաճառել, իմ երկրի կայացման համար ոչ մի լումա չունենալ, իմ երկիրը ծնկի բերել ու առանց պատասխանատվության հեռանալ։ Չէ, այդպես չի լինելու։ Բոլորը պիտի պատասխանատվության ենթարկվեն։ Այդ ժամանակ գուցե մեր հեղինակությունը և միջազգային ասպարեզում, և երկրի ներսում մի քիչ բարձրանա, որ հասկանան՝ այս ազգն անարժանապատիվ մոլախոտ չէ, մեռած չէ, արժանապատվություն ունի, չի ներում դավաճաններին։
Կա ստորագրված փաստաթուղթ, դրանում ինչ-որ բան փոխելու հնարավորություն ունե՞նք։
– Նախ՝ վայրկյան առաջ պիտի Փաշինյանն ու իր թիմը հեռանան։ Լինելով եռակողմ համաձայնության կարևոր օղակ, Ռուսաստանի հետ շատ կարևոր է անվտանգության հարցերի ճիշտ կարգավորումը, հարաբերությունների խորացումը և նոր ռելսերի վրա դնելը։ Չի կարող այս տարածաշրջանում մեր գործընկերը լինի ԱՄՆ-ը կամ այլ պետություն։ Հարկավոր է Ռուսաստանի հետ կարգավորել անվտանգային բոլոր հարցերը։ Իսկ Ռուսաստանի համար էական է, որ Հայաստանում լինի վստահելի, արժանապատիվ գործընկեր։ Ոչ մեկին սողացող, ոչինչ չասող գործընկեր պետք չէ։ Դու պիտի տեսակ ունենաս, դեմք։ ՌԴ ղեկավարն իր վերջին հարցազրույցներում մշտապես խոսում էր Արցախի էթնիկ տերերի մասին, այսինքն, Ռուսաստանը դեմ չէ, որ դու կարողանաս տեր կանգնել քո հողերին։ Տեր կանգնիր քո հողերին ու ՌԴ-ի հետ արժանապատիվ, վստահելի հարաբերություններ կառուցիր։ Եթե դու տեր չես կանգնում, ինքն է, իր քաղաքական շահգրգռություններից ելնելով, տեր կանգնում։ Կապիտուլյացիոն փաստաթղթից հետո գոնե քիչ թե շատ մեզ ընդունելի սահմաններ ունենալու համար խելքը գլխին իշխանություն և ճիշտ բանակցող է հարկավոր։

Զրույցը՝
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

 

Ովքե՞ր էին կրակել 2008 թ․-ի մարտի 1-ին Երեւանում եւ ի՞նչ սպասել այսօր (Բացահայտում)Սրանք լծված են հողատուի հանրահավաքին գլխաքանակ ապահովելու գործին. Meidaport«Ինձ զոռով տարան» բացատրությունը չի աշխատելու. Արմեն ԱշոտյանՀողատու կապիտուլյանտը ամեն ինչ անելու է, որպեսզի բախման գնա․ Էդուարդ ՇարմազանովԻնչպես են Նիկոլի հանրահավաքի համար մարդաքանակ ապահովում (ձայնագրություն)Ժամացույցն ու կնոջ բնավորությունըՉեմ ներելու ոչ մի անբարոյական վիժվածքի. Արմեն ԱշոտյանՄեր հաղթանակները նշմարվում են մի անունով՝ Հավատ մեր գործերինՆիկոլը Թուրքիայից հատուկ ջոկատայիններ է խնդրել ՀՀ ԶՈՒ վերնախավին վերացնելու համար. LIVEnews.amԱՅՍՊԵՍ ՉԻ ՄՆԱ ... ԿԳԱ ԲՈԼՈՐԻԴ ՊԱՏԱՍԽԱՆԻ ՈՒ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԺԱՄԸՊա՛պ ջան, դիրքը հետ բերեցինք սաղ լավա լինելու, Դուք մենակ մամային լավ նայեք.Հերոս Սերժ Հակոբքեխվյանի սխրանքի ուղղինԱմսի 28-ին ծնվածների բնավորությունըԱննա Հակոբյանը վիրահատվե՞լ էԵրբևէ մտածե՞լ եք, թե ինչ իմաստներ են թաքնված Փաշինյանի ելույթների ենթատեքստումՆիկոլ, եթե վաղը մի կաթիլ արյուն թափվի, ամբողջ պատասխանատվությունը քո վրա է:Նիկոլը, իր միտինգով ամբողջ աշխարհին փորձելու է ցույց տալ, որ Հայը ծախու, անթասիբ, անհայրենիք ու անխելք ժողովուրդ է. Արտակ ԶաքարյանԳերի ընկածի հայրը թքել է Անդրանիկ Քոչարյանի երեսինԱռաջիկա օրերին իշխանության փոխանցումը կհաստատվի և երկիրը կմտնի կայունացման փուլի մեջ.Արցախի նախկին վարչապետ.Yerevan.TodayՇախմատի Հայաստանի չեմպիոնը Հովհաննես Գաբուզյանն է Վաղվա միտինգը, որպես նազրվանի վարունգ, թարս է բուսնելու այն հրավիրողի համար. Արմեն ԱշոտյանԻնչո՞ւ մինչ օրս ոչ ոք չի պատժվել մեր տղաներին դավաճանելու համար. Հերոս Մխիթար Գալեյանի մայրիկը առկա իրողությունների մասինԹուրքական լրատվամիջոցները պատրաստվում են գալ Փաշինյանի հանրահավաքին02.03.2021-ին ժամը 18:00-20:00 Զոլեր սգոր սրահում տեղի կունենա մայոր Ցոլակ Խաչատրյանի հոգեհանգիստըՀիշիր, դու ինքդ ես սովորեցնում տղամարդկանց՝ ինչպես վարվել քեզ հետԾաղկահովիտ  խոշորացված համայնքի ղեկավար Նորիկ Հակոբյանը եւս  ողջունում է ԶՈՒ ԳՇ հայտարարությունը եւ իր աջակցությունն է հայտնում  ԳՇ պետինԱշոտը նրանց PR-ի և գավառականության զոհն է Առերեւույթ հիմքեր կան Արմեն Սարգսյանի պաշտոնանկության գործընթաց սկսելու համար. ՀովակիմյանՀնդկաստանում աքլորակռիվներն անօրինական են՝ սկսած 1960 թվականից, սակայն դրանք դեռեւս տարածված են գյուղական շրջաններումՄարտի 1-ին «Հայահավաք»` ՊՆ Գլխավոր Շտաբի դիմացՈչ ամեն կնոջը կարող ես փոխարինող գտնել. զգույշ եղիր նրա հետ, ում ցավեցնում ես Թուրքերն առցանց աջակցություն են ցույց տալիս Նիկոլի ծրագրված հանրահավաքին. Տեսանյութը` Աննա ՀովներիՀեռուստաներկայացումների պրեմիերա՝ Վանաձորի Հ․ Աբելյանի անվան դրամատիկական թատրոնում (+Տեսանյութ)Կիևի մրցաշար. Գևորգ Ղարիբյանն ու Հովհաննես Մխիթարյանը նվաճեցին բրոնզե մեդալներԻնչու՞ է Թուրքիան աջակցում Նիկոլ Փաշինյանին. Վլադիմիր ՍոլովյովՄեր եղբայրների թափած արյան թիվ 1 պատասխանատուն չպիտի դուրս գա մարդամեջ. Աննա ՍահակյանՓաշինյանը հայտարարեց, որ «Մարտի 1»-ի հանրահավաք «ժողովրդի իշխանության» պաշտպանության ցուցադրություն է. հանրահավաքին հրավիրելու են մասնակցել եւ ելույթ  ունենան այլ քաղաքական ուժեր Խստորեն դատապարտելի են սումգայիթյան ոճրագործությունը և հայերի հանդեպ իրականացվող էթնիկ զտման ադրբեջանական ողջ քաղաքականությունը․ Արմեն Սարգսյանի ուղերձըՈւժային կառույցների ղեկավարները` կառավարության շենքո՞ւմ. 168.amՆորից մարտի 1, նորից տագնապ ու անհանգստություն. Կարինե ԱճեմյանԿոտրելու ենք այն կարծրատիպերը, որոնք ձեւավորվել են եզդի ազգի նկատմամբ. Խդր ՀաջոյանԿիևի մրցաշար. Ամոյանը դարձավ ոսկե մեդալակիր, Չալյանը բավարարվեց արծաթովՆարեկ Մանասյանը` Ստրանջայի մրցաշարի արծաթե մեդալակիրԿապիտուլյանտ մարտի 1-ի կազմակերպիչը նոր մարտի մեկ է ուզում,Իմքայական պատգամավորին հայհոյելու մեջ կասկածվող քաղաքացին ազատ արձակվեցԱրմեն Աշոտյան. Ինչպես է իշխանությունը լքել ռազմագերիների հարցը սեփական շոու-միտինգի համարԱՆ փոխնախարար Սմբատյանը այսօր ժամը 15:00-ին իր մոտ է հրավիրել բժշկական հաստատությունների ղեկավարներին, որպեսզի վերջիններս լծվեն վաղվա հանրահավաքի կազմակերպման աշխատանքներինՈրոնք են արյան մեջ շաքարի բարձր մակարդակի և հնարավոր շաքարային դիաբետի մասին հուշող վաղ ախտանշաններըՄարտի 1-ին Հայ ազգային կոնգրեսի միջոցառումների ժամանակացույց Դպրոցներում կորոնավիրուսի գլխավոր տարածողներ կարող են լինել ուսուցիչները. հետազոտությունԳվարդիոլան գերազանցել է Մոուրինյուի ցուցանիշը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ