Եթե չլիներ դավաճանություն հայ զինվորի, հայ ժողովրդի նկատմամբ՝ Շուշիի տարածք թուրք զինվորը ոտք չէր դնի. Կամավոր
Հասարակություն
<<Պատերեզմի 44 օրերին, մեր տղաները մեկը մյուսին գերազանցող մասսայական սխրանքներ էին գործում: Յուրաքանչյուրս մեր ուժերի ներածին չափով մարտնչում էինք՝ պաշտպանելով երկիրը: Շատ սուղ ռեսուրսներով մեր տղաները անում էին անհնարինը: Դժվար այլ բանակ, այլ երկրի զինվոր գտնվի, որ կարողանար անել այն՝ ինչը արեցին մեր տղաները եղած ռեսուրսով>>,-անդրադառնալով պատերազմի 44 օրերին մեր տղաների կատարած սխրագործություններին, ասաց երկու անգամ կամավոր առաջնագիծ մեկնած Գրիգոր Գրիգորյանը :
-Ուրեմն ինչո՞ւ այդ սխրանքները չվերածվեցին հաղթանակի:
- Ինձ թվում է այսօր բոլորիս համար այլեւս ակնհայտ է,որ այս պատկերը ունեցանք մի միայն երկրի բարձրագույն ղեկավարության հակապետական քայլերի պատճառով: Դա էր միակ պատճառը որ մեր տղաների բոլոր սխանքները, զոհաբերությունները թույլ չտվեցին հասնել թշնամու նկատմամբ ջախջախիչ հաղթանակի: Թեեւ ես Ձեզ ասեմ, որ սա պարտություն չէ, որովհետեւ պատերազմը ավարտված չէ: Ես վստահեցնում եմ Ձեզ , որ սա ցավոտ նահանջ է, բայց ոչ պատերազմի ավարտ:
-Առաջնագծի ո՞ր հատվածում էիք:
-Առաջին անգամ եղել եմ Ֆիզուլիի հատվածում, երկրորդ անգամ եղբորս հետ՝ բժիշկ եղբորս՝ Գեւորգ Գրիգորյանի հետ, Շուշիի արվարձաններում:
-Շուշիում եղած տղաները նշում են, որ չէին պատկերացնում, որ հնարավոր է՝ Շուշին զիջվի:
- Ես կիսում եմ տղաների կարծիքը, որովհետեւ որեւէ մեկիս մտքով անգամ չէր անցնում, որ նրանք կարող են Շուշի մտնել: Թե ինչ եղավ կարող են ասել միայ ԱՀ եւ ՀՀ բարձրագույն ղեկավարները: Կարող եմ միայն մի բան ասել, որ Շուշին պարզապես հանձնվեց, այն հանձնվեց դավադի ուժերի կողմից թշնամուն: Մեր տղաները պատրաստակամ էին պաշտպանել Շուշին, եւ ես վստահ եմ, որ եթե չլիներ դավաճանություն հայ զինվորի, հայ ժողովրդի նկատմամբ՝ Շուշիի տարաք թուրք զինվորը ոտք չէր դնի: Բայց այս ամեն ինչը ժամանակավոր է, ես դա վստահեցնոևմ եմ Ձեզ:
-Դուք նշեցիք, որ զինվորները կռվում էին ինչ-ինչ սղությունների պայմաններում՝ կմանրամասնե՞ք:
-Ես Ձեզ ասեմ, որ տղաները չէին հյուծվել, եթե անգամ ֆիզիկապես հյուծվեին, ապամեր տղաների մարտական ոգին թույլ չէր տա , որպեսզի նահանջ էին: Ֆիլմերում անգամ նման քաջագործոթյունների չեք հանդիպի: Մի քանի անգամ գերազանցող թշնամական ուժի դեմ՝ հա զինվորները կատարում էին աներեւակայելի քաջագործություններ: Ինչ վերաբերում է խնդիրներին, եկեք այդ հարցին այս պահին չպատասխանեմ: Դրա ժամանակն էլ կգա:
-Բայց խնդիրներ կայի՞ն:
-Իհարկե կային, միանշանակ: Եվ այդ խնդիրները հայ զինվորի հետ առնչություն չունեին, դա պարզապես ՀՀ-ում իշխանությունը բռնազավթած խմբավորումների քայլերի եւ տեխնիկական որոշումների արդյունք էր:
Զրույցը՝ ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ