Չե՞ս ջոկել, որ չեմ լռելու ու քո վերջը ամեն կերպ մոտեցնելու եմ, грёбанный евнух. Արմեն Աշոտյանը` կապիտուլյանտին Հայ հայտնիներ, որոնք իրենց իսկական տարիքից բավականին մեծ են երեւում Ալլա Թումանյանը երեկ եւ այսօր Ի պատիվ մաեստրո Օրբելյանի՝ Նյու Յորքի հայ համայնքում ընդունելություն է կազմակերպվել Նիկոլը Հայաստանը կործանման տանող ամենակարճ ճանապարհն է. Գեւորգ Պետրոսյան Մենք ուզում ենք ապրել ու ծաղկեցնել մեր հայրենիքը, ուզում ենք լինել մեր նախնիներին արժանի զավակներ ու արժանապատիվ պահել մեր ՀԱՅՐԵՆԻՔԸ․ Մանկավարժ «Եղել է երգելիս արտասվել եմ». Դավիթ Աղասի «Գրիր ինձ…». Մարիամ Մերաբովան Երեւանում հանդես կգա նոր մենահամերգով Նրանք նախընտրեցին պաշտպանել Հայրենիքը. հուշաքարի բացում՝ նվիրված 44-օրյա պատերազմի զոհերին ՆԱՏՕ-ն նոր Միության ստեղծումը կասեցնելում ռեալ միջոց չունի


Նոյեմբերի 22֊ը Հայրենական Մեծ պատերազմի վետերան, ՀՀ Ոստիկանության վաստակաշատ սպա Պերճ Սողոյանի հիշատակի օրն է

Նորություններ
Նոյեմբերի 22֊ը, Հայրենական Մեծ պատերազմի վետերան, ՀՀ Ոստիկանության վաստակաշատ սպա, պաշտոնաթող գնդապետ, մեծ հայ ՊԵՐՃ ԹԱԴԵՎՈՍԻ ՍՈՂՈՅԱՆԻ հիշատակի օրն է։ Երբ Հայրենական մեծ պատերազմի ավարտից ամիսներ անց 1945թվականի դեկտեմբերին Պերճ Թադևոսի Սողոյանը վերադարձավ հայրենի օջախ Շիրակի մարզի, Արթիկի շրջանի Հայրենյաց /այն ժամանակ Սոնգյուռլի /գյուղի փոքրիկները ոտաբոբիկ, ձյան հաստ շերտի վրայով, քայլելով հասել են գյուղի ծայրը նրան դիմավորելու, մինչև կյանքի վերջին օրը, այս սրտառուչ տեսարանը չջնջվեց նրա հիշողությունից։ Շատ հպարտ եմ, որ պապիկս եղել է լեգենդար մարշալ Հովհաննես Բաղրամյանի զինվորներից ու կռվել նրա հրամանատարությամբ շարժվող 51֊րդ բանակի շարքերում։ Պերճ Սողոյանը, պատերազմ մեկնելու իր որոշումը կայացրեց, երբ օրերից մի օր փոստատարը տուն բերեց հորեղբոր «սև թուղթը»։ Պերճ Սողոյանը ծնվել է 1925 թվականի մարտի 15-ին, Շիրակի մարզի Հայրենյաց գյուղում ։Ավարտելով հայրենի գյուղի 7-ամյա դպրոցը, ուսումը շարունակել է Լենինականի Մանկավարժական ուսումնարանում։ Ուսումնարանը նոր ավարտել և հայրենի գյուղի դպրոցում հայոց լեզու է դասավանդել, երբ սկսվել է Հայրենական Մեծ պատերազմը։ Սակայն նա գրիչը փոխարինեց զենքով։ Թիֆլիսի կրտսեր հրամկազմի դպրոցում սովորելուց հետո 1943֊ին կամավոր, ընդամենը 17 տարեկանում մեկնել է ռազմաճակատ և վրեժ լուծել զոհված հորեղբոր համար։Պերճ Սողոյանի տարիքը դեռևս զորակոչիկի չէր, սակայն իր մեծերի օրինակը ոգևորում, ավելի վճռական էր դարձնում նրան։ Հայրը Թադևոսը, ցարական բանակի ֆելդֆեբել էր եղել, Սարդարապատի հերոսական մասնակիցներից էր։ Սողոյանի պատանեկան երևակայությունը հաճախ էին բորբոքում հոր պատերազմական պատմությունները։ Խիզախ պատանուն, սակայն չէին ուզում զորակոչել։ Պապիկս Պերճ Սողոյանը, պատմում էր, թե ինչպես էին մեր Հայրենյաց գյուղից ռազմաճակատ ճանապարհում զորակոչիկներին։ «Ամբողջ գյուղը լաց էր լինում, մեծամասամբ կանայք, սրտաճմլիկ տեսարան էր»։ 1943 թվականի փետրվարին Պերճ Սողոյանին վերջապես զորակոչեցին։ Նա սովորեց Վրաստանի Լագոդեխիի նշանառուների հրամկազմի դպրոցում ։Եվ, արդեն 1944 թվականի փետրվարին, որպես նշանառու սերժանտ, ռազմաճակատում էր 51֊րդ բանակի կազմում։ Առաջին անգամ Սողոյանը որպես նշանառու գործեց 1944 թվականին Ղրիմի ազատագրման ժամանակ։ Նա ասում էր, որ հոգեբանական շատ դժվար պահեր է հաղթահարել, մարդ սպանելու համարձակություն ձեռք բերելու համար։Պերճ Սողոյանը մասնակցել է Ղրիմի, Բելառուսի, Ուկրաինայի, Քյոնիքսբերգի, Մերձբալթյան հանրապետությունների ազատագրման համար մղվող մարտերին։ Երկու անգամ վիրավորվել է, սակայն ապաքինվելուց հետո, կրկին մեկնել է ռազմաճակատ։ Նա պատմում էր, որ Ուկրաինայից գնացքով Բելառուս մեկնելիս իրենց էշելոնն սկսել են ռմբակոծել։ «Մենք մի քանի հոգով դուրս թռանք այրվող գնացքից և փախանք անտառ։ Ես այդ ժամանակ, ցավոք կորցրեցի իմ ընկերներից Արտաշես Բաղդասարյանին։ Ես և Ժորա Մինասյանը գերեզման փորեցինք երկաթգծի մոտ, թաղեցինք մեր ընկերոջը, խաչ տեղադրեցինք։ Այնուհետև ոտքով հասանք ռազմաճակատի գիծ, հուզմունքով պատմում էր նա։ Հուզվում էր, երբ հիշում էր իր կորցրած ընկերներին, հարազատ մարդկանց, երբ վերհիշում էր Չարենցյան «դանթեականը հիշեցնող տեսարանները, կոտորված, խեղանդամ մարդկանց։ Հուզվում էր նաև այն գերմանացի զինվորների համար, ովքեր իրենց կամքին հակառակ էին կռվում։ Նա չէր մոռանում, թե ինչպես գերմանացիները հաճախ ռումբի փոխարեն տարբեր տեղերից վնասված երկաթե տակառներ էին ցած գցում «Ձայնը խլացնում էր, սարսափելի էր, մենք չէինք հասկանում, թե ինչ է կատարվում։ Ասես մարմնիդ միսը պլոկվում էր ոսկորից»։ Եվ ահա, հերթական այդպիսի ռմբակոծության ժամանակ զինվորներից մեկը վազեց կամրջի տակ պատսպարվելու։ Եվ երբ Սողոյանը ռմբակոծությունից հետո իջավ կամրջի տակ, սարսափից քար կտրեց զինվորի սիրտը վախից այլևս չէր զարկում, նա անշարժ մնացել էր ծվարած տեղում։ Պատերազմում շատ կարևոր է հաղթահարել վախը, պետք է հոգեբանորեն պատրաստ լինես պատերազմին։ Դու պատասխանատու ես ոչ միայն քո, այլև ընկերոջդ կյանքի համար»։ Պերճ Սողոյանը Բելառուսի ազատագրումից հետո մասնակցեց Լատվիայի և Լիտվայի ազատագրմանը, երկու անգամ վիրավորվեց, սակայն ապաքինվելուց հետո կրկին վերադարձավ ռազմաճակատ և ընդգրկվեց 43֊րդ բանակի կազմում։ Պատերազմի ընթացքում հաճախ է պատահել, երբ Սողոյանը փոխարինել է դասակի վիրավոր հրամանատարին, վաշտի հրամանատարին և միշտ էլ պատվով է կատարել իրեն վստահված գործը։ Նա նաև հիշում էր, թե ինչպես Լիտվայում, հերթական քաղաքն ազատագրելիս, ստիպված եղան նահանջել, իսկ առավոտյան հասկացան, որ իրենց քաղ. գծով տեղակալ Պետրոսյանը մնացել է գերմանացիների տարածքում և հավանաբար գերի է ընկել։ Ինձ ու ևս երեք քաջերի հանձնարարեցին, ինչ գնով էլ լինի, ազատել Պետրոսյանին գերությունից։ Եվ վերջապես զգուշորեն տեղ հասանք, զարմանքից ապշեցինք, չորս կողմը գերմանացիների դիակներ էին։ Պետրոսյանը իր ենթակա մի ռուս տղայի հետ, որն արդեն սպանված էր, վերացրել էր գերմանացի վեց զինվորի։ Ինքը վիրավոր էր, մենք նրան հասցրինք տեշափոխել ելման դիրք։ Հետագայում նրան ներկայացրին Հերոսի կոչման։ Սողոյանը մասնակցել է Արևելյան Պրուսիայի գրավման մարտերին, որտեղ և ավարտել է իր մարտական ուղին։ Մարտերի ընթացքում, ցուցաբերած բացառիկ խիզախության համար պարգևատրվել է Հայրենական մեծ պատերազմի, Փառքի շքանշաններով Մարտական ծառայությունների, Արիության, Քյոնիքսբերգի գրավման համար, 1941֊45թթ Հայրենական մեծ պատերազմի և 20 այլ մեդալներով, պատվոգրերով, դիպլոմներով։ Պատերազմից հետո, նա եղել է Արթիկի շրջկոմի առաջին քարտուղար, ապա սովորել է Երևանի Մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետում, այնուհետև Մոսկվայի Պետանվտանգության կոմիտեի բարձրագույն դպրոցում ։ Ավարտելուց հետո աշխատանքի է անցել Պետանվտանգության համակարգում։ 1955֊ին Պետանվտանգության մայոր Պերճ Սողոյանը նշանակվել է Կիրովականի Ներքին գործերի բաժնի պետ։ Պաշտոնավարել է 12 տարի։ 1967֊1972թթ Արարատի շրջանի Ներքին գործերի բաժնի պետն է եղել։ Պապիկիս համար հատկապես շատ թանկ են եղել լեգենդար մարշալ Հովհաննես Բաղրամյանի հետ կապված հուշերը։ Մեծ Հայրենականի տարիներին, Մերձբալթյան ռազմաճակատում, որի գլխավոր հրամանատարն էր այն ժամանակ բանակի գեներալ Բաղրամյանը Սողոյանին բախտ է վիճակվել հանդիպելու լեգենդար զորահրամանատարին, լուսանկարել նրա հետ։ 1945֊ի ապրիլն է եղել, երբ Պերճ Սողոյանն առաջին անգամ տեսել է Բաղրամյանին, որն ազդեցիկ ելույթ է ունեցել։ Տպավորվել է Բաղրամյանի ասածներից մեկը «Գվարդիականները երբ չպետք է նահանջեն»։ Երկրորդ անգամ Բաղրամյանին հանդիպում է պատերազմից հետո Կիրովականում, երբ պետք է ընտրվեր Գերագույն խորհրդի անդամ։ Գալիս է, մասնակցում Մյասնիկյանի արձանի բացմանը, հենց այդտեղ է առաջին քարտուղարը, պապիկիս ցույց տալով Բաղրամյանին, ասում է, որ նրա զինվորն է եղել։ Պապս մոտենում և կրկնում է այդ խոսքերը, որ ընդմիշտ իր ուղեղում էին դաջվել։ Բաղրամյանը հուզվում և փաթաթվում է պապիս։ Հետո, երբ գալիս էր Հայաստան, միշտ հանդիպում էին։ Պերճ Սողոյանը, մահացել է 2014 թվականի նոյեմբերի 22-ին Երևանում, հուղարկավորվել ծննդավայրի Հայրենյացի գերեզմանատանը ։Այս տարին հոբելյանական էր, քանի որ լրացել է նրա ծննդյան 95֊ամյակը։Արդեն 6 տարի է նա մեզ հետ չէ։ 5 տարի առաջ, Վանաձորի Հայքի հրապարակում, Խորենացու փողոցում գտնվող շենքում, որտեղ երկար տարիներ ապրել է Սողոյանը, տեղադրվել է հուշատախտակ։ Նա շատ բարի, մեծահոգի, բոլորին հասնող անձնավորություն էր, շատ սիրված ծնող, պապիկ, ամուսին։ Վաստակաշատ, սկզբունքային սպայի Պերճ Սողոյանի պայծառ հիշատակը միշտ վառ է նրա հարազատների, ընկերների, նրան ճանաչողների սրտերում ։
Գնահատելով Սողոյանի վաստակն ու գիտելիքները 1992թվականին սպարապետ Վազգեն Սարգսյանը նրան գործուղեց Արցախ։ Վետերանը օգնեց Բերդաձորում նշանառուական կետեր տեղադրել, նշանառուներին փոխանցեց իր հարուստ մարտական փորձը, շատ օգտակար խորհուրդներ տվեց։ Նա Հայրենական մեծ պատերազմի վետերանների կոմիտեում զբաղվում է ռազմահայրենասիրական դաստիարակության հարցերով, միաժամանակ Ներքին գործերի նախարարության վետերանների կոմիտեի նախագահի տեղակալն էր։ Ապրելով Վանաձորում, Երևանում, նա երբեք չէր մոռանում իր ծննդավայրը, իր արմատները Արագածի փեշերին փռված Շիրակի մարզի Հայրենյաց գյուղը, հաճախ այցելում բոլոր հարազատներին, համագյուղացիներին։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ, Շիրակի մարզ, Արթիկի շրջան, գյուղ Հայրենյաց ։
 
 
 
 
Չե՞ս ջոկել, որ չեմ լռելու ու քո վերջը ամեն կերպ մոտեցնելու եմ, грёбанный евнух. Արմեն Աշոտյանը` կապիտուլյանտինՀայ հայտնիներ, որոնք իրենց իսկական տարիքից բավականին մեծ են երեւում Ալլա Թումանյանը երեկ եւ այսօր Ի պատիվ մաեստրո Օրբելյանի՝ Նյու Յորքի հայ համայնքում ընդունելություն է կազմակերպվելԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ«ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-Ի ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐՆ ԱՀԱՎՈՐ Է ԵՎ ԱՊՕՐԻՆԻ, ՈՐԸ ԿԱՆԽԱՎ ԷՐ ՄՏԱԾՎԱԾ»«ՄԵԶՆԻՑ Է ԿԱԽՎԱԾ` ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀՆԱՐԱՎՈՐ ՏՐՈՀՈՒՄԻՑ ԻՆՉ-ՈՐ ԲԱՆ ԿՍՏԱՆԱ±ՆՔ, ԹԵ` ԸՆԴՀԱԿԱՌԱԿԸ»Նիկոլը Հայաստանը կործանման տանող ամենակարճ ճանապարհն է. Գեւորգ ՊետրոսյանԲԱՄԲԱՍԱՆՔՄենք ուզում ենք ապրել ու ծաղկեցնել մեր հայրենիքը, ուզում ենք լինել մեր նախնիներին արժանի զավակներ ու արժանապատիվ պահել մեր ՀԱՅՐԵՆԻՔԸ․ ՄանկավարժԶԱՐՄԱՆՔՔՊ-ԱԿԱՆՆ 8-ՐԴ ԱՆԳԱՄ ՄԵՐԺՎԱԾ ՂԱԶԻՆՅԱՆԻՆ ՄԵՂԱԴՐԵՑ ԲՈՒՌՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՄԻՏԱՑԻԱ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԵՋԵԹԵ ՌՈՒՍ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԸ ՉԼԻՆԵՆ, ՄԻ ՀԱՅ ՉԻ ԼԻՆԵԼՈՒ ԱՐՑԱԽՈՒՄ«Եղել է երգելիս արտասվել եմ». Դավիթ ԱղասիԹՈՒՐՔԻ «ՏՈՒԳԱՆՔԻ ՄԱՏԵՐԻԱ՞Լ». ՀԻՄԻ Է՞Լ ԼՌԵՆՔ...«Գրիր ինձ…». Մարիամ Մերաբովան Երեւանում հանդես կգա նոր մենահամերգովՆրանք նախընտրեցին պաշտպանել Հայրենիքը. հուշաքարի բացում՝ նվիրված 44-օրյա պատերազմի զոհերինՆԱՏՕ-ն նոր Միության ստեղծումը կասեցնելում ռեալ միջոց չունիՀայաստանի ընդիմադիր դաշտը, կապիտուլյացիոն ռեժիմից ձերբազատվելու պայքարին զուգահեռ, պետք է կարաղանա օրակարգ բերել “ապագա Հայաստանի” հարցը. Արտակ ԶաքարյանՈր ընկերություններն են գլխավորում 1000 խոշոր հարկատուների ցանկըРоссия будет держать своих миротворцев в Арцахе столько, сколько это будет нужно. В. Лепехин. Часть 2Նիկոլն Արայիկ Հարությունյանին կասկածում է «նախկինների» հետ հաշտվելու մեջԿԳՄՍ նախարարը Նիկոլին այնքան էլ չի գոհացնում Պուտինը հոկտեմբերի 30-ից մինչև նոյեմբերի 7-ը ոչ աշխատանքային է հայտարարել ՌԴ-ումՈ՞ւմ մտերիմն է Ալեն Սիմոնյանի նորանշանակ օգնականը Թուրքիայում պիտբուլը կծել է ադրբեջանցի գործարարի քիթը«ԳԱԶԵԼ»–ի վթարի վայրում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքում չեն ապահովվել անվտանգության կանոնները (Photo, Video)«Կխնդրեմ ժողովրդին` շատ զգույշ լինել եւ կրել դիմակներ». ՍՈՖԻ ԴԵՎՈՅԱՆԺողովուրդ օգնեք ինձ.ինչու է եթերում արտասվում Հասմիկ Կարապետյանը.Starnews.amԻ՞նչ խնդիրների կարող են բախվել հղիները կորոնավիրուսի դեմ առաջին պատվաստումից հետոՌուսաստանն՝ Անդրկովկասում. ՌԴ արտաքին քաղաքականությունը տարածաշրջանում հիմնված է ոչ թե զգացմունքների և պատմական հիշողության, այլ պետական արժեքների և որոշակի ազգային շահերի վրա. RegnumՄամուլի շենքի դիմաց շղթայական ավտովթար է տեղի ունեցել. բուժօգնություն են ցույց տվել Մարալ Նաջարյանին. aravot.am (ֆոտո)Լուկաշենկոն պատրաստ է պատվաստվել կորոնավիրուսի դեմ, բայց` բելառուսական պատվաստանյութովՀայկոյի մահից առաջ Վլադիմիր Պողոսյանն ու Հայկոն կոնֆլի՞կտ են ունեցել. երգիչը մեկնաբանում է.starnews.amՀայոց Բանակի Լեգենդար հետախույզները, որոնք զոհվեցին պատերազմումԱնձնագրերի վավերականացման վերաբերյալ ոստիկանության ներկայացուցչի բացատրություններից՝ նախկիններն են մեղավոր.Կարեն ՎրթանեսյանԵվրոպայի Խորհրդի պատվիրակության անդամներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիրՁկնորսները փակել են Երևան-Սևան ճանապարհըՊեսկովը խոստացել է ուսումնասիրել «մի բուռ» երկրների մասին Էրդողանի արտահայտությունների «նրբությունները»Հայաստանը կմասնակցի «Եվրատեսիլ-2022»-ին«Միջակություններն այլասերեցին ամեն ինչ` արվեստը, գիտությունը, քաղաքականությունը».ԱԲԳԱՐ ԱՓԻՆՅԱՆԳնացել եմ Որոտան, թուրքի գայիշնիկը կանգնացրել, ակտ ա գրել, հիմա չգիտեմ՝ որտեղ պետք ա մուծեմ․ սյունեցիԱռաջիկա օրերին ջերմաստիճանը կտրուկ կնվազիԱֆղանստանից ահաբեկչության տարածման սպառնալիք կա․ ԼավրովԵՄ-ն՝ Թուրքիայի մասին. ի՞նչ պետք է իմանանք մենք. Արմեն ԱշոտյանՍահմանի բնակիչների համար սակագնի փոփոխություն չի լինի. Գարեգին ԲաղրամյանՎանո Սիրադեղյանի հուղարկավորության կազմակերպման նպատակով ստեղծվելու է կառավարական հանձնաժողովՖրանսիայում Հայաստանից և Վրաստանից անձինք են ձերբակալվել, որոնք հանցավոր խմբի անդամներ ենՆիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 25-ին հրավիրվել է Ազգային ժողով«Ես վարչապետի օգնականն եմ, բայց ստեղ ծնողների կողմից եմ, եղբայրս էլ է զոհվել». (տեսանյութ)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ