Ամենայն Հայոց կաթողիկոսը ողջունել է Ֆրանսիայի սենատի ընդունած բանաձեւը «Նա չի հեռանում, Դիեգոն հավերժ է» Մեսսին գրառում է կատարել Մարադոնայի մահվան կապակցությամբ Արցախի բնակիչները շատ ավելի ռուս են, քան որոշ ռուսներ Մոսկվայում. Պեգով «Մենք մի օր ֆուտբոլ կխաղանք երկնքում» Պելեն խոսք է ասել Մարադոնայի մահվան կապակցությամբ «Եթե մահանամ, կրկին լույս աշխարհ կգամ որպես Դիեգո Արմանդո Մարադոնա» Լեգենդար ֆուտբոլիստի ուշագրավ մտքերը Արգենտինայում եռօրյա սուգ է հայտարարվել Մարադոնայի մահվան կապակցությամբ Համահայկական հիմնադրամի պատասխանատուները նվիրաբերված գումարները վատնելու համար պետք է ենթարկվեն պատասխանատվության. Մանասերյան Մահացել է լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան Հայտնի են Պուշկաշի անվան մրցանակի հավակնորդները. ՖԻՖԱ Մեկնարկում են բռնցքամարտի Հայաստանի առաջնություները


ՌԴ-ն վերահաստատում է աջակցությունը եղբայրական հայ ժողովրդին. վարչապետն ընդունել է ՌԴ կառավարական պատվիրակությանը

Ներքաղաքական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի կառավարական պատվիրակությանը` Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում են ՌԴ կառավարության նախագահի տեղակալներ Ալեքսեյ Օվերչուկը և Ալեքսեյ Նովակը, Առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն, Դաշնային անվտանգության ծառայության 5-րդ ծառայության ղեկավար Սերգեյ Բեսեդան, Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության ոլորտում Դաշնային վերահսկողական ծառայության ղեկավար Աննա Պոպովան, ԱԳ նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն, Ֆինանսների նախարարի տեղակալ Թիմուր Մաքսիմովը, պաշտոնատար այլ անձինք:

Ողջունելով ՌԴ կառավարական պատվիրակությանը` վարչապետ Փաշինյանը նշել է. «Հարգելի Սերգեյ Վիկտորի, հարգելի գործընկերներ, ջերմորեն ողջունում եմ ձեզ Երևանում: Ցանկանում եմ ընդգծել, որ շատ բարձր ենք գնահատում ձեր ներկայությունը մեր երկրում: Դա շատ կարևոր է մեզ համար ոչ միայն շարունակելու, այլ նաև հաշվի առնելով ընթացիկ իրավիճակի յուրահատկությունը` ամրապնդելու մեր կապերը, փոխգործակցությունը, որպեսզի հաղթահարենք այն իրավիճակը, որը ստեղծվել է մեր երկրում և ընդհանրապես տարածաշրջանում:

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ռուսաստանցի գործընկերներին այն աջակցության համար, որը նրանք ցուցաբերել են ոչ միայն ռազմական ճգնաժամի, այլ նաև կորոնավիրուսի ընթացքում: Կարծում եմ` բոլորս այս ժամանակահատվածում, հատկապես վերջին ամիսների ընթացքում զգացել ենք Ռուսաստանի Դաշնության աջակցությունը և այն բարեկամական ու դաշնակցային հարաբերությունները, որոնք մեր երկրների միջև ավանդաբար առկա են:

Մենք ունենք քննարկման բավականին մեծ օրակարգ, վստահ եմ` կգանք բավականին շատ հարցերի լուծման ոչ միայն ընթացիկ, այլ նաև ռազմավարական բնույթի, որովհետև մեր տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակը փոխվել է` հաշվի առնելով հայտնի հանգամանքներն ու իրադարձությունները: Կարծում եմ` մենք պետք է նորովի դիտարկենք մեր ռազմավարական տեսլականը մոտակա և ռազմավարական ապագայի համատեքստում: Կարծում եմ, այս առումով մենք ունենք ընդհանուր հայացքներ և ծրագրեր ու այսօրվա բանակցությունների ընթացքում պետք է դրանք հստակեցնենք: Շնորհակալ եմ»:

Իր հերթին, Սերգեյ Լավրովը հավելել է. «Հարգելի Նիկոլ Վովայի, հարգելի գործընկերներ, առաջին հերթին ցանկանում եմ Ձեզ փոխանցել նախագահ Պուտինի, կառավարության նախագահ Միշուստինի ջերմ ողջույններն ու լավագույն մաղթանքները: Մենք այստեղ ենք գտնվում Վլադիմիր Վլադիմիրիի որոշմամբ, Դուք նրա հետ քննարկել եք մեր այսօրվա հանդիպումների օրակարգը, նաև այդ մասին խոսել եք Միխայիլ Միշուստինի հետ:

Մենք շահագրգռված ենք, որպեսզի ինչպես Դուք նշեցիք հարգելի Նիկոլ Վովայի, դիտարկենք մեր հարաբերությունների ողջ համալիրն այն բանից հետո, այն իրավիճակում, երբ նոյեմբերի 9-ին ձգձգվող բանակցություններից հետո ընդունվեց Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի երեք առաջնորդների հայտարարությունը, որը վերջ դրեց արյունահեղությանը և իրավիճակի կայունացման հնարավորություն ստեղծեց իր բոլոր համատեքստերում, այդ թվում` հումանիտար:

Գիտեք, որ մեր խաղաղապահներն ակտիվորեն զբաղվում են այդ պայմանավորվածության իրականացման ուղղությամբ, այդ թվում` հումանիտար աջակցության ցուցաբերման: Մենք այսօր կքննարկենք նաև հարցեր, որոնք կապված են հումանիտար արձագանքման միջգերատեսչական կենտրոնի ստեղծման հետ: Այն ևս նոր կառույց է, ամբողջությամբ աշխատելու է քաղաքացիների կարիքների, քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնման ուղղությամբ: Կդիտարկենք նաև մեր տնտեսական փոխգործակցության ընթացիկ հարցերը, էներգետիկայի ոլորտում փոխգործակցությունը` համաձայն ծրագրի, որը մեր հայ գործընկերները պատրաստել են մեզ համար:

Նաև ընդգծեմ, որ մենք ակտիվորեն աշխատում ենք միջազգային կազմակերպությունների հետ, ՄԱԿ-ի կառույցների հետ, ինչպիսիք են` փախստականների հարցերով հանձնակատարի գրասենյակը, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը, ՅՈՒՆԵՍԿՕ-ն և Կարմիր Խաչի միջազգային կազմակերպությունը: Բոլոր այս կազմակերպությունների, նրանց ղեկավարների հետ կապ ենք հաստատել, և այսօր էլ պատրաստ ենք մտքեր փոխանակել այն մասին, թե ինչպես օպտիմալ կերպով կազմակերպենք նրանց ներդրումն այն հարցերի շուրջ, որոնք անհրաժեշտ է այսօր դիտարկել և կարգավորել:

Մենք շնորհակալ ենք Երևանում ավանդական ջերմ ընդունելության համար, և վերահաստատում ենք մեր աջակցությունը եղբայրական հայ ժողովրդին: Իմ գործընկերները Ձեր թույլտվությամբ պատրաստ են ներկայացնել մեր մոտեցումները տնտեսական, էներգետիկ, հումանիտար փոխգործակցության ասպեկտներով, այդ թվում` մեր ընդհանուր ջանքերը կոնորանվիրուսի դեմ պայքարում»:

Քննարկվել են Հայաստանի և Ռուսաստանի միջև տարբեր ոլորտներում, մասնավորապես՝ էներգետիկայի, տրանսպորտային ենթակառուցվածքների, կորոնավիրուսի դեմ պայքարի և այլ ուղղություններով համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր:

Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղին ցուցաբերվող ուղիղ հումանիտար աջակցությանը, ինչպես նաև պատերազմի հետևանքով դիերի և գերիների փոխանակման, հայկական մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ քայլերին: Ընդգծվել է դրանց հետևողականության կարևորությունը:

Անդրադառնալով ԼՂ հակամարտության գոտում հրադադարի պահպանման գործում Թուրքիայի դերին` Սերգեյ Լավրովը շեշտել է, որ ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը գործելու է բացառապես հեռավար կերպով: Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի և դրա կայունացման շուրջ համագործակցության վերաբերյալ:

Վարչապետ Փաշինյանը կարևորել է Արցախում բնականոն կյանքի վերսկսումը և արցախցիների` հայրենի բնակավայրեր վերադառնալու հանգամանքը և նշել, որ ՀՀ կառավարությունն Արցախի կառավարության հետ իրականացնելու է ենթակառուցվածքների, բնակֆոնդի վերականգնման հետևողական ծրագրեր:

Ամենայն Հայոց կաթողիկոսը ողջունել է Ֆրանսիայի սենատի ընդունած բանաձեւը«Նա չի հեռանում, Դիեգոն հավերժ է» Մեսսին գրառում է կատարել Մարադոնայի մահվան կապակցությամբԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՀՐԱՇՔՆԵՐԻ ՀՐԱՇՔ ՇՈՒՇԻՆԱրցախի բնակիչները շատ ավելի ռուս են, քան որոշ ռուսներ Մոսկվայում. Պեգով«Մենք մի օր ֆուտբոլ կխաղանք երկնքում» Պելեն խոսք է ասել Մարադոնայի մահվան կապակցությամբ«ԱՐՑԱԽԸ ՀԱՆՁՆՎԵՑ ՇԱՏ ԳԱՂՏԱԳՈՂԻ ՈՒ ՍԱՀՈՒՆ, ԲՈԼՈՐԻՍ ԱՉՔԻ ԱՌԱՋ ՈՒ ԲՈԼՈՐԻՑՍ ԹԱՔՈՒՆ»ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԳՅՈՒՂԵՐԻ ՓՈՂՈՑՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԼՈՒՍԱՎՈՐՎԵԼՈՎ ԷՐ ՍՈՑԱՊՆԱԽԱՐԱՐԸ «ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԻՑ» ԱՌԱՋ«Եթե մահանամ, կրկին լույս աշխարհ կգամ որպես Դիեգո Արմանդո Մարադոնա» Լեգենդար ֆուտբոլիստի ուշագրավ մտքերը «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԳԵՏՆՈՎ Է ՏՐՎԱԾ»«ԱՅՍ ՊԱՏԵՐԱԶՄԸ ԿԱՐԵԼԻ ԷՐ ԱՎԱՐՏԵԼ ՀԱՅԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՎԵԼԻ ԲԱՐԵՆՊԱՍՏ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ»Արգենտինայում եռօրյա սուգ է հայտարարվել Մարադոնայի մահվան կապակցությամբՀամահայկական հիմնադրամի պատասխանատուները նվիրաբերված գումարները վատնելու համար պետք է ենթարկվեն պատասխանատվության. ՄանասերյանԲԱՄԲԱՍԱՆՔՄահացել է լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո ՄարադոնանԶԱՐՄԱՆՔԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆԻՆ ԿԸՆԴՈՒՆԻ՞ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ` ԸՆԴԴԵՄ ՎԱՐՉԱՊԵՏԻՀայտնի են Պուշկաշի անվան մրցանակի հավակնորդները. ՖԻՖԱ«ՓԱՇԻՆՅԱՆԻ ԲՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆ Է` ԿՈՂՔԻՆՆԵՐԻՆ ԶՈՀԱԲԵՐԻ, ԻՆՔԸ ՓՐԿՎԻ»ԻՄՔԱՅԼԱԿԱՆ ՄԻԱԿ ՊԱՇՏՈՆՅԱ ԿԱՄԱՎՈՐԸ ԼՔԵՑ ՀԱՐԱԶԱՏ ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆԸԻՆՉ ԵՆ ՔՆՆԱՐԿԵԼ ԻՄՔԱՅԼԱԿԱՆՆԵՐԸ ԱՐՑԱԽԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ ՓԱԿ ԴՌՆԵՐԻ ՀԵՏԵՎՈՒՄ«ԶՈՀԵՐԻ ԵՎ ՎԻՐԱՎՈՐՆԵՐԻ ԱՐՅՈՒՆՆ ԱՅՍ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՁԵՌՔԻՆ Է»ՆԻԿՈԼԱԿԱՆՆԵՐԸ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՆԵՆԳԱՓՈԽԵԼ ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸՄեկնարկում են բռնցքամարտի Հայաստանի առաջնություները«Ռոմայի» հայտացուցակը «Կլուժի» դեմ խաղումԿԱՍԵՑՆԵԼ ՀԱՅՐԵՆԻՔԻ ԱՊԱՄՈՆՏԱԺՈՒՄԸՀետայսու Արցախ մուտք գործելն ու ելք կատարելը հնարավոր է միայն Բերձոր-Ստեփանակերտ ավտոճանապարհովՀայտնի են ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի չեմպիոնները«Մոնթեի ծնունդին տալիս ենք էն, ինչը չտալու համար ինքը ծնվել էր». Գարիկ ՊապոյանՎաղը Ազգային ժողովի արտահերթ նիստ կգումարվիՌուսաստանը, Թուրքիան և Ադրբեջանը կդառնան Ղարաբաղում խաղաղության երաշխավորները. ԷրդողանՈրևէ իշխանություն հավերժ չէ, և ինչ-որ փուլից հետո կարելի է խոսել արտահերթ ընտրությունների մասին. Իմքայլական պատգամավորԱվետիք Իշխանյանն ազատ արձակվեց. նա բերման էր ենթարկվել ծեծի ենթարկելու կասկածանքովԻ՞նչ կապ ունի Վարազդատ Կարապետյանը Լևոն Տեր-Պետրոսյանի հետ Պատրոն Դավոն Վիեննայում առանձնատուն է նվիրել Դավիթ Տոնոյանին (Photo). MediaportՆիկոլ Փաշինյանը հրաժարական չի տալու. սոցիոլոգ Սպասվում է առանց տեղումների եղանակԷրդողանը չի բացառել այլ երկրների ներգրավվումը Ղարաբաղի կարգավորման գործընթացումԱվետիք Իշխանյանին բերման են ենթարկելՊռոշյան-Բաղրամյան փողոցում տեղի է ունեցել մեծ վթարՁեռք են բերվել օբյեկտիվ ապացույցներ Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց սպանության, խոշտանգման փաստերով. դատախազությունԱզերիները երգ են գրել #հողատու Նիկոլի մասին. Տեսանյութ 18+Պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում եմ ներկայացրելՕնիկ Գասպարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, Փաշինյանը խնդրել է սպասելԳլխավոր դատախազը պետք է պատասխանատվության ենթարկվի անգործության համար. Կիմ ԲալայանԺաննա Անդրեասյանը նեղացել ու հեռանո՞ւմ է ԳԱԱ-ն պահանջում է կառավարության հրաժարականը հանրապետության վարչապետի գլխավորությամբ«Պա՛պ ջան, թուրքն ում շուննա, որ Արցախին տիրանա, քնեն` տենց երազ չեն տեսնի, մենք մինչեւ վերջ կռվելու ենք». Երեք տանկ խոցած Նարեկի մասին հայրը արտասունքն աչքերին է հիշումՍտեփանակերտցիները շնորհավորել են ռուս խաղաղապահներին. Լուսանկարներ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода