Երգ՝ նվիրված ազգային հերոս Մոնթե Մելքոնյանին (Պրեմիերա) Ամենայն Հայոց կաթողիկոսը ողջունել է Ֆրանսիայի սենատի ընդունած բանաձեւը «Նա չի հեռանում, Դիեգոն հավերժ է» Մեսսին գրառում է կատարել Մարադոնայի մահվան կապակցությամբ Արցախի բնակիչները շատ ավելի ռուս են, քան որոշ ռուսներ Մոսկվայում. Պեգով «Մենք մի օր ֆուտբոլ կխաղանք երկնքում» Պելեն խոսք է ասել Մարադոնայի մահվան կապակցությամբ «Եթե մահանամ, կրկին լույս աշխարհ կգամ որպես Դիեգո Արմանդո Մարադոնա» Լեգենդար ֆուտբոլիստի ուշագրավ մտքերը Արգենտինայում եռօրյա սուգ է հայտարարվել Մարադոնայի մահվան կապակցությամբ Համահայկական հիմնադրամի պատասխանատուները նվիրաբերված գումարները վատնելու համար պետք է ենթարկվեն պատասխանատվության. Մանասերյան Մահացել է լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան Հայտնի են Պուշկաշի անվան մրցանակի հավակնորդները. ՖԻՖԱ


Առաջին դավաճանը վարչապետի աթոռը զբաղեցրած խեղկատակն է. Գեւորգ Գեւորգյան

Ներքաղաքական

«Իրավունք TV»-ի տաղավարում հյուրընկալել էինք «Ազգային ճակատ» հայրենասիրական կազմակերպության հիմնադիր նախագահ, Արցախյան երեք պատերազմի մասնակից, ազատամարտիկ, ռազմական-քաղաքական գործիչ ԳԵՎՈՐԳ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ:

«ՐՈՊԵ ԱՌԱՋ ԱՅՍ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ՀԵՌԱՆԱ»

– Պարոն Գեւորգյան, պատերազմական 44 օրերին հանրությունն ապրեց «հաղթելու ենք» կարգախոսի ներքո, իսկ հետո ունեցանք դառը իրականություն եւ կորցրած հայրենի հող: Դուք ռազմաճակատում էիք, ե՞րբ հասկացաք, որ իրավիճակն այնպիսին չի լինելու, ինչպես, համենայնդեպս, ցանկանում էինք տեսնել:

– Ես այդ լիրիկաներով չեմ տառապել, որովհետեւ 2018 թվականի ապրիլի 17-ից խոսում էի այսօրվա մասին: Այն, ինչ տեղի ունեցավ 2,5 տարի առաջ եւ ինչ ճանապարհներով, ու ովքեր եկան իշխանության, ինձ համար արդեն ակնհայտ էր, որ այս իշխանությունը եկել է հողեր ծախելու համար: Այս մասին մեկ անգամ չէ, որ բարձրաձայնել եմ: Իսկ այդ ընթացքում նրանք ինչ հնարավոր էր, փորձել են անել` պղծել եկեղեցիները, կրթական համակարգը վերջնականապես ոչնչացնել, ազգային մեր գաղափարաբանությունը խեղաթյուրել, Հայաստանը դարձնել Սոդոմ-Գոմոր: Երկրի թիվ մեկ պատասխանատուի` վարչապետի աթոռը զբաղեցրած խեղկատակը փաստացի առաջին դավաճանն է, ով մեր թիկունքի հետեւում կարողացավ սպասարկել թուրք-ադրբեջանական շահերը եւ ստոր, դավաճանական քայլ անել` հանձնելով մեր ազատագրած տարածքները, որտեղ ինքը ոչ մի լումա չունի ներդրած` ո՛չ ծառայել է, ո՛չ մասնակցել, ո՛չ ինքն է արյուն թափել, ո՛չ էլ իր հարազատները, ո՛չ մեկը, եւ ինքը հենց այդ ոչ մեկն է:

– Բայց իշխանավորներն էին հենց ամենաբարձր մակարդակով ասում, թե դասալիքներ ու դավաճաններ են եղել, զորքը ի վիճակի չի եղել կռվել...

– Իրենք դասալիք լինելով` դասալիքներ են ման գալիս: Իրենց այդ 2,5 տարվա քաղաքականությունն արդեն հոգնեցրել է, միշտ ման են գալիս դավաճաններ: Իշխանությունը, ամբողջ ծառայություններն իրենց ձեռքում լինելով հանդերձ, ոչ մեկին չեն կարողանում գտնել կամ գտնում են, չեն կարողանում պատասխանատվության ենթարկել: Անընդհատ կեղտոտ մանիպուլիացիաներ անելով` ապրում են: Բայց հիմա իրենց կերած ղալաթների մասին խոսելու ժամանակը չէ, եթե 10-20 օր հետո, մեկ ամիս հետո իշխանություն փոխվի, մեզ մոտ ոչինչ չի փոխվելու, հիմա է պետք քայլեր անել: Ես ո՛չ կուսակցական եմ, ո՛չ նախկին իշխանությունում եմ եղել, ո՛չ նախկին իշխանություների ժամանակ աթոռներ եմ զբաղեցրել, ո՛չ էլ լափամանից եմ կտրվել: Իմ նպատակն այն էր, որ իմ երկրը, իմ ազատագրած սրբազան հողը կարողանայինք պաշտպանել բանակցությունների ու ռազմական գործողությունների միջոցով եւ ունենայինք մեր ամուր սահմանը: Մինչդեռ ոչ միայն փակում ենք Արցախի էջը, այլեւ վտանգում ենք Հայաստանի Հանրապետության, մեր տան ու մեր երեխաների անվտանգությունը: Հիմա չեմ էլ ուզում խոսել ո՛չ Նիկոլի, ո՛չ մնացածի մասին: Պետք է հասկանանք, որ այս իշխանությունը րոպե առաջ պետք է հեռանա դավաճանի պիտակով եւ պատասխանատվության ենթարկվի: Պետք է ստեղծվի նոր շտաբ` ազգային փրկության կոմիտե, ու բանակցությունների միջոցով փորձենք փրկել իրավիճակը: Այդ կոմիտեում պետք է լինեն մարդիկ, ովքեր ի վիճակի են եւ կարող են ճիշտ հարաբերություններ ստեղծելով` լուծել մեր այսօրվա խնդիրները: Կարողանան հարաբերվել մեր ռազմավարական դաշնակցի հետ եւ ընդհանրապես` Եվրոպայում ու ամբողջ աշխարհում հանդես գան ճիշտ, հավասարակշռված մարդիկ, ովքեր իրապես մտածում են երկրի մասին:

«ՄԻ՛ ՏՐՎԵՔ ՆԻԿՈԼԻ ԿԵՂՏՈՏ ՄԱՆԻՊՈՒԼԻԱՑԻԱՆԵՐԻՆ»

– Կա մի զանգված, որն առ այսօր պնդում է, թե բա ո՞ւր էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող Ազատության հրապարակում կանգնած մարդիկ պատերազմական 44 օրերի ընթացքում: Բայց նույն այդ հրապարակում կանգնած եք ե՛ւ Դուք, ե՛ւ էլի շատ կամավորներ, որոնք վերադարձել են ռազմաճակատից:

– Այստեղ իրականում ոչ մի քաղաքական դեմքի կամ քաղաքական կուսակցության խնդիրը չէ, համենայնդեպս` ինձ եւ իմ ընկերների մոտ: Մի՛ տրվեք Նիկոլի կեղտոտ մանիպուլիացիաներին, մի՛ թույլ տվեք, որ հենց հիմա մեզ էլի բաժանեն: Հասարակության ինչ-որ տոկոս այնքան է թունավորվել նախկիններով, որ չեն ուզում հասկանան, որ սա դավաճան է: Էլ ի՞նչ պետք է լիներ, որ հասկանային, պիտի մեռնեի՞ն բոլորը: Հազարավոր տղերք են եկել կռվելու, իմ պարագայում թող ոչ ոք հանկարծ բերանը մտքով էլ չանցնի բացել, որովհետեւ եթե ջղայնացա, կսկսեմ խոսել, թե ով որտեղ է ընդհանրապես եղել: Այդ ժամանակ տեղում կխառնվեք իրար: Կարող եմ ասել, թե ովքեր են որ օրվանից ու որտեղ կռվել: Հերի՛ք է համը հանեն: Ես այն մարդն եմ, ով առաջին օրերին եղել է շտաբներում, հետո եղել է հենակետերում, ապա խրամատներում, որովհետեւ մարդիկ ասում էին` հրամանատար, մենք գալիս ենք քո հրամանատարության ներքո: Նրանք, ովքեր քեզ վստահել են իրենց կյանքը ու առաջնագծում են, էլ չես կարող իրենց հետ չմտնել խրամատ, դու առնվազն կդառնաս սրիկա կամ նապաստակ: Դա մերը չէ` անկախ նրանից, որ ի սկզբանե գիտեի` սա պարտվողական քաղաքականություն էր: Պատերազմը պատճառ եւ հետեւանքն է վարվող քաղաքականության: Ամուր, ուժեղ, հաստատուն, կայուն, հաղթող քաղաքականությունը բերում է հաղթանակած պատերազմի, պարտվող քաղաքականությունը` պարտվողական պատերազմի: 2,5 տարի շարունակ ասել եմ, որ պատերազմ է լինելու, պատերազմով են էս բեմուրազները հող հանձնելու, ուրիշ կերպ ուղղակի չէր կարող ստորագրել:

– Ասում են` ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը դեռ 2011 թվից այդ թուղթը դրել է բանակցային սեղանին, որն էլ Նիկոլ Փաշինյանը ստորագրեց...

– Ջհանդամի գյոռը, թե դրված չի եղել: Ենթադրենք` 1994 թվից է դրված եղել, հետո՞: Տարբեր երկրներ ունեն իրենց շահերը, բնականաբար, Ադրբեջանն անընդհատ ցանկացել է այդ հողերին տեր կանգնել, որովհետեւ դրանով իր դիվիդենտները պետք է հավաքեր: Թուղթը դրված է եղել, մերոնք էլ ասել են` չենք տալիս: Ստորագրություն դրվա՞ծ է եղել դրա տակ: Եթե հողերը հանձնված ու արդեն վաճառված է եղել, ինչպես հիմա պրիմիտիվորեն մարդկանց ուղեղները փորձում են լվանալ, բա Նիկոլը էդ ո՞ր օրվանից էր գաղտնիք պահող տղա, որ չէր կարողանում հանել ու ցույց տալ այդ փաստաթուղթը: Եթե Նիկոլը կապ չունի, ինքը ընդհանրապես` ինչի՞ հետ կապ ունի, ի՞նչ գործ ուներ վարչապետի աթոռին: Եթե հողերը վաճառված էին, Նիկոլը չէ՞ր կարող այդ թուղթը ցույց տալ, ասեր` ժողովուրդ, հողերը վաղուց վաճառված են, հիմա կա՛մ պետք է կռվենք, մեռնենք, կստացվի` կստացվի, չէ` չէ, կա՛մ էլ հողերը պետք է տանք: Եթե վաճառված էր, ինչպե՞ս էին այսքան ժամանակ գնում Արցախ ու գալիս, մոմ վառում, ապրում այնտեղ: Իսկ եթե վաճառված էր ժամկետների մեջ, Նիկոլը երկու մատ չունե՞ր, բարձրացներ այդ թուղթը, ցույց տար ստորագրությունները: Այո, միշտ էլ ուզել են այդ հողերը, բայց միշտ էլ Հայաստանն ասել է` փախաք, արա՛: Հիմա ինչպես են կարողացել ասել, ես կողքները չեմ եղել, չգիտեմ ու ինձ չի էլ հետաքրքրում: Ամեն դեպքում, այդ ժամանակ ես ունեի Արցախ եւ Հայաստանի Հանրապետություն: Գիտեմ, որ շատուշատ խնդիրներ կային, եւ եթե անթերի ամեն ինչ լիներ, սրանք չէին կարողանա գալ իշխանության, բայց խնդիրները լուծել է պետք, ոչ թե դավաճանությամբ ու հող հանձնելով, այլ սահմանդ ամրացնելով, ազգ-բանակը չոչնչացնելով, հայրենասիրությունը կեղծ կատեգորիա չհամարելով, բանակից փախած լակոտներին իշխանության չբերելով: Ինչ-որ մի լակոտ, որը արդեն իշխանության մեջ է, հետույքի տակ աթոռ ունի, նայում էր ռազմական քարտեզին ու չէր էլ հասկանում` էս մուլտիկի նկարած լեգոնե՞ր են, թե՞ փազլներով հավաքած եսիմ ինչ է: Ուղղակի, նայում են տեսախցիկներին, որ կադրը լավ ստացվեր, դե  կողքն էլ, բնականաբար, Արցախի նախագահն էր, ֆլանն ու ֆստանն էին: Իսկ վարչապետ կոչվածն էլ չգիտեր` ե՞րբ ունքերը խռըմ-մըռ անի, որ տպավորություն թողի, թե իբր լուրջ տղա է, որովհետեւ չէր էլ հասկանում` ինչ էին ասում, քանի որ կոնկրետ ապուշ է: Ու իրենք պետք  է կառավարեին մեր առաջնագի՞ծը, այսպես ուզում էիք հաղթեի՞նք:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում:

Երգ՝ նվիրված ազգային հերոս Մոնթե Մելքոնյանին (Պրեմիերա)Ամենայն Հայոց կաթողիկոսը ողջունել է Ֆրանսիայի սենատի ընդունած բանաձեւը«Նա չի հեռանում, Դիեգոն հավերժ է» Մեսսին գրառում է կատարել Մարադոնայի մահվան կապակցությամբԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՀՐԱՇՔՆԵՐԻ ՀՐԱՇՔ ՇՈՒՇԻՆԱրցախի բնակիչները շատ ավելի ռուս են, քան որոշ ռուսներ Մոսկվայում. Պեգով«Մենք մի օր ֆուտբոլ կխաղանք երկնքում» Պելեն խոսք է ասել Մարադոնայի մահվան կապակցությամբ«ԱՐՑԱԽԸ ՀԱՆՁՆՎԵՑ ՇԱՏ ԳԱՂՏԱԳՈՂԻ ՈՒ ՍԱՀՈՒՆ, ԲՈԼՈՐԻՍ ԱՉՔԻ ԱՌԱՋ ՈՒ ԲՈԼՈՐԻՑՍ ԹԱՔՈՒՆ»ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԳՅՈՒՂԵՐԻ ՓՈՂՈՑՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԼՈՒՍԱՎՈՐՎԵԼՈՎ ԷՐ ՍՈՑԱՊՆԱԽԱՐԱՐԸ «ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԻՑ» ԱՌԱՋ«Եթե մահանամ, կրկին լույս աշխարհ կգամ որպես Դիեգո Արմանդո Մարադոնա» Լեգենդար ֆուտբոլիստի ուշագրավ մտքերը «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԳԵՏՆՈՎ Է ՏՐՎԱԾ»«ԱՅՍ ՊԱՏԵՐԱԶՄԸ ԿԱՐԵԼԻ ԷՐ ԱՎԱՐՏԵԼ ՀԱՅԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՎԵԼԻ ԲԱՐԵՆՊԱՍՏ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ»Արգենտինայում եռօրյա սուգ է հայտարարվել Մարադոնայի մահվան կապակցությամբՀամահայկական հիմնադրամի պատասխանատուները նվիրաբերված գումարները վատնելու համար պետք է ենթարկվեն պատասխանատվության. ՄանասերյանԲԱՄԲԱՍԱՆՔՄահացել է լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո ՄարադոնանԶԱՐՄԱՆՔԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆԻՆ ԿԸՆԴՈՒՆԻ՞ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ` ԸՆԴԴԵՄ ՎԱՐՉԱՊԵՏԻՀայտնի են Պուշկաշի անվան մրցանակի հավակնորդները. ՖԻՖԱ«ՓԱՇԻՆՅԱՆԻ ԲՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆ Է` ԿՈՂՔԻՆՆԵՐԻՆ ԶՈՀԱԲԵՐԻ, ԻՆՔԸ ՓՐԿՎԻ»ԻՄՔԱՅԼԱԿԱՆ ՄԻԱԿ ՊԱՇՏՈՆՅԱ ԿԱՄԱՎՈՐԸ ԼՔԵՑ ՀԱՐԱԶԱՏ ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆԸԻՆՉ ԵՆ ՔՆՆԱՐԿԵԼ ԻՄՔԱՅԼԱԿԱՆՆԵՐԸ ԱՐՑԱԽԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ ՓԱԿ ԴՌՆԵՐԻ ՀԵՏԵՎՈՒՄ«ԶՈՀԵՐԻ ԵՎ ՎԻՐԱՎՈՐՆԵՐԻ ԱՐՅՈՒՆՆ ԱՅՍ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՁԵՌՔԻՆ Է»ՆԻԿՈԼԱԿԱՆՆԵՐԸ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՆԵՆԳԱՓՈԽԵԼ ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸՄեկնարկում են բռնցքամարտի Հայաստանի առաջնություները«Ռոմայի» հայտացուցակը «Կլուժի» դեմ խաղումԿԱՍԵՑՆԵԼ ՀԱՅՐԵՆԻՔԻ ԱՊԱՄՈՆՏԱԺՈՒՄԸՀետայսու Արցախ մուտք գործելն ու ելք կատարելը հնարավոր է միայն Բերձոր-Ստեփանակերտ ավտոճանապարհովՀայտնի են ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի չեմպիոնները«Մոնթեի ծնունդին տալիս ենք էն, ինչը չտալու համար ինքը ծնվել էր». Գարիկ ՊապոյանՎաղը Ազգային ժողովի արտահերթ նիստ կգումարվիՌուսաստանը, Թուրքիան և Ադրբեջանը կդառնան Ղարաբաղում խաղաղության երաշխավորները. ԷրդողանՈրևէ իշխանություն հավերժ չէ, և ինչ-որ փուլից հետո կարելի է խոսել արտահերթ ընտրությունների մասին. Իմքայլական պատգամավորԱվետիք Իշխանյանն ազատ արձակվեց. նա բերման էր ենթարկվել ծեծի ենթարկելու կասկածանքովԻ՞նչ կապ ունի Վարազդատ Կարապետյանը Լևոն Տեր-Պետրոսյանի հետ Պատրոն Դավոն Վիեննայում առանձնատուն է նվիրել Դավիթ Տոնոյանին (Photo). MediaportՆիկոլ Փաշինյանը հրաժարական չի տալու. սոցիոլոգ Սպասվում է առանց տեղումների եղանակԷրդողանը չի բացառել այլ երկրների ներգրավվումը Ղարաբաղի կարգավորման գործընթացումԱվետիք Իշխանյանին բերման են ենթարկելՊռոշյան-Բաղրամյան փողոցում տեղի է ունեցել մեծ վթարՁեռք են բերվել օբյեկտիվ ապացույցներ Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց սպանության, խոշտանգման փաստերով. դատախազությունԱզերիները երգ են գրել #հողատու Նիկոլի մասին. Տեսանյութ 18+Պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում եմ ներկայացրելՕնիկ Գասպարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, Փաշինյանը խնդրել է սպասելԳլխավոր դատախազը պետք է պատասխանատվության ենթարկվի անգործության համար. Կիմ ԲալայանԺաննա Անդրեասյանը նեղացել ու հեռանո՞ւմ է ԳԱԱ-ն պահանջում է կառավարության հրաժարականը հանրապետության վարչապետի գլխավորությամբ«Պա՛պ ջան, թուրքն ում շուննա, որ Արցախին տիրանա, քնեն` տենց երազ չեն տեսնի, մենք մինչեւ վերջ կռվելու ենք». Երեք տանկ խոցած Նարեկի մասին հայրը արտասունքն աչքերին է հիշում
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода