Արմեն Մելիքյանը,Կարեն Ասլանյանն ու Հայկ Մնացականյանը Տոկիոյի օլիմպիադային մասնակցելու ուղեգիր նվաճեցին Նախագահը դիմել է ՍԴ Մալիշևան պատմել է, թե ինչպիսին կլինի սեքսը 10 տարի անց «Իրավունքի» լուրը հաստատվեց, Կամո Ցուցուլյանը նշանակվեց փոխոստիկանապետ Իշխանափոխությունից հետո ԱԱԾ գեներալին ասել էին, որ դիմում գրի ու թոշակի գնա. Տիգրան Աբրահամյան Հայկ Մնացականյանը 3:2 հաշվով հաղթեց թուրք ըմբիշին և դուրս եկավ եզրափակիչ ՆԺԴԵՀԻ ԱՐՁԱՆՆԵՐ ՊԵՏՔ Է ՇԱՏ ԴՐՎԵՆ․ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ Կյանքը ցույց տվեց,որ ես ճիշտ էի,իսկ շատերը՝ սխալվեցին. Էդուարդ Շարմազանով Շուշիի ընդհատված շնչառությունը. հաղթանակած անցյալ ու անորոշ ապագա Ջհանգիրյանը հիասթափված հեռացել է


ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ ԱՆԱՏՈՄԻԱՆ ԵՎ ՖԻԶԻՈԼՈԳԻԱՆ

Վերլուծություն

Նոյեմբերի 19-ը շատ տխուր օր էր: Մահացավ Արցախի բազում տարածքներ ազատագրած, իսկ ակս պատերազմին հաշմանդամի սայլակով դիրքեր գնացած գեներալ Մանվել Գրիգորյանը, թուրքն էլ մտավ Արցախի Տիգրանակերտը: Սակայն նաեւ այդ օրը տեղի ունեցավ հրաժարական տված գեներալ Մովսես Հակոբյանի մամլո ասուլիսը, որը ոչ այլ ինչ էր, քան ուղիղ եթերով հեռարձակված հայտարարություն պետական դավաճանության մասին: Եվ եթե պետական համակարգը կազմալուծված չլիներ, արդեն պետք է ձերբակալված կինեին Նիկոլ Փաշինյանը եւ Դավիթ Տոնոյանը:

 

ԻՆՉՊԵՍ ՄԻՏՈՒՄՆԱՎՈՐ ՏԱՆՈՒԼ ՏԱԼ ՊԱՏԵՐԱԶՄԸ

Մովսես Հակոբյանի ասուլիսը պայթած ռումբի տպավորություն թողեց, քանզի հրապարակվեցին մի շարք դրվագներ երկրի պաշտպանունակության կազմաքանդման մասին, որոնց մի մասը միտումնավոր, մի մասը` անփութորեն կատարված հանցագործություններ են: Եվ զարմանալի չէ, որ փորձեր արվեցին դա հերքել: Հողատու դավաճանի խոսնակ Մանե Գեւորգյանը դա հռչակեց բացարձակ սուտ, իսկ ՊՆ-ն հայտարարեց որ միաժամանակ ե՛ւ չի համապատասխանում իրականությանը, ե՛ւ պետական գաղտնիք է պարունակում: Հատկապես ՊՆ-ի հաղորդագրությունը հին անեկդոտ հիշեցրեց:

Բերդում երկու հոգի խոսում են, մեկը մյուսին հարցնում է.

Բա քեզ ինչի՞ համար են փակել:

Հրապարակի մեջտեզը գոռում էի, որ կառավարության կեսը էշի տղա են:

Ինչքա՞ն տվին:

– 15 սուտկա` հասարակական կարգը խախտելու, 15 տարի էլ` պետական գաղտնիք հրապարակելու համար:

Սակայն վերադառնանք գեներալի ասուլիսին: Հատկապես ցնցող էր այն, որ Նիկոլը պատերազմի երրորդ օրը դադարեցնել տվեց բանակի լրահամալրումը... Դավաճանությունն էլ հո պոզով-պոչով չի լինում: Սակայն «սատանան» մանրուքների մեջ է, ուստի հարկ ենք համարում մեջբերել, թե ինչ է ասելգեներալը վերջին տարիների սպառազինությունների ձեռքբերման մասին.

«Կա սպառազինության ձեռք բերման պլան, որն այս պահին այլեւս գաղտնի չէ. 2016թ-ից հետո երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը որոշել է, որ այլ ձեւ է լինելու ԶՈւ զարգացման պլանը: 2016թ. կազմվել է սպառազինության ձեռք բերման պլան: Այն ժամանակ ձեռք են բերվել «Սմերչ» ՀԿՌՀ, «ՏՈՌ», «Իգլա-Ս» եւ «Վերբա» զենիթահրթիռային համալիրներ: Դրանք են այն զենքերը, որոնք այս պատերազմում կռվել են: Պայմանագրերը կնքվել են 2016թ., ձեռք են բերվել` 2017-ից, բացառությամբ` «ՏՈՌ»-ի, որի մի մասը 2018-ին է ձեռք բերվել: Ձեռք են բերվել մեծ քանակությամբ նռնականետեր, «Կորդ» գնդացիրներ, խնդիր է դրվել մեծ քանակությամբ հրետանային հրթիռներ ձեռք բերել: 2017թ. պլանով նախատեսված է եղել ձեռք բերել եւս 2 դիվիզիոն «ՏՈՌ», ընդ որում` մեկը 2018 թ., որի գումարի 10 տոկոսը վճարված է եղել, եւ մյուսը` 2019թ-ին: Պետք է ձեռք բերվեր եւս մեկ դիվիզիոն «Սմերչ»` իր մարտակազմով, պիտի կատարելագործվեր «Իսկանդերի» համակարգը, պիտի ձեռք բերվեին «Կորնետ» հակատանկային հրթիռային համալիրներ եւ մեծ քանակությամբ զինամթերք: [Նոր իշխանությունները - խմբ.] փոխել են 2018 թվի գործող պլանը, ձեռք են բերել Սու-30 ՍՄ կործանիչներ, ԶՈւ 23-2 զենիթային համակարգեր, եւ հետագայում նաեւ` Օսա-ԱԿ ՀՕՊ համալիրներ: Հիմա [այս պատերազմին - խմբ.] դրանցից ոչ մեկը չի աշխատել: Այն զինամթերքը, որ գովազդում են, ՌԴ կառավարության որոշմամբ արգելված է երկրորդ երկրին վաճառելը, դրա համար մեր ՍՈւ-երը այսօր մեր երկրում են առանց զինամթերքի: Օսա-ները եւս գնվել են` իմանալով, որ այսօր դրանց պահեստամասեր ու հրթիռներ չեն արտադրվում»:

Այսինքն` 2016-ի ապրիլյան պատերազմից հետո որոշվել էր ձեռք բերել ժամանակակից սպառազինություն «օդը փակելու» եւ ցամաքում արդյունավետ պատերազմելու համար, սակայն քայլասերված վարչախումբը փոխեց ծրագիրը եւ ձեռք բերեց ռազմամթերք չունեցող սպառազինություն, այդ թվում Սու-30 ՍՄ կործանիչներ` առանց հրթիռների, որոնցով Նիկոլը սելֆի էր անում եւ երկնքում գունավոր ծուխ արձակում: Դե, եթե դրան գումարենք «զինվորի կլուբնիկը» եւ այլ տխմարագույն «բարեփոխումները», ապա պարզ է դառնում, թե ինչ էր կատարվում: Գումարած դրան` գեներալը մատնանշեց զորքերում մարտական անձնակազմի կրճատումը եւ «շտաբային առնետների» քանակի կրկնապատկումը:

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ ԸՆԴԴԵՄ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ

Այդ ամենին պատերազմի ընթացքում գումարվեց Աննա Հակոբյանի ուղղակի միջամտությունը զորքերի կառավարմանը, ինչը նույնպես վկայվեց Մովսես Հակոբյանի կողմից: Դրա առնչությամբ քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը նշում է. «Ռազմական օպերատիվ շտաբում Աննա Հակոբյանի ներկայության իսկական իմաստը շատերը չեն ըմբռնում: Դա ոչ թե պարզ կանացի հետաքրքրասիրություն էր, այլ` առավել սարսափելի մի երեւույթի հստակ եւ անհերքելի ցուցիչ: Անհրաժեշտ էր տեղում` ռազմական պլանավորման եւ օպերացիոն կենտրոնում ունենալ ամենավստահելի մարդուն, որպեսզի զույգի կողմից տարվող ծրագրված, պարտվողական պատերազմը որոշ զինվորականներ հանկարծ չշեղեին ուղուց: Ամուսնուն ուղիղ ականջներ եւ աչքեր էին պետք եւ սեփական նահանջային, դավաճանական հրամանների անշեղ եւ հստակ կատարմանը հետեւող ձեռք: Եվ այդ ձեռքը, աչքերն ու ականջներն իր կինն էր»:

Եվ եւս մի դրվագ գեներալի բացահայտումներից. «Իսկանդերը» կրակե՞լ է». «Կրակել է, բայց, թե որ ուղղությամբ, չեմ ասի»: Թշնամու նյութերում ոչ մի հիշատակում չկա «Իսկանդերի» կիրառման մասին, մինչդեռ պետք է հիստերիա լիներ: Եվ դա ահավոր, նույնիսկ հրեշավոր կասկածներ է հարուցում...

Իսկ մինչ պատերազմը եւ պատերազմի ընթացքում գործել է ստի եւ կեղծիքի հզորագույն մեքենա, որը ժողովրդին վերածում էր նախիրի, պառակտում գցում եւ ստեղծում զարհուրելի միֆեր, որոնք ամուր դաջվել են մարդկանց ուղեղում: Իզուր չէ, որ ահավոր շատացավ այն կատեգորիան, որին կոչում են «Նիկոլի զոմբի», որի խեղված հոգիները կարգի բերելը նույնքան դժվար է, որքան տոտալիտար աղանդների զոհերինը: Եվ ահա այդ հակահայ տեղեկատվական պատերազմի մի դրվագ,որը վկայեց գեներալ Մովսես Հակոբյանը` որ տարատեսակ արծրունների հաղորդած պաշտոնական տեղեկատվությունը 100 տոկոսով բաղկացած էր ստից: Հարց է ծագում` հանուն ինչի՞: Արդյո՞ք միայն նրա համար, որ մինչեւ վերջին պահը ժողովուրդն անտեղյակ լինի միտումնավոր պարտությունից: Վստահ ենք` ոչ միայն դրա համար: Բանն այն է, որ պատերազմը բարձրացրեց ժողովրդի ոգին, ժողովուրդը սկսեց արագորեն շոշափել զոմբիացած վիճակը: Եվ ահա գործարկվեց հրեշավոր շղթա.սկզբում` էյֆորիա, հետո` կապիտուլյացիայի շոկ: Որպեսզի ժողովուչդը կոտրվի...

Եվ ահա` հաջորդ զարհուրելի արարը` բանակի եւ ռազմիկի հիմնարար վարկաբեկման նպատակով: Կապիտուլյացիան, հող հանձնելը ողջունելու համար կառավարության դռանը հավաքեցին ժեխի ամենաստոր հատվածի մի քանի հարյուր ներկայացուցիչներ, ում հանդերձավորեցին զինվորական համազգեստով: Կարելի՞ է պատկերացնելավելի աբսուրդ եւ սրիկայական բան, քան խայտառակ պարտությունը գովերգող «ռազմիկներ»: Քաղաքագետ Անդրանիկ Թեւանյանի համոզմամբ. «Երբ զինվորական հագուստ հագցրած մարդկանց տանում ես հանրահավաքի ու նրանց բերանը դնում «Մենք շնորհակալ ենք Նիկոլ Փաշինյանից, որ նա մեր կյանքը փրկեց» նախադասությունը, այդ պահից սկսած մեռնում է պետությունը: Ո՞նց կարող է զինվորականի հագուստով մարդը կապիտուլյացիան գովերգի եւ վախենա մահից: Նույնիսկ եթե վախենում է, միեւնույն է, դա չպետք է քարոզվի, քանզի զինվորականը երդվում է կյանքը տալ հանուն Հայրենիքի:

... Մեր բանակը մինչեւ 2020թ. սեպտեմբերի 27-ն ամենալեգիտիմ պետական կառույցն էր: Պետական ինստիտուտներից հիմնականը, որի հանդեպ գրեթե կասկած չկար: Հիմա այդ ինստիտուտը փլուզվել է, եւ ըստ այդմ, մեր պետության լեգիտիմության հիմքն է լրջագույն հարված ստացել»:

Այսինքն` արվում է պետության վրա շիրմաքար դնելու փորձ: Եվ դրա առաջնահերթ հակամիջոցն է հողատու դավաճանի հեռացումը:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

Արմեն Մելիքյանը,Կարեն Ասլանյանն ու Հայկ Մնացականյանը Տոկիոյի օլիմպիադային մասնակցելու ուղեգիր նվաճեցին Նախագահը դիմել է ՍԴՄալիշևան պատմել է, թե ինչպիսին կլինի սեքսը 10 տարի անց«Իրավունքի» լուրը հաստատվեց, Կամո Ցուցուլյանը նշանակվեց փոխոստիկանապետԻշխանափոխությունից հետո ԱԱԾ գեներալին ասել էին, որ դիմում գրի ու թոշակի գնա. Տիգրան ԱբրահամյանՀայկ Մնացականյանը 3:2 հաշվով հաղթեց թուրք ըմբիշին և դուրս եկավ եզրափակիչԳիտնականները սովորել են ջնջել մարդկային հիշողությունըՆԺԴԵՀԻ ԱՐՁԱՆՆԵՐ ՊԵՏՔ Է ՇԱՏ ԴՐՎԵՆ․ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԿյանքը ցույց տվեց,որ ես ճիշտ էի,իսկ շատերը՝ սխալվեցին. Էդուարդ ՇարմազանովՇուշիի ընդհատված շնչառությունը. հաղթանակած անցյալ ու անորոշ ապագաՋհանգիրյանը հիասթափված հեռացել էԱյսօր փոքրիկ Արտյոմը մկրտվեցԵթե ժողովրդի մի մասը դեռ խաբված է, պետք է բացել նրա աչքերըՆախկին փոխվարչապետը թվարկել է Նիկոլ Փաշինյանի 10 հիմնական ձախողումներըՍասուն Միքայելյանն իրավապահներին կոչ արեց պարզել և ներկայացնել վերջին պատերազմի մասին իրականությունը«Պատիվ ունեմ» դաշինքի երիտասարդները այցելեցին ՀՀ Ազգային Հերոս Տեր-Թադեւոսյանի շիրիմինՏավուշի մարզում սահմանային միջադեպ չի գրանցվել. ՊՆ-ն հերքում էԱՄՆ-ում իրանցին մեղավոր է ճանաչվել ռազմական տեխնոլոգիաների արտահանման մեջ ներգրավվածության համարԱրցախում հաստատվել է կորոնավիրուսի 13 նոր դեպքՑեղասպանության ենթարկված ազգը հաղթող դարձավ Հայրենական մեծ պատերազմում ,- պատմաբան Կարեն Խաչատրյան Եռաբլուր - Ալլա Հակոբյան (Պրեմիերա)Ամեն ինչ ժամանակի հարց է․ Սասուն Միքայելյանը՝ Շուշին ազատագրելու մասինԾանրամարտի 2021թ աշխարհի երիտասարդական առաջնությանը Հայաստանը ներկայանալու է 5 ծանրորդներով«Կամքը» ազգային ուժերի առաջնորդներին առաջարկում է ընտրություններին մասնակցել համախմբված եւ մեկ ցուցակով 1992 թ. մայիսի 8-ին սկսվեց և մայիսի 9-ին փայլուն կերպով ավարտվեց Շուշիի ազատագրման ռազմագործողությունը. Դրանից շուրջ 28 տարի հետո հայոց Շուշին նորից ընկավ թշնամու վերահսկողության տակ. Սենոր ՀասրաթյանԷրդողանը ցանկություն ունի դառնալու Թուրքիայի նոր Աթաթուրք.Կարեն Հովհաննիսյան1992 թ. մայիսի 8-9-ին հայոց Շուշի բերդաքաղաքի ազատագրումը արմատական բեկում մտցրեց Արցախյան ազատամարտում. ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակԱՀԿ-ն հաստատել է կորոնավիրուսի դեմ վեցերորդ պատվաստանյութը ՌԴ-ն հնարավորինս սեղմ ժամկետներում կվերադարձնի տղաներին տուն. Բորիս Ավագյանը փակագծեր է բացում գերիներ վերադարձի հետ կապվածՕրվա խաղերի անոնսՇուշին մեր մարգարիտն էր. Դուք խլեցիք մեր ապագան, փոշիացրեցիք այն հաղթանակի դափնիները, որ գծել էին մեր հերոսները.Հայտնի լրագրողը Շուշիի մասին1992 թ. մայիսի 8-ին սկսվեց և մայիսի 9-ին փայլուն կերպով ավարտվեց Շուշիի ազատագրման ռազմագործողությունը. Դրանից շուրջ 28 տարի հետո հայոց Շուշին նորից ընկավ թշնամու վերահսկողության տակ. Սենոր ՀասրաթյանՆախագահ Արմեն Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնումԵԿՄ վարչության անդամները՝ Սասուն Միքայելանի գլխավորությամբ Եռաբլուրում ենՆիդերլանդներում ադրբեջանցիները դանակահարել են հայ իրավաբանիՌուսաստանը շարունակում է Պուտինի եւ Բայդենի հանդիպման հնարավորության վերաբերյալ իրավիճակի վերլուծությունը. ՊեսկովԱշխարհում մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 839 հազարըՎերհիշելով Շուշիի ազատագրումը՝ «Հարսանիք լեռներում» ռազմագործողությունըՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 411, մահվան՝ 18 նոր դեպքԱյսօր սիրելիի հետ հարաբերությունները կախված կլինեն ձեր արտաքինից.Օրվա աստղագուշակԱյսօր՝ մայիսի 8-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը 06:30-ից 07-30-ն ընկած ժամանակահատվածում, ոստիկանութան Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր-Նորք վարչական շրջանի ՄոլդԿրակոցներ՝ Երևանում. կա 1 զոհ, 1 վիրավոր, դեպքի վայրում հայտնաբերվել են ավտոմատից և ատրճանակից կրակված պարկուճներԷրեբունիում 18-ամյա երիտասարդի են դանակահարել. հանցագործությունը բացահայտվել էԱրկադի Տեր Թադեւոսյանին` Կոմանդոսին, հետմահու շնորհվել է Ազգային հերոսի կոչումԴոլուխանովան Խարկովի «Իրավաբանական ակադեմիա» թիմին օգնում է ակումբային թիմերի Ուկրաինայի առաջնության առաջատար դառնալ Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանովԱպօրինի ձերբակալում իրականացնող անձիք իրավական գնահատականի չեն արժանանումՁյուդոյի «Մեծ սաղավարտի» Կազանի գերմրցաշարում վոլգոգրադցի Արման Ադամյանը արծաթե մեդալ նվաճեց«Հրապարակ». Կազանում խափանված թիվ մեկ բորտի դետալն արդեն հայթայթել են«Ժողովուրդ». Փաշինյանի մոտ ամենաշատը դժգոհել են Լենա Նազարյանից. Նա պետք է լինի ցուցակի վերջին հորիզոնականներում
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ