Շուշիի շրջանում հայտնաբերվել և յուրաքանչյուր կողմին է փոխանցվել ավելի քան 2000 զոհի մարմին․ Ռոբերտ Հայրապետյան Երգ՝ նվիրված ազգային հերոս Մոնթե Մելքոնյանին (Պրեմիերա) Ամենայն Հայոց կաթողիկոսը ողջունել է Ֆրանսիայի սենատի ընդունած բանաձեւը «Նա չի հեռանում, Դիեգոն հավերժ է» Մեսսին գրառում է կատարել Մարադոնայի մահվան կապակցությամբ Արցախի բնակիչները շատ ավելի ռուս են, քան որոշ ռուսներ Մոսկվայում. Պեգով «Մենք մի օր ֆուտբոլ կխաղանք երկնքում» Պելեն խոսք է ասել Մարադոնայի մահվան կապակցությամբ Ով էր սոցապնախարարը «հեղափոխությունից» առաջ «Եթե մահանամ, կրկին լույս աշխարհ կգամ որպես Դիեգո Արմանդո Մարադոնա» Լեգենդար ֆուտբոլիստի ուշագրավ մտքերը Այս պատերազմը կարելի էր ավարտել Հայաստանի համար ավելի բարենպաստ պայմաններով. Պեգով Արգենտինայում եռօրյա սուգ է հայտարարվել Մարադոնայի մահվան կապակցությամբ


Փաշինյան.« Ձեզանից յուրաքանչյուրն, այո, այս երկրի վարչապետ է». Ինչ էր գրում «Իրավունքը» 2 տարի առաջ

Ռետրո

«Մենք հիմա իրար հետ արդեն իսկ կերտել ենք նոր Հայաստան, որտեղ ձեզանից յուրաքանչյուրը իրեն զգում է հաղթանակած: Հայաստանում տեղի ունեցած ամենաառանցքային փոփոխությունն այն է, որ դուք, ձեզանից յուրաքանչյուրը իշխանություն է Հայաստանում: Մինչև հիմա ընդունված է քննադատաբար ասել, որ այս երկրում երեք միլիոն վարչապետ կա, երեք միլիոն նախագահ կա, երեք միլիոն նախարար կա:

Դա ասվում էր որպես քննադատություն, բայց ես դա համարում եմ առավելություն, որ մեր երկրում երեք միլիոն վարչապետ կա, որովհետև, երբ մենք ասում ենք, որ Հայաստանում իշխանությունը դուք եք, հենց դա նկատի ունենք: Նոր ժամանակներում վարչապետ լինելը վայելք չի, այլ պատասխանատվություն է: Երբ մենք ասում ենք, որ Հայաստանում իշխանությունը պատկանում է ժողովրդին, դա նշանակում է, որ Հայաստանում երեք միլիոն վարչապետ կա, և ձեզանից յուրաքանչյուրը վարչապետ է: Ձեզանից յուրաքանչյուրն, այո, այս երկրի վարչապետ է, դա նշանակում է մեզանից յուրաքանչյուրի առանձնակի պատասխանատվությունը մեր իրականության համար»,- Գեղարքունիքի մարզի Մարտունի  քաղաքում բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:   Նա հավելեց, որ այժմ եկել է ամեն մեկի պատասխանատվության ժամանակը, որպեսզի բոլորը հասկանան, թե իրենց  որոշումից ինչքան բան է կախված: «Օրինակ, ընտրություններում դուք մի ձայն ունեք, ես էլ մի ձայն ունեմ, մարզպետն ու նախարարն էլ մի ձայն ունեն: Ընտրություններում ամեն մարդ պետք է զգա իր առանձնակի պատասխանատվությունը: Որովհետև հիմա այն ժամանակը չէ, որ մարզպետը, միլպետը, ԱԱԾ պետը, կաշառք տվողն են որոշում կայացնելու: Հիմա դուք եք կայացնելու որոշումը, և ձեզնից յուրաքանչյուրը պետք է զգա այդ պատասխանատվությունը:

Ձեր քվեն տալով՝  դուք որոշելու եք այս երեխաների ճակատագիրը, որոնք դեռ քվեարկելու իրավունք չունեն»,- նշեց Փաշինյանը: 

 

Այդպիսի հարաբերություններ ՀՀ-ի հետ այլեւս չեն լինելու. Փաշինյանը՝ Բելառուսի հետ հարաբերությունների մասին

Այնպիսի հարաբերություններ, ինչպիսին իրենք սովոր են տեսնել ՀՀ-ի հետ, այդպիսի հարաբերություններ Հայաստանի հետ չեն լինելու։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 19-ին, Գավառում համայնքապետերի հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով բելառուսի հետ հարաբերությունների մասին։

«Այնպիսի տպավորություն է, որ իներցիայով շատ–շատերը ուզում են, փորձ են անում կամ պիտի փորձեն մեզ վերաբերվել որպես փոքր երկրի, փոքր ժողովրդի, ես պարզ ասում եմ, որ չի անցնելու դա, որովհետեւ մենք գուցե փոքրաթիվ ժողովուրդ ենք, բայց մեծ ժողովուրդ ենք, որովհետեւ մենք հազարամյա պատմություն ունեցող ժողովուրդ ենք, մենք մշակույթի ժողովուրդ ենք, մենք գեներալների ժողովուրդ ենք»,–նշեց նա։

Փաշինյանը հիշեց՝ Մարշալ Բաղրամյանը Բելառուսի ազատագրման գործում շատ մեծ դերակատարություն է ունեցել։

Վարչապետի պաշտոնակատարը, ապա հավելեց. «Մենք ապրիլ–մայիս ամիսներին արել ենք մի բան, որը մարդկության պատմության մեջ նախադեպ չունի»։

Նա հավաստիացրեց՝ այսուհետ Հայաստանի հետ հաշվի կնստեն. «Բայց այս հարաբերություններում, համոզված եղեք, մեր ժողովուրդն ու մեր կառավարությունը ի վիճակի է պաշտպանել մեր երկրի շահերը եւ սրա հետ պետք է բոլոր հաշվի նստեն եւ խոստանում եմ, որ հաշվի կնստեն»։

«Պարոն վարչապետ, մի՛ խաբեք ժողովրդիս». Անահիտ Մութաֆյան

  •  

Ռեֆորմիստների կուսակցության մշակութային հանձնաժողովի նախագահ, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի ԱՆԱՀԻՏ ՄՈՒԹԱՅՖՅԱՆԸ, ով ՀՀԿ ցուցակով առաջադրվել է ռեյտինգային պատգամավորի թեկնածու թիվ 13 ընտրատարածքում (Տավուշի մարզ), գտնում է, որ վերջին ամսվա ընթացքում ոչինչ չի փոխվել կամ գուցե փոխվել էբայց դեպի վատը։  Մանրամասնելով ասվածը՝ Ա. Մութաֆյանը նշում է. «Նիկոլ Փաշինյանը իր պայքարի ընթացքում բոցաշունչ ելույթ էր ունենում, մեղադրում կոռումպացված ՊՆ-ին զինվորներին հագուստ չտրամադրելու համար։ Դրանով իսկ խաղալով ողբերգակի իր դերը սողոսկում զինվոր ունեցող ընտանիքների հոգին, պաշտոնավարման այս 6 ամիսների ընթացքում նա ցուցադրական այցեր էր կատարում միմիայն Արցախի զորամասներ (այն էլ միայն որդուն կարոտելիս) եւ այնտեղից ֆեյսբուքյան լայվերի միջոցով հերթական լապշաները կախում մեր ականջներին, թե ամեն ինչ լավ է, զինվորն այլեւս ոչնչի կարիք չունի, բայց այսօր առավոտյան, երբ ընկերուհուս եղբորն էինք զինվորական արձակուրդից ճանապարհում զորամաս՝ ինձ մոտեցավ մի կին, բռնեց ձեռքս ու հարցրեց. «Դերասանուհի ջան, ախր սենց ո՞նց կլինի՝ Նիկոլն ասում ա երեխեքին շոր ու սնունդ մի ուղարկեք, բա երեխես մրսում ա, երեխես սոված պոստ ա պահում, ես մեր եմ, ո՞նց  չուղարկեմ։ Հեսա պարտք եմ արել ձմեռային ֆորմա ու բատինկա եմ առել, վրես մոտ քառասուն հազար դրամ նստեց։ Այ, Լոլա ջան, (Լոլան կերպարիս անունն է հեռուստադիտողս ինձ հաճախ այդպես է անվանում), բա սենց ո՞նց համ սրտի դողով երեխուս բանակ ուղարկեմ, համ փող ծախսեմ, համ էլ երեխես կիսասոված, կիսամրսած կանգնի թշնամու առա՞ջ»։ Անկեղծ ողջ ներաշխս խառնվեց իրար։ Կինը նախկին ուսուցչուհի էր, ով օպտիմիզացիայի պատճառով գործազուրկ է դարձել, ապրում է նպաստով, ամուսնուն էլ 2 տարի առաջ է կորցրել։ Ի դեպ, այս կինը ապրիլ մայիսին փողոց փակողներից է եղել։ Պարոն վարչապետ, մի՛ խաբեք ժողովրդիս։ Մի՛ ոչնչացրեք...», - հորդորում է Ա. Մութաֆյանը՝ դիմելով ՀՀ վարչապետի պաշտոնակատար Ն. Փաշինյանին:

Վանեցյանը հրաժարվեց մեկնաբանել գաղտնալսման հարցով սկանդալային գործի ընթացքը

  •  

«Ոչինչ չեմ կարող ասել: Քննչկական կոմիտեն գործը քննում է, նշանակվել են  փորձաքննություններ: ՔԿ-ն բացատրություններ կտա»,- Հայաստանի ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը լրագրողների հետ զրույցում չմեկնաբանեց գաղտնալսման հարցով գործի քննության ընթացքը:

Նշենք, որ խոսքը Վանեցյանի և ՀՔԾ ղեկավար Սասուն Խաչատրյանի խոսակցության ձայնագրության մասին է: 

Իսկ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ գործի ընթացքի մասին հարցին Վանեցյանն ասաց, որ օպերատիվ աշխատանք է տարվում, կոնկրետ հայտարարություններ կլինեն աշխատանքների ավարտից հետ: ԱԱԾ տնօրենը զերծ մնաց մեկնաբանություններից:

Արթուր Վանեցյանը՝ ԱԺ պատգամավորի մասնակցությամբ կոռուպցիոն սկանդալի բացահայտման մասին

«Առաջիկա օրերին կիմանաք»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Վանեցյանը:

Անդրադառնալով իր ու ՀՔԾ պետի հեռախոսային խոսակցության գաղտնալսման փաստի առթիվ հարուցված քրգործի վերաբերյալ նորություններին՝ Վանեցյանն ընդգծեց, որ այս պահին որևէ նորություն չի կարող հայտնել, քանի որ քննչական կոմիտեում հարուցված քրգործը ընթանում է.

«Քննչական կոմիտեն պարզաբանումներ կտա»,- նշեց նա:

Փաշինյանը հետեւողականորեն գնում է ՀՀ-ին ՌԴ-ից անջատելու գործընթացին. ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ

  •  

Այսօր տեղի ունեցած ասուլիսին` ՍԻՄ նախագահ, ԱԺ պատգամավոր ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ սպասվող ընտրությունների հետ կապված` իր խոսքի նախաբանում նշեց, որ ՍԻՄ կուսակցությունը այս արտահերթ ընտրություններին մասնակցելու է 5 թեկնածուով:

Ինչ վերաբերում է ընտրությունների սպասելիքներից, պատգամավորը նշեց, որ դրանք մեծ չեն.

-Ընտրությունները կարելի է անվանել չընտրություն: Ժամանակ չկար, որ մեր քաղքական ուժերը նախապատրաստվեին այս ընտրություններին: Եթե նախապես ասվում էր, որ ընտրությունները պետք է անցկացվեն հաջորդ տարի մայիս-հունիս ամիսներին, եւ ՍԻՄ-ը այդ դեպքում նախապատրաստվում էր ինքնուրույն գնար ընտրություններին, սակայն հապճեպորեն այն փոխվեց, եւ նոյեմբերի 1-ին դեռ կուսակցությունները չգիտեին որ օրենսգրքով ենք գնալու ընտրություններին:

Բացի այդ, պետք է հատուկ ընդգծեմ այն հակաժողովրդավարական մթնոլորտը, որը տիրում է երկրում, եւ մեր շատ ընտրողներ ու քաղաքական ուժեր պարզապես գտնվում են վախի մթնոլորտում, որը ազդում է մարդկանց վրա: Մեր շատ ընտրողներ ասում են, որ ուզում ենք ձեզ ընտրենք, բայց վախենում ենք ազատ արտահայտվել: Մենք  բանակցել ենք 10 քաղաքական ուժի հետ, որոնք պարզապես որոշեցին դուրս մնալ գործընթացից այն պատճառով, որ իրենք իրենց զգում են ահաբեկված, անպատրաստ հապճեպ կազմակերպված ընտրություններում: Անգամ մամուլն է գտնվում ճնշված վիճակում, երբ Փաշինյանը հայտարարեց, որ մենք ունենք հակապետական քարոզչություն հեռուստատեսությամբ: 

Անազատ մթնոլորտ է նաեւ սոցցանցերում, ֆեյսբուքում, որտեղ ցանկացած միտք, որը արտահայտվում է, եւ այն հաճելի չէ իշխանությունների քիմքին, գործում են ֆեյսբուքյան խմբեր, որոնք փորձում են այդ միտքը լռեցնել: Սեւ- սպիտակի մթնոլորտը, որը ձեւավորվեց Երեւանի ավագանու ընտրություններին, եւս ճիշտ չէ: Կարծում եմ, իշխանությունները պետք է վերափոխեն իրենց մոտեցումները եւ մթնոլորտը բերել ժողովրդավարական, ընդունելի պայմաններին:

- Ձեր կարծիքով` ինչպիսի խորհրդարան կձեւավորվի դեկտեմբերին:

- Գալիս է մի ուժ, որն ունի այնպիսի գաղափարախոսություն, որը մեզ համար ընդունելի չէ: Ներկայիս իշխանությունները, մայիս ամսին, երբ նարնջագույն հեղաշրջում էին անում, ես ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեցի, հետաքրքրվելով, թե ո՞րն է լինելու իր գաղափարախոսությունը, որին ի պատասխան, նշեց, որ չկա որեւէ գաղափարախոսություն: Սակայան իրականում այդպես չէ: Մենք տեսնում ենք, որ զարգանում է այլասերությունը, տոտալիտար աղանդներն են իրենց հարմարավետ զգում, եկեղեցու դեմ հարվածներ են ուղղում, Սորոսից սնվող ՀԿ-ներն են դարձել երկրում իրավիճակ թելադրող: Իսկ արտաքին քաղաքականության մեջ կատարվում են վտանգավոր երեւույթներ: Սա այն է, ինչի մասին ե՛ւ Փաշինյանը, ե՛ւ «ԵԼՔ» խմբակցությունը տարիներ շարունակ խոսում էին Ռուսաստանից հեռանալու քաղաքականության մասին, եւ մենք տեսնում ենք, որ օրեցօր վատանում է մեր հարաբերությունները ԵԱՏՄ, ՀԱՊԿ գործընկերների հետ: Այս 7 ամիսների ընթացքում եղավ այն, որը չէր եղել երեւի 20 տարվա մեջ: Տեսնում ենք, թե ինչպես է արձագանքում ՌԴ ԱԳ նախարարությունը, որը նշում է, որ Հայաստանում տեղի են ունենում տագնապալի իրավիճակներ: Հայտարարություն է անում նաեւ Բելառուսի ԱԳ նախարարությունը, Ղազախստանի, ՀԱՊԿ քարտուղարի պաշտոնակատարն է հայտարարություններ անում եւ այլն: Մենք տեսնում ենք, որ թեեւ Փաշինյանը բերանացի հավաստիացնում է, թե  նա փոխել է իր դիրքորոշումը Ռուսաստանի հանդեպ, բայց իրականում այդպես չէ: Նա հետեւողականորեն գնում է ՀՀ-ն ՌԴ-ից անջատելու գործընթացին: Նույնը կատարվում է Իրանի հետ: Այն հայտարարությունը, որ կարող է փակվել Իրանի հետ սահմանը, եւ տեղեկացանք, որ իրանական  գործընկերներին առաջարկվել է փակել իրենց հաշիվները մեր Հայաստանի բանկերում, եւ մնացած այլ ահազանգող իրավիճակները մեզ ստիպում են մտածել, որ Հայաստանը շատ ակտիվ ներգրավվելու է ամերիկյան այն ծրագրերում, որն ուղղված է Իրանի դեմ: Արդյունքում,  մենք կարող ենք կրկնել այն սխալները, որը կատարել ենք ուղիղ 100 տարի առաջ:

«Մենք մաքուր ձեռքերով մոտեցանք այս ընտրություններին». ՍԻՄ նախագահի ուղերձը արտահերթ ընտրությունների կապակցությամբ

  •  

Սիրելի հայրենակիցներ

«Սահմանադրական Իրավունք Միություն» կուսակցությունը 30 տարի է, ինչ ամենաակտիվ կերպով գործում է Հայաստանի քաղաքական դաշտում,  հստակ հետեւելով իր սկզբունքներին ու պայքարելով հանուն  մեր Հայրենիքի ու Ազգի: ՍԻՄ-ը կանգնած է Հայաստանի անկախության ակունքներում, ունեցել է հսկայական ներդրում Արցախի վերամիավորման հարցում: Մշտապես պայքարել է ու պայքարում է ազգային արժեհամակարգի պահպանման , Հայաստանի իրական ինքնիշխանության, անվտանգության , ինչպես նաեւ երկրում արդարության, քաղաքացիների իրավունքների պաշտպանման համար: Արտաքին քաղաքական ուղղություններում ՍԻՄ-ը մշտապես  հանդես է եկել Ռուսաստանի հետ ամենասերտ դաշինքի օգտին:

Այսօր, երբ մեր աչքի առաջ մեր երկիր են թափանցում ամենազզվելի ու կեղտոտ, հակաքրիստոնեական բարքերը, երբ հարված է հասցվում  մեր ազգային արժեհամակարգին, երբ փորձում են քայքայել Հայ Առաքելական եկեղեցու եւ Հայ Ընտանիքի  դարերով ձեւավորված ինստիտուտները, երբ  դավեր են նյութվում  Հայաստանի անքակտելի մաս հանդիսացող Արցախի նկատմամբ, երբ մեր համաքաղաքացիների  իրավունքները  շարունկավում են ոտնահարվել, երբ հարուստները շարունակում են հարստանալ, իսկ աղքատները էլ ավելի աղքատանալ, երբ օլիգարխները  կրկին մնում են երկրում իրավիճակ թելադրող, իսկ իրենց քրտինքով ապրող ազնիվ ու պարկեշտ քաղաքացիները նորից ստիպված են արտագաղթել, ՍԻՄ-ը չի լռելու եւ մեր պարտքն ենք համարում բարձրացնել մեր ձայնը  հանուն Հայաստանի, Հայ Ընտանիքի, մեր Հավատքի, հանուն Քաղաքացու:

Արտահերթ ընտրությունների նշանակման հապճեպությունը ու տիրող հակաժողովրդավարական մթնոլորտը թույլ չտվեցին մեզ այնպես նախապատրաստվել ԱԺ ընտրություններին, որպեսզի ձեւավորեինք բավարար ռեսուրսներ ինքնուրույն մասնակցելու այս ընտրապայքարին, ինչպես մեզանից ակնկալում էին մեր բազմաթիվ կողմնակիցները: Մի շարք կուսակցություններ, որոնք մեզ մոտ էին իրենց գաղափարախոսական դրույթներով եւ կարող էին ստեղծել մեզ հետ դաշինք հրաժարվեցին  պայքարից: Սակայն քաղաքականությունը  հնարավորությունների արվեստ է եւ այս տեսանկյունից միակ ճիշտ ճանապարհը  ՍԻՄ կուսակցության համար այս ընտրապայքարում իր գաղափարախոսությունը ներկայացնելու համար  Հանրապետական կուսակցության շուրջ ձեւավորված ազգային պահպանողական դաշնության մեջ մտնելն էր, որտեղ են նաեւ մեզ գաղափարախոսությանբ մոտ  «Ազգային Միաբանություն» եւ «Ռեֆորմիստների» կուսակցությունները: Այսօր Հանրապետական կուսակցության ցուցակի շրջանակում  մեր չորս կուսակցությունները ձեւավորեցին ազգային պահպանողականության  գաղափարական բեւեռ: Բոլոր այլ կուսակցությունները, որոնք հայտ են ներկայացրել մասնակցելու այս ընտրապայքարին, ներկայացնում են այլ գաղափարախոսություններ, որոնց մի մասի հետ մենք համաձայն չենք, իսկ մյուս մասն էլ համարում ենք խիստ վտանգավոր մեր պետության ու ազգի ապագայի համար:

Սիրելի հայրենակիցներ, Դուք գիտեք, որ մեր կուսակցությունը երբեք չի շեղվել իր գաղափարախոսությունից: Ամեն օր պայքարել է մեր ազգի եւ հայրենիքի ապագայի համար, մեր քաղաքացիների իրավունքների համար: Մենք երբեք  չենք վախեցել ասել ճշմարտությունը եւ ունենք անբիծ կենսագրություն: Մենք ապրում ենք այնպես, ինչպես մեր ժողովրդի մեծ մասը, ծանոթ եք  Հայաստանի շարքային քաղաքացու առօրյա դժվարություններին եւ ապագայի նկտամամբ ունեցած մտավախություններին, ինչպես նաեւ երազանքներին եւ իղձերին: Մենք մաքուր ձեռքերով մոտեցանք այս արտահերթ ընտրություններին, երբեք խառնված չլինելով հակաազգային խաղերի մեջ, չունենալով մեր շարքերում կոռումպացված ու թալանչի չինովնիկներ, ժողովրդի հաշվին իրենց հարստությունը դիզած օլիգարխներ: Մենք կլինենք անկոտրուն եւ սկզբունքային ընդդիմություն, ինչի կարիքը ունի ապագա խորհրդարանը:

ՍԻՄ-ը ՀՀԿ ցուցակի մեջ ներկայացված է պատգամավորի 5 թեկնածուներով եւ բոլոր այն քաղաքացիները, ովքեր անհրաժեշտ են համարում, որ ՍԻՄ կուսակցությունը շարունակի իր գործունեությունը ապագա Ազգային ժողովում  կարող են մեզ ձայն տալ ՀՀԿ ռեյտինգային ցուցակներում ընդգրկաված 5 պատգամավորության թեկնածուների անունների դիմաց համապատասխան նշում կատարելով, վստահ լինելով, որ աջակցում են քաղաքական փորձառություն , անբիծ պատմություն, ազգային գաղափարախոսություն, հասարակ քաղաքացու շահերը պաշտպանող  եւ Ռուսաստանի հետ  բարեկամությունը ամրապնդող մի քաղաքական ուժի` «Սահմանադրական Իրավունք Միությանը», որը երբեք չի նագանջի իր սկզբունքներից:

Կեցցե Հայ Ազգը, Հայոց Միացյալ Պետությունը, Հայ Եկեղեցին, Հայ Ընտանիքը, Հայաստանի Աշխատավոր Ժողովուրդը:

Բոլորիս բարի երթ:

Հայկ Բաբուխանյան

Հ.Գ.

ՍԻՄ թեկնածուները առաջադրված են հետեւյալ ընտրատարածքներում.

Հայկ Բաբուխանյան     -   2.  Արաբկիր, Դավիթաշեն, Աջափնյակ

Գեղամ Մարգարյան     -    4.  Կենտրոն, Էրեբունի, Նորք-Մառաշ, Նուբարաշեն

Ժիրայր Մկրտչյան        -    7.  Արագածոտն

Արտակ Գրիգորյան       -   10. Կոտայք

Ներսես Ներսիսյան        -   11. Շիրակ

«Իշխանությունը չի խորշում Ընտրական օրենսգիրքը բացահայտ խախտելու փաստից»

  •  

«Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընտրարշավի պաշտոնական մեկնարկից մեկ շաբաթ շուտ փաստացի սկսել է իր քարոզարշավը:

Աշխատանքային ժամերին, պետության կողմից տրամադրվող ռեսուրսի և հնարավորությունների օգտագործմամբ նա բացահայտ քարոզչություն է իրականացրել Գեղարքունիքում իր մի շարք հանդիպումների ընթացքում:

Սա բացարձակ անթույլատրելի է: Կամ իր "վարչապետական" այցերի ծրագիրն ու ելույթները պետք է բացառապես բխեն իր կարգավիճակից, կամ էլ պետական ռեսուրսի նման օգտագործումը և պաշտոնական դիքրի չարաշահումը նախընտրական ուղերձների և ելույթների համար պետք է դատապարտվի: Սա աղաղակող երևույթ է, որի վրա հրավիրում եմ միջազգային դիտորդների ուշադրությունը:

Խոսել հավասար հնարավորությունների և օրենքի գերակայության մասին մի կողմից, մյուս կողմից չարաշահել վարչապետի պաշտոնակատարի դիքրը քարոզարշավային ֆալստարտի համար՝ սա վկայում է այն մասին, որ իշխանությունը չի խորշում ոչ վարչական ռեսուրսների օգտագործումից, ոչ էլ Ընտրական օրենսգիրքը բացահայտ խախտելու փաստից:

Պարոն Փաշինյան, կողմնորոշվեք, Դուք վարչապետ եք, թե ՔՊ քարոզիչ»,- գրում է ՀՀԿ փոխնախագահ ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆՆ իր ֆեյսբուքյան էջում:

Եթե ՀԱՊԿ-ում պրոբլեմներ առաջանան, ապա դրանից օգտվողը լինելու է Ադրբեջանը. Արմեն Ռուստամյան

  •  

Ցավում եմ, որ այսպիսի իրավիճակ է առաջանում արտաքին քաղաքականության կարևոր հարթակի` ՀԱՊԿ-ի վրա, լրագրողների հետ ԱԺ ճեպազրույցում հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

«Միանշանակ է, որ թե Բելառուսի, թե Ղազախստանի ղեկավարների հայտարարությունները չեն բխում կառուցողականության ոգուց և այն համագործակցության տրամաբանությունից, որը ՀԱՊԿ գործընկերության մեջ առկա է», - ասաց նա:

Արմեն Ռուստամյանն ընդգծեց, որ Խաչատուրովին ՀԱՊԿ քարտուղարի պաշտոնում նշանակելը հեշտ չի եղել և պետք էր գիտակցել, թե ինչ խնդիրներ են առաջանալու՝ նրան հետ կանչելով:

Խոսելով ՀԱՊԿ անդամ երկրների առաջանորդներին ուղղված Փաշինյանի հայտարարության մասին՝ Ռուստամյանն ընդգծեց, որ չպետք է պահանջել որևէ երկրի ներկայացուցչից որևէ կեցվածք որդեգրել. «Դա կառուցողական տեղ չի տանելու»:

Նա նաև ընդգծեց, որ եթե ՀԱՊԿ-ում պրոբլեմներ առաջանան, ապա դրանից օգտվողը լինելու է Ադրբեջանը:

«Տեսնում եմ, թե ինչպիսի հրճվանք է Ադրբեջանի նախագահը այդ թեմայով արտահայտում` մեղադրանքի սլաքը Հայաստանի վրա ուղղելով: Նա պնդում է, որ եթե այդ կազմակերպության մեջ խնդիր կա, ապա դա Հայաստանն է ստեղծում», - նկատեց նա:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ Բելառուսի և Ղազախստանի նախագահներից պարզաբանումներ է պահանջելու Բելառուսի նախագահի և այդ երկրում Ադրբեջանի դեսպանի հանդիպման մասով:

Նիկոլ Փաշինյանի այդ հայատարարությանն արձագանքել էր Բելառուսի ԱԳՆ խոսնակը՝ հայտարարելով, թե Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատարն իրեն, կարծես, դրել է միջազգային դատախազի տեղ, որը կարող է պատժել ու ներել:

 

Հայտնի է, թե որ քաղական ուժը որ համարի ներքո կմասնակցի ընտրություններին

  •  

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի այսօրվա նիստում որոշվեց, թե որ քաղաքական ուժը, որ համարի ներքո կմասնակցի դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին:
Այսպիսով՝

  1. «Հայաստանի հանրապետական» կուսակցություն
  2. «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն
  3.  Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցություն
  4.  «Իմ քայլը» կուսակցությունների դաշինք
  5.  «Լուսավոր Հայաստան» կուսակցություն
  6. «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցություն
  7. «Ազգային առաջընթաց» կուսակցություն
  8. «Մենք» կուսակցությունների դաշինք
  9. «Օրինաց երկիր» կուսակցություն
  10. «Սասնա ծռեր» համահայկական կուսակցություն
  11. «Սասնա ծռեր» կուսակցություն:
  •  

«Սասնա Ծռերը» ներկայացրել է նախընտրական ամբողջական ցուցակը

  • «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցությունը ներկայացրել է դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական ամբողջական ցուցակը:  

1 Ավետիսյան Վարուժան  Պարսամի
2 Գրիգորյան Ստեփան Գևորգի
3 Չուգասզյան Գարեգին Բաբկենի
4 Մկրտչյան Հերմինե Արտուշի
5 Սաֆարյան Գևորգ Վիտալիկի
6 Կոմշույան Արա Ալեքսանդր Վահրամի
7 Մակեյան Պետրոս Ստեփանի
8 Չոբանյան Կառա Ռուբենի
9 Կյուրեղյան  Արեգ Արմենակի
10 Պապիկյան Արայիկ Գագիկի

«Համարձակ քայլի՛ր, Նիկոլ», ԼԳԲՏ ակտիվիստների ակցիայի կարգախոսը

NOAH PRIDE միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը նոյեմբերի 16–ին և 17–ին Երևանում անցկացրել է հանրային ակցիաներ` նվիրված ԼԳԲՏ ֆորումին, որը նախատեսվում է անցկացնել Հայաստանի մայրաքաղաքում:

Ակցիայի հիմնական նպատակն էր աջակցել Հայաստանում ԼԳԲՏ շարժման ակտիվիստներին և նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքականությանը, որը հռչակել է երկրում իրավապաշտպան շարժման զարգացումը։

Լեհաստանի, Բուլղարիայի և Ուկրաինայի ակտիվիստներն ակցիա են անցկացրել՝ «Համարձակ քայլի՛ր, Նիկոլ» և «Բարև, Երևան» կարգախոսներով: Ակտիվիստների խոսքով` Հայաստանում ԼԳԲՏ ներկայացուցիչները գտնվում են ծանր իրավիճակում։

Սակայն նրանք հուսով են, որ նոր քաղաքական ընթացքը, որն ուղղորդված է դեպի հասարակության արժեքները և գենդերային հատկանիշով ու սեռական կողմնորոշումով խտրականության ցանկացած տեսակը վերացնելը, կօգնի հաղթահարել հասարակության դիմադրությունը։

Շուշիի շրջանում հայտնաբերվել և յուրաքանչյուր կողմին է փոխանցվել ավելի քան 2000 զոհի մարմին․ Ռոբերտ ՀայրապետյանԵրգ՝ նվիրված ազգային հերոս Մոնթե Մելքոնյանին (Պրեմիերա)Ամենայն Հայոց կաթողիկոսը ողջունել է Ֆրանսիայի սենատի ընդունած բանաձեւը«Նա չի հեռանում, Դիեգոն հավերժ է» Մեսսին գրառում է կատարել Մարադոնայի մահվան կապակցությամբԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՀՐԱՇՔՆԵՐԻ ՀՐԱՇՔ ՇՈՒՇԻՆԱրցախի բնակիչները շատ ավելի ռուս են, քան որոշ ռուսներ Մոսկվայում. Պեգով«Մենք մի օր ֆուտբոլ կխաղանք երկնքում» Պելեն խոսք է ասել Մարադոնայի մահվան կապակցությամբ«ԱՐՑԱԽԸ ՀԱՆՁՆՎԵՑ ՇԱՏ ԳԱՂՏԱԳՈՂԻ ՈՒ ՍԱՀՈՒՆ, ԲՈԼՈՐԻՍ ԱՉՔԻ ԱՌԱՋ ՈՒ ԲՈԼՈՐԻՑՍ ԹԱՔՈՒՆ»ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԳՅՈՒՂԵՐԻ ՓՈՂՈՑՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԼՈՒՍԱՎՈՐՎԵԼՈվ էր սոցապնախարարը «հեղափոխությունից» առաջ«Եթե մահանամ, կրկին լույս աշխարհ կգամ որպես Դիեգո Արմանդո Մարադոնա» Լեգենդար ֆուտբոլիստի ուշագրավ մտքերը «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԳԵՏՆՈՎ Է ՏՐՎԱԾ»Այս պատերազմը կարելի էր ավարտել Հայաստանի համար ավելի բարենպաստ պայմաններով. ՊեգովԱրգենտինայում եռօրյա սուգ է հայտարարվել Մարադոնայի մահվան կապակցությամբՀամահայկական հիմնադրամի պատասխանատուները նվիրաբերված գումարները վատնելու համար պետք է ենթարկվեն պատասխանատվության. ՄանասերյանԲԱՄԲԱՍԱՆՔՄահացել է լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո ՄարադոնանԶԱՐՄԱՆՔԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆԻՆ ԿԸՆԴՈՒՆԻ՞ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ` ԸՆԴԴԵՄ ՎԱՐՉԱՊԵՏԻՀայտնի են Պուշկաշի անվան մրցանակի հավակնորդները. ՖԻՖԱ«ՓԱՇԻՆՅԱՆԻ ԲՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆ Է` ԿՈՂՔԻՆՆԵՐԻՆ ԶՈՀԱԲԵՐԻ, ԻՆՔԸ ՓՐԿՎԻ»ԻՄՔԱՅԼԱԿԱՆ ՄԻԱԿ ՊԱՇՏՈՆՅԱ ԿԱՄԱՎՈՐԸ ԼՔԵՑ ՀԱՐԱԶԱՏ ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆԸԻՆՉ ԵՆ ՔՆՆԱՐԿԵԼ ԻՄՔԱՅԼԱԿԱՆՆԵՐԸ ԱՐՑԱԽԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ ՓԱԿ ԴՌՆԵՐԻ ՀԵՏԵՎՈՒՄ«ԶՈՀԵՐԻ ԵՎ ՎԻՐԱՎՈՐՆԵՐԻ ԱՐՅՈՒՆՆ ԱՅՍ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՁԵՌՔԻՆ Է»ՆԻԿՈԼԱԿԱՆՆԵՐԸ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՆԵՆԳԱՓՈԽԵԼ ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸՄեկնարկում են բռնցքամարտի Հայաստանի առաջնություները«Ռոմայի» հայտացուցակը «Կլուժի» դեմ խաղումԿԱՍԵՑՆԵԼ ՀԱՅՐԵՆԻՔԻ ԱՊԱՄՈՆՏԱԺՈՒՄԸՀետայսու Արցախ մուտք գործելն ու ելք կատարելը հնարավոր է միայն Բերձոր-Ստեփանակերտ ավտոճանապարհովՀայտնի են ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի չեմպիոնները«Մոնթեի ծնունդին տալիս ենք էն, ինչը չտալու համար ինքը ծնվել էր». Գարիկ ՊապոյանՎաղը Ազգային ժողովի արտահերթ նիստ կգումարվիՌուսաստանը, Թուրքիան և Ադրբեջանը կդառնան Ղարաբաղում խաղաղության երաշխավորները. ԷրդողանՈրևէ իշխանություն հավերժ չէ, և ինչ-որ փուլից հետո կարելի է խոսել արտահերթ ընտրությունների մասին. Իմքայլական պատգամավորԱվետիք Իշխանյանն ազատ արձակվեց. նա բերման էր ենթարկվել ծեծի ենթարկելու կասկածանքովԻ՞նչ կապ ունի Վարազդատ Կարապետյանը Լևոն Տեր-Պետրոսյանի հետ Պատրոն Դավոն Վիեննայում առանձնատուն է նվիրել Դավիթ Տոնոյանին (Photo). MediaportՆիկոլ Փաշինյանը հրաժարական չի տալու. սոցիոլոգ Սպասվում է առանց տեղումների եղանակԷրդողանը չի բացառել այլ երկրների ներգրավվումը Ղարաբաղի կարգավորման գործընթացումԱվետիք Իշխանյանին բերման են ենթարկելՊռոշյան-Բաղրամյան փողոցում տեղի է ունեցել մեծ վթարՁեռք են բերվել օբյեկտիվ ապացույցներ Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց սպանության, խոշտանգման փաստերով. դատախազությունԱզերիները երգ են գրել #հողատու Նիկոլի մասին. Տեսանյութ 18+Պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում եմ ներկայացրելՕնիկ Գասպարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, Փաշինյանը խնդրել է սպասելԳլխավոր դատախազը պետք է պատասխանատվության ենթարկվի անգործության համար. Կիմ ԲալայանԺաննա Անդրեասյանը նեղացել ու հեռանո՞ւմ է ԳԱԱ-ն պահանջում է կառավարության հրաժարականը հանրապետության վարչապետի գլխավորությամբ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода