Նիկոլ Փաշինյանն արդեն հեռացած վարչապետ է. Ռուբեն Մխիթարյան
ՆերքաղաքականԱզատության հրապարակում կայացած հանրահավաքի ժամանակ պրոդյուսեր ՌՈՒԲԵՆ ՄԽԻԹԱՐՅԱՆԸ հայտարարեց, որ ՀՀ-ում անիշխանություն է: Ըստ նրա, ՀՀ-ն դե ֆակտո չունի պատասխանատու, իր երկրի մասին մտածող, հոգ տանող, իր ժողովրդի անվտանգության մասին մտածող վարչապետ: Դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Ռ. Մխիթարյանն ասաց. «Անցել է գրեթե 10 օր, ռազմական գործողությունները վերջացել են, դու ուղիղ եթեր ես մտնում, քո թույն ու թարախ դեմքը… Ես գետինն եմ մտնում քո փոխարեն: Քո սաղ պատգամավորները ամեն մեկը 100 հատ ֆեյք բացած, իրենց լկտի երախները բացած՝ էս երկիրը տարան կործանման, տականք: Դու փոխանակ, դերասան, ծնկի իջնեիր, ներողություն հայցեիր բոլոր որդեկորույս մայրերից, հելել հաթաթա՞ ես տալիս, ասում ես՝ հնար չկար: Ես կյանքում ծնկի չեմ եկել, էստեղ կանգնած արժանապատիվ տղամարդիկ ծնկի չեն եկել, էստեղ կանգնած հայերը ծնկի չեն եկել, բայց ես ձեր փոխարեն, ստահակներ, ծնկի եմ գալիս ու ներողություն եմ խնդրում բոլոր որդեկորույս մայրերից: Անիծվե՛ս դու, Նիկոլ, անիծվի քո թատերական խմբակը»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Հ.Գ.- Ելույթն ամբողջությամբ դիտեք տեսանյութում: