Ո՞ւմ մտերիմ բարեկամն է արտաքին գործերի նորանշանակ նախարարը
Ներքաղաքական
Ինչպես ավելի վաղ տեղեկացանք, Արա Այվազյանը նշանակվել է արտաքին գործերի նախարար:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արա Այվազյանը նշանակվել է արտաքին գործերի նախարար:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.
Արա ԱՅՎԱԶՅԱՆԻՆ նշանակել արտաքին գործերի նախարար.,-ասված է հարամանագրում:
Նշենք, որ այս տարվա հոկտեմբերի 14-ին Արա Այվազյանը նշանակվել էր արտաքին գործերի նախարարի տեղակալ:
Արա Այվազյանը ծնվել է 1969 թվականի մարտի 30-ին Երեւանում, 1993 թվականին ավարտել է ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի արաբական բաժինը:
ԱԳՆ համակարգում աշխատում է 1994 թվականից:
2016-2020 թթ. եղել է Հայաստանի դեսպանը Մեքսիկայում, 2011-2016թթ․՝ Հայաստանի դեսպանը Լիտվայում:
Ունի արտակարգ եւ լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան։
Ամուսնացած է, ունի մեկ որդի:
Մեր տեղեկություններով, Արա Այվազյանը ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի մտերիմ ընկերն է:
Մեր աղբյուրի խոսքով, Արա Այվազյանն ու Արայիկ Հարությունյանը շատ վաղուց է, ինչ մտերիմ հարաբերությունների մեջ են:
Հայկ Գևորգյան