«Նա չի հեռանում, Դիեգոն հավերժ է» Մեսսին գրառում է կատարել Մարադոնայի մահվան կապակցությամբ Արցախի բնակիչները շատ ավելի ռուս են, քան որոշ ռուսներ Մոսկվայում. Պեգով «Մենք մի օր ֆուտբոլ կխաղանք երկնքում» Պելեն խոսք է ասել Մարադոնայի մահվան կապակցությամբ «Եթե մահանամ, կրկին լույս աշխարհ կգամ որպես Դիեգո Արմանդո Մարադոնա» Լեգենդար ֆուտբոլիստի ուշագրավ մտքերը Արգենտինայում եռօրյա սուգ է հայտարարվել Մարադոնայի մահվան կապակցությամբ Համահայկական հիմնադրամի պատասխանատուները նվիրաբերված գումարները վատնելու համար պետք է ենթարկվեն պատասխանատվության. Մանասերյան Մահացել է լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան Հայտնի են Պուշկաշի անվան մրցանակի հավակնորդները. ՖԻՖԱ Մեկնարկում են բռնցքամարտի Հայաստանի առաջնություները «Ռոմայի» հայտացուցակը «Կլուժի» դեմ խաղում


Ալիեւն իր երազանքներում անգամ չէր կարող պատկերացնել, որ Շուշին կհայտնվի իր վերահսկողության տակ. Դավիթ Գալստյան

Ներքաղաքական

Ստեփանակերտից կարճ ժամանակով վերադարձել եւ Երեւանում էր գտնվում ԱՀ Ազգային ժողովի Արցախի «Արդարություն» խմբակցության ղեկավար ԴԱՎԻԹ ԳԱԼՍՏՅԱՆԸ, ում հյուրընկալեցինք «Իրավունք TV»-ի տաղավարում:

– Պարոն Գալստյան, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աղմկոտ գրառմամբ էր հանդես եկել, թե առաջնագծի զինվորներին սպասում է Երեւանում` «վերջնականապես լուծելու պատերի տակ վնգստացողների հարցերը»: Դուք առաջնագծին ավելի մոտ եք եղել Ստեփանակերտում, ի՞նչ տրամադրություններ են այնտեղ:

– Ինձ չի թվում, թե առաջնագծում որեւիցե մեկը համամիտ է այս իշխանության կայացրած որոշումների հետ, որովհետեւ այսօր իշխանությունները փորձում են Հադրութի, Շուշիի հանձնումը որակել որպես Ստեփանակերտի փրկություն` այն դեպքում, երբ բոլորս գիտենք, թե ինչ է կատարվել: Թուրքը քայլելով եկել հասել է Շուշի, ու սրա տակ շատերը շատ բան կհասկանան: Ժամանակն ամեն ինչ իր տեղն է դնելու: Բայց այսօր ունենք մեկ այլ խնդիր, որ վաղը թույլ չտանք պարտված իշխանությունը նորից շարունակի զբաղվել Արցախի` մեր հայրենիքի փրկության հարցով, որովհետեւ նրանց մոտ չի ստացվել եւ չի էլ ստացվելու: Ես չեմ պատկերացնում` Նիկոլ Փաշինյանն ի՞նչ երեսով պետք է նստի բանակցային սեղանին` Ալիեւի հետ նույն սեղանի շուրջ եւ ի՞նչ պետք է խոսի: Փաստն այն է, որ Ալիեւն իր երազանքներում անգամ չէր կարող պատկերացնել, որ Շուշին կհայտնվի իր վերահսկողության տակ եւ կլինի իր տարածքում: Նա մի բան էլ ավելիին է հասել, քան երազում էր: Այս խայտառակ կապիտուլյացիայի փաստաթուղթը ստորագրելով` իրագործվեց Ալիեւի երազանքները` մի բան էլ ավելիով:

– Պատերազմական 44 օրերի ընթացքում տարբեր առասպելներ էին հյուսվում Ձեր խմբակցության քաղաքական առաջնորդ, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի անվան շուրջ: Սկզբում ասում էին, որ նրան չեն ներգրավում ռազմական գործողությունների մեջ, հետո սկսեցին մեղադրել դավաճանական քայլերի մեջ, թե իբրեւ նրա պատճառով ընկավ Շուշին: Կբացահայտե՞ք, ի վերջո, ինչո՞վ էր զբաղված Վիտալի Բալասանյանն այդ ողջ ընթացքում: 

– Հենց պատերազմի առաջին իսկ օրերից տեսանք մամուլում, որ ֆեյսբուքյան հարթակում հաղթանակներ ենք տոնում, ինչ-որ ռազմավարական ծրագրեր ենք մշակում: Բայց փաստ է, որ մեր հաղթած գեներալների հետ սեպտեմբերի 29-ի հայտնի նկարը համացանցում հայտնվելուց հետո այդպես էլ որեւէ ռազմավարական ծրագիր նրանց մասնակցությամբ ի կատար չածվեց, որովհետեւ այդ մարդկանց լիարժեք չներգրավեցին այս պատերազմական օրերին մեր հայրենիքի փրկության գործում: Ինչ վերաբերում է, թե ինչով էր զբաղված Վիտալի Բալասանյանը, մենք ամեն օր առնչվում էինք նրա հետ, նա գնում էր դիրքեր, տեղում հանդիպում էր տղաների հետ, իր ունեցած շրջապատով արտասահմանում եւ Հայաստանում ինչ-որ կերպ փորձում էր օգտակար լինել հիմնականում պահեստազորին: Իսկ Պաշտպանության բանակի որեւէ մարտական գործողությունների ո՛չ մշակմանը, ո՛չ էլ կյանքի կոչմանը չի մասնակցել, չնայած` մի քանի անգամ դիմել, հորդորել, ընդհուպ` խնդրել է թե՛ ՀՀ վարչապետին, թե՛ Արցախի Հանրապետության նախագահին, որ ներգրավեն իրեն, վստահեն որեւէ ճակատ, որտեղ իր ռազմական գիտելիքները կարող է կյանքի կոչել: Բայց այդպես էլ այս իշխանությունները ոչ միայն Վիտալի Բալասանյանին, այլ մեր հաղթած բանակի մյուս գեներալներին, որոնք հիմա պաշտպանության բանակում չեն,  չներգրավեցին, որի պատճառները պետք է ասեն իրենք:

«ՄԵՐ ԲԱՆԱԿՈՒՄ ԴԱՍԱԼԻՔՆԵՐ ՉԵՆ ԵՂԵԼ ԵՎ ՉԵՆ ԷԼ ԿԱՐՈՂ ԼԻՆԵԼ»

– Ի վերջո, ովքե՞ր էին պատերազմի դասալիքներն ու դավաճանները, որոնց մասին այդքան բարձրաձայնվեց, բայց որեւէ մեկի անուն այդպես էլ չհրապարակվեց:

– Մեր բանակում դասալիքներ չեն եղել եւ չեն էլ կարող լինել: Իսկ եթե կային դասալիքներ, ապա չտեսանք հերթական ձերբակալությունները: Դասալքությունը, մանավանդ ռազմական դրություն հայտարարած երկրում, հանցագործություն է, եւ պետք է տեղում ռազմական տրիբունալի առաջ կանգնեցնեին, բայց չտեսանք նման մարդ: Դրանք միայն խոսքեր են, պարզապես, փորձում են իրենց պարտությունը բարդել ժողովրդի վզին: Մեկն ասում եր դասալիքներ էին, չէին գնում պատերազմ, մյուսը, թե խուճապ էին տարածում զորքերի մեջ: Սակայն տեսանք, որ խուճապը հենց իշխանությունն էր տարածում: Խուճապ առաջանում էր տարբեր բնույթի ոչ իրականությանը համարժեք իրավիճակ ներկայացնելու եւ փաստի հետ առնչվելուց:

– Հետաքրքիր է` Արցախում Դուք ե՞ւս 44 օր վստահ էիք, որ հաղթելու ենք, թե այդ հաղթական էյֆորիան միայն Հայաստանում էր:

– Այսպես ձեւակերպեմ` հույս ունեինք, որ գոնե կգա մի պահ, որ կհամախմբվեն: Բայց այդպես էլ համախմբում չեղավ: Արցախում մենք տեսնում էինք այն, ինչ կատարվում էր: Պաշտոնական լրահոսը իրականությունից կտրված հայտարարություններ էր անում, թե տակտիկական նահանջ է իրականացվում, ծուղակ ենք ստեղծում, մինչդեռ վերջում մենք հայտնվեցինք այդ ծուղակում: Իսկ վերջում ասացին, թե մենք փրկեցինք Ստեփանակերտը: Սա սարքած ծուղակ էր, որի մեջ հայտնվեցինք բոլորս:

«ՓԱՇԻՆՅԱՆԻ ՈՐԵՎԻՑԵ ԱՍԱԾ ԱՅՍՕՐ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՆԵՐՇՆՉՈՒՄ»

– Ամենաբարձր մակարդակով մի կողմից ասում են` զինվոր չկար կռվող, դրա համար էլ գնացին եռակողմ հայտարարությունը ստորագրելու ուղիով, մյուս կողմից էլ համոզում են, որ դրանով 25 հազար զինվորի կյանք են փրկել: Այս պարադոքսն ինչպե՞ս կբացատրեք:

– Հարց է առաջանում` եթե զինվոր չկար, ինչպե՞ս են փրկել: Կամ եթե կար 25 հազարանոց զորք, որը մնացել էր ծուղակի մեջ, ապա քանի՞ հազար զորքով են 25 հազարին ծուղակը գցել: Ես ռազմական գործիչ չեմ, բայց ծուղակում կարող է հայտնվել մաքսիում 200 հոգանոց մի բատալիոն, որին շրջափակել են 500 հոգով: Համենայնդեպս, իմ պատկերացրած ծուղակը սա է:

– Նիկոլ Փաշինյանն ասում է, որ «7 շրջանների հանձնման ուշ ու շուտ լինելու մեջ ոչ մի բովանդակային տարբերություն չկար»: Բայց մի՞թե բովանդակային տարբերություն չէ այն, որ մեկ օր, մեկ ժամ, մեկ րոպե շուտ պատերազմը դադարեցնելը կարող էր տասնյակ զինվորների կյանքեր փրկել:

– Բովանդակային տարբերություն ասելով, եթե 7 շրջանները նկատի ունի, ապա այդ  տարածքներին էլ համահունչ չէ իր ասածը© եթե Շուշին, Հադրութը այլեւս մերը չէ: Այո, օր առաջ որոշում կայացնելու դեպքում` հնարավոր կլիներ հազարավոր կյանքեր փրկել, որպեսզի հազարավոր ընտանիքների ճրագր չմարեր: Բա սա բովանդակային տարբերություն չէ՞ր լինի: Նիկոլ Փաշինյանը շատ անգամ իրարամերժ հայտարարություններ է արել: Նախկինում էլ կապիտուլյացիայի մասին ուղիղ եթերում խոսում էր, հաջորդ օրը ասաց, թե ժողովրդի տրամադրությունն է ստուգում: Գիշերը կոչ է անում վնգստացողներին` զինվորները գան պատի տակ սատկացնեն, հետո ասում է` քաղաքացիական պատերազմ չեմ հրահրում: Նրա որեւիցե ասած այսօր վստահություն չի ներշնչում:

– Քաղաքական կուլիսներում շրջանառվում է Արցախի հերոսի եւ ԱԽ քարտուղարի լիազորություններից հրաժարված Սամվել Բաբայանի անունը:

– Նորից եմ ասում` չեմ կարծում, որ ինչ-որ անձ կարող է դա անել: Պետք է ստեղծվի համերաշխության եւ փրկության կոմիտե, որը կարող է այս իրավիճակում որոշումներ ընդունել: Անձերից վեր պետք է կանգնենք:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում:

«Նա չի հեռանում, Դիեգոն հավերժ է» Մեսսին գրառում է կատարել Մարադոնայի մահվան կապակցությամբԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՀՐԱՇՔՆԵՐԻ ՀՐԱՇՔ ՇՈՒՇԻՆԱրցախի բնակիչները շատ ավելի ռուս են, քան որոշ ռուսներ Մոսկվայում. Պեգով«Մենք մի օր ֆուտբոլ կխաղանք երկնքում» Պելեն խոսք է ասել Մարադոնայի մահվան կապակցությամբ«ԱՐՑԱԽԸ ՀԱՆՁՆՎԵՑ ՇԱՏ ԳԱՂՏԱԳՈՂԻ ՈՒ ՍԱՀՈՒՆ, ԲՈԼՈՐԻՍ ԱՉՔԻ ԱՌԱՋ ՈՒ ԲՈԼՈՐԻՑՍ ԹԱՔՈՒՆ»ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԳՅՈՒՂԵՐԻ ՓՈՂՈՑՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԼՈՒՍԱՎՈՐՎԵԼՈՎ ԷՐ ՍՈՑԱՊՆԱԽԱՐԱՐԸ «ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԻՑ» ԱՌԱՋ«Եթե մահանամ, կրկին լույս աշխարհ կգամ որպես Դիեգո Արմանդո Մարադոնա» Լեգենդար ֆուտբոլիստի ուշագրավ մտքերը «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԳԵՏՆՈՎ Է ՏՐՎԱԾ»«ԱՅՍ ՊԱՏԵՐԱԶՄԸ ԿԱՐԵԼԻ ԷՐ ԱՎԱՐՏԵԼ ՀԱՅԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՎԵԼԻ ԲԱՐԵՆՊԱՍՏ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ»Արգենտինայում եռօրյա սուգ է հայտարարվել Մարադոնայի մահվան կապակցությամբՀամահայկական հիմնադրամի պատասխանատուները նվիրաբերված գումարները վատնելու համար պետք է ենթարկվեն պատասխանատվության. ՄանասերյանԲԱՄԲԱՍԱՆՔՄահացել է լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո ՄարադոնանԶԱՐՄԱՆՔԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆԻՆ ԿԸՆԴՈՒՆԻ՞ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ` ԸՆԴԴԵՄ ՎԱՐՉԱՊԵՏԻՀայտնի են Պուշկաշի անվան մրցանակի հավակնորդները. ՖԻՖԱ«ՓԱՇԻՆՅԱՆԻ ԲՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆ Է` ԿՈՂՔԻՆՆԵՐԻՆ ԶՈՀԱԲԵՐԻ, ԻՆՔԸ ՓՐԿՎԻ»ԻՄՔԱՅԼԱԿԱՆ ՄԻԱԿ ՊԱՇՏՈՆՅԱ ԿԱՄԱՎՈՐԸ ԼՔԵՑ ՀԱՐԱԶԱՏ ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆԸԻՆՉ ԵՆ ՔՆՆԱՐԿԵԼ ԻՄՔԱՅԼԱԿԱՆՆԵՐԸ ԱՐՑԱԽԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ ՓԱԿ ԴՌՆԵՐԻ ՀԵՏԵՎՈՒՄ«ԶՈՀԵՐԻ ԵՎ ՎԻՐԱՎՈՐՆԵՐԻ ԱՐՅՈՒՆՆ ԱՅՍ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՁԵՌՔԻՆ Է»ՆԻԿՈԼԱԿԱՆՆԵՐԸ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՆԵՆԳԱՓՈԽԵԼ ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸՄեկնարկում են բռնցքամարտի Հայաստանի առաջնություները«Ռոմայի» հայտացուցակը «Կլուժի» դեմ խաղումԿԱՍԵՑՆԵԼ ՀԱՅՐԵՆԻՔԻ ԱՊԱՄՈՆՏԱԺՈՒՄԸՀետայսու Արցախ մուտք գործելն ու ելք կատարելը հնարավոր է միայն Բերձոր-Ստեփանակերտ ավտոճանապարհովՀայտնի են ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի չեմպիոնները«Մոնթեի ծնունդին տալիս ենք էն, ինչը չտալու համար ինքը ծնվել էր». Գարիկ ՊապոյանՎաղը Ազգային ժողովի արտահերթ նիստ կգումարվիՌուսաստանը, Թուրքիան և Ադրբեջանը կդառնան Ղարաբաղում խաղաղության երաշխավորները. ԷրդողանՈրևէ իշխանություն հավերժ չէ, և ինչ-որ փուլից հետո կարելի է խոսել արտահերթ ընտրությունների մասին. Իմքայլական պատգամավորԱվետիք Իշխանյանն ազատ արձակվեց. նա բերման էր ենթարկվել ծեծի ենթարկելու կասկածանքովԻ՞նչ կապ ունի Վարազդատ Կարապետյանը Լևոն Տեր-Պետրոսյանի հետ Պատրոն Դավոն Վիեննայում առանձնատուն է նվիրել Դավիթ Տոնոյանին (Photo). MediaportՆիկոլ Փաշինյանը հրաժարական չի տալու. սոցիոլոգ Սպասվում է առանց տեղումների եղանակԷրդողանը չի բացառել այլ երկրների ներգրավվումը Ղարաբաղի կարգավորման գործընթացումԱվետիք Իշխանյանին բերման են ենթարկելՊռոշյան-Բաղրամյան փողոցում տեղի է ունեցել մեծ վթարՁեռք են բերվել օբյեկտիվ ապացույցներ Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց սպանության, խոշտանգման փաստերով. դատախազությունԱզերիները երգ են գրել #հողատու Նիկոլի մասին. Տեսանյութ 18+Պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում եմ ներկայացրելՕնիկ Գասպարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, Փաշինյանը խնդրել է սպասելԳլխավոր դատախազը պետք է պատասխանատվության ենթարկվի անգործության համար. Կիմ ԲալայանԺաննա Անդրեասյանը նեղացել ու հեռանո՞ւմ է ԳԱԱ-ն պահանջում է կառավարության հրաժարականը հանրապետության վարչապետի գլխավորությամբ«Պա՛պ ջան, թուրքն ում շուննա, որ Արցախին տիրանա, քնեն` տենց երազ չեն տեսնի, մենք մինչեւ վերջ կռվելու ենք». Երեք տանկ խոցած Նարեկի մասին հայրը արտասունքն աչքերին է հիշումՍտեփանակերտցիները շնորհավորել են ռուս խաղաղապահներին. ԼուսանկարներՀացադուլ հայտարարած Գեղամ Մանուկյանին կառավարությունից դեռ չեն արձագանքել, միայն Մանե Գևորգյանն է մոտեցել, եռացրած ջուր բերել
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода