«Իմ քայլը» սկսել է փրփուրներից կախվել և մեղքը բարդել ՀՀ ԶՈւ-ի վրա Եթե համակերպվենք պատվազրկման եւ հայրենազրկման այս խայտառակության հետ, ուրեմն հին ենք, ժամկետանց. Արմեն Աշոտյան ՉԼ. «Լայպցիգը» հաղթեց թուրքական ակումբին, «Կրասնոդարը» առավելության հասավ «Ռենի» նկատմամբ Ֆուտզալի Հայաստանի հավաքականը պատրաստվում է Բուլղարիայի դեմ հանդիպմանը (տեսանյութ) Դեկտեմբերի 5-ին Ազատության հրապարակում հրավիրվում է համապետական հանրահավաք ՄՕԿ-ի նախագահի պաշտոնում առաջադրվել է միայն մեկ թեկնածու «Դժբախտաբար, հաջողվեց անել քայլ, մերժել անձեր քաղաքականության մեջ... Բայց հետո արժե՞ր հաջորդիվ «հպարտ» քայլերով Աստծուն մերժել, եկեղեցին, ընտանիքը, հային մերժել պատմության մեջ... ու վերջապես Կյանք, հող ու Հայրենիք մերժել» ԱՎԵՏ ԲԱՐՍԵՂՅԱՆ Ինչո՞վ է զբաղվում այս օրերին հանրային խորհուրդը Իշխանությունը փորձում է համոզել, թե ձեր աչքերին մի հավատացեք. Արման Աբովյան «Հողատու՝ «դու խայտառակում ես ռեսպուբլիկան»։ Ի՞նչ երեսով ես մասնակցում ու ելույթ ունենում ՀԱՊԿ խորհրդի նիստին։ Ամոթ է, օր առաջ հեռացի»


ԳՈՐԾԱԿԱԼԱԿԱՆ ՑԱՆՑԸ ԱՎԱՐՏԻ±Ն Է ՀԱՍՑՆՈՒՄ ԻՐ ԳՈՐԾԸ

Վերլուծություն

Նոյեմբերի 16-ին նախագահ Արմեն Սարգսյանը հանդես եկավ ուղերձով, որով առաջարկում է Նիկոլի եւ քայլասերված կառավարության հրաժարականը, ազգային համաձայնության ժամանակավոր կառավարության ստեղծում, արտահերթ ընտրություններ: Նորմալ առաջարկություն է, այն գործնականում համընկնում է 17 կուսակցությունների առաջարկությանը: Սակայն հարց է ծագում` ինչո՞ւ հենց նոյեմբերի 16-ին, այլ ոչ թե ղազագրի ստորագրման թարմ հետքերով` նոյեմբերի 10-ին, կամ, քարը տրաքի, 11-ին: Լավ է ուշ, քան երբե՞ք, թե՞ այլ տեղ է թաղված շան գլուխը:

 

ԿԱՏԱՐՎԱԾ ՓԱՍՏԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Իսկ նոյեմբերի 16-ին աշխարհի լրատվականները տեղեկացրին, որ ադրբեջանական գազն առաջին անգամ սկսեց հասնել Եվրոպա: Հիշենք նաեւ, որ բրիտանական թագավորական ընտանիքի եւ «Բրիթիշ Պետրոլեումի» հետ սերտորեն կապակցված Արմեն Սարգսյանը Հայաստանի անունից հայտարարել էր, որ հայկական զինուժը չի հարվածելու ադրբեջանական գազամուղին: Հենց այն գազամուղին, որով ադրբեջանական գազը սկսեց հոսել Եվրոպա: ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն այդ կատարված փաստի առնչությամբ արձանագրեց. «Այս պատերազմը սրա մասին էր:

2018-ի իշխանազավթումը սրա մասին էր:

ԵՄ եւ ԱՄՆ լռությունը սրա մասին էր:

Դավաճանական համաձայնագիրը սրա մասին էր:

Ադրբեջանական գազը նոր գազամուղով այսօրվանից (նոյեմբերի 16-ից-խմբ.) հասավ Եվրոպա:

Դրա համար էլ այս դավաճանները Արմեն Սարգսյանի հետ միասին խոստացան, որ չեն խփելու ադրբեջանական խողովակներին ու չխփեցին: Ու կզեցին: Ու ստորագրեցին...

#հողատու»:

Այսինքն` 2018-ին իշխանությունը դավաճանի ձեռքում կենտրոնացնելու, բանակցային գործընթացը միտումնավոր տապալելու, պատերազմում միտումնավոր պարտվելու, պատերազմական տրամաբանությանը հակառակ թշնամու ենթակառուվածքների չխփելու եւ կապիտուլյացի ստորագրելու ծրագիրը հենց նրա համար էր, որ ադրբեջանական գազը հասցվի Եվրոպա: Նիկոլն արեց իր ազգադավ գործը, Նիկոլն այլեւս պետք չէ: Այդ պատճառով արդեն ԱՄՆ դեսպանն արգելում է Նիկոլին բռնություն սանձազերծել ընդդիմադիրների դեմ, իսկ Արմեն Ելիզավետիչը, որպես բրիտանական վերակացու, Նիկոլին առաջակում է պոկ գալ աթոռից: Սակայն, ավաղ, դրանով կատարված փաստերը չեն ավարտվում: Կա Շուշին միտումնավոր հանձնելու իրողությունը: Ռազմական փորձագետները նշում են, որ Շուշին պահելու հնարավորությունները կային, որ, կոպիտ ասած, Շուշիից չորս կողմ հայկական զորախմբեր կային, բայց... չօգտագործվեցին բերդաքաղաքին օգնության հասնելու համար: Որ Շուշին նվեր է տրվել թշնամուն, ինչն առանձին հետաքննության առարկա պետք է լինի: Եվ ոչ միայն մեր ԱԳՆ-ն, այլեւ արդեն անձամբ Պուտինը վկայեց, որ Նիկոլը ստում է, եւ Շուշին հանձնելու կետ չկար եւ ոչ մի բանակցային փաստաթղթում: Պուտինի խոսքով` Շուշիի հարցը «ծագել է այս հակամարտության, այս ճգնաժամի ընթացքում»: «Հոկտեմբերի 19-20-ը ես մի շարք հեռախոսազրույցներ եմ ունեցել ե՛ւ նախագահ Ալիեւի, ե՛ւ վարչապետ Փաշինյանի հետ, այնուհետեւ Ադրբեջանի զինված ուժերը վերականգնել են վերահսկողությունը Ղարաբաղի հարավային մասի աննշան հատվածի վրա»,- պատմել է ՌԴ նախագահը: «Ընդհանրապես, ինձ հաջողվել էր համոզել նախագահ Ալիեւին, որ կարելի է դադարեցնել ռազմական գործողությունները, բայց նրա պարտադիր պայմանը փախստականների վերադարձն էր, այդ թվում նաեւ` Շուշի քաղաք»: «Ինձ համար անսպասելիորեն մեր հայ գործընկերների դիրքորոշումը այնպես ձեւակերպվեց, որ նրանց համար դա անընդունելի է, եւ վարչապետ Փաշինյանն ինձ ուղղակիորեն ասաց, որ դրա մեջ սպառնալիք է տեսնում է Հայաստանի եւ Ղարաբաղի շահերի համար: Հիմա եւս ինձ համար այնքան էլ պարզ չէ, թե որն էր լինելու այդ սպառնալիքը` հաշվի առնելով, որ ենթադրվում էր խաղաղ բնակիչների վերադարձ, միաժամանակ պահպանելով հայկական կողմի վերահսկողությունը Ղարաբաղի տարածքի այդ հատվածի վրա, ներառյալ` Շուշին, եւ հաշվի առնելով մեր խաղաղապահների ներկայությունը»:

Իսկ թե ինչի համար էր պետք Շուշին հանձնելու փաստը` պարզ դարձավ, հենց որ Ալիեւն անոնսավորեց Բաքու-Աղդամ-Շուշի-Նախիջեւան երկաթգծի նախագիծը: Դա էլ ոչ պակաս հիմնարար նախագիծ է, քան ադրբեջանական գազը Եվրոպա հասցնելը: Այսինքն` Շուշին նույնպես դատապարտված էր այն պահից սկսած, երբ հողատու Նիկոլը բազմեց վարչապետի աթոռին:

ՊՂԾԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀՈԳԵՎԱՐՔԸ

Այն, որ Նիկոլը պետք է գնա` կասկածից վեր է: Սակայն պարզ երեւում է, որ նա փորձում է ստանալ սեփական կաշին փրկելու երաշխիքներ: Քանզի նա իր կատարած հրեշավոր պետական դավաճանությամբ փաստացի ստանձնեց հայ ժողովրդի դահճի դերը: Եվ քանի որ հողատուն դատապարտված է կործանման, սկսվել է նրա թիմի քայքայումը: Զոհրաբ Մնացականյանի օրինակին հետեւեց եւ հրաժարական տվեց եւս մեկ նախարար` Ֆելիքս Ցոլակյանը: Իսկ Լիլիթ Մակունցից եւ Լռնա Նազարյանից տիտանական ջանքեր են պահանջվում, որ խմբակցությանը պահեն բյուջեի քննարկումներին: Եվ ահա խաղեր սկսեց ՀՀՇ-ից Նիկոլին ժառանգություն մնացած քոքված սրիկա Անդրանիկ Քոչարյանը: Կատարվածից հետո առնվազն սպասելի էր, որ պաշտպանության նախարարը եւ զինված ուժերի այն պատասխանատուները, որոնք աններելի բացթողումներ են ունեցել, պետք է արդեն հրաժարական տված լինեին, Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց պաշտպանության եւ անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: «Նրանց կողմից անմիջապես հրաժարական չտալը խոսում է այն մասին, որ նրանք բացարձակ չեն գիտակցում, թե ինչ են արել եւ ուր է տանելու մեզ այս ձախողումը: Այս անձանց անպատիժ մնալու դեպքում բանակում ոչ միայն շարունակվելու են նման երեւույթները, այլեւ լրջագույն սպառնալիք են դառնալու ՀՀ անվտանգության համար»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը: Անդրադառնալով նախօրեի ՊՆ տարածած հաղորդագրությանը` Քոչարյանն ասաց. «Նախարարությունը հատկապես այս օրերին պետք է հանդես գար մեր հաղթանակի, վատագույն դեպքում` մեր պարտության վերաբերյալ հստակ, խելամիտ հիմնավորումներով եւ ոչ ստահոդ ու պոպուլիստական գրառումներով»: Սակայն արտաքուստ ՊՆ-ին եւ Գլխավոր շտաբին հարվածելով, Անդրանիկ Քոչարյանը գործնականում հարվածում է հենց Նիկոլին: Թեեւ միանգամից խոսակցություններ պտտվեցին, որ նա ուզում է գրավել Տոնոյանի աթոռը, սակայն տեղյակ աղբյուրներն ասում են, որ նահույս ունի «իմքայլականների» քվեներով կարգվել վարչապետ: Նիկոլասորոսական գործակալական ցանցի ներսում իշխանությունը պահելու տրամաբանության մեջ են եւ Տյգրան Ավինյանի ստվերային խաղերը, բացառված չէ` նախագահ Արմեն Սարգսյանի բարձր հովանու ներքո: Սակայն այդ բոլոր սխեմաներն անընդունելի են երկրի շահերից ելնելով: Կենսական անհրաժեշտություն պղծիշխանական ամբողջ թիմի հեռացումը:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

«Իմ քայլը» սկսել է փրփուրներից կախվել և մեղքը բարդել ՀՀ ԶՈւ-ի վրաԵթե համակերպվենք պատվազրկման եւ հայրենազրկման այս խայտառակության հետ, ուրեմն հին ենք, ժամկետանց. Արմեն ԱշոտյանՉԼ. «Լայպցիգը» հաղթեց թուրքական ակումբին, «Կրասնոդարը» առավելության հասավ «Ռենի» նկատմամբՖուտզալի Հայաստանի հավաքականը պատրաստվում է Բուլղարիայի դեմ հանդիպմանը (տեսանյութ)Դեկտեմբերի 5-ին Ազատության հրապարակում հրավիրվում է համապետական հանրահավաքՄՕԿ-ի նախագահի պաշտոնում առաջադրվել է միայն մեկ թեկնածու«Դժբախտաբար, հաջողվեց անել քայլ, մերժել անձեր քաղաքականության մեջ... Բայց հետո արժե՞ր հաջորդիվ «հպարտ» քայլերով Աստծուն մերժել, եկեղեցին, ընտանիքը, հային մերժել պատմության մեջ... ու վերջապես Կյանք, հող ու Հայրենիք մերժել» ԱՎԵՏ ԲԱՐՍԵՂՅԱՆԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԻնչո՞վ է զբաղվում այս օրերին հանրային խորհուրդըՀԱՐԱՏԵՎ ԿՌՎԻՆ ՄԻՇՏ ՊԵՏՔ Է ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԵԼՊԱՐԳԵՎԱՎՃԱ՞Ր, ԹԵ՞ «ՕՐԵՆՔՈՎ» ԹԱԼԱՆՆԻԿՈԼԱԿԱՆՆԵՐԸ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՆԵՆԳԱՓՈԽԵԼ ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸԻշխանությունը փորձում է համոզել, թե ձեր աչքերին մի հավատացեք. Արման Աբովյան«ԱՌԱՆՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԱՐՑԱԽԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ` ԻՐԱՎԻՃԱԿԸ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԼՃԱՆԱԼՈՒ Է»ԲԱՄԲԱՍԱՆՔԶԱՐՄԱՆՔ«Հողատու՝ «դու խայտառակում ես ռեսպուբլիկան»։ Ի՞նչ երեսով ես մասնակցում ու ելույթ ունենում ՀԱՊԿ խորհրդի նիստին։ Ամոթ է, օր առաջ հեռացի»Հիմա Դուք ո՞ւմ վարչապետն եք պարոն Փաշինյան. Ինչ էր գրում «Իրավունքը» 1 տարի առաջՔՈՉԱՐՅԱՆԻ ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԹԻՄԸ ՍԴ-ԻՑ ՈՐԵՎԷ ՈՐՈՇՈՒՄ ՉԻ ՍՏԱՑԵԼ ԱՐՑԱԽՈՒՄ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ՄԵԿ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ` ԱՐՑԱԽԻ ԺՈՂՈՎՐԴԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ. ԱՀ ԱԺ ՆԱԽԱԳԱՀՀՅԴ նախկին պատգամավորին քաշքշել, ապա ծեծի՞ են ենթարկելՇպիոնական խաղեր՝ մոսկովյան «դաբրոն» գողանալու համար«ՌԵԺԻՄԸ ԽՈՒՃԱՊԻ ՄԵՋ Է»VBET ՀՊԼ. «Փյունիկը» ոչ-ոքի կորզեց «Լոռիից» Իրականում ովքեր էին ոստիկանության գործառույթ իրականացնող «չինական նինձաները»Ընկեր Աբովյան, կարևոր չէ զորքի քանակը, եթե զինվորը կռվում է ի՛ր հողերի համար և պաշտպանում ի՛ր երկիրը ուրեմն հաղթանակը՝ անխուսափելի…Նահատակված հերոսի խոսքերը ուսուցչուհունԲալասանյանը գնաց գոնե եղածը փրկելու միակ ճանապարհովՀԱՄԱՌ ՊԱՅՔԱՐ` ՄՈՍԿՈՎՅԱՆ «ԴԱԲՐՈՆ» ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐՑանկություն չունեմ մանդատս վայր դնել, ես ավելի լուրջ գործով եմ զբաղված. Սոֆյա Հովսեփյան ԻՆՉՈՒ Է ՀԱՄԱՌՈՒՄ ՍՈՐՈՍԱ-ՆԻԿՈԼԱԿԱՆ ՄԱՖԻԱՆՄԻԵԴ-ը վերանայել է Հայաստանի դիմումի հիման վրա Թուրքիայի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ որոշումը և վերացրել այն «Շեֆդ ասում ա՝ լավ ա, դու ասում ես՝ վատ է՞...մարդ Ձեզանից գլուխ չի հանում մարդ Աստծո»Երևանում այս տարի ամանորյա զարդարանք չի լինելու. չի տեղադրվելու նաև հրապարակի տոնածառը (Արմենպրես)Հավաքների, գործադուլների արգելքները, հրապարակումների, նաև՝ ՀՀ մուտքի և ելքի սահմանափակումները վերացվեցինՊուտինը հայտարարել է Ղարաբաղի վերաբերյալ եռակո«Բարսելոնայում» կորոնավիրուսի հերթական դեպքն է արձանագրվել Ավելի քան 27 հազար փախստական Է վերադարձել Լեռնային ՂարաբաղVBET ՀՊԼ. «Արարատյան դերբին» ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիովԱռանձին վայրերում սպասվում է մառախուղԱՆ դատաբժշկական ծառայությունը փորձաքննել է 2718 զոհված զինծառայողի մարմին (Արմենպրես)Պետք է բացառել ռազմագերիների նկատմամբ բռնության դեպքերը. ՀՀ վարչապետ (Տեսանյութ)ՊԲ-ն հրապարակել է զոհված ևս 34 զինծառայողի անուն. հայկական կողմի զոհերի հրապարակված թիվը 1746 էՄարյանյանն ու Օհանյանը Ռուսաստանի կազմում կմասնակցեն ըմբշամարտի աշխարհի գավաթի խաղարկությանը Մանե Թանդիլյանը նշանակվել է Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարԻջևանում Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիայի ժամանակ քաշքշուկ է սկսվել ոստիկանների և քաղաքացիների միջև. Տեսանյութ (news.am)Պատերազմի 44 օրվա ընթացքում անընդհատ կապի մեջ էի Պուտինի հետ. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)Չի թերագնահատել թշնամուն, բայց վստահ էր, որ հաղթելու ենք.«Հաղթած հետ է գալու ախպերդ, չկասկածե՛ս անգամ մի վարկյան». 20-ամյա Արցախի հերոսի խոսքերըՊուտին. Հայաստանն անցել է պատմության ծանր ժամանակաշրջան, բայց Ղարաբաղի վերաբերյալ որոշումներն անհրաժեշտ էինԿամ բոլորս պետք է դուրս գանք փողոց և օր առաջ ազատվենք դավաճանական խունտայից, կամ Դադիվանքի, Քաշաթաղի, Բերձորի, Ծիծեռնակավանքի, Հադրութի, Շուշիի հրդեհված տների կրակը մոտենալու է մեր օջախներինԽնդիր կա, այ՛ո, եւ բավականին լուրջ է այդ խնդիրը. Կապանի քաղաքապետը Ադրբեջանին հավանական անցնող տարածքների վերաբերյալ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода