Շուշիի շրջանում հայտնաբերվել և յուրաքանչյուր կողմին է փոխանցվել ավելի քան 2000 զոհի մարմին․ Ռոբերտ Հայրապետյան Երգ՝ նվիրված ազգային հերոս Մոնթե Մելքոնյանին (Պրեմիերա) Ամենայն Հայոց կաթողիկոսը ողջունել է Ֆրանսիայի սենատի ընդունած բանաձեւը «Նա չի հեռանում, Դիեգոն հավերժ է» Մեսսին գրառում է կատարել Մարադոնայի մահվան կապակցությամբ Արցախի բնակիչները շատ ավելի ռուս են, քան որոշ ռուսներ Մոսկվայում. Պեգով «Մենք մի օր ֆուտբոլ կխաղանք երկնքում» Պելեն խոսք է ասել Մարադոնայի մահվան կապակցությամբ «Եթե մահանամ, կրկին լույս աշխարհ կգամ որպես Դիեգո Արմանդո Մարադոնա» Լեգենդար ֆուտբոլիստի ուշագրավ մտքերը Այս պատերազմը կարելի էր ավարտել Հայաստանի համար ավելի բարենպաստ պայմաններով. Պեգով Արգենտինայում եռօրյա սուգ է հայտարարվել Մարադոնայի մահվան կապակցությամբ Համահայկական հիմնադրամի պատասխանատուները նվիրաբերված գումարները վատնելու համար պետք է ենթարկվեն պատասխանատվության. Մանասերյան


Պուտինը խփեց Նիկոլի «քաղաքական դագաղի վերջին մեխը»

Միջազգային

Բացահայտումը, որով հադես եկավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, կարելի է համարել Նիկոլի «քաղաքական դագաղի վերջին մեխը»:

Հիշեցնենք, նախօրեին Նիկոլը հերթական անգամ եւ, շատերի բնութագրմամբ՝ ամենակեղտոտ ձեւով արդարանալով արցախյան խայտառակության համար, հայտարարեց. «Կարո՞ղ էինք խուսափել պատերազմից: Այո, կարող էինք, եթե համաձայնեինք Ադրբեջանին հանձնել յոթ շրջանները՝ ներառյալ Շուշին: Բայց արդյոք դա՞ էր այն քաղաքականությունը, որն ուզում էինք վարել: Ոչ: Մեր կառավարությունը, ԶՈՒ-ն, Արցախի ՊԲ-ն որոշեցին ընդունել այդ մարտահրավերը...»:

Անմիջապես հերքմամբ հանդես եկավ ՀՀ ԱԳՆ-ն, թե՝ Շուշին երբեք բանակցային քննարկման օբյեկտ չի եղել: Հերքող ուղերձով հանդես եկավ նաեւ ՀՀ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը, նախ ընդգծելով, որ դեռ հունիսին են կառառավարութանն ու Նիկոլին զգուշացրել, որ պատերազմի դեպքում գործ կունենանք ոչ միայն Ադրբեջանի, այլ նաեւ՝ Թուրքիայի բանակի հետ, որին չենք կարող դիմակայել: Ապա նաեւ, որ. «Պատերազմի չորրորդ օրը` անվտանգության խորհրդի նիստի ժամանակ ես ներկայացրեցի մեր կորուստները և ստեղծված իրադրության վերաբերյալ զինված ուժերի գնահատականը` նշելով, որ երկու-երեք օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար, հակառակ դեպքում այս ինտենսիվությամբ վարվող մարտական գործողությունների պարագայում մեր ռեսուրսները սեղմ ժամկետում կսպառվեն և յուրաքանչյուր հաջորդ օրերի ընթացքում ունենալու ենք բանակցային գործընթացի համար ավելի ոչ բարենպաստ պայմաններ: Նմանատիպ գնահատականներ ես բազմաթիվ անգամ ներկայացրել եմ նաև վարչապետի հետ շուրջօրյա աշխատանքի ընթացքում, ինչպես նաև անվտանգության խորհրդի նիստերում»:

Այսպիսով, եւս մեկ անգամ ընդգծենք.

Նիկոլը պնդում է, թե մինչ պատերազմը համաձայնագիր ստորագրելով պետք է տանք 7 շրջան գումարած Շուշին:

Արդեն նախկին ԱԳ նախարար Մնացականյանը հերթում է՝ ոչ մի Շուշիի մասին էլ խոսք չի եղել:

Դեռ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը հավաստիացնում է՝ պատերազմից առաջ պարզ էր, որ չունենք համարժեք ուժեր, պատերազմի առաջին օրերին՝ հոկտեմբերի 1-ին արդեն ակնմհայտ էր, որ պարտվում ենք եւ հետագայում միայն նոր տարածքներ ենք զիջելու:

 Իհարկե, Նիկոլը կարող է ասել, որ սեփական ԱԳ նախարարն ու ԳՇ պետը ստում են: Բայց ահա 7 շրջանի (5+2) եւ Շուշիի մասին երեկ երեկոյան խոսեց նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում: ՌԴ նախագահը նախ ընդգծեց. «Ինչ վերաբերում է Շուշի քաղաքին, ապա Շուշին հանձնելու հարցը երբեք չի դրվել»։ Այսպիսով, Պուտինը եւս Փաշինյանին մեղադրում է Հայաստանի համար կարեւորագույն, ճակատագրական նշանակություն ունեցող արցախյան հարցի հետ կապված սուտ, կեղծ տեղեկատվություն հանրությանը հրամցնելու մեջ: Այս բացահայտումից հետո Փաշինյանը, եթե իհարկե կհանդգնի, պետք է իր ԱԳ նախարարից եւ ԳՇ պետից զատ նաեւ Պուտինին մեղադրի ստախոսության մեջ: Երկրորդ տարբերակով՝ նա պետք է ստորագրի հրաժարականի փաստաթուղթ եւ սեփական ոտքով գնա կալանավայր: Հակառակ դեպքում կգործի երրորդ տարբերակը, որն արդեն իրենից կախված չէ:

Առավել եւս, որ շարունակելով միտքը, Պուտինն այլ բացահայտումներ եւս հնչեցրեց: Բայց մինչ այդ ներկայացնենք ԳՇ պետի հիշատակված ուղերձում ներկայացված եւս մեկ միտք: Այսպես, Օնիկ Գասպարյանը պնդում է, որ թեեւ դեռ հոկտեմբերի 1-ին Նիկոլին տեղեկացնելով պատերազմական հետագա կորուստների անխուսափելիության մասին եւ առաաջրկելով «երկու-երեք օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար», այնուամենայնիվ հասնում է այն մտքին, որ դա չի հաջողվել, քանի որ. «Պատերազմը որոշակի փուլում կանգնեցնելու բոլոր փորձերը և առաջարկությունները Թուրքիայի և Ադրբեջանի կողմից մերժվել են...»:

Իսկ ահա Պուտինը գաղտնազերծեց հետեւյալը. «Հոկտեմբերի 19-20-ը Ես մի շարք հեռախոսազրույցներ ունեցա ինչպես նախագահ Ալիևի, այնպես էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ... Ընդհանուր առմամբ ինձ հաջողվեց համոզել նախագահ Ալիևին, որ կարելի է դադարեցնել ռազմական գործողությունները, բայց նրա կողմից պարտադիր պայման էր փախստականների վերադարձը, այդ թվում՝ Շուշի: Սակայն ինձ համար անսպասելիորեն մեր հայ գործընկերների դիրքորոշումն այնպես ձեւակերպվեց, որ դա նրանց համար անընդունելի է։  Եվ վարչապետ Փաշինյանն ինձ ուղղակի ասաց, որ դրանում վտանգ է տեսնում Հայաստանի և Ղարաբաղի շահերի համար։  Հիմա ինձ այնքան էլ հասկանալի չէ, թե որն էր այդ սպառնալիքը, նկատի ունեմ, որ նախատեսվում էր խաղաղ քաղաքացիների վերադարձ՝ հայկական կողմից Ղարաբաղի տարածքի այդ մասի, այդ թվում՝ Շուշիի նկատմամբ վերահսկողությունը պահպանելու դեպքում, և նկատի ունենալով մեր խաղաղապահների առկայությունը, ինչի մասին մենք արդեն պայմանավորվել էինք և Հայաստանի, և Ադրբեջանի հետ։ Եվ վարչապետն այդ ժամանակ ինձ ասաց՝ «Ոչ, մենք չենք կարող դրան գնալ։ Մենք պայքարելու ենք»»:

Այսպիսով, ԳՇ պետն անգամ տեղյակ չի՞ եղել, որ ոչ միայն պատերազմի սկզբնական օրերի դրությամբ, այլ առնվազն մինչեւ հոկտեմբերի 19-20-ը բախումները, որոնք մեզ համար գնալով միայն ծանր էին դառնում, հնարավոր էր կանգնեցնել եւ դա չի արվել ոչ թե Ալիեւի, այլ՝ Նիկոլի մերժման պատճառով: Եթե իրոք Նիկոլը կենսական նշանակության նման հարցն անգամ ԳՇ պետի հետ չի քննարկել, գոնե՝ տեղեկացրել, ապա ԱԱԾ-ն պարզապես պարտավոր է ժամ առաջ կալանավորել երկրի վարչապետի աթոռը զբաղեցնող անձին: Այն պարզ պատճառով, որ Նիկոլը դեռ պատերազմից առաջ էր գիտակցում

Ա. Դրա անելանելիությունը, բայց գնաց պատերազմի:

Բ. Պատերազմի ընթացքում, օրինակ, հոկտեմբերի 5-ին կոչով դիմում էր անգամ մեկ տարվա ընթացքում զորացրվածներին, թե եկեք, հետներդ «կասկա»-համազգեստ բերեք, այսինքն՝ քաջ գիտակցում էր, որ ծանրագույն վիճակում ենք: Հոկտեմբերի վերջերին արդեն խոսում էր կապիտուլյացիայի մասին: Եվ այսքանով հանդերձ, երբ հոկտեմբերի 20-ին մերժում է Պուտինի նման բարենպաստ առաջարկը: 

Իսկ այս ամենը միայն մեկ մտքի է հասցնում՝ գիտակցված երկիրը տարել է պարտության, հսկայական մարդկային զոհերի, տարածքային այնպիսի կորուստների, որոնց մասին Ալիեւը հոկտեմբերի 20-ին երազել անգամ չէր կարող:

Վերջում, ի դեպ, Պուտինն իր միտքն ավարտեց, թե՝ Նիկոլի «հասցեին հնչող մեղադրանքներն ինչ-որ դավաճանության մասին որևէ հիմք չունեն...»։ Երեւի բոլորը հասկացան ՌԴ նախագահի իրոնիան, եւ հենց դա էլ Նիկոլի «քաղաքական դագաղի վերջին մեխը» դարձավ:

Շուշիի շրջանում հայտնաբերվել և յուրաքանչյուր կողմին է փոխանցվել ավելի քան 2000 զոհի մարմին․ Ռոբերտ ՀայրապետյանԵրգ՝ նվիրված ազգային հերոս Մոնթե Մելքոնյանին (Պրեմիերա)Ամենայն Հայոց կաթողիկոսը ողջունել է Ֆրանսիայի սենատի ընդունած բանաձեւը«Նա չի հեռանում, Դիեգոն հավերժ է» Մեսսին գրառում է կատարել Մարադոնայի մահվան կապակցությամբԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՀՐԱՇՔՆԵՐԻ ՀՐԱՇՔ ՇՈՒՇԻՆԱրցախի բնակիչները շատ ավելի ռուս են, քան որոշ ռուսներ Մոսկվայում. Պեգով«Մենք մի օր ֆուտբոլ կխաղանք երկնքում» Պելեն խոսք է ասել Մարադոնայի մահվան կապակցությամբ«ԱՐՑԱԽԸ ՀԱՆՁՆՎԵՑ ՇԱՏ ԳԱՂՏԱԳՈՂԻ ՈՒ ՍԱՀՈՒՆ, ԲՈԼՈՐԻՍ ԱՉՔԻ ԱՌԱՋ ՈՒ ԲՈԼՈՐԻՑՍ ԹԱՔՈՒՆ»ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԳՅՈՒՂԵՐԻ ՓՈՂՈՑՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԼՈՒՍԱՎՈՐՎԵԼՈՎ ԷՐ ՍՈՑԱՊՆԱԽԱՐԱՐԸ «ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԻՑ» ԱՌԱՋ«Եթե մահանամ, կրկին լույս աշխարհ կգամ որպես Դիեգո Արմանդո Մարադոնա» Լեգենդար ֆուտբոլիստի ուշագրավ մտքերը «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԳԵՏՆՈՎ Է ՏՐՎԱԾ»Այս պատերազմը կարելի էր ավարտել Հայաստանի համար ավելի բարենպաստ պայմաններով. ՊեգովԱրգենտինայում եռօրյա սուգ է հայտարարվել Մարադոնայի մահվան կապակցությամբՀամահայկական հիմնադրամի պատասխանատուները նվիրաբերված գումարները վատնելու համար պետք է ենթարկվեն պատասխանատվության. ՄանասերյանԲԱՄԲԱՍԱՆՔՄահացել է լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո ՄարադոնանԶԱՐՄԱՆՔԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆԻՆ ԿԸՆԴՈՒՆԻ՞ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ` ԸՆԴԴԵՄ ՎԱՐՉԱՊԵՏԻՀայտնի են Պուշկաշի անվան մրցանակի հավակնորդները. ՖԻՖԱ«ՓԱՇԻՆՅԱՆԻ ԲՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆ Է` ԿՈՂՔԻՆՆԵՐԻՆ ԶՈՀԱԲԵՐԻ, ԻՆՔԸ ՓՐԿՎԻ»ԻՄՔԱՅԼԱԿԱՆ ՄԻԱԿ ՊԱՇՏՈՆՅԱ ԿԱՄԱՎՈՐԸ ԼՔԵՑ ՀԱՐԱԶԱՏ ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆԸԻՆՉ ԵՆ ՔՆՆԱՐԿԵԼ ԻՄՔԱՅԼԱԿԱՆՆԵՐԸ ԱՐՑԱԽԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ ՓԱԿ ԴՌՆԵՐԻ ՀԵՏԵՎՈՒՄ«ԶՈՀԵՐԻ ԵՎ ՎԻՐԱՎՈՐՆԵՐԻ ԱՐՅՈՒՆՆ ԱՅՍ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՁԵՌՔԻՆ Է»ՆԻԿՈԼԱԿԱՆՆԵՐԸ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՆԵՆԳԱՓՈԽԵԼ ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸՄեկնարկում են բռնցքամարտի Հայաստանի առաջնություները«Ռոմայի» հայտացուցակը «Կլուժի» դեմ խաղումԿԱՍԵՑՆԵԼ ՀԱՅՐԵՆԻՔԻ ԱՊԱՄՈՆՏԱԺՈՒՄԸՀետայսու Արցախ մուտք գործելն ու ելք կատարելը հնարավոր է միայն Բերձոր-Ստեփանակերտ ավտոճանապարհովՀայտնի են ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի չեմպիոնները«Մոնթեի ծնունդին տալիս ենք էն, ինչը չտալու համար ինքը ծնվել էր». Գարիկ ՊապոյանՎաղը Ազգային ժողովի արտահերթ նիստ կգումարվիՌուսաստանը, Թուրքիան և Ադրբեջանը կդառնան Ղարաբաղում խաղաղության երաշխավորները. ԷրդողանՈրևէ իշխանություն հավերժ չէ, և ինչ-որ փուլից հետո կարելի է խոսել արտահերթ ընտրությունների մասին. Իմքայլական պատգամավորԱվետիք Իշխանյանն ազատ արձակվեց. նա բերման էր ենթարկվել ծեծի ենթարկելու կասկածանքովԻ՞նչ կապ ունի Վարազդատ Կարապետյանը Լևոն Տեր-Պետրոսյանի հետ Պատրոն Դավոն Վիեննայում առանձնատուն է նվիրել Դավիթ Տոնոյանին (Photo). MediaportՆիկոլ Փաշինյանը հրաժարական չի տալու. սոցիոլոգ Սպասվում է առանց տեղումների եղանակԷրդողանը չի բացառել այլ երկրների ներգրավվումը Ղարաբաղի կարգավորման գործընթացումԱվետիք Իշխանյանին բերման են ենթարկելՊռոշյան-Բաղրամյան փողոցում տեղի է ունեցել մեծ վթարՁեռք են բերվել օբյեկտիվ ապացույցներ Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց սպանության, խոշտանգման փաստերով. դատախազությունԱզերիները երգ են գրել #հողատու Նիկոլի մասին. Տեսանյութ 18+Պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում եմ ներկայացրելՕնիկ Գասպարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, Փաշինյանը խնդրել է սպասելԳլխավոր դատախազը պետք է պատասխանատվության ենթարկվի անգործության համար. Կիմ ԲալայանԺաննա Անդրեասյանը նեղացել ու հեռանո՞ւմ է ԳԱԱ-ն պահանջում է կառավարության հրաժարականը հանրապետության վարչապետի գլխավորությամբ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода