Հասարակությունը Փաշինյանից հիասթափված է. սոցիոլոգ
Հասարակություն
Արդեն մի քանի օր է, ինչ ՀՀ-ում բողոքի ակցիաներ են ընթանում ընդդեմ ՀՀ գործող իշխանությունների, մասնավորապես՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի:
iravunk.com-ը կապ հաստատեց «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի հետ, որոշ հանգամանքներ պարզելու նպատակով:
Սոցիոլոգի դիտարկմամբ, քանի որ խորհրդարանը Նիկոլ Փաշինյանի վերահսկողության տակ է, ուստի այն բավականին լուրջ հենք է հանդիսանում Նիկոլ Փաշինյանի համար, որպեսզի վերջինս հրաժարական չտա:
Ահարոն Ադիբեկյանի կարծիքով, եթե Նիկոլ Փաշինյանն ունի բարոյականության պատասխանատվություն, ապա ինքը պետք է հրաժարականի դիմում ներկայացնի:
Ահարոն Ադիբեկյանի պնդմամբ, դեռևս դժվար է ասել, թե հասարակության քանի տոկոսն է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջում, սակայն փաստն այն է, որ հասարակությունը հիասթափված է վարչապետ Նիկոլ Փաշինյանից:
Հայկ Գևորգյան