«Իմ քայլը» սկսել է փրփուրներից կախվել և մեղքը բարդել ՀՀ ԶՈւ-ի վրա Եթե համակերպվենք պատվազրկման եւ հայրենազրկման այս խայտառակության հետ, ուրեմն հին ենք, ժամկետանց. Արմեն Աշոտյան ՉԼ. «Լայպցիգը» հաղթեց թուրքական ակումբին, «Կրասնոդարը» առավելության հասավ «Ռենի» նկատմամբ Ֆուտզալի Հայաստանի հավաքականը պատրաստվում է Բուլղարիայի դեմ հանդիպմանը (տեսանյութ) Դեկտեմբերի 5-ին Ազատության հրապարակում հրավիրվում է համապետական հանրահավաք ՄՕԿ-ի նախագահի պաշտոնում առաջադրվել է միայն մեկ թեկնածու «Դժբախտաբար, հաջողվեց անել քայլ, մերժել անձեր քաղաքականության մեջ... Բայց հետո արժե՞ր հաջորդիվ «հպարտ» քայլերով Աստծուն մերժել, եկեղեցին, ընտանիքը, հային մերժել պատմության մեջ... ու վերջապես Կյանք, հող ու Հայրենիք մերժել» ԱՎԵՏ ԲԱՐՍԵՂՅԱՆ Ինչո՞վ է զբաղվում այս օրերին հանրային խորհուրդը Իշխանությունը փորձում է համոզել, թե ձեր աչքերին մի հավատացեք. Արման Աբովյան «Հողատու՝ «դու խայտառակում ես ռեսպուբլիկան»։ Ի՞նչ երեսով ես մասնակցում ու ելույթ ունենում ՀԱՊԿ խորհրդի նիստին։ Ամոթ է, օր առաջ հեռացի»


«Լինելով Թուրքիայում դուք չդատապարտեցիք Էրդողանի կողմից հայ երեխաների սպանությունները» Հ. Բաբուխանյան

Միջազգային

Այսօր  Ուկրաինայի նախագահ Զելենսկին  իր Ֆեյսբուքում  պատասխան է  գրել մոսկվայաբնակ հայ ռեժիսիոր Սարիկ Անդրեասյանին: Զելենսկին հերքում է Անդրեասյանի մեղադրանքը իրեն  եւ իր ղեկավարած Ուկրաինային Ադրբեջանին ֆոսֆորային ոռւմբեր մատակարարելու մեջ: Ավելին, նա ասում է, թե դրանք կեղծ տեղեկություններ են, որոնք իբր  մշտապես տարածվում են Ուկրաինայի վերաբերյալ եւ ուկրաինական հին-մայդանական  ավանդույթով մեղքը գցում է  ռուսների վրա, թե այդ «կեղծ» տեղեկությունները նրանք են գցում ինֆորմացվիոն դաշտ:

Սակայն  պետք է ասենք, որ անկախ դրանից,  մասնավորապես, ֆոսֆորային ռումբերը Ադրբեջանին տվել են ուկրաինացիները, թե ոչ, էության  մեջ հարցը չի փոխվում, քանի որ վերջին շրջանում ինչպես եւ տասնամյակներ շարումնակ, ինչպես եւ առաջին Արցախյան պատերազմի ժամանակ ուկրաինացիները  Ադրբեջանին մատակարարում էին բազմաթիվ զինատեսակներ, եւ մեկ զինատեսակ ավել, մեկ զինատեսակ պակաս տվյալ դեպքում սկզբունքորեն հարցը չի փոխում: Ավելին, զնեք մատակարարելուն զուգահեռ Ուկրաինան մշտապես ու միանշանակ քաղաքական դաշտում պաշտպանում էր Ադրբեջանի ռազմատենչությունը ու ագրեսիվ գործողությունները: Այնպես որ Զելենսիկն իր միամիտ հայացքով եւ թավշյա աչքերով ինչքան էլ փորձի ձեւանալ միամիտ եւ անտեղյակ,  կան փաստեր, որոնք  անժխտելի են: Այդ փաստերից է նաեւ  այն, որ թե՛ 2016 թվականի ապրիլյան դեպքերի ժամանակ, թե՛ սույն թվականի հուլիսյան բախումների ընթացքում Ուկրաինան այն հազվադեպ պետություններից էր, ով միանշանակ աջակցեց Ադրբեջանին:

Ինչ վերաբերում է ինֆորմացիոն դաշտում կեղծ լուրերի տարածմանը, ապա այստեղ էլ Ուկրաինան չեմպիոնների մեջ է մտնում ու ստեր տարածում բոլոր նրանց մասին ում քաղաքական կամ ավելի լայն` աշխարհահայցքային  մոտեցումները չեն համընկնում Ուկրաիանայի բենդերականության  հետ: Ես դա ասում եմ ոչ թե միայն լսելով ուկրինական  ստահոտ ինֆորմացիան , օրինակ, Ղրիմի մասին, այլ անձամբ իմ մասին ուկրինական իշխանամերձ լրատվամիջոցները ասել են այնքան սուտ, կեղծիք եւ հորինվածք, որ երբ Զելենսկին բարբաջում է արդարացի ինֆորմացիայի վերաբերյալ, հասկանում ես, թե ինչքան կեղծ է իր խոսքը:

Առաջին. Զելենսիկն ասում է, թե Ուկրինան չի աջակցում էսկալացիային, սակայն թուրք-ադրբեջանա-իդլիբական ագրեսիայի ժամանակ, երբ  իր բարեկամ պետությունները իրականցնում էին ցեղասպանություն Արցախում, հոկտեմբերի 16-ին նա այցելեց Անկարա եւ իր մեծ եղբայր էրղոնաի հետ զրույցներում ոչ մի անգամ կոչ չարեց դադարեցնել ագրեսիան հայերի դեմ, դադարեցնել հայկական քաղաքների եւ գյուղերի ռմբակոծությունները, դադարեցնել ահաբեկիչների տեղափոխումը պատերազմի տարածաշրջան եւ այլն: Լինելով Թուրքիայում, պարոն Զելենսկի, դուք չդատապարտեցիք Էրդողանի կողմից հայ երեխաների սպանությունները:  Այն պահին, երբ թուրքերը բնաջնջում էին մեր քաղաքները ու գյուղերը դուք բանակցություններ էք ունեցել Էրդողանի հետ, որոնց արդյունքների հիման վրա Կիևի և Անկարայի միջև ռազմական ոլորտում համագործակցության մասին պայմանագրեր է ստորագրվել: Այդ ում դե՞մ է ուղղված այդ կեղտոտ համագործակցությունը: Եվ այդքանից հետո դուք դեռ խոսո՞ւմ եք բարձր մատերիաներից:

Ավելին, Զելենսկիի խոսքով՝ ինքն Էրդողանին հրավիրել է մասնակցել Ղրիմի  վերաբերյալ հարթակին, և Թուրքիայի նախագահը պատրաստակամություն է հայտնել աջակցել նոր բանակցային ձևաչափին:

«Ես Թուրքիային հրավիրել եմ միանալ Ղրիմյան հարթակին: Դա ղրիմցիների իրավունքների պաշտպանության և թերակղզու ապաշրջափակման գործիք է: Շնորհակալ եմ ձեզ, պարոն նախագահ, որ պատրաստ եք աջակցել և լինել ակտիվ մասնակից»,- ընդգծել է Ուկրաինայի նախագահը:

Ավելի վաղ Զելենսկին հայտարարել էր, որ Թուրքիան կարող է լուրջ դերակատարում ունենալ Ղրիմն Ուկրաինայի կազմ վերադարձնելու գործընթացում, այդ պատճառով էլ Կիևը մտադիր է առաջարկել Անկարային մասնակցել Ղրիմյան հարթակին: Էրդողանը հայտարարել է, որ Անկարան պատրաստ է մասնակցել «բռնագրավված» Ղրիմի «ապաշրջափակման» վերաբերյալ հարթակին: Թուրքական կողմը մտադիր է ակտիվ մասնակցություն ունենալ բանակցային գործընթացին:

Երկրորդ. Զելենսկին նշում է, թե նրանք  իմունիտետ ունեն կեղծ ինֆորմացիայի վերաբերյալ եւ չգիտես ինչ իրավունքով խոսում է Եվրոպայի անունից, ասելով, թե Եվրոպան նույնպես ունի այդ իմունիտետը: Ավելին, Զելենսին իրեն թույլ է տալիս հայերին դասեր տալ, թե մենք էլ պետք է ունենաք այդ իմունիտետը:   Նախ պետք է ասել պարոն Զելենսկուն, որ մենք վաղուց գիտենք  ինչպես է ուկրաինա-թուրքական կեղծ պրոպագանդան աջակցում Ադրբեջանին եւ իմունիտետ ենք ձեռք բերել այնքան, որ կարող ենք հասկանալ ինչքան են կեղծ  խոսքերը  հակասում  նրանց գործերին: Ինչ վերաբերում է Եվրոպային, ապա լավ կլիներ Զելենսկին մտահոգվեր նրանքով, որ Եվրոպան քննարկում է  Ուկրինաին  իր Մայդանի գլխավոր նվաճումից` առանց վիզայի Եվրոպա այցելելու հնարավորությունից զրկելու հարցը: Ընդ որում, դա կատարվում է այն պատճառով, որ Ուկրինայի քաղաքական ղեկավարության  խոսքերը եւ գործերը իրար չեն բռնում, ավելին, հակասում են: Եվ քանի որ Եվրոպան կարողանում է տարբերակել կեղծ խոսքերը ստոր գործերից այժմ քննարկում է, թե ինչպես պատժել դրա համար Ուկրաինային: Նաեւ Եվրոպայում մտածում են ինչպես պատժել Զելենսկու մեծ եղբորը` Էրդողանին Եվրոպայում տեռորիստական պատերազմ սկսելու համար:

Երրորդ. Զելենսկին հայտարարում է, թե քաղաքական գործիչների խնդիրն է նպաստել ճգնաժամերի մարման, չզարգացնել հակասությունները: Ճիշտ կլիներ, որ Զելենսկին այդ խոսքերը ասեր իր երկրի ներսում այն արվեստագետներին ու մշակույթի գործիչներին, ովքեր կոչ են անում Ադրբեջանի նմանությամբ զենքով ու հրով զավթել Դոնբասն ու Ղրիմը:

Չորրորդ. Զելենսկին, չգիտես ինչու, արդեն որերրորդ անգամ ընդգծում է, որ Ուկրինայում բնակվում է հայկական մեծ գաղութ: Ի՞նչ կապ ունի Ուկրաինայում բնակվող հայ գաղութը քննարկվող թեմայի հետ: Սակայն  ժամանակ առ ժամանակ Ուկրաինայի  ղեկավար անձինք  անտեղի սկսում են բարձրացնել այդ թեման: Ի պատասխան կարելի է ասել, որ Հայաստանում նույնպես բնակվում են ուկրաինացիներ: Եվ եթե Զելենսկին բարձրացնում է ազգային պատկանելիության հարցը, ապա հրեա Զելենսկուն կարելի է հիշեցնել, որ Հայաստանում բնակվում են նաեւ հրեաներ, նշելով, որ թե՛ ուկրաինացիները եւ թե՛ հրեաները հայաստանյան հասարակության կարեւոր, հարգելի եւ անբաժանելի մասն են եւ այդպիսին են լինելու անկախ նրանից, թե ինչպիսի դիրքորոշում ունի ուկրաինական ղեկավարությունը մեր տարածաշրջանում աշխարհաքաղաքական,  մարդասիրական եւ այլ հարցերի վերաբերյալ:

Չգիտես  ինչու, դիմելով, ըստ էության, հայերին Զելենսկին  հարցադրումններ է անում  Դոնբասի պատերազմի առնչությամբ, սակայն  չէ որ այդ պատերազմը սկսվեց այն ժամանակ, երբ Դոնբասի` իր մեծամասնության մեջ ռուս, բնակչությունը  չցանկացավ ենթարկվել Կիեւում իշխանությունը զավթած բենդերականներին: Իսկ վերջիններս փոխանակ  փորձեն լեզու գտնել  երկրի ազգային փոքրամասնության հետ, իրենց սորոսական  ու գլոբալիստական տերերի հանձնարարությամբ սանձազերծեցին դաժան պատերազմ: Այնպես որ Դոնբասի պատերազմի մասին, պարոն Զելենսկի, ձեր հարցադրումները տեղին չեն: Ավելին,  Դոնբասի եւ Ղրիմի հանդեպ Ուկրաինայի ղեկավարության ագրեսիվ դրսեւորումները, պատերազմական կոչերը եւ գորոծողությունները, շրջափակումը եւ այլն ցույց են տալիս, որ Ուկրաինայի ներկայիս ղեկավարության մտածելակերպը ոչնչով չի էլ տարբերվում Էրդողանի եւ Ալիեւի մարդատյաց մտածելակերպից: Նրանք չեն կարող պատկերացնել, որ կարող են լինել մարդիկ, ժողովուրդներ, ովքեր չեն ուզում ենթարկվել գաղութատիրական նկրտումներին, ովքեր ուզում են ապրել ազատ իրենց սեփական հողում եւ իրենց ազգային արժեհամակարգերով: Եվ էրդողան-ալիեւները եւ նրանց նմանները չեն էլ պատկերացնում ,որ այդպիսի ժողովուրդներին ոչ թե պետք է փորձել սրի քաշել, այլ պետք է պայմանավորվել, բանակցել եւ գտնել այն փոխադարձ հարգանքի բանաձեւը, որը թույլ կտա հաստատել խաղաղություն:

Վերջում նշեմ, որ  Ուկրաինայի իշխանությունները իմ հանդեպ քրեական գործ են հարուցել միայն այն պատճառով, որ ես պնդել եմ եւ հիմա էլ եմ պնդում, որ Ղրիմի ժողովուրդը, ինչպես նաեւ Արցախը, ունի ինքնորոշման իրավունք, որ գաղութատիրական ժամանակները վաղուց անցել են եւ որ Ղրիմի ժողովուրդը,  ինչպես Արցախի ժողովուրդը, արտահայտել են իրենց կամքը միջազգային օրենքների համապատասխան: Եվ, քանի որ այս ճշմարտությունը ասելու համար ձեր պետությունը, պարոն Զելենսկի, ինձ փորձում է հետապնդել, սուտ եւ կեղծ լուրեր տարածելով իմ մասին, եւ քրեական գործ հարուցելով իմ դեմ, ձեր բոլոր խոսքերը ազնվության, արդարության եւ այլ  կարեւոր կատեգորեաների մասին չարժեն անգամ այն թուղթը, որի վրա գրված են: Վերջում ասեմ, որ ընդամենը ձեր մեկ տողի հետ համաձայն եմ` «բարոյականությունը չպետք է լինի կրկնակի`  իր համար եւ ուրիշների»  բայց այդ տողը հղում եմ ձեզ:

ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ

ՍԻՄ կուսակցության նախագահ,  «Ղրիմի բարեկամներ» հայկական ակումբի ղեկավար

«Իմ քայլը» սկսել է փրփուրներից կախվել և մեղքը բարդել ՀՀ ԶՈւ-ի վրաԵթե համակերպվենք պատվազրկման եւ հայրենազրկման այս խայտառակության հետ, ուրեմն հին ենք, ժամկետանց. Արմեն ԱշոտյանՉԼ. «Լայպցիգը» հաղթեց թուրքական ակումբին, «Կրասնոդարը» առավելության հասավ «Ռենի» նկատմամբՖուտզալի Հայաստանի հավաքականը պատրաստվում է Բուլղարիայի դեմ հանդիպմանը (տեսանյութ)Դեկտեմբերի 5-ին Ազատության հրապարակում հրավիրվում է համապետական հանրահավաքՄՕԿ-ի նախագահի պաշտոնում առաջադրվել է միայն մեկ թեկնածու«Դժբախտաբար, հաջողվեց անել քայլ, մերժել անձեր քաղաքականության մեջ... Բայց հետո արժե՞ր հաջորդիվ «հպարտ» քայլերով Աստծուն մերժել, եկեղեցին, ընտանիքը, հային մերժել պատմության մեջ... ու վերջապես Կյանք, հող ու Հայրենիք մերժել» ԱՎԵՏ ԲԱՐՍԵՂՅԱՆԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԻնչո՞վ է զբաղվում այս օրերին հանրային խորհուրդըՀԱՐԱՏԵՎ ԿՌՎԻՆ ՄԻՇՏ ՊԵՏՔ Է ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԵԼՊԱՐԳԵՎԱՎՃԱ՞Ր, ԹԵ՞ «ՕՐԵՆՔՈՎ» ԹԱԼԱՆՆԻԿՈԼԱԿԱՆՆԵՐԸ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՆԵՆԳԱՓՈԽԵԼ ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸԻշխանությունը փորձում է համոզել, թե ձեր աչքերին մի հավատացեք. Արման Աբովյան«ԱՌԱՆՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԱՐՑԱԽԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ` ԻՐԱՎԻՃԱԿԸ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԼՃԱՆԱԼՈՒ Է»ԲԱՄԲԱՍԱՆՔԶԱՐՄԱՆՔ«Հողատու՝ «դու խայտառակում ես ռեսպուբլիկան»։ Ի՞նչ երեսով ես մասնակցում ու ելույթ ունենում ՀԱՊԿ խորհրդի նիստին։ Ամոթ է, օր առաջ հեռացի»Հիմա Դուք ո՞ւմ վարչապետն եք պարոն Փաշինյան. Ինչ էր գրում «Իրավունքը» 1 տարի առաջՔՈՉԱՐՅԱՆԻ ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԹԻՄԸ ՍԴ-ԻՑ ՈՐԵՎԷ ՈՐՈՇՈՒՄ ՉԻ ՍՏԱՑԵԼ ԱՐՑԱԽՈՒՄ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ՄԵԿ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ` ԱՐՑԱԽԻ ԺՈՂՈՎՐԴԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ. ԱՀ ԱԺ ՆԱԽԱԳԱՀՀՅԴ նախկին պատգամավորին քաշքշել, ապա ծեծի՞ են ենթարկելՇպիոնական խաղեր՝ մոսկովյան «դաբրոն» գողանալու համար«ՌԵԺԻՄԸ ԽՈՒՃԱՊԻ ՄԵՋ Է»VBET ՀՊԼ. «Փյունիկը» ոչ-ոքի կորզեց «Լոռիից» Իրականում ովքեր էին ոստիկանության գործառույթ իրականացնող «չինական նինձաները»Ընկեր Աբովյան, կարևոր չէ զորքի քանակը, եթե զինվորը կռվում է ի՛ր հողերի համար և պաշտպանում ի՛ր երկիրը ուրեմն հաղթանակը՝ անխուսափելի…Նահատակված հերոսի խոսքերը ուսուցչուհունԲալասանյանը գնաց գոնե եղածը փրկելու միակ ճանապարհովՀԱՄԱՌ ՊԱՅՔԱՐ` ՄՈՍԿՈՎՅԱՆ «ԴԱԲՐՈՆ» ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐՑանկություն չունեմ մանդատս վայր դնել, ես ավելի լուրջ գործով եմ զբաղված. Սոֆյա Հովսեփյան ԻՆՉՈՒ Է ՀԱՄԱՌՈՒՄ ՍՈՐՈՍԱ-ՆԻԿՈԼԱԿԱՆ ՄԱՖԻԱՆՄԻԵԴ-ը վերանայել է Հայաստանի դիմումի հիման վրա Թուրքիայի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ որոշումը և վերացրել այն «Շեֆդ ասում ա՝ լավ ա, դու ասում ես՝ վատ է՞...մարդ Ձեզանից գլուխ չի հանում մարդ Աստծո»Երևանում այս տարի ամանորյա զարդարանք չի լինելու. չի տեղադրվելու նաև հրապարակի տոնածառը (Արմենպրես)Հավաքների, գործադուլների արգելքները, հրապարակումների, նաև՝ ՀՀ մուտքի և ելքի սահմանափակումները վերացվեցինՊուտինը հայտարարել է Ղարաբաղի վերաբերյալ եռակո«Բարսելոնայում» կորոնավիրուսի հերթական դեպքն է արձանագրվել Ավելի քան 27 հազար փախստական Է վերադարձել Լեռնային ՂարաբաղVBET ՀՊԼ. «Արարատյան դերբին» ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիովԱռանձին վայրերում սպասվում է մառախուղԱՆ դատաբժշկական ծառայությունը փորձաքննել է 2718 զոհված զինծառայողի մարմին (Արմենպրես)Պետք է բացառել ռազմագերիների նկատմամբ բռնության դեպքերը. ՀՀ վարչապետ (Տեսանյութ)ՊԲ-ն հրապարակել է զոհված ևս 34 զինծառայողի անուն. հայկական կողմի զոհերի հրապարակված թիվը 1746 էՄարյանյանն ու Օհանյանը Ռուսաստանի կազմում կմասնակցեն ըմբշամարտի աշխարհի գավաթի խաղարկությանը Մանե Թանդիլյանը նշանակվել է Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարԻջևանում Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիայի ժամանակ քաշքշուկ է սկսվել ոստիկանների և քաղաքացիների միջև. Տեսանյութ (news.am)Պատերազմի 44 օրվա ընթացքում անընդհատ կապի մեջ էի Պուտինի հետ. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)Չի թերագնահատել թշնամուն, բայց վստահ էր, որ հաղթելու ենք.«Հաղթած հետ է գալու ախպերդ, չկասկածե՛ս անգամ մի վարկյան». 20-ամյա Արցախի հերոսի խոսքերըՊուտին. Հայաստանն անցել է պատմության ծանր ժամանակաշրջան, բայց Ղարաբաղի վերաբերյալ որոշումներն անհրաժեշտ էինԿամ բոլորս պետք է դուրս գանք փողոց և օր առաջ ազատվենք դավաճանական խունտայից, կամ Դադիվանքի, Քաշաթաղի, Բերձորի, Ծիծեռնակավանքի, Հադրութի, Շուշիի հրդեհված տների կրակը մոտենալու է մեր օջախներինԽնդիր կա, այ՛ո, եւ բավականին լուրջ է այդ խնդիրը. Կապանի քաղաքապետը Ադրբեջանին հավանական անցնող տարածքների վերաբերյալ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода