ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՂՄԵՐԻՆ ՀՈՐԴՈՐՈՒՄ Է ԱՌԱՆՑ ՀԱՊԱՂՄԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԱՐԵԼ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԽԱՂԱՂ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՇՈՒՐՋ
Հասարակություն
Եվրոպական միությունը հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղում և նրա շրջակայքում շարունակվող մարտերի վերաբերյալ։
«Եվրոպակական միությունն անընդունելի է համարում, որ Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի միջնորդությամբ հրադադարի մասին երեք համաձայնագրերից հետո Լեռնային Ղարաբաղում և նրա շրջակայքում մարտերը դեռ շարունակվում են, և ավելի ու ավելի շատ են հաղորդումներ լինում խաղաղ բնակիչների թիրախավորման մասին։
Եվրամիությունը հակամարտող կողմերին հիշեցնում է միջազգային մարդասիրական օրենսդրության համաձայն քաղաքացիական կյանքերը պաշտպանելու իրենց պարտավորությունների մասին: Եվրամիությունը կողմերին հորդորում է առանց հապաղման բանակցություններ վարել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ, ինչպես վերջին անգամ համաձայնեցվել էր Վաշինգտոնում հոկտեմբերի 25-ին»,- ասված է հայտարարության մեջ։