ՉԼ. «Չելսին» և ՊՍԺ-ն վստահ հաղթանակներ տարան մրցակիցների նկատմամբ
Սպորտ
ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրում կայացան E խմբի «Կրասնոդար» - «Չելսի» և H խմբի «Իստանբուլ Բաշակշեհիր» - ՊՍԺ հանդիպումները։
«Չելսին» 4 անպատասխան գնդակ ուղարկեց ռուսական ակումբի դարպասն ու վստահ հաղթանակ տոնեց 2-րդ տուրում։
Ֆրանսիայի չեմպիոնն էլ «Իստանբուլի» նկատմամբ կարողացավ առավելության հասնել 2-0 հաշվով։
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ևս 6 հանդիպումներ կմեկնարկեն շուտով։