Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են Ականի պայթյունից վիրավորված մեր զինհաշմանդամը ՝ օգնության կարիքն ունի. մի քանի օրից նա կարող է դրսում հայտնվել՝ անչափահաս դուստրերի հետ միասին.NewsMedia.am «Հրապարակ». Փաշինյանը վախենում է սեփական թիմից, որ իմպիչմենթ կհայտնեն «Հրապարակ». Վիտալի Բալասանյանը՝ Արցախի դե ֆակտո ղեկավար ՌԴ ՊՆ ռազմական բժիշկները սկսել են բուժօգնություն ցուցաբերել Արցախցիներին 24 ժամ ջուր չի լինելու Արարատի մարզում «Հրապարակ». ԼՀԿ-ն վարչապետին հեռացնելու ևս մի փորձ է անում Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Արարատում, Գեղարքունիքում, Լոռիում և Երևանում «Հրապարակ». ՊՊԾ գնդից չեն օգնել, թողել են Արարատ Միրզոյանին ծեծեն Ստեփանակերտի օդանավակայանը կգործարկվի


Հայաստանը պետք է ՌԴ-ի հետ նոր միութենական դաշինք ստեղծի, այլ տարբերակ չկա. Նիկողոսյան

Հանդիպում

Արդեն մեկ ամսից ավել ընթացող արցախյան մերօրյա պատերազմի, չպահպանվող հրադադարի ու հնարավոր ելքերի շուրջ «Իրավունքը» զրուցեց «Միր» միջազգային հումանիտար հիմնադրամի ղեկավար, ռուսաստանաբնակ գործիչ ԱՆԴՐԱՆԻԿ ՆԻԿՈՂՈՍՅԱՆԻ հետ:

- Պարոն Նիկողոսյան, ինչպես զգուշացնում էիք մեր նախորդ հարցազրույցում, ամերիկյան միջնորդությամբ հրադադարը եւս չպահպանվեց: Իսկ ՀՀ վարչապետը հստակ ընդգծեց, որ հայ ժողովուրդը պատրաստ է նույնիսկ «ցավոտ փոխզիջումների», բայց ոչ կապիտուլյացիայի։ Ի՞նչ կասեք այս մասին:

- ՀՀ վարչապետն ասաց այն, ինչ ես բազմիցս իմ հարցազրույցներում շեշտել եմ, որ  Ադրբեջանը եւ Թուրքիան ոչ միայն ուզում են Լեռնային Ղարաբաղի հինգ շրջանները, այլ՝ վերջնական կապիտուլիացիա: Ավելին՝ այս տրամաբանությամբ Թուրքիան էլ ուզելու է Երեւանի կապիտուլիացիան: Օսմանյան կայսրության ձեւավորման իրենց նկրտումները շարունակվում են, իսկ աշխարհը վերջին մեկ ամսվա ընթացքում բոլորս ականատես եղանք, որ այլեւս ի վիճակի չէ այս պատերազմը կանգնեցնել: Խաղաղություն, հրադադար ամերիկացիներն ու եվրոպացիները չեն կարող հաստատել եւ դառնալ հայ ժողովրդի սեփական հողում գոյատեւման անվտանգության երաշխավորը: ԱՄՆ-ն համարվում է ՆԱՏՕ անդամ գլխավոր երկիրը, ՆԱՏՕ-ական երկիր է նաեւ Թուրքիան, էլ ի՞նչ օգնություն է ՀԱՊԿ անդամ երկիր Հայաստանը սպասում այդ երկրից: ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել էր, թե «հեշտությամբ կհասնի խաղաղ կարգավորմանը Լեռնային Ղարաբաղում»: Այդ հայտարարության հաջորդ օրը պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ տարածքային զիջում ունենք: Թրամփի ասածի տրամաբանությունը ո՞րն էր : Մենք էլ ի՞նչ հայտարարությունն ենք սպասում եւ ընդհանրապես ինչի՞ ենք սպասում:

- Ստեղծված իրավիճակում՝ ո՞րն եք տեսնում հնարավոր ելքը:

- Իշխանություններն այլեւս պետք է վերջնական եզրահանգման գան՝ հաշվի նստելով պատերազմ տեսած ռազմական գործիչների հետ: Հայաստանն այս մեկ ամսվա ընթացքում իր ռազմավարական գործընկերոջը՝ Ռուսաստանին, այդպես էլ պաշտոնապես չդիմեց՝ ռազմական օգնություն ստանալու համար, եւ այլեւս արդեն ուշ է: Ուստի՝ ստեղծված իրավիճակում Հայաստանը պետք է հանրաքվեի միջոցով՝ նոր միութենական դաշինք ստեղծի Ռուսաստանի հետ, որպեսզի տարածաշրջանում ստեղծվի միասնական, ընդհանուր սահման, որը կպահպանի ամբողջ տարածաշրջանը: Խորհրդային միության ժամանակ այդպես ենք տասնյակ տարիներ պաշտպանվել ցեղասպանության ագրեսիայից: Սա իրականություն է, որի հետ պետք է հաշվի նստենք: 

- Ակնհայտ է, որ նման նախաձեռնությամբ իշխանությունները հանդես չեն գա: Ըստ էության, հույսներս մեր թասիբն է: Ինչպես Նիկոլ Փաշինյանն ասաց. «Մեր երկրում այսօր պիտի թասիբը եռար, Հայաստանը, Արցախն ու Սփյուռքը պիտի լինեին թասիբի կաթսա, ու Սփյուռքի թասիբը եռում է։ Իսկ Հայաստանում թասիբը դեռ այդքան չի եռում»: 

- «Եռալը» չգիտեմ, բայց Սփյուռքի ակտիվ լինելն ու մտահոգություններ հայտնելը մայր հայրենիքի նկատմամբ շատ կարեւոր է: Ինչ վերաբերում է Հայաստանին, տեղի ունեցող իրադարձություններն ամեն մի ՀՀ քաղաքացի իր սեփական կաշվի վրա է զգում՝ որդի, եղբայր, հայր ու հարազատ կորցնելով: Հիմա Հայաստանի ժողովուրդը պետք է որոշում կայացնի, որովհետեւ այլեւս սպասելու իրավունք չունենք: Թե՞ հիմա էլ սպասում ենք, որ վաղը տեղի է ունենալու ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների ժնեւյան հանդիպումը: Ամենաբարձր մակարդակով ասվեց, որ ակնկալիքներ չկան, թե կարող է լինել հրադադար: Այս դեպքում՝ պատրա՞ստ է մեր ժողովուրդը զիջումների եւ ցավոտ զիջումների: Եթե՝ ոչ, ուրեմն՝ մեզ ռազմական աջակցություն է պետք: Չպետք է մեր ժողովրդի մարտական ոգին կոտրենք, այլ պետք է առաջնորդենք նրան եւ կարողանանք այս ամենը կանգնեցնել: Աշխարհն ամբողջությամբ լռում է, եւ պատերազմը չի դադարում: Այս պատերազմը միայն եւ միայն կարող է կանգնեցնել մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանը: Իսկ ՌԴ-ն այն իրականացնելու համար պետք է ունենա իր պետական շահը: Դրա համար էլ պետք է  քաղաքական եւ ռազմական դաշինքի մեջ մտնենք ու ձեւավորենք միութենական մի կառույց: Ուզենք, թե՝ չուզենք, ուշ, թե՝ շուտ այս ամենի տրամաբանական շարունակությունը սա է լինելու: Հակառակ դեպքում՝ ունենալու ենք շատ ավելի դաժան կորուստներ, եթե այսպես մի քիչ էլ շարունակենք: Թուրքիայի նախագահ էրդողանը բացահայտ հայտարարեց, որ ցեղասպանությունը իրենք կիսատ են թողել, որը շարունակում են: Այսքանից հետո՝ կա՞ մեկը, որը հույս ունի, թե Թուրքիան բարեհոգի է լինելու հայ ժողովրդի նկատմամբ:

- Բայց ժողովուրդը պատրաստ չէ ցավոտ զիջումների, ռուս խաղաղապահների տեղակայման: Ինչպե՞ս եք պատկերացնում, որ հանրաքվե անցկացվի եւ երկրի անկախությունը, սուվերենությունը հարցականի տակ դնելով՝ համաձայնեն Ձեր նշած միութենական դաշինքի մեջ մտնել:

- Մենք առաջին հերթին ունենք մեկ կարեւորագույն խնդիր՝  հայ ժողովրդի անվտանգության պահպանման: Դարերի ընթացքում հազարամյակներով անընդհատ ունեցել ենք ե՛ւ տարածքային, ե՛ւ պետականության կորուստներ, բայց մեն ինքնությունը կարողացել ենք պահպանել եւ վերականգնել: Այս պարագայում կանգնած ենք պատմական իրողությունների առջեւ: Հայաստանն արդեն իսկ ռազմական եւ տնտեսական դաշինքի մեջ է Ռուսաստանի հետ, հիմա նոր միութենական դաշինք կազմելու ժամանակն է: Ընդ որում՝ սա վերաբերում է նախկին Խորհրդային բոլոր երկրներին, որից անմասն չի կարող մնալ Հայաստանը: Այլեւս այդ միութենական դաշինքի ստեղծման մեկնարկը տրված է: Ռուսաստանը Բելառուսի հետ նոր միութենական պետություն է ստեղծում, նույն տրամաբանությունը շարունակվում է Ղրղզստանում եւ մնացած այլ նախկին Խորհրդային երկրներում:  Մի՞թե մենք այլմոլորակ ենք բարձրանալու: Չմոռանանք, որ զուգահեռ Թուրքիան ստեղծում է Օսմանյան կայսրությունը, որի մեկնարկը նույնպես տրված է: Մենք հայտնվել ենք այս իրադարձությունների ուղիղ կիզակետում եւ պատմական, վճռական որոշում պետք է կայացնենք:

- Ովքե՞ր են այն մարդիկ, որոնք կարող են նման վճռական որոշում կայացնել այսօր:

- Որոշողը որեւիցե անձնավորություն չէ, այլ հայ ժողովուրդը՝ հանրաքվեի միջոցով:  Հայաստանը պետք է մտնի այդ միութենական դաշինքի մեջ՝ իր շահերն ու իր ժողովրդի անվտանգությունն ապահովելու երաշխիքների համար: Դեռ որքա՞ն կարող ենք միայնակ կռվել Թուրքիայի, Ադրբեջանի, ահաբեկչական խմբավորումների դեմ: Արցախյան առաջին պատերազմը տեւել է 4 տարի, իսկ հիմա դեռ մի ամիս ենք պատերազմում… Մենք հիմա միութենական նոր կարգավիճակ պետք է ունենանք այն երկրների հետ, որոնց հետ հանգիստ կարող ենք ապրել:

- «Թասիբով եռացող» գլենդալահայրի համար որքանո՞վ եք իրատեսական համարում, որ այս տարբերակը երբեւէ կարող է ընդունելի լինել:

- Գլենդելահայերը եւ Սփյուռքում ապրող մնացած հայերը բոլորն էլ մտահոգված են պատմական հայրենիքի ապագայով: Բայց բոլորս շատ լավ պետք է գիտակցենք, որ հիմա գործ ունենք Թուրքիայի նման պետության հետ, որը հայտարարում է, թե ԱՄՆ նախագահի ասածներն ու հայտարարություններն իրենց համար որեւիցե նշանակություն չունեն, իսկ Ֆրանսիայի նախագահը հոգեկան հիվանդ է: Ես որեւիցե մի անգամ չեմ տեսել, որ Թուրքիան այդ տոնով խոսի Ռուսաստանի հետ: Այս ամենից պետք է հետեւություններ անենք: Մենք ամեն օր կորցնում ենք նոր սերնդի լավագույն զավակներին, լուռ համակերպվել դրա հետ որեւիցե մեկն իրավունք չունի: Ես մտահոգված եմ ու բարձրաձայնում եմ, որ իրական փրկության ճանապարհը սա է, այլ տարբերակ չունենք: Եթե այս ամենը հասկանալով լռեի՝ ինձ մեղավոր կզգայի: Միշտ իմ հայրենիքին օգնել եմ եւ հիմա էլ պատրաստ եմ անել հնարավորինս: Եթե ուրիշ ճանապարհ տեսնողներ կան, թող ասեն:

- Փաստորեն, թունելի վերջում հաղթանակի լույս չե՞ք տեսնում…

- Լույսը նոր միութենական միություն ստեղծելու մեջ է: Եվ սա մենք պետք է անենք, մեզ ոչ ոք չի առաջարկելու: Դեռ մեծ հարցական է՝ կցանկանա՞ Ռուսաստանը, թե՝ ոչ: Ի վերջո, բոլոր պետություններն իրենց շահերով են առաջնորդվում: Իսկ Ռուսաստանի համար շատ թանկ է իր ամեն մի զինվորի կյանքը:

- Դուք նշում եք, որ մենք պետք է անենք, բայց այդ առաջարկն անողը չկա:

- Ես եմ առաջակում եւ իմ նման շատ համակիրներ կան: Ինձ համար ամենակարեւորն այս պահին իմ ժողովրդի գոյաբանական անվտանգությունն է: Պանթուրքիզմի, երկրորդ ցեղասպանությանը դիմակայելու ի՞նչ ռազմավարություն է մշակված այսօր: Եթե կա, թող ասեն: Եթե՝ ոչ, ապա ես իմ առաջարկն անում եմ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենԱկանի պայթյունից վիրավորված մեր զինհաշմանդամը ՝ օգնության կարիքն ունի. մի քանի օրից նա կարող է դրսում հայտնվել՝ անչափահաս դուստրերի հետ միասին.NewsMedia.am«Հրապարակ». Փաշինյանը վախենում է սեփական թիմից, որ իմպիչմենթ կհայտնեն«Հրապարակ». Վիտալի Բալասանյանը՝ Արցախի դե ֆակտո ղեկավարՌԴ ՊՆ ռազմական բժիշկները սկսել են բուժօգնություն ցուցաբերել Արցախցիներին24 ժամ ջուր չի լինելու Արարատի մարզում«Հրապարակ». ԼՀԿ-ն վարչապետին հեռացնելու ևս մի փորձ է անումԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Արարատում, Գեղարքունիքում, Լոռիում և Երևանում«Հրապարակ». ՊՊԾ գնդից չեն օգնել, թողել են Արարատ Միրզոյանին ծեծենՍտեփանակերտի օդանավակայանը կգործարկվիԱռանձնացրել ենք 60 ռազմագերի, բռնի անհետացած 40 քաղաքացիական անձ. ԱՀ ՄԻՊ«Հասցրեք գեներալ դառնալ, պարոն ոստիկանապետ…Չէ՞ որ, դուք գիտեք, որ ձեր շլացուցիչ կարիերան չունի շարունակություն». Մհեր ՄկրտչյանՎերջին նախադասությունը չկար, որ Արայիկն ու Նիկոլը դավաճան վիժվածքներ են. Միքայել Մինասյանը` Վիտալի ԲալասանյանինՀողատուն ու նրա «ֆեյքաֆերման», հայորդիների դիերը վերադաձնելու ու անհետ կորածների հարցով զբաղվելու փոխարեն, զբաղված է իր աթոռը պահելով. Էդուարդ Շարմազանով«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛քՀասարակությանը պետք է հայտարարվի, թե քանի անհետ կորած ու քանի հայորդու դիեր կան թշնամու վերահսկման տարածքում. ՇարմազանովԵթե Հայրենիքն էլ սիրեիր այնքան, որքան ֆբ էջդ այս օրին չէինք լինի. Գեղամ ՊետրոսյանԳյումրի գետակը, կամ «քաքոտ չայը», իր հետ տարավ Հայաստանի քաղաքական կեղտը Որպես բժիշկ՝ հրաժարվում եմ նման ոստիկաններին բուժօգնություն ցուցաբերելուց. ՄանրիկյանՉԼ. «Ատլետիկոն» ու «Բավարիան» չպարզեցին հաղթողին, «Լիվերպուլը» հաղթեց և նվաճեց փլեյ-օֆֆի ուղեգիր (այլ արդյունքներ)Ինչու են նիկոլականները թիրախավորել Պարգեւ սրբազանին Այս պատերազմն իսկզբանե դատապարտված էր պարտության. Ալեքսանդր Ամարյան (Բացահայտում)ՉԼ. «Շախտյորը» կրկին ուժեղ էր «Ռեալից», «Զալցբուրգը» հաղթեց Մոսկվայում Աթաթուրքի անվանական ոսկե մեդալը` հայ գերիների դիմացԱրտաշես Գեղամյան. Ռուսաստանի և Բելառուսի միություն Հայաստանի մտնելու այլընտրանքը պատերազմն է«ԵՐԲ ՊԱՏԵՐԱԶՄԸ ԿԵՂՏՈՏ ՈՒ ԴԱՎԱՃԱՆՎԱԾ Է ԱՄԵՆ ԲԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ Է»Փաշինյանն այս պահին Ազգային ժողովում էԲԱՄԲԱՍԱՆՔԶԱՐՄԱՆՔԴավադիր հողատուի դավաճանության արդյունքում ՀՀ-ն Արցախում այլեւս ազդեցություն չունի. Էդուարդ Շարմազանով«ՀՆԱՐԱՎՈՐ Է ԵՂԵԼ ՊԱՏԵՐԱԶՄԸ 20 ՕՐ ՇՈՒՏ ԴԱԴԱՐԵՑՆԵԼ, ԻՆՉԸ ՀԵՏԱԳԱՅՈՒՄ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՔՆՆԵԼՈՒ ԵՆ»«ԻՆՉՊԵՍ ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿՆ ՈՒ ՆԺԴԵՀՆ ԷԻՆ ՀԱԼԱԾՅԱԼ, ՄԵՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ ՀԱԼԱԾՅԱԼՆ ԷԼ ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆՆ ԷՐ»«ՄԻԱՅՆ ԱԼԻԵՎԻ ԿՈՇԻԿՆԵՐԸ ՀԱՄԲՈՒՐԱԾ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՉԷ, ՈՐ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԻ ՓՈՂՈՑ ՓԱԿԵԼ»«ԵՍ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ ՉԵՄ ՊԱՀԱՆՋՈՒՄ, ՆԱ ՊԵՏՔ Է ԴԱՏՎԻ»ԵՌԱԿՈՂՄ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐՆ ԻՆՉ ՏԵՍՔ ԿՏԱ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻՆԱՆԿՅՈՒՆ ՔՇՎԱԾ ՍԱՏԱՆԱՅԻ ՄՌՆՉՈՑԸԼևոն Տեր-Պետրոսյանը փորձում է իշխանությա՞ն գալՆիկոլի ստերը արագաչափերի մասին. Ինչ էր գրում «Իրավունքը» 2 տարի առաջՎՏԲ-Հայաստան Բանկը երկարաձգում է «Շահավետ ներդրում» ակցիան«Հովիկ Աղազարան, դուք դավաճանել եք Արցախը». ակցիա՝ պատգամավորի տան բակում (Տեսանյութ) Արցախի Արտաքին գործերի նախարար Մասիս Մաիլյանը հրաժեշտ է տալու պաշտոնին. Հայտնի է, թե ով է նրան փոխարինելուԱլիևը հորդորել է Ֆրանսիային Մարսելը տալ հայերինՀԱՊԿ գագաթնաժողովը տեղի կունենա դեկտեմբերի 2-ին՝ տեսակոնֆերանսի ձևաչափով և Պուտինի նախագահությամբԻրանցի գիտնականը սպանվել է արբանյակի միջոցով կառավարվող զենքովԲադեն-Բադենի կազինոներում տարել կրվել են, բա էլ որտեղի՞ց զրահաբաճկոն լիներ.NewsMedia.amAs-salamu alaykum ՀՀ «Ոստիկանություն». Նարեկ ՍամսոնյանԵթե այդ պահին կրակը դադարեցվեր, հայկական կողմը կխուսափեր հազարավոր նոր զոհերից. նոր բացահայտումներ՝ Լևոն Տեր-ՊետրոսյանիցVBET ՀՊԼ. «Նոան» ու «Ուրարտուն» չպարզեցին հաղթողին Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությունը կժամանի ՂարաբաղԵ՞րբ կվերաբացվեն ԲՈՒՀ-երը. ԿԳՄՍ խոսնակ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода