Ակցիայի ժամանակ, մինչ հայ ցուցարարները պահանջում էին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնից և ողջ Եվրոպայից ճանաչել Արցախի անկախությունը և կանգնեցնել պատերազմը, հայերին են մոտեցել թուրքեր և սադրանքի դիմել:
Նրանք ինչ-որ հայտարարություններ են արել, ապա մուրճով հարվածել են 2 հայ ցուցարարի, ապա հայ ցուցարարներն են նրանց հարվածել:
«Մենք մեզ համար խաղաղ ցույց էինք անում եկան մուրճերով, դանակներով հարձակվեցին մեզ վրա»,- ասաց հայ ցուցարարներից մեկը:
Ակցիայի մեկ այլ մասնակից էլ նշեց, որ իրենք խաղաղ ցույց էին անում, խցանման մեջ երեք թուրք են եղել, մուրճերով հարձակվել են իրենց վրա. «Մեր ընկերոջ գլխին են հարվածել, բայց պատասխանը ստացան, երեքն էլ շտապօգնության կարիք ունեն»: Այս պահին շտապօգնության մեքենա է եկել և օգնություն են ցույց տալիս տուժածներին:
Ֆրանսիայում հայերը երկկողմանի փակել են Ֆրանսիայի A7 մայրուղին: Նրանց նպատակն է Ֆրանսիայի ուշադրությունը հրավիրել Արցախում Ադրբեջանի և Թուրքիայի կողմից սանձազերծված ռազմական գործողություններին։ 
Նրանք պնդում են՝ իրենց այս քայլերը մեկ նպատակ ունեն, առաջին հերթին՝ պաշտպանելու սահմանին կանգնած 18-20 տարեկան զինվորներին: «Եթե հարկ լինի՝ կփակենք օդանավակայաններ, մեր ձայնը պետք է լսելի դարձնենք Ֆրանսիային»,- նշում են նրանք: