Հատուկ նշանակության բժշկական ջոկատը սկսել է ընդունել Լեռնային Ղարաբաղի բնակիչ առաջին պացիենտներին Ադրբեջանական բանակն արցախյան 2-րդ պատերազմում կարող է 9-12 000 զոհ տված լինել. Haqqin Բաքուն պաշտոնապես հայտարարել է, որ հաղթական շքերթին հայ ռազմագերիների քայլերթ չի լինելու. Հայկ Ա. Մարտիրոսյան Թուրքիայի տնտեսությունը չի վերականգնվի այնքան ժամանակ, քանի դեռ Էրդողանը չի հեռացել իշխանությունից․ Foreign Policy ՊԱՏԵՐԱԶՄԻ ՆԱԽՈՐԴ ՕՐԸ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՆ ԽԻՍՏ ՏԱՐՕՐԻՆԱԿ ԵՒ ԱՆԲԱՑԱՏՐԵԼԻ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ «Նիկոլ, դու դաժանորեն խաբեցիր մի ամբողջ ժողովրդի» դերասանուհի ԼԱԼԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻ գրառումը Ալիևը ցանկանում է նոր միջանցք կառուցել, Փաշինյանին անվանում են «դավաճան». «ՌԻԱ Նովոստի»-ն անդրադարձել է ԼՂ հետպատերազմյան զարգացումներին Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի որակավորման տարակարգ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերն ընդունվում են մինչև 2020 թ․ դեկտեմբերի 11-ը ներառյալ Ստեփանակերտում Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը» գիրքը նետել են աղբամանը. սոցցանցերում առաջարկվում է սկսել ֆլեշմոբ՝ «չքվիր» հեշթեգով Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են


«ՄԻԱՅՆԱԿ ՊԱՅՔԱՐՈՒՄ ԵՆՔ 7-8 ԵՐԿՐՆԵՐԻՑ ԺԱՄԱՆԱԾ ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԽՄԲԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԴԵՄ»

Հանդիպում

Շաբաթներ առաջ թշնամին կեղծ լուրեր էր տարածել, թե Արցախի նախագահի գլխավոր խորհրդական, հատուկ հանձնարարություններով դեսպան ՌՈՒԴԻԿ ՀՅՈՒՍՆՈՒՆՑԸ զոհվել է, ինչը հերքել էր Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը: «Իրավունքը» հենց Արցախում հնարավորություն ունեցավ եւս մեկ անգամ համոզվելու, որ նա ողջ եւ առողջ է: Ավելին՝ արցախյան մերօրյա ուղիղ մեկ ամիս արդեն տեւող պատերազմի մասին էլ ծավալվեց մեր զրույցը նրա հետ:

 

«ՄԵՐ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՓԱՌՔՈՎ ՎԵՐԱՀԱՍՏԱՏԵԼՈՒ Է ԻՐ ԱՊՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ»

– Պարոն Հյուսնունց, շատ ռազմական փորձագետներ, հասարակական, քաղաքական գործիչներ նշում են, որ այս պատերազմը բոլորովին նման չէ  նախորդներին: Ի՞նչ կասեք այս մասին:

– Այս պատերազմն ավելի շատ ուղեղների պատերազմ է, որովհետեւ կիրառվում է ժամանակակից, խոշոր տրամաչափի զինատեսակներ եւ իր մեջ պարունակում է առավելապես աշխարհաքաղաքական գլոբալ գործողություններ: Ռազմական բոլոր արսենալները կան՝ միջուկային զենքից բացի: «Սմերչը», «Սկադը», իսրայելական «ԼՈՌ»-երը, «Պոլոնեզ»-ները մի աստիճան են ընդամենը ստորադասվում միջուկային ատոմային զենքերից: Գրեթե բոլոր այդ զինատեսակներն օգտագործվել են, որոնցով հազարներով, հարյուրներով խփել են թե՛ Ստեփանակերտի, թե՛ մնացած շրջկենտրոնների վրա: Միայն Հադրութի վրա հարձակման ժամանակ 2-3 հազար «Սմերչ» ու «Սկադ» տեսակի հրթիռներ են խփել: Կարծում եմ՝ այս պատերազմը ոչ թե արցախա-ադրբեջանական կոնֆլիկտի շարունակությունն էր, այլ ավելի շատ ընդգրկված էին Թուրքիայի, Իսրայելի եւ մնացած իրենց դաշնակից պետությունների ներուժը: Դրա համար այսօր Արցախի համար դժվար է, որովհետեւ այսօր մենք միայնակ պայքարում ենք 7-8 երկրներից ժամանած ահաբեկիչների դեմ: Պակիստանից կան ահաբեկիչներ, Սիրիայից՝ մոջահեդներ, իսլամիստներ եւ վախադիստներ ու տարբեր այլ ծայրահեղական խմբավորումներ: Ամեն ինչ անում ենք, որպեսզի կարողանանք մեր այս Հայրենական սուրբ պատերազմում դիմակայենք: Թուրքիան ընդամենը 700 տարվա պատմություն ունի, ոչ ավել, Ադրբեջանն ընդամենը` 100 տարվա, իսկ հայ ժողովուրդն այս հողի վրա ապրել է  5,5 հազար տարի, եւ շարունակելու ենք ապրել: Այս պատերազմն էլ կանցնի, եւ մեր ժողովուրդը փառքով վերահաստատելու է իր ապրելու իրավունքն այս տարածաշրջանի վրա, որովհետեւ սա իրականում մեր հայկական, պատմական, մշակութային օրրանն է:

– Որքանո՞վ է ադեկվատ արդեն շուրջ մեկ ամիս ընթացող ռազմական այս գործողությունների վերաբերյալ միջազգային հանրության արձագանքը:

– Անկեղծ ասած, ԵԱՀԿ Մինսկի խումբն ակտիվ աշխատում էր, եւ դուք տեղյակ եք, որ երեք անգամ արդեն հումանիտար հրադադար է հաստատվել, բայց տակավին որեւէ էական փոփոխություն չկա: Նորից հրթիռակոծում են քաղաքները, դիրքերը, եւ զոհվում են մարդիկ: Ադրբեջանը հազարավոր զոհեր է տվել, տասնյակ հազարավոր վիրավորներ ունի, իրենք իրենց դիակները չեն կարողանում հանել: Բայց իրենք մեկ խնդիր ունեն՝ գիտեն, որ եթե կանգնեց պատերազմը, նույն իրենց իսթեբլիշմենթը  թռչելու է, եւ հայտնվելու են տարբեր տիրույթներում, ինչպիսիք են Հաագայի դատարանն ու Ադրբեջանի ժողովրդի դատաստանը, որովհետեւ, երբ կանգնեցվի այս ամենը, իրենց ժողովուրդը հաշվետվություն է պահանջելու, եւ այն լինելու է շատ ծանր ու դաժան, կործանարար իրենց համար: Դրա համար իրենք ամեն ինչ անում են, որ խեղաթյուրեն փաստերը, թե իբր հաղթում են, առաջ են գնում, բայց ինչի՞ հաշվին, զոհերի՞, կոտորածների՞ հաշվին: Իհարկե, բնականաբար, պաշտպանվելով՝ մենք էլ ենք զոհեր տալիս. Սա խելացնոր մի պատերազմ է եւ 21-րդ դարում մինչեւ հիմա նմանատիպ պատերազմ չի եղել:

 

«ՊԵՏՔ Է ԱՄԵՆ ԻՆՉ ԱՆԵՆՔ, ՈՐ ՂՐԻՄԸ ՃԱՆԱՉՎԻ ՌԴ, ԻՍԿ ԱՐՑԱԽԸ՝ ՀՀ ԱՆՔԱԿՏԵԼԻ ՄԱՍ»

– Մեր շատ արցախցի հայրենակիցներ այս օրերին ապաստան են գտել Հայաստանում, եւ նրանց հետ խոսելիս շատերը այն տեսակետն են հայտնում, որ ցանկանում են նաեւ ձեռք բերել ՌԴ քաղաքացիություն, այսինքն՝ ստանալ երկքաղաքացիություն: Դուք, որպես Արցախի  նախագահի խորհրդական եւ հատուկ հանձնարարություններով դեսպան՝ ինչպե՞ս եք վերաբերվում նման ցանկություններին:

– Շատ դրական եմ համարում նման ցանկությունները, որովհետեւ հայ-ռուսական հարաբերությունները բազմադարյա պատմություն ունեն: Մենք ամենեւին տարածաշրջանում դաշնակիցներ չենք փնտրում, որովհետեւ այսօր մեր համերկրացիների գրեթե 3 միլիոնն ապրում են Ռուսաստանի Դաշնությունում: Իրականում ունենք մեծ պահանջարկ երկքաղաքացիության ինստիտուտի, որից միայն կշահի թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի ժողովուրդը: Իրականում շատ բան է կախված մեր ռուսաստանաբնակ համերկրացիների օգնություններից եւ աջակցությունից: Այսօր մեր թիկունքը Ռուսաստանի քաղաքացի մեր համերկրացիներն են: Այնպես որ, կարծում եմ՝ եթե այդ խնդիրը լուծվի, շահեկան կլինի Արցախի ժողովրդի համար:

– Երեկ Արցախի նախագահի հետ հանդիպում ունեցան Ղրիմի Երկրապահ կամավորական միության նախագահ, Ղրիմի ինքնապաշտպանության 4-րդ գումարտակի լեգենդար հրամանատար Արմեն (Սամվել) Մարդոյանն ու «Ղրիմի բարեկամներ» ակումբի հայաստանյան ղեկավար Հայկ Բաբուխանյանը, որին ներկա էիք նաեւ Դուք: Ի՞նչ կասեք այս մասին:

– Թե՛ Արմեն Մարդոյանը, թե՛ Հայկ Բաբուխանյանն իմ ընկերներն են, եւ իրենք հատուկ առաքելություն են կատարում արցախյան այս այցելությամբ: Սա նաեւ մեսիջ է Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներին, քաղաքական դեմքերին եւ ուժերին, որ հայ-ռուսական բարեկամությունը գործում է, կենսունակ է, եւ այն ունի ապագա: Իրականում Ղրիմի եւ Արցախի ճակատագիրը ճանաչելիության առումով խիստ նմանատիպ են: Կարծում եմ՝ մենք պետք է իրար աջակցենք եւ ամեն ինչ անենք, որ թե՛ Ղրիմը ճանաչվի միջազգային հանրության կողմից՝ որպես ՌԴ անքաքտելի մաս, եւ Արցախը ճանաչվի՝ որպես Հայաստանի անքակտելի մաս: Մենք իրար հետ աշխատելով, իրար օգնելով եւ նեցուկ կանգնելով՝ պետք է կարողանանք մեր այս տեսակետները բերել միջազգային իրավունքի նորմի շրջանակներում հանգուցալուծման:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հատուկ նշանակության բժշկական ջոկատը սկսել է ընդունել Լեռնային Ղարաբաղի բնակիչ առաջին պացիենտներինԱդրբեջանական բանակն արցախյան 2-րդ պատերազմում կարող է 9-12 000 զոհ տված լինել. HaqqinԲաքուն պաշտոնապես հայտարարել է, որ հաղթական շքերթին հայ ռազմագերիների քայլերթ չի լինելու. Հայկ Ա. ՄարտիրոսյանԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԹուրքիայի տնտեսությունը չի վերականգնվի այնքան ժամանակ, քանի դեռ Էրդողանը չի հեռացել իշխանությունից․ Foreign PolicyԽՈՐՀՐԴԱՅԻՆ 70 ՏԱՐԻՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ, ԶԱՐԳԱՑՄԱՆ ՊԱՏՄԱԿԱՆ ԵԶԱԿԻ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆ ԷՐՊԱՏԵՐԱԶՄԻ ՆԱԽՈՐԴ ՕՐԸ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՆ ԽԻՍՏ ՏԱՐՕՐԻՆԱԿ ԵՒ ԱՆԲԱՑԱՏՐԵԼԻ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ«Նիկոլ, դու դաժանորեն խաբեցիր մի ամբողջ ժողովրդի» դերասանուհի ԼԱԼԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻ գրառումը Ալիևը ցանկանում է նոր միջանցք կառուցել, Փաշինյանին անվանում են «դավաճան». «ՌԻԱ Նովոստի»-ն անդրադարձել է ԼՂ հետպատերազմյան զարգացումներին Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի որակավորման տարակարգ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերն ընդունվում են մինչև 2020 թ․ դեկտեմբերի 11-ը ներառյալՍտեփանակերտում Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը» գիրքը նետել են աղբամանը. սոցցանցերում առաջարկվում է սկսել ֆլեշմոբ՝ «չքվիր» հեշթեգովՄիջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենԱվելի քան 34 հա տարածք, շուրջ 12 կմ ճանապարհ. ՌԴ ՊՆ-ն տեղեկացրել է ԼՂ-ում ականազերծման աշխատանքների արդյունքի մասինԱկանի պայթյունից վիրավորված մեր զինհաշմանդամը ՝ օգնության կարիքն ունի. մի քանի օրից նա կարող է դրսում հայտնվել՝ անչափահաս դուստրերի հետ միասին.NewsMedia.am«Հրապարակ». Փաշինյանը վախենում է սեփական թիմից, որ իմպիչմենթ կհայտնեն«Հրապարակ». Վիտալի Բալասանյանը՝ Արցախի դե ֆակտո ղեկավարՌԴ ՊՆ ռազմական բժիշկները սկսել են բուժօգնություն ցուցաբերել Արցախցիներին24 ժամ ջուր չի լինելու Արարատի մարզում«Հրապարակ». ԼՀԿ-ն վարչապետին հեռացնելու ևս մի փորձ է անումԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Արարատում, Գեղարքունիքում, Լոռիում և Երևանում«Հրապարակ». ՊՊԾ գնդից չեն օգնել, թողել են Արարատ Միրզոյանին ծեծենՍտեփանակերտի օդանավակայանը կգործարկվիԱռանձնացրել ենք 60 ռազմագերի, բռնի անհետացած 40 քաղաքացիական անձ. ԱՀ ՄԻՊ«Հասցրեք գեներալ դառնալ, պարոն ոստիկանապետ…Չէ՞ որ, դուք գիտեք, որ ձեր շլացուցիչ կարիերան չունի շարունակություն». Մհեր ՄկրտչյանՎերջին նախադասությունը չկար, որ Արայիկն ու Նիկոլը դավաճան վիժվածքներ են. Միքայել Մինասյանը` Վիտալի ԲալասանյանինՀողատուն ու նրա «ֆեյքաֆերման», հայորդիների դիերը վերադաձնելու ու անհետ կորածների հարցով զբաղվելու փոխարեն, զբաղված է իր աթոռը պահելով. Էդուարդ Շարմազանով«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛քՀասարակությանը պետք է հայտարարվի, թե քանի անհետ կորած ու քանի հայորդու դիեր կան թշնամու վերահսկման տարածքում. ՇարմազանովԵթե Հայրենիքն էլ սիրեիր այնքան, որքան ֆբ էջդ այս օրին չէինք լինի. Գեղամ ՊետրոսյանԳյումրի գետակը, կամ «քաքոտ չայը», իր հետ տարավ Հայաստանի քաղաքական կեղտը Որպես բժիշկ՝ հրաժարվում եմ նման ոստիկաններին բուժօգնություն ցուցաբերելուց. ՄանրիկյանՉԼ. «Ատլետիկոն» ու «Բավարիան» չպարզեցին հաղթողին, «Լիվերպուլը» հաղթեց և նվաճեց փլեյ-օֆֆի ուղեգիր (այլ արդյունքներ)Ինչու են նիկոլականները թիրախավորել Պարգեւ սրբազանին Այս պատերազմն իսկզբանե դատապարտված էր պարտության. Ալեքսանդր Ամարյան (Բացահայտում)ՉԼ. «Շախտյորը» կրկին ուժեղ էր «Ռեալից», «Զալցբուրգը» հաղթեց Մոսկվայում Աթաթուրքի անվանական ոսկե մեդալը` հայ գերիների դիմացԱրտաշես Գեղամյան. Ռուսաստանի և Բելառուսի միություն Հայաստանի մտնելու այլընտրանքը պատերազմն է«ԵՐԲ ՊԱՏԵՐԱԶՄԸ ԿԵՂՏՈՏ ՈՒ ԴԱՎԱՃԱՆՎԱԾ Է ԱՄԵՆ ԲԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ Է»Փաշինյանն այս պահին Ազգային ժողովում էԲԱՄԲԱՍԱՆՔԶԱՐՄԱՆՔԴավադիր հողատուի դավաճանության արդյունքում ՀՀ-ն Արցախում այլեւս ազդեցություն չունի. Էդուարդ Շարմազանով«ՀՆԱՐԱՎՈՐ Է ԵՂԵԼ ՊԱՏԵՐԱԶՄԸ 20 ՕՐ ՇՈՒՏ ԴԱԴԱՐԵՑՆԵԼ, ԻՆՉԸ ՀԵՏԱԳԱՅՈՒՄ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՔՆՆԵԼՈՒ ԵՆ»«ԻՆՉՊԵՍ ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿՆ ՈՒ ՆԺԴԵՀՆ ԷԻՆ ՀԱԼԱԾՅԱԼ, ՄԵՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ ՀԱԼԱԾՅԱԼՆ ԷԼ ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆՆ ԷՐ»«ՄԻԱՅՆ ԱԼԻԵՎԻ ԿՈՇԻԿՆԵՐԸ ՀԱՄԲՈՒՐԱԾ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՉԷ, ՈՐ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԻ ՓՈՂՈՑ ՓԱԿԵԼ»«ԵՍ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ ՉԵՄ ՊԱՀԱՆՋՈՒՄ, ՆԱ ՊԵՏՔ Է ԴԱՏՎԻ»ԵՌԱԿՈՂՄ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐՆ ԻՆՉ ՏԵՍՔ ԿՏԱ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻՆԱՆԿՅՈՒՆ ՔՇՎԱԾ ՍԱՏԱՆԱՅԻ ՄՌՆՉՈՑԸԼևոն Տեր-Պետրոսյանը փորձում է իշխանությա՞ն գալՆիկոլի ստերը արագաչափերի մասին. Ինչ էր գրում «Իրավունքը» 2 տարի առաջ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода