ՊԱՏԵՐԱԶՄԻ ՆԱԽՈՐԴ ՕՐԸ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՆ ԽԻՍՏ ՏԱՐՕՐԻՆԱԿ ԵՒ ԱՆԲԱՑԱՏՐԵԼԻ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ «Նիկոլ, դու դաժանորեն խաբեցիր մի ամբողջ ժողովրդի» դերասանուհի ԼԱԼԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻ գրառումը Ալիևը ցանկանում է նոր միջանցք կառուցել, Փաշինյանին անվանում են «դավաճան». «ՌԻԱ Նովոստի»-ն անդրադարձել է ԼՂ հետպատերազմյան զարգացումներին Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի որակավորման տարակարգ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերն ընդունվում են մինչև 2020 թ․ դեկտեմբերի 11-ը ներառյալ Ստեփանակերտում Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը» գիրքը նետել են աղբամանը. սոցցանցերում առաջարկվում է սկսել ֆլեշմոբ՝ «չքվիր» հեշթեգով Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են Ավելի քան 34 հա տարածք, շուրջ 12 կմ ճանապարհ. ՌԴ ՊՆ-ն տեղեկացրել է ԼՂ-ում ականազերծման աշխատանքների արդյունքի մասին Ականի պայթյունից վիրավորված մեր զինհաշմանդամը ՝ օգնության կարիքն ունի. մի քանի օրից նա կարող է դրսում հայտնվել՝ անչափահաս դուստրերի հետ միասին.NewsMedia.am «Հրապարակ». Փաշինյանը վախենում է սեփական թիմից, որ իմպիչմենթ կհայտնեն «Հրապարակ». Վիտալի Բալասանյանը՝ Արցախի դե ֆակտո ղեկավար


ԼՌՈՒԹՅՈՒՆ... ԻՆՉԻ՞Ց ԱՌԱՋ

Վերլուծություն

Ազգային ժողովը քվորումի խնդիր ունեցավ, որը լուծեց միայն երեկոյան` արագացված կարգով ընդունելու օրենսդրական փոփոխությունները, որոնցով խստացվում է ռազմական դրության եւ պատերազմի ժամանակ քրեական պատասխանատվությունը զորահավաքից խուսափելու, ռազմի դաշտը դասալքելու կամ այլ զինվորական հանցագործությունների համար: Թեեւ դա անհրաժեշտ օրենք է, սակայն լռության մեջ մինչ նիստի սկսվելը կախվել էր նաեւ ինչ-ինչ շրջադարձային որոշումներ ընդունելու վերաբերյալ:

 

ՎԻՐՏՈՒԱԼ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՆԵՐԸ

Արծրուն Հովհաննիսյանը կատարեց իր խոստումը եւ ներկայացրեց ռազմական գործողությունների երկրորդ քարտեզը: Առաջինի համեմատ դա ո՛չ լավն էր, ո՛չ վատը եւ ընդամենը փաստել էր, որ որպես պետություն մեր երթը շարունակելու համար պիտի շարունակենք գերագույն ճիգեր գործադրել: Սթափ եւ քաջարի մարդկանց այդ քարտեզներն օգնում են գրագետ վերլուծություն կատարելու եւ ճիշտ եզրահանգման հանգելու, ճիշտ գործելու, իսկ թույլերի մոտ հուսահատություն են հարուցում: Բայց ընդհանուր առումով, դատելով ինչպես Արծրուն Հովհաննիսյանի խոսքից, այնպես էլ արտերկրի ռազմական փորձագետների դատողություններից,մերոնց մոտ աճել է ինքնավստահության աստիճանը: Եթե նախօրեին Արծրուն Հովհաննիսյանը փաստում էր, որ թշնամին Սյունիքի դարպասի մոտ է, ապա հիմա ներկայացրեց հետեւյալը. «Որոտան գետի երկայնքով ձեւավորված ռազմաճակատ կա: Հակառակորդը փորձել է Բերձորի ուղղությամբ որոշակի հարձակում իրականացնել, ինչպես նաեւ մոտենալ հարավային ուղղությամբ դեպի Հայաստանի հանրապետության սահման, սակայն ոտնձգությունները հետ են մղվել, եւ կիրառելով հրետանի եւ ԱԹՍ-ներ հաջողության չեն հասել»:

Հիշեցնենք` Բերձորն Արցախի կենսական ճանապարհն է: Ի դեպ, ռուս ռազմական փորձագետ Եվգենի Կրուտիկովն իր մանրամասն վերլուծությունում փաստեց, որ հայկական կողմին հաջողվեց կանխել ռազմավարական աղետը` այդ կենսական ճանապարհի կորուստը, եւ այժմ մեր օգտին աշխատում է «լեռնային ամրոցի» սկզբունքը: Սակայն ռազմագործողությունների շուրջ նկատվում է արտաքին խաղացողների տեղեկատվական ցանցերի կողմից հետեւողականորեն վիրտուալ իրականությունների կառուցման փորձերը: Ընդ որում, կառուցվում են երկու ծայրահեղ կեղծ իրականություններ. առաջինը` որ մեր վիճակն անհույս է, եւ միայն հրաշքը կփրկի, երկրորդը` էյֆորիկ բնույթի, իբր ամեն ինչ դեպի սրընթաց հաղթանակ է գնում...

Բնականաբար, երկուսին էլ տուրք տալը անթույլատրելի ճոխություն է: Իսկ թե ռեալությունը մարտակի աչքերով ինչպիսին է, կարելի է դատել 28 օր առաջնագծում անցկացրած «Ադեկվադ» միաբանության հիմնադիրներից Կոնստանտին Տեր-Նակալյանի գրառումից.

«Ես չգիտեմ, թե գլխանց ով` ինչ է պայմանավորվել, բայց ես գիտեմ, որ ես ու իմ եղբայրները` կամավոր ու ժամկետային, ոչ մեկի հետ չենք պայմանավորվել, որ անկախ նրանից, թե ինչ կլինի` դա համարելու ենք հաղթանակ: Նաեւ վստահեցնում եմ, որ  կռվողներիս մոտ չի համարվելու հաղթանակ «Արցախի ոչ ամբողջական գրավումը»: Ես գիտեմ նաեւ, որ հաղթանակը հնարավոր է ու լինելու է, եթե

  1. Դադարեք մեղավորների փնտրտուքը հիմա ու ամեն մեկդ անձամբ ձեր մասով անեք այն, ինչ պետք է, իսկ եթե չեք կարողանում` գոնե չխանգարեք նրանց, ովքեր դա են անում:
  2. Հատկապես տղամարդիկ, ովքեր չունեն իրական առողջական խնդիրներ, թող մի հատ հարցնեն իրենց, թե ի՞նչ են պատրաստ տալ նրա համար, որ վաղը քարտեզին նայելուց իրենց ստորացված չզգան: Ավելի պարզեցնեմ էս հարցը. ի՞նչ եք ասելու վաղը ձեր որդուն, եթե նա հարցնի, թե ուր էիք ու ինչ էիք անում, երբ Հայաստանի քարտեզը փոքրանում էր:
  3. Վճռականորեն մերժել ցանկացած տեսակի լոյալություն ու սոլիդարություն դասալիքների նկատմամբ: Ով ուզում է լինի, ինչ ուզում է արած լինի նախկինում` մարտի ժամանակ իրա` պոստը առանց հրամանի թողնողը դավաճանություն է գործում իր կողքը մարտը շարունակող մարտիկի ու ստորաբաժանման նկատմամբ: Ես որոշողը լինեի, ապա արդեն վաղուց պատերազմի կանոնը գործարկվել էր ու հավատացնում եմ, դա էական բան կփոխեր:

Ես զուտ հիշեցնեմ, որ մեր պապերի ժամանակ, ումով դուք այդքան հպարտանում եք, վախկոտության ու փոքրոգիության համար ռազմական տրիբունալը հստակ գնդակահարություն էր սահմանում:

  1. Գոտեպնդվե՛ք: Շատ զոհեր ենք տվել, ցավոք` էլի ենք տալու, բայց եթե հիմա թեկուզ էդ 1000, 2000, 5000, թե 10000 զոհի գնով Արցախը չպահենք, ապա կոցնելու ենք ոչ միայն Արցախը, այլեւ Հայաստանը: Եկեք իրերն իրենց անուններով կոչենք. եթե մեր ազգն այնքան է փչացել, որ անգամ հազարավոր զոհերի գնով չի ուզում սեփական պետությունն ու մնացած 3 միլիոնին պահել, ուրեմն ինքը արժանի չէ սեփական պետություն ունենալու»:

«ՑԱՎՈՏ ՓՈԽԶԻՋՈՒՆԵՐԻՑ» ՄԻՆՉԵՎ ԱՆՆԱՀԱՆՋ ՊԱՅՔԱՐ

Նիկոլ Փաշինյանի հոկտեմբերի 26-ի լայվը եւ հոկտեմբերի 27-ի ուղերձը կտրուկ իրարից տարբերվում էին: Լայվի ժամանակ «ցավոտ փոխզիջումների» պատրաստ լինելու պնդումը, եւ բոլորով կամավորագրվելու հորդորը, որն ուղեկցվեց նաեւ համացանցային բորենիների կողմից «նախկիններին» քառատելու վակխանալիայով, բավականին ալեկոծեց բոլորին: Ներկայացնենք թերեւս ամենազուսպ կարծիքները: Ըստ լեգենդար հետախույզ Գեւորգ Գեւորգյանի. «Ցավոտը` միայն թշնամու համար կարող է լինել: Ես ոչ մեկի իրավունք չեմ տվել «ցավոտ փոխզիջելու»` իմ եւ հազարավոր տղերքի արյամբ պահված հայրենիքը: Թիկունքից մինչեւ առաջնագիծ` ազգովի պայքարում ենք վճռորոշ հաղթանակի համար, ոչ թե ցավոտ փոխզիջումների: Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության անվտանգության շահի գիտակցությամբ` ժամ առաջ հրամայական է ամբողջ քաղաքական ներուժի, պետականռազմական, դիվանագիտական փորձառու գործիչների համախմբումը եւ ռազմաքաղաքական շտաբի ստեղծումը: Մենք միայն մի ճանապարհ ունենք` հաղթանակ եւ պետության անվտանգության ապահովում»:

Իսկ ՀՀԿ խոսնակԷդուարդ Շարմազանովը փաստեց. «Ինչ վերաբերում է համախմբմանը եւ զինկոմիսարիատ գնալուն, ապա առաջին իսկ օրվանից Հանրապետական կուսակցությունը հայտարարել է, որ մենք սառեցնում ենք ներքաղաքական օրակարգը, որ մեր ողջ ռեսուրսը դնում ենք հայկական երկու պետությունների օժանդակության համար: Պետք է ավելին ասեմ, որ թե՛ դիվանագիտական, թե՛ քաղաքական, թե՛ հումանիտար, թե կամավորական, թե՛ զինվորագրվողների ճակատներում, մենք չենք սպասել, որ կոչ լինի, այլ սեպտեմբերի 27-ից սկսած մոտ 2000 ՀՀԿ-ականներ զինկոմիսարիատներով են զորակոչվել, բայց մի քանի հարյուրն էլ կամավորագրվել են այս պայքարին»:

Հենց «ցավոտ փոխզիջումների» պատասխան էր եւ Վազգեն Մանուկյանի` մեծ արձագանք գտած հայտարարությունը. «Վտանգված է ոչ միայն Արցախը, այլեւ Հայաստանը եւ հայության ապագան: Կարելի՞ է արդյոք փոխել իրավիճակը, բեկում մտցնել: Այո՛: Բայց ոչ ներկա կառավարման օրոք: Ի՞նչ է պետք անել:

  1. Այս կառավարությունը պետք է հրաժարական տա` բանակին հանձնելով ողջ իշխանությունը, ընդ որում դա պետք է անի կամավոր, առանց ցնցումների, որոնք կարող են կործանարար լինել:
  2. Բանակը, իր ձեռքը վերցնելով ողջ իշխանությունը, պետք է կազմի միասնական Պաշտպանության կոմիտե Արցախի հետ միասին` կազմակերպելով պատերազմական ներկա իրավիճակին անհրաժեշտ միջոցառումները, ապահովելով վստահություն եւ գնալով բանակցությունների շահագրգիռ պետությունների, միջազգային կառույցների հետ: Սա միակ փրկությունն է: Հակառակ դեպքում մենք կարող ենք կորցնել ամեն ինչ»:

Դրան հետեւեց ՊՆ-ի խոսնակի հայտարարությունը, ուր չկար ոչ մի անուն. «ՀՀ պաշտպանության նախարարությունը եւ զինված ուժերի գլխավոր շտաբը խստորեն դատապարտում են Հայաստանի Հանրապետության քաղաքական ղեկավարության եւ Զինված ուժերի միջեւ հակասություններ սերմանելու որոշ քաղաքական շրջանակների փորձերը: Առավել եւս ռազմական դրության պայմաններում Հայաստանի զինված ուժերը հավատարիմ են օրենքով նախատեսված աստիճանակարգությանը եւ շարունակելու են անվերապահորեն կատարել ՀՀ գերագույն հրամանատարի, Կառավարության եւ պաշտպանության նախարարի հրամաններն ու որոշումները: ՀՀ պաշտպանության նախարարությունը եւ զինված ուժերի գլխավոր շտաբը քաղաքական եւ մերձքաղաքական շրջանակներին կոչ են անում զերծ մնալ պառակտիչ հայտարարություններից եւ գործողություններից»:

Իսկ նոր դրանից հետո Նիկոլ Փաշինյանը, կաթողիկոսի հետ հանդիպելուց հետո հանդես եկավ իր ուղերձով` ամեն գնով պահելու Արցախը: Ընդ որում,նա շնորհակալություն հայտնեց իր լայվը քննադատած քաղաքացիներին եւ դա փաստացի անվանեց արտաքին լսարանի համար նախատեսված «կառուցողականություն», եւ չեղավ մեղավորների եւ դավաճանների փնտրտուք: Հետաքրքիր է` լռության մեջ ի՞նչ տեղի ունեցավ, որ շեշտադրումներ փոխվեցին: Սպասենք...

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

ԽՈՐՀՐԴԱՅԻՆ 70 ՏԱՐԻՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ, ԶԱՐԳԱՑՄԱՆ ՊԱՏՄԱԿԱՆ ԵԶԱԿԻ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆ ԷՐՊԱՏԵՐԱԶՄԻ ՆԱԽՈՐԴ ՕՐԸ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՆ ԽԻՍՏ ՏԱՐՕՐԻՆԱԿ ԵՒ ԱՆԲԱՑԱՏՐԵԼԻ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ«Նիկոլ, դու դաժանորեն խաբեցիր մի ամբողջ ժողովրդի» դերասանուհի ԼԱԼԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻ գրառումը Ալիևը ցանկանում է նոր միջանցք կառուցել, Փաշինյանին անվանում են «դավաճան». «ՌԻԱ Նովոստի»-ն անդրադարձել է ԼՂ հետպատերազմյան զարգացումներին Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի որակավորման տարակարգ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերն ընդունվում են մինչև 2020 թ․ դեկտեմբերի 11-ը ներառյալՍտեփանակերտում Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը» գիրքը նետել են աղբամանը. սոցցանցերում առաջարկվում է սկսել ֆլեշմոբ՝ «չքվիր» հեշթեգովՄիջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենԱվելի քան 34 հա տարածք, շուրջ 12 կմ ճանապարհ. ՌԴ ՊՆ-ն տեղեկացրել է ԼՂ-ում ականազերծման աշխատանքների արդյունքի մասինԱկանի պայթյունից վիրավորված մեր զինհաշմանդամը ՝ օգնության կարիքն ունի. մի քանի օրից նա կարող է դրսում հայտնվել՝ անչափահաս դուստրերի հետ միասին.NewsMedia.am«Հրապարակ». Փաշինյանը վախենում է սեփական թիմից, որ իմպիչմենթ կհայտնեն«Հրապարակ». Վիտալի Բալասանյանը՝ Արցախի դե ֆակտո ղեկավարՌԴ ՊՆ ռազմական բժիշկները սկսել են բուժօգնություն ցուցաբերել Արցախցիներին24 ժամ ջուր չի լինելու Արարատի մարզում«Հրապարակ». ԼՀԿ-ն վարչապետին հեռացնելու ևս մի փորձ է անումԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Արարատում, Գեղարքունիքում, Լոռիում և Երևանում«Հրապարակ». ՊՊԾ գնդից չեն օգնել, թողել են Արարատ Միրզոյանին ծեծենՍտեփանակերտի օդանավակայանը կգործարկվիԱռանձնացրել ենք 60 ռազմագերի, բռնի անհետացած 40 քաղաքացիական անձ. ԱՀ ՄԻՊ«Հասցրեք գեներալ դառնալ, պարոն ոստիկանապետ…Չէ՞ որ, դուք գիտեք, որ ձեր շլացուցիչ կարիերան չունի շարունակություն». Մհեր ՄկրտչյանՎերջին նախադասությունը չկար, որ Արայիկն ու Նիկոլը դավաճան վիժվածքներ են. Միքայել Մինասյանը` Վիտալի ԲալասանյանինՀողատուն ու նրա «ֆեյքաֆերման», հայորդիների դիերը վերադաձնելու ու անհետ կորածների հարցով զբաղվելու փոխարեն, զբաղված է իր աթոռը պահելով. Էդուարդ Շարմազանով«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛քՀասարակությանը պետք է հայտարարվի, թե քանի անհետ կորած ու քանի հայորդու դիեր կան թշնամու վերահսկման տարածքում. ՇարմազանովԵթե Հայրենիքն էլ սիրեիր այնքան, որքան ֆբ էջդ այս օրին չէինք լինի. Գեղամ ՊետրոսյանԳյումրի գետակը, կամ «քաքոտ չայը», իր հետ տարավ Հայաստանի քաղաքական կեղտը Որպես բժիշկ՝ հրաժարվում եմ նման ոստիկաններին բուժօգնություն ցուցաբերելուց. ՄանրիկյանՉԼ. «Ատլետիկոն» ու «Բավարիան» չպարզեցին հաղթողին, «Լիվերպուլը» հաղթեց և նվաճեց փլեյ-օֆֆի ուղեգիր (այլ արդյունքներ)Ինչու են նիկոլականները թիրախավորել Պարգեւ սրբազանին Այս պատերազմն իսկզբանե դատապարտված էր պարտության. Ալեքսանդր Ամարյան (Բացահայտում)ՉԼ. «Շախտյորը» կրկին ուժեղ էր «Ռեալից», «Զալցբուրգը» հաղթեց Մոսկվայում Աթաթուրքի անվանական ոսկե մեդալը` հայ գերիների դիմացԱրտաշես Գեղամյան. Ռուսաստանի և Բելառուսի միություն Հայաստանի մտնելու այլընտրանքը պատերազմն է«ԵՐԲ ՊԱՏԵՐԱԶՄԸ ԿԵՂՏՈՏ ՈՒ ԴԱՎԱՃԱՆՎԱԾ Է ԱՄԵՆ ԲԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ Է»Փաշինյանն այս պահին Ազգային ժողովում էԲԱՄԲԱՍԱՆՔԶԱՐՄԱՆՔԴավադիր հողատուի դավաճանության արդյունքում ՀՀ-ն Արցախում այլեւս ազդեցություն չունի. Էդուարդ Շարմազանով«ՀՆԱՐԱՎՈՐ Է ԵՂԵԼ ՊԱՏԵՐԱԶՄԸ 20 ՕՐ ՇՈՒՏ ԴԱԴԱՐԵՑՆԵԼ, ԻՆՉԸ ՀԵՏԱԳԱՅՈՒՄ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՔՆՆԵԼՈՒ ԵՆ»«ԻՆՉՊԵՍ ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿՆ ՈՒ ՆԺԴԵՀՆ ԷԻՆ ՀԱԼԱԾՅԱԼ, ՄԵՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ ՀԱԼԱԾՅԱԼՆ ԷԼ ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆՆ ԷՐ»«ՄԻԱՅՆ ԱԼԻԵՎԻ ԿՈՇԻԿՆԵՐԸ ՀԱՄԲՈՒՐԱԾ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՉԷ, ՈՐ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԻ ՓՈՂՈՑ ՓԱԿԵԼ»«ԵՍ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ ՉԵՄ ՊԱՀԱՆՋՈՒՄ, ՆԱ ՊԵՏՔ Է ԴԱՏՎԻ»ԵՌԱԿՈՂՄ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐՆ ԻՆՉ ՏԵՍՔ ԿՏԱ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻՆԱՆԿՅՈՒՆ ՔՇՎԱԾ ՍԱՏԱՆԱՅԻ ՄՌՆՉՈՑԸԼևոն Տեր-Պետրոսյանը փորձում է իշխանությա՞ն գալՆիկոլի ստերը արագաչափերի մասին. Ինչ էր գրում «Իրավունքը» 2 տարի առաջՎՏԲ-Հայաստան Բանկը երկարաձգում է «Շահավետ ներդրում» ակցիան«Հովիկ Աղազարան, դուք դավաճանել եք Արցախը». ակցիա՝ պատգամավորի տան բակում (Տեսանյութ) Արցախի Արտաքին գործերի նախարար Մասիս Մաիլյանը հրաժեշտ է տալու պաշտոնին. Հայտնի է, թե ով է նրան փոխարինելուԱլիևը հորդորել է Ֆրանսիային Մարսելը տալ հայերինՀԱՊԿ գագաթնաժողովը տեղի կունենա դեկտեմբերի 2-ին՝ տեսակոնֆերանսի ձևաչափով և Պուտինի նախագահությամբ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода