ՍԻՄ նախագահը եւ Ղրիմի լեգենդար հրամանատարը մի շարք հանդիպումներ են ունեցել Արցախում. ֆոտոշարք
Հանդիպում
Այս օրերին Արցախում են գտնվում ՍԻՄ կուսակցության նախագահ, «Ղրիմի բարեկամներ» ակումբի հայաստանյան ղեկավար ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ եւ ՌԴ հայերի միության վարչության անդամ, Ղրիմի կամավորական միության նախագահ, Ղրիմի ինքնապաշտպանության 4-րդ գումարտակի լեգենդար հրամանատար ԱՐՄԵՆ (ՍԱՄՎԵԼ) ՄԱՐԴՈՅԱՆԸ՝ հումանիտար առաքելությամբ:
Նրանք մի շարք հանդիպումներ են ունեցել տեղի բարձրաստիճան պաշտոնյաների, քաղաքական եւ հոգեւոր այրերի հետ, այդ թվում նաեւ՝ Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. ՊԱՐԳԵՎ արքեպիսկոպոս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ, Արցախի երկրորդ նախագահ ԱՐԿԱԴԻ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ, Արցախի հերոս, գեներալ ՎԻՏԱԼԻ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ հետ:
Հանդիպումների ժամանակ կողմերը փոխանակվել են իրենց մտահոգություններով, ղրիմյան ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել աջակցել, ինչով կարող են: Հանդիպումների մասին առավել մանրամասն կներկայացնենք թերթի առաջիկա համարում:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Արցախ-Երեւան

